Jump to content

Վայրկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ազդանշանի թարթումը տեղի է ունենում մոտավորապես վայրկյանում մեկ անգամ

Վայրկյան, ժամանակի չափման միավոր, Միավորների միջազգային համակարգի յոթ հիմնական չափման միավորներից մեկը։

Նշանակումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • հայկականը՝ վ կամ վրկ
  • միջազգայինը՝ s կամ sec (անգլերեն՝ second բառից)։

Անվանումը առաջացել է արևմտահայերեն վայր, վայրիկ բառից, որը արևելահայերենում հետագայում ստացել է այլ` ժամանակի իմաստ։

1967 թ. կշիռների և չափերի XIII գլխավոր կոնֆերանսում ձևակերպվել է վայրկյանի հետևյալ սահմանումը՝

Վայրկյանը կայուն վիճակում գտնվող 133Ցեզիումի ատոմի երկու գերբարակ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման 9 192 631 770 պարբերություններին հավասար ժամանակահատվածն է[1]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ վայրկյանի ընթացքում՝

Ատոմային վայրկյանի հետ մեկտեղ, աստղագիտության մեջ, գեոդեզիայում և այլ բնագավառներում կիրառվում է աստղագիտական վայրկյանը, որի չափը պայմանավորված է Արեգակի շուրջը Երկրի պտույտի պարբերությամբ և որոշվում է աստղագիտական դիտումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. : «Unit of time (second)». SI Brochure. BIPM. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 260