Հումանիտար օգնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերլինի բնակիչները Բերլին-Թեմփերհոֆ օդանավակայանում սպասում են հումանիտար օգնություն բերող ինքնաթիռին (1948 թվական)։

Հումանիտար օգնություն, անհատույց օգնության տեսակ (աջակցություն), որն ապահովում է կյանքի միջոց, այն անվճար տարածվում է բնակչության շրջանում, այն ընդգրկում է հումանիտար աղետի կամ դրա հարակից շրջանները։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը թույլ է տվել որպես մարդասիրական օգնություն տրամադրել «սննդի, դեղորայքի և այլ մարդասիրական օգնության տրամադրում, որը չի ներառում՝ զենք, սպառազինության համակարգ, ռազմամթերք և այլ նմանատիպ պարագաներ որոնք կարող են հանգեցնել մահվան»։

Հումանիտար օգնությունը օտարերկրյա օգնությունից տարբերվում է իր ժամանակավոր բնույթով և նրանով, որ այն հատկացվում է Տարերային աղետից տուժածների վիճակը թեթևացնելու համար[1]։

Հումանիտար օգնության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիտար օգնություն առաջինը սկսեցին ցուցաբերել կրոնական կառույցները։ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի Միսիոներական կազմակեպությունները XVIII և XIX դարերում, ոչ միայն զբաղվում էին այդ տարածաշրջաններում քրիստոնեության հետ կապված հարցերով, այլ նաև նրանց ցուցաբերում էին հումանիտար օգնություն։

XX դարում երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում կամավոր հաստատությունները մեծ օգնություն են ցուցաբերել Հայոց ցեղասպանության և 1921-1922 թվականների սովի տարիներին։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ ստեղծվեց Հայ օգնության կոմիտե, որը հավաքել է 20 մլն դոլար և բեռներ ուղարկել տարբեր տուժած տարածքներ, այն ամեն օր միջինը կերակրել է 300 հազար մարդ, ստեղծել է հիվանդանոց, ապահովել բժշկական ծախսերը և իր խնամքի տակ վերցրել 75 հազար որբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո, մեծ աճ նկատվեց այն աշխարհիկ և կրոնական կառույցների շրջանում, որոնք ցուցաբերում էին մարդասիրական օգնություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]