Մոլորակների առճակատում
Արտաքին տեսք

Մոլորակների դիմակայություն, արտաքին մոլորակի դիրքը ուղեծրում, որում այն երևում է Երկրից Արեգակին հակառակ ուղղությունում։ Դիմակայության պահին մոլորակի խավարածրային երկայնությունը տարբերվում է Արեգակի երկայնությունից 180°-ով։ [1]
Դիմակայությունների մոտ դիրքերում ստեղծվում են ամենահարմար պայմանները մոլորակների ուսումնասիրության համար՝
- մոլորակները գտնվում են ամենամոտ հեռավորության վրա Երկրից (ուղեծրերի էլիպտիկության պատճառով, այս հեռավորությունը տարեց տարի փոխվում է) և
- շրջված են դեպի Երկիրը այն կիսագնդով, որը լուսավորված է Արեգակի կողմից։
Դիմակայության ընթացքում մոլորակը տեսանելի է երկնքում ամբողջ գիշեր (ծագում է արևելքում Արեգակի մայրամուտի հետ և մայր է մտնում արևմուտքում Արեգակի ծագման հետ)։
Առճակատման աստղագիտական նշանն է՝ ☍ (U+260D Յունիկոդ այլագրմամբ) կամ՝ (ձեռագիր)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑
անգլ.՝ U.S. Naval Observatory Nautical Almanac Office (1992). Պ․ Կենեթ Սայդելման (P. Kenneth Seidelmann) (ed.). թարգմ․ «Աստղագիտական ալմանաախի բացատրական հավելված» ([[անգլերեն|անգլ.]]՝ Explanatory Supplement to the Astronomical Almanac). «Յունվերսիթի Սայենս Բուքս» (անգլ.՝ University Science Books), Միլ Վալեյ, Կալիֆորնիա. էջ 733. ISBN 0-935702-68-7.
{{cite book}}
: URL–wikilink conflict (օգնություն)(անգլ.)