Jump to content

Գիշերահավասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերահավասարի և արևադարձի օրերը և պահերը ըստ UTC
տարիԳիշերահավասար
Մարտ
Արևադարձ
Հունիս
Գիշերահավասար
Սեպտեմբեր
Արևադարձ
Դեկտեմբեր
օրժամօրժամօրժամօրժամ
2010 2017:32:132111:28:252303:09:022123:38:28
2011 2023:21:442117:16:302309:04:382205:30:03
2012 2005:14:252023:09:492214:49:592111:12:37
2013 2011:02:552105:04:572220:44:082117:11:00
2014 2016:57:052110:51:142302:29:052123:03:01
2015 2022:45:092116:38:552308:20:332204:48:57
2016 2004:30:112022:34:112214:21:072110:44:10
2017 2010:28:382104:24:092220:02:482116:28:57
2018 2016:15:272110:07:182301:54:052122:23:44
2019 2021:58:252115:54:142307:50:102204:19:25
2020 2003:50:362021:44:402213:31:382110:02:19
2021 2009:37:272103:32:082219:21:032115:59:16
2022 2015:33:232109:13:492301:03:402121:48:10
2023 2021:24:242114:57:472306:49:562203:27:19
2024 2003:06:212020:50:562212:43:362109:20:30
2025 2009:01:252102:42:112218:19:162115:03:01

Գիշերահավասար, աստղագիտական երևույթ, որը տեղի է ունենում, երբ արեգակի կենտրոնը հայտնվում է երկրագնդի հասարակածը պարունակող հարթության վրա[1][2]։ Այդ պահին հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են արևի կենտրոնին, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։

Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։

Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է։ Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, և նրա սկավառակը չափսեր ունի, ապա հասարակածով նրա անցումը կտևի մոտ 33 ժամ։ Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։ Նշենք, որ խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը։ Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան)։

Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև՝ 21-ին և այժմ՝ 20-ին։ Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և 26 000 տարում կատարում 1 մեկ լրիվ պտույտ։ Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ։

Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվարկման համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի՝ ուղղակի ծագման հաշվարկը։ Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռևս զրադաշտական կրոնի ժամանակներից և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։

Հիշեցնենք, որ մեզանում ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի՝ Զատկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ։ Այսպես, ամեն տարի Զատկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է։ Ի դեպ, 2011 թվականին Զատկի օրը համընկել է թե' արևմտյան և թե' հայ առաքելական եկեղեցիներով։

Գարնանային գիշերահավասարը տեղի է ունենում մարտի 20-ին կամ մարտի 21-ին, երբ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, իսկ աշնանային գիշերահավասարը տեղի է ունենում սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 23-ին, երբ այն հյուսիսայինից անցնում է հարավայինին։ Այդ օրերին Արեգակը ծագում է գրեթե ճշգրիտ արևելքում և մայր է մտնում գրեթե ճշգրիտ արևմուտքում, օրվա տևողությունը ամբողջ երկրագնդի վրա գրեթե ճշգրիտ հավասարվում է գիշերվա տևողությանը (գիշերահավասարի պահի անցման, արեգակի չափսերի և ռեֆրակցիայի պատճառով ցերեկը տևում է ավելի երկար)։ Բացառություն են կազմում միայն բևեռները. Արեգակի չափսերի պատճառով այնտեղ ամբողջ ցերեկը և գիշերը կիսով չափ երևացող Արեգակը պտտվում է հորիզոնով։

Գիշերահավասարի կետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ արեգակը տարեկան տեղափոխման ընթացքում գտնվում է խավարածրի ու երկնային հասարակածի հատման կետերի տեղում, գիշերվա և ցերեկվա տևողությունները երկրի վրա բոլոր վայրերում լինում են իրար հավասար։ Գիշերահավասարի այն կետը, ուր արեգակը լինում է մարտի 21-ին, կոչվում է գարնանային գիշերահավասարի կետ․ նշանակվում է γ (խոյ համաստեղության նշանով)։ Որոշ աստղագիտական հաշվարկներում γ ընդունվում է որպես կոորդինատների սկզբնակետ։ Խավարածրի ու հասարակածի հատման մյուս՝ աշնանային գիշերահավասարի կետում, Արեգակը գտնվում է սեպտեմբերի 23-ին։ Այդ կետը նշանակվում է Ω (Կշեռք համաստեղության նշանով

Ազգեր և կրոններ, որոնք Նոր տարվա սկիզբը տոնում են գիշերահավասարի օրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրադաշտականությունից փոխառվել է Նոռուզը, տոնում են՝

Սեպտեմբերի 22-ը նույնպես տարվա սկիզբ է նշանակել Ֆրանսիական հանրապետական տոմարով։

Պատմական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել գիշերահավասարին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևային ինտերֆերենցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևային ինտերֆերենցիան արևային ճառագայթման հետ արբանյակից ընդունվող ռադիոազդանշանի ինտերֆերենցիոն աղավաղումն է։ Այն տեղի է ունենում, երբ ընդունիչ կայանից դիտելիս արեգակը երկնակամարում հայտնվում է արբանյակի շրջակայքում։ Համընդհանուր այս երևույթը տեղի է ունենում տարին երկու անգամ գիշերահավասարի շրջանում և տևում է մոտ 3.5 շաբաթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Equinoxes». Astronomical Information Center. United States Naval Observatory. 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  2. «ESRL Global Monitoring Division - Global Radiation Group». NOAA. www.esrl.noaa.gov (ամերիկյան անգլերեն). U.S. Department of Commerce. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։