Աբդուլ Բահա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբդուլ-Բահա
պարս․՝ عبدالبهاء և պարս․՝ عباس افندی‎‎
Abbaseffendi1868.jpg
Ծնվել էմայիսի 23, 1844(1844-05-23)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էնոյեմբերի 28, 1921(1921-11-28)[1] (77 տարեկանում)
Մահվան վայրՀայֆա, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրոնԲահայի
ՄասնագիտությունԲահայի հավատի ղեկավար 1892-1921թթ
ԱմուսինՄունիրա խանում
ԾնողներՀայր՝ Բահաուլլա, մայր՝ Ասիյա խանում
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր
'Abdu'l-Bahá Վիքիպահեստում

Բահաուլլայի վախճանից հետո սկսվեց Բահայի հավատի զարգացման նոր փուլը: Բահաուլլան Հավատի միակ մեկնաբան և ղեկավար նշանակեց իր ավագ որդուն՝ Աբդուլ-Բահային[2]: Իրավահաջորդի հստակ նշանակումը թույլ տվեց Բահայի հավատին խուսափել աղանդների բաժանումից:

Աբդուլ-Բահան խնդիր դրեց բացատրել ամբողջ մարդկությանը Բահաուլլայի հասարակական կառուցվածքի վերաբերյալ ուղերձի իմաստն աշխարհին: Բազմաթիվ նամակներում ու գրվածքներում, ինչպես նաև ուխտավորների հետ զրույցներում Աբդուլ-Բահան մշտապես արտահայտում էր այն միտքը, որ պետք է փոխվի ոչ միայն առանձին մարդկանց հոգևոր պատկերը, այլև անհրաժեշտ է փոխել ամբողջ հասարակական կառուցվածքը: Միևնույն ժամանակ նա ընդգծում էր համաշխարհային կրոններից յուրաքանչյուրի գոյության հավասար իրավունքը, ուշադրություն էր դարձնում ռասայական նախապաշարմունքներն արմատախիլ անելու անհրաժեշտությանը, նշում էր տղամարդու և կնոջ հավասարությունը, խոսում էր պարտադիր համընդհանուր կրթության և արդարացի տնտեսական համակարգի հաստատման մասին, շոշափում էր դրա հետ կապված բազմաթիվ այլ թեմաներ:

Պրոֆեսոր Բրաունը, որ 1890թ. առաջին անգամ հանդիպեց Աբդուլ-Բահային, իսկ հետագայում բավականին մտերմացավ նրա հետ, գրում էր.

«Ես հազվագյուտ եմ հանդիպել ավելի տպավորիչ արտաքինով մարդկանց: Բարձրահասակ, ամուր կազմվածքով մարդ, նետի պես ուղիղ կեցվածքով, սպիտակ չալմայով և սպիտակ հագուստով, ուսերին հասնող սև գանգուր մազերով, լայն հզոր ճակատով, որը խոսում է ուժեղ մտքի  ու անսասան կամքի մասին, սրատես ճուռակային հայացքով, սուր, սակայն համակրելի դիմագծերով` ահա իմ առաջին տպավորությունները Աբբաս Էֆենդիից` «Ուսուցչից» [sic], ինչպես նրան par excellence* անվանում են բաբիները: Նրա հետ զրույցից հետո ես նրա նկատմամբ լցվեցի ավելի մեծ հարգանքով` այն տպավորության համեմատ, որ հենց սկզբից նա թողեց ինձ վրա: Նրա ռասայի անգամ լավագույն ներկայացուցիչների մեջ` պերճախոս, հնարամիտ, նրբենի, դժվար թե գտնվի մի մարդ, ով զրույցի ժամանակ ավելի ուշադիր է, վեճի մեջ ավելի հնարամիտ է, ապացույցների մեջ ավելի անսպառ է, հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների սուրբ գրքերի ավելի կատարյալ գիտակ է: Այդ հատկանիշները նրա շարժուձևի հետ միասին` միաժամանակ վեհ ու բարյացակամ, հանգեցրեցին նրան, որ ես այլևս չէի զարմանում այն ազդեցության ու հարգանքի վրա, որը նա վայելում էր, և ոչ միայն իր հոր ուսմունքի համախոհների մեջ: Նրա հետ հանդիպողներից ոչ ոքի տրված չէ կասկածի ենթարկել նրա վեհությունն ու իշխանությունը»:

1908թ. երիտթուրքական հեղափոխության հաղթանակից հետո, ազատվեցին Օսմանյան կայսրության բոլոր քաղաքական բանտարկյալները, ինչպես նաև նրանք, ովքեր դատապարտված էին կրոնական հիմնավորումներով: Այդպիսով, Աբդուլ-Բահան 1910թ հնարավորություն ստացավ լքել Պաղեստինը և նվիրել իրեն իր հոր հիմնած հավատի տարածման և ամրապնդման գործին արևմուտքում:

1911թ. օգոստոսի 11-ին Աբդուլ-Բահան իր մերձավորների մի փոքր խմբի ուղեկցությամբ «Կորսիկա» նավով մեկնեց Մարսել: Այդպես սկսվեց երկու տարի և չորս ամիս տևողությամբ ճանապարհորդությունն Արևմուտքի երկրներով: Այդ ընթացքում նա երկու անգամ այցելեց Լոնդոն, Փարիզ, Շտուտգարտ, եղավ այլ եվրոպական երկրներում, ուղևորվեց Հյուսիսային Ամերիկա:

1912թ. ապրիլի 11-ին Աբդուլ-Բահան ժամանեց Նյու-Յորք[3]: Հյուսիսային Ամերիկայում եղած ժամանակաշրջանում նա այցելեց ԱՄՆ-ի մոտ քառասուն մեծ և փոքր քաղաքներ, ինչպես երկրի արևելքում, այնպես էլ արևմուտքում: Նա եղավ Չիկագոյում, որտեղ դրեց այն շենքի առաջին քարը, որը պետք է դառնար «Արևմուտքի Մայր Տաճարը»[4]: Կանադայում Աբդուլ-Բահան այցելեց Մոնրեալը և հյուրընկալեց կանադացի ճարտարապետ Վիլյամ Սազերլենդին և նրա կնոջը` Մեյ Մաքսվելին: Մոնրեալում Աբդուլ-Բահային ցուցաբերած ընդունելությունը չի կարելի արտասովոր անվանել: Նույն ձևով էին նրան դիմավորում նաև Արևմուտքի այլ քաղաքներում: Նա այցելեց Նոտր-Դամի տաճարը, թույլտվություն ստացավ հավատացյալներին դիմել Փրկչի տաճարում և Սուրբ Հակոբի եկեղեցում, ելույթ ունեցավ բազմամարդ լսարանի առջև Սենտ-Լորենս փողոցի վրա գտնվող արհմիության կենտրոնում, զրուցեց բազմաթիվ մարդկանց հետ «Վինձոր» հյուրանոցում և Մաքսվելների տանը Փայն-ավենյուում, որտեղ սկզբից հյուրընկալել էր Մոնրեալ ժամանելիս: Այցելության ընթացքը մանրամասն լուսաբանում էին խոշորագույն թերթերը: Աբդուլ-Բահան մամուլի ուշադրությունը գրավել էր ոչ միայն Մոնրեալում գտնվելու ժամանակ, այլև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրներում եղած ամբողջ ընթացքում:

Արևմուտքում լայն հասարակության մոտ բավականին բարենպաստ պատկերացում կազմվեց նոր կրոնի մասին, ինչը հետագայում օգնեց Բահաուլլայի հետևորդներին դրա տարածման մեջ: Աբդուլ-Բահան դիմում էր ոչ միայն եկեղեցական համայնքներին, այլ նաև խաղաղության պաշտպանության հասարակության անդամներին, արհմիութենական և համալսարանական լսարանին, տարբեր սոցիալական բարեփոխման ուսմունքների կողմնակիցների խմբերին: Ուղևորության ավարտին ակնհայտ դարձավ, որ Բահաուլլայի սոցիալական ուղերձը հասել է աշխարհին: Բահայիներին միացավ նոր սերունդ` մարդիկ, ովքեր պատկանում էին հասարակության ամենատարբեր շերտերին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբդուլ-Բահան մեկուսացած ապրում էր Հայֆայում` Սուրբ Հողում:

1921թ. նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան 78 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո Աբդուլ-Բահան վախճանվեց: Նրա թաղումը տեղի ունեցավ արտասովոր հանդիսավորության մթնոլորտում: Դրանից ընդամենը տասներեք տարի առաջ Աբդուլ-Բահան` առանց իրավունքի աքսորյալը, հազիվ խուսափեց հրապարակային մահապատժից: Իսկ իր կյանքի վերջում նա արդեն վայելում էր անսահման իմաստունություն և մարդասիրություն ունեցող մարդու` գրեթե սրբի համբավ: Պաղեստինում բոլոր եկեղեցական դպրոցների ներկայացուցիչները վերաբերում էին նրան մեծ հարգանքով: Երբ հանվեցին թուրքական իշխանությունների կողմից նրա նկատմամբ դրված սահմանափակումները, Աբդուլ-Բահայի փառքը սկսեց աճել: Նրան ամենուր սկսեցին մեծարել: Առաջին համաշխարհային պատերազմից հետո սովի ժամանակ Պաղեստինի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, ի նշան Աբդուլ-Բահայի արժանիքների ճանաչման` բրիտանական կառավարությունը շնորհեց նրան ասպետի կոչում:

Նոյեմբերի 29-ին կայացած թաղումը, հավանաբար, հավասարը չուներ Պաղեստինի ամբողջ պատմության մեջ: Ավելի, քան տաս հազար մարդուց բաղկացած սգո թափորում մասնակցում էին բարձրագույն մահմեդական, հռոմեական կաթոլիկ, հունական ուղղափառ, հուդդայական և դրուզական հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև բրիտանական գերագույն կոմիսարը, Երուսաղեմի և Փյունիկիայի նահանգապետերը:

Աբդուլ-Բահայի մահից հետո Հավատի դրույթները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր Աբդուլ-Բահայի ավագ թոռանը` Շողի Էֆֆենդիին: 1963թ Բահայի Սուրբ Գրվածքների համաձայն համայնքի ղեկավարումը ստանձնեց Արդարության Համաշխարհային Տունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. «The Significance of ‘Abdu’l-Bahá | What Bahá’ís Believe»։ www.bahai.org։ Վերցված է 2019-07-30 
  3. «Origins of the Baha'i Faith»։ Baha‘is of the United States (en-US)։ Վերցված է 2019-07-30 
  4. «House of Worship - Bahá'ís of the United States»։ Baha‘is of the United States (en-US)։ Վերցված է 2019-07-30 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]