Երրորդ տիեզերական արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երրորդ տիեզերական արագություն կոչվում է այն նվազագույն արագությունը, որն անհրաժեշտ է հաղորդել Երկրի մակերևույթի մոտ գտնվող մարմնին, որպեսզի այն կարողանա հաղթահարել Երկրի ու Արեգակի գրավիտացիոն ձգողությունը և լքի Արեգակնային համակարգի[1] սահմանները։

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ տիեզերական արագությունը կարելի հաշվել հետևյալ բանաձևով[2].

որտեղ v — մոլորակի ուղեծրային արագություն, v2մոլորակի համար երկրորդ տիեզ. արագություն: Տեղադրելով թվային արժեքները (Երկրի համար v = 29,783 կմ/վ, v2 = 11,182 կմ/վ), կստանանք.

16,650 կմ/վ

Պրակտիկ ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրից մեկնումի ժամանակ, լավագույն ձևով օգտագործելով առանցքային պտույտը (≈0,5 կմ/վ) և մոլորակի ուղեծրային արագությունը (≈29,8 կմ/վ), տիեզերական սարքը կարող է հասնել երրորդ տիեզերական արագությանն արդեն ~16,6 կմ/վ-ի ժամանակ Երկրի նկատմամբ։ Մթնոլորտային դիմադրությունը բացառելու համար ենթադրվում է, որ տիեզերական սարքը ձեռք է բերում այդ արագությունը Երկրի մթնոլորտից դուրս։ Առավել էներգետիկ շահավետ մեկնարկը երրորդ տիեզերական արագությանը հասնելու համար պետք է կատարել հասարակածին մոտ, օբյեկտի շարժումը պետք է լինի համուղղված լինի Երկրի առանքային շարժմանը և Երկրի ուղեծրային շարժմանը Արեգակի շուրժը։ Դրա հետ մեկտեղ սարքի շարժման արագությունը Արեգակի նկատմամբ պետք է հավասար լինի.

29,8 + 16,6 + 0,5 = 46,9 կմ/վ.

Սարքի հետագիծը, որը հասել է երրորդ տիեզերական արագությանը, պարաբոլի ճյուղի մաս կլինի, իսկ Արեգակի նկատմամբ արագությունը աստիճանաբար կձգտի զրոյի։

2015 թ.-ի սկզբի դրությամբ միայն մեկ տիեզերական սարք է լքել Երկիրը երրորդ տիեզերական արագությամբ։ Առավելագույն արագությունը, որով լքել են Երկիրը, ձեռք է բերել Նոր հորիզոններ ՏՍ(տիեզերական սարք)-ը — 16,26 կմ/վ[3] (գելիոցենտիկ արագությունը 45 կմ/վ), իսկ գրավիտացիոն մանևրի հաշվին Յուպիտերի մոտ 2007 թվականին այն ավելացրեց ևս 4 կմ/վ, իր առաքելության հիմնական մասի ավարտին կլքի Արեգակնային համակարգը մոտ 14 կմ/վ գելիոցենտրիկ արագությամբ։ Նման ձևով արագություն էին ձեռք բերել նաև այլ ՏՍ-եր, որոնք արդեն լքել էին Արեգակնային համակարգը (Վոյաջեր-1, Վոյաջեր-2, Պիոներ-10 և Պիոներ-11)։ Դրանք բոլորը լքել էին Երկիրը երրորդ տիեզերական արագությունից զգալիորեն փոքր արագությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երրորդ տիեզերական արագություն- հոդված Մեծ Սովետական հանրագիտարանից (երրորդ գիրք)։
  2. Գալուզո Ի. Վ. Աստղագիտություն. ուս. ձեռնարկ 11-րդ դ.-ի համար / Ի. Վ. Գալուզո, Վ. Ա. Գոլուբյով, Ա. Ա. Շիմբալյով. — 2-րդ հրտ., վերանայում — Մինսկ:
  3. New Horizons Mission to Pluto - Windows to the Universe

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]