Բահայի այգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բահայի այգիները[1] անվանվում են նաև Բահայի տեռասաներ, Հայֆայի կախովի այգիներ, կամ Իսրայելի Հայֆա նահանգի Կարմել լեռան վրա գտնվող Բաբի տաճարի շուրջը խփված այգիներ։ Այգիները համարվում են Իսրայելում ամենաշատ այցելվող տուրիստական վայրերից մեկը։ Ճարտարապետը Ֆարիբորզ Սահբան է՝ Իրանից, դիզայներական ինժեներները՝ Կարբան ընդ Կո -ն  Հայֆայից։ Արևմտյան Գալիլեայի Բահայի Համաշխարհային կենտրոնի[2] շենքերի հետ միասին նրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների[3][4] ցուցակում։ Տարեկան այգիներ այցելող  զբոսաշրջիկների թիվը հասնում է մոտ մեկ միլիոնի, իսկ ուխտավորների[5] մինչև 10000-ի։  Հայֆայի քաղաքապետ Ամրամ Միցնան այգիներն անվանել է աշխարհի ութերորդ հրաշալիքը։ <<Մեր բախտը բերել է, շատ քաղաքներ չեն, որ ունեն նման աներևակայելի գեղեցիկ այգիներ և անվճար>>:

Սիմվոլիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերասաներն իրենից ներկայացնում են Բաբի առաջին տասնութ աշակերտներին, որոնք կոչվում են <<Գոյության Տառեր>> չնայած ոչ մի հատուկ տեռասա կապված չէ կոնկրետ Տառի հետ։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Բահայի այգի.jpg

Տասնութ տեռասաները կազմված են ինը համակենտրոն շրջաններից։ Ճիշտ այնպես, ինչպես շրջանին նմանեցումը ենթադրում է կենտրոնի առկայություն, այնպես էլ տեռասաների մտահղացումը եղել է այնպես, կարծես նրանք ծնված են Բաբի տաճարից։ Տասնութ տեռասաները և Բաբի տաճարի մեկ տեռասան միասին կազմում են տասնինը տեռասա։ Տասնինը՝ հատուկ թիվ է Բահայի հավատում։

Ֆարիբրոզ Սահբան իր աշխատանքը սկսել է 1987 թ-ին՝ պարտեզների նախագծմամբ և շինարարության վերահսկմամբ։ Տեռասաները հանրության համար բացվել են 2001 թ-ի հունիսից։ Հիմքից սկսած՝ այգիները ձգվում են  Կարմել լեռան լանջից գրեթե 1 կմ դեպի վեր՝  ընդգրկելով շուրջ 200.000 քմ տարածք։ Այգիներն իրար միացված են սանդուղքով, որի կողմերով հոսող ջուրը իջնում է սարի լանջով։

Այգիները[6] կառուցելիս տրվել են այնպիսի ճարտարապետական լուծումներ, որոնք մեկուսացնում են տարածքը շրջակա միջավայրի աղմուկից և իրար են միացնում Բահայի Համաշխարհային կենտրոնները՝ Կարմել լեռան վրա։

Ջուրը և էկոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոռոգման համակարգը ներառում է համակարգչային ծրագիր, որը հիմնվելով օդերևութաբանական տվյալների վրա, վերահսկում է ջրի հարյուրավոր փականներ՝ բաշխելով ջուրը այգիներով՝ ցողման ու կաթիլքի եղանակով։ Դա կատարվում է երեկոյան կամ վաղ առավոտյան՝ գոլորշիացման եղանակով ջրի կորստից խուսափելու համար։  Ջուրը, որը հոսում է աստիճաններով, շրջանառվում է  յուրաքանչյուր տեռասայի փակ համակարգում, այդ իսկ պատճառով ջրի կորուստը հասցված է նվազագույնի։

Մոնումենտալ այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ այգիները գտնվում են Բահայի Կամարաձև այգիներում և իրենցից ներկայացնում են պարտեզներ, որտեղ գտնվում են Բահայի սուրբ ընտանիքի որոշ անդամների գրեզմաններ։

Բահջիի այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահջիի առանձնատունը ամառանոց է Աքքայի մոտակայքում, որտեղ 1892 թ-ին մահացել է Բահաուլլան՝ Բահայի հավատքի հիմնադիրը։ Նրա դամբարանը գտնվում է այդ տան մոտակայքում։ Ողջ տարածքն անվանվել է Ալ-Բահջա (Հրճվանքի վայր)։ Այդ պահից ի վեր այս վայրը զարդարված է դրախտային այգիներով։  Առանձնատունը, դամբարանը և շրջակա այգիները բահայիների համար երկրի ամենասուրբ վայրերը և ուխտատեղիներն են։

Ռիզվանի այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիզվանի այգին( բառաիցիորեն՝ դրախտային այգի) բահայիների համար սուրբ վայր է, որը գտնվում է Աքքայի մոտակայքում։ Այն վարձված է եղել Աբդուլ-Բահայի կողմից (Բահաուլլայի որդին), որտեղ նա հաճույքով անց է կացրել իր վերջին տարիները՝ բանտախցում երկար տարիներ ապրելուց հետո։ Չնայած նրան, որ այգին կրում է նույն անունը, այն չունի այն նշանակությունը, ինչ Բաղդադի Ռիզվան պարտեզը և ոչ մի կապ չունի Ռիզվանի փառատոնի հետ։ 1930-1940-ականների ընթացքում մալարիայի դեմ պայքարի ժամանակ դադարարեցվեց ջրի մատակարարումը և պարտեզներն անհետացան։ 2010-ին ավարտվեց պարտեզի և այն շրջապատող բնական ջրատարների վերականգնման և պահպանման եռամյա նախագիծը, որից հետո Ռիզվանի այգին, որը Բահաուլլան կոչում  էր <<Մեր կանաչ կղզին>>, դարձյալ կղզի դարձավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Visit Us». Bahá’í Gardens (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  2. https://bahai.am/hy. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Centre, UNESCO World Heritage. «Центр всемирного наследия -». UNESCO World Heritage Centre (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  4. Centre, UNESCO World Heritage. «Центр всемирного наследия -». UNESCO World Heritage Centre (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  5. https://www.youtube.com/watch?v=xUSICEuxL-U. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. https://www.bahai-encyclopedia-project.org/index.php?view=article&catid=36%3Aadministrationinstitutions&id=74%3Abahai-world-center-&option=com_content&Itemid=74. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլիամ Ս. Հեթչեր, Ջ. Դուգլաս Մարտին - Նոր համաշխարհային կրոն
  • Юлий Аркадьевич Иоаннесян - Вера бахаи
  • Peter Smit - An Introduction to the Baha'i Faith
  • Bahá'u'lláh and the New Era — Esslemont — View on the new Baha’i Reference Library
  • Bahíyyih Khánum — Bahá'í World Centre
  • The Dawn Breakers — Nabil