Բահայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բահաիից)
Jump to navigation Jump to search
Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլայի դամբարանը

Բահայի հավատը (անգլերեն՝ Bahá'í Faith]), համաշխարհային միաստվածական կրոն է, որը ծնվել է Պարսկաստանում 1844 թթ.։ Այս կրոնական շարժումն ունի 8 միլիոն հետևորդ ողջ աշխարհում, նույնիսկ Հայաստանում[1]։ Բահայի հավատը, հնարավոր է, միակ կրոնն է, որը լիովին ընդունում է մյուս բոլոր հիմնական դավանանքները: Բահայիները հավատում են, որ Աբրահամը, Մովսեսը, Զրադաշտը, Բուդդան, Հիսուսը, և Մոհամեդը հավասարապես միակ Աստծո իսկական ավետաբերներն են: Աստծո այդ Ավետաբերների ուսմունքները Բահայի հավատը դիտում է որպես փրկության ճանապարհներ, որոնց շնորհիվ կիրականացվի «մշտապես կատարելագործվող քաղաքակրթության առաջխաղացումը»: Սակայն, բահայիները հավատում են, որ մարդկային պատմության մեջ Աստծո բոլոր վերը թվարկված միջամտությունները ենթարկվում են էվոլյուցիոն զարգացման օրենքներին, Տիրոջ ամեն նոր հայտնություն նախորդից ավելի ամբողջական է և հաջորդի համար ճանապարհ է բացում: Եվ այսօր նա ուղարկել է մարգարե Բահաուլլային «Աստծո Փառքը»։

Ինչպես Հրեականության մեսիական ապավինումները ծնեցին Քրիստոնեությունը, այնպես էլ Իսլամի կատարածաբանության տեսակետները կյանք տվեցին այն կրոնին, որն ապագայում պետք է դառնար Բահայի հավատ: Սակայն, Քրիստոնեության նման, Բահայի հավատը լիովին անկախ է նախորդ կրոնից: Այս կրոնը Իսլամից է ծնվել, բայց անկախ է, իսլամական ճյուղ չէ։ Նրա Համաշխարհային Կենտրոնը Հայֆայում (Իսրայել) է գտնվում։

Ձևավորվել է 19-րդ դարի կեսերին Պարսկաստանում և այժմ միավորում է ավելի քան 8 միլիոն հետևորդների[2][3][4] 188 երկրներում և 45 անկախ տարածքներում[2] Սրանք տարբերի ազգերի, ազգությունների և ցեղերի ներկայացուցիչներ են, տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ։ Բահայի կրոնի սուրբ գրություններից հատվածներ թարգմանվել են աշխարհի ավելի քան 800 լեզուներով։[5]։

Բահայի հավատի սրբավայրը

Բահայի հավատը հիմնված է Բահաուլլայի և Բաբի [6] Սուրբ Գրքերի վրա։ Հիմնական թեմաներն են՝ Աստծո, կրոնների և մարդկության միասնությունը։ Հիշատակելով Աստվածահայտնության նախկին նմանօրինակ ուսումնասիրությունների մասին՝ Բահաուլլան հայտնում է, «Աստծո հավատի և Նրա կրոնի հիմնական նպատակը կայանում է մարդկային ռասայի շահերի պաշտպանության մեջ, նրա միասնության հաստատման և մարդկանց միջև սիրո ու ընկերության ոգու ամրապնդման մեջ»: Բահայիները հավատում են, որ Աստված միակն է և Նրա էությունն անըմբռնելի է: Աստծո կամքն արտահայտվում է Իր Ավետաբերների միջոցով, որոնց բահայիներն անվանում են Աստվածահայտնություններ կամ Աստծո Հայտնիչներ: Յուրաքանչյուր Հայտնիչի առաքելությունն է հոգևոր զարգացման համար հավատացյալներին ոչ միայն տալ կատարյալ ուղեցույց, այլև ազդել հասարակության բնույթի վրա ամբողջությամբ:

«Կասկած չկա, որ աշխարհի ժողովուրդները` անկախ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությունից, իրենց ոգեշնչումն են քաղում միևնույն Աստծուց և պաշտում են միևնույն Աստծուն: Տարբերությունը ծեսերում է, որոնց նրանք ենթարկվում են, ինչը բացատրվում է այն ժամանակի պահանջների ու կարիքների տարբերությամբ, երբ դրանք հայտնվել են: Բոլոր կրոնները` բացառությամբ այն քչերի, որտեղ ելք է գտնում մարդկային անբարոյականությունը, ուղարկված են Աստծուց և արտացոլում են Նրա Կամքը և Նպատակը»: Բահաուլլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]