Մետոնի ցիկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մետոնից ցիկլի 19 տարվա բացատրությունը անիվի տեսքով՝ նորալուսնի Զատկի Հուլյան օրացույցով, 9-րդ դար

Մետոնի ցիկլ, 6939 օրերի, 14 ժամվա և 15 վայրկյանի ժամանակաշրջանն է, որը ծառայում է լուսնային ամսին և արևալուսնային օրացույցում Սիդերիկ պարբերությանը համապատասխանեցնելու համար։ Ցիկլը, որն առաջարկվել է աթենացի գիտնական Մետոնի կողմից, մ․թ․ա․ 433 թվականին, դարձավ հին հունական օրացույցի հիմքը։ Մետոնի ցիկլը կապված է մոտեցված (մի քանի ժամվա ճշտությամբ) հավասարման հետ․ 19 արևադարձային տարի = 235 լուսնային ամիսների, այսինքն ամեն 19 տարի լուսնային ցիկլն ավարտվում է արևային տարվա նույն օրը[1]։

Մետոնի ցիկլի վրա հիմնված օրացույցը պարունակում էր 12 ամիսներից բաղկացած 12 տարի և 13 ամիսներից՝ 7 տարի (կցված ամսով)։ 125 ամիսները «լի էին»՝ 30 օրով, իսկ մյուս 110 «դատարկները»՝ 29 օրով։

Մետոնի ցիկլն օգտագործվում է ուղղափառ Զատկի ամսաթվի հաշվարկման համար։ Հավանաբար, Անտիկիթերայի սարքը ցուցադրում էր մետոնի ցիկլը[1]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кузнецов, Павел։ «Афины. Национальный археологический музей - Реконструкция»։ Антикитерский механизм (ռուսերեն)։ Новый Геродот։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-09-05 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]