Երկնոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկնոլորտ-կամայական շառավղով երևակայական օժանդակ ոլորտ, որի վրա պրոյեկտվում են երկնայիան լուսատուները օգտագործվում է աստղաչափական խնդիրները լուծելիս։ Երկնոլորտի մասին պատկերացումները առաջացել են դեռևս հնում, հիմքում ընկած է գմբեթաձը երկնակամարի գոյության տեսողական պատկերացումը։ Այդ պատկերացումը կախված է այն բանի հետ, որ երկնային լուսատուների հսկայական հեռավորությունների պատճառով մարդու աչքն ի վիճակի չէ տարբերել այդ հեռավորությունները։ Երկրաչափական առնչությունների պարզեցման համար Երկնոլորտի շառավիղը, սովորաբար, ընդունում է հավասար միավորի։ Կախված դիտարկվող խնդրի բնույթից՝ որպես Երկնոլորտի կենտրոն ընտրում են Երկրի, Արեգակի, մոլորակների կենտրոնները կամ այն կետը, որտեղ գտնվում է դիտորդը։ Երկնոլորտի վրա լուսատուների փոխադարձ դիրքն ու տեսանելի շարժումներն ուսումնասիրելու համար ընտրում են կոորդինատների որևէ համակարգ։

Երկնոլորտը համապատասխանում է դիտորդի՝ Երկրի մակերևույթի φ լայնության վրա գտնվելուն։ Այս ոլորտի կենտրոնով անցնող ուղղագիծը Երկնոլորտը հատում է Z և 1 կետերում, որոնք կոչվում են համապատասխանաբար՝ զենիթ (դիտորդի գլխավերևում) և նադիր։ Երկնոլորտի կենտրոնով անցնող և ուղղաձիգ ուղղությանն ուղղահայաց հարթությունը ոլորտը հատում է NESW մեծ շրջանագծով, որը կոչվում է մաթեմատիկական կամ իրական հորիզոն։ Մաթեմատիկական հորզոնը Երկնոլորտը բաժանում է տեսանելի և անտեսանելի կիսոլորտների. առաջինում գտնվում է զենիթը, երկրորդում՝ նադիրը։ Երկնոլորտի կենտրոնով անցնող և Երկրի պտտման առանցքին զուգահեռ ուղիղը կոչվում է աշխարհի առանցք, իսկ այդ ուղիղի և Երկնոլորտի հատման կետերը՝ աշխարհի Հյուսիսային(P) և Հարավային(P') բևեռներ։ Աշխարհի ախանցքին ուղղահայաց և Երկնոլորտի կենտրոնով անցնող հարթությունը ոլորտը հատում է AWA'E մեծ շրջանագծով, որը կոչվում է երկնային հասարակած։ Երկնային հասարակածին զուգահեռ Երկնոլորտի փոքր ծրջանագծերը կոչվում են երկնային զուգահեռականներ։ Աշխարհի առանցքի և մաթեմատիկական հորիզոնի հարթության, ինչպես նաև ուղղագիծ ուղղության և երկնային հասարակածի հարթության միջև եղած անկյունները հավասար են դիտման վայրի φ աշխարհագրական լայնությանը։ Աշխարհի բևեռներով, զենիթով ու նադիրով անցնող՝ Երկնոլորտի մեծ շրջանագիծը կոչվում է երկնային միջօրեական։ Երկնային միջօրեականի և մաթեմատիկական հորիզոնի հատման երկու կետերից մեկը կոչվում է հյուսիսի կետ(N), իսկ մյուսը՝ հարավի կետ(S)։ Այդ կետերը միացնող NS ուղիղը կոչվում է միջօրեի գիծ։ Մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկը կոչվում է արևելքի կետ(E), իսկ մյուսը՝ արևմուտքի կետ(W)։ Երկնոլորտի մեծ շրջանագիծը, որով կատարվում է Արեգակի տեսանելի տարեկան շարժումը, կոչվում է խավարածիր։ Խավարածրի և երկնային հասարակածի հարթությունները կազմում են ε=23°27' անկյուն։ Խավարածիրը հասարակածը հատում է երկու կետում, որոնցից մեկը գարնանային, իսկ մյուսը աշնանային գիշերահավասարի կետն է։ Գիշերահավասարի կետարից 90°-ով թեքված կետերը կոչվում են ամառային և ձմեռային արևադարձի կետեր։