Էպոխա (աստղագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էպոխա, աստղագիտության մեջ ժամանակի պահ, որի համար որոշված են, այնպիսի աստղագիտական մեծությունները, որոնք կարող են կախում ունենալ ժամանակից, օրինակ՝ աստղագիտական կոորդինատները կամ երկնային մարմնի ուղեծրի էլեմենտները։ Այսպիսի մեծությունները կարող են կախված լինել տարբեր ազդեցություններից և կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում[1]։ Ժամանակից կախված փոփոխվող մեծություններից են, օրինակ՝ մարմնի միջին լայնությունը կամ միջին անոմալիան, կամ այս մարմնի ուղեծրի հանգույցը հարթության նկատմամբ, կամ նրա ուղեծրի ապոհելիի ուղղությունը կամ մեծ կիսաառանցքի չափը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուպ, Ե. Մ. (1994). Գեոհաստատուն ուղեծրերի ձեռնարկ. Սպրինգեր. ISBN 978-0-7923-3054-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]