Շողի Էֆֆենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շողի Էֆֆենդի

Շողի Էֆֆենդի (մարտի 1, 1897(1897-03-01)[1], Աքքա, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 4, 1957(1957-11-04)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Բահայի հավատի Պահապանը[2] 1921-1957թթ: 1908 թ. նրա պապը՝ Աբդուլ-Բահան կազմեց մի փաստաթուղթ, որն անվանեց «Կամք և Կտակ»: Այդ փաստաթղթում նա հաստատեց «Պահապանության» ինստիտուտը: Բահայի ուսմունքները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր իր ավագ թոռանը` Շողի Էֆֆենդի Ռաբանիին, ով ստացավ «Բահայի հավատի Պահապան» տիտղոսը[3]: Ինչպես Աբդուլ-Բահան Բահաուլլայի կամքով անվանվեց հավատի Կենտրոնակետ և Մեկնաբան, այնպես էլ Պահապանն օժտվում էր անվիճելի հեղինակությամբ ուսմունքին վերաբերող բոլոր հարցերում: Այսպես հավատը խուսափեց աղանդների բաժանվելուց:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շողի էֆֆենդին[4] ծնվել է 1897թ Աքքայում, Իսրայել: Մանուկ ժամանակ եղել է իր պապու քարտուղարը: Այնուհետև անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի համալսարանում: Հետագայում դա օգնեց նրան դառնալ բահայի սուրբ գրքերի հեղինակավոր թարգմանիչը: Նրա ջանքերի շնորհիվ Բաբի, Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի` կրոնի գլխավոր անձանց, գրավոր ժառանգությունը թարգմանվեց և հրատարակվեց ավելի քան ութ հարյուր լեզուներով: Ամբողջ աշխարհում կառուցվեցին պաշտամունքի տներ, բահայի դպրոցներ, հավատի վարչական և համայնքային կենտրոններ, ձեռք բերվեց մեծ քանակությամբ անշարժ գույք: Բահայիների համաշխարհային համայնքը ՄԱԿ-ում պաշտոնապես գրանցվեց որպես Տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեին կից խորհրդակցական կարգավիճակով միջազգային ոչ կառավարական կազմակերպություն: Պահապանի երկու գլխավոր պարտականություններն էին բահայիների ուսմունքների մեկնաբանությունը և համայնքի ղեկավարությունը:

1921-1963թթ. միջև ընկած ժամանակաշրջանը Բահայի հավատի պատմության մեջ նշանավորվում է մի շարք կարևորագույն նախաձեռնություններով, որոնք ձեռնարկել էր Շողի Էֆֆենդին որպես հավատի Պահապան[5]: Հատկապես հետաքրքիր են նրա գործունեության չորս ուղղությունները` Բահայի հավատի համաշխարհային կենտրոնի զարգացումը, Բահաուլլայի ուսմունքների թարգմանությունն ու մեկնաբանումը, կառավարման համակարգի ամրապնդումը և Աբդուլ-Բահայի հավատի տարածման նախագծի իրականացումը: Պահապանի պաշտոնը ստանալուց անմիջապես հետո Շողի Էֆֆենդին իր վրա վերցրեց Հայֆայի ծովախորշին կից գտնվող հավատի համաշխարհային կենտրոնի շինարարության ղեկավարությունը: Նա կառուցեց դամբարաններ Բահաուլլայի և Բաբի աճյունների համար: Տնկվեցին սքանչելի այգիներ, կառուցվեցին առաջին վեհակերտ շինությունները: Ամբողջ աշխարհով սփռված կրոնական համայնքը ձեռք բերեց իր հավատի սրբավայրը, որը դարձավ ուխտավորության օբյեկտ և որտեղից իրականացվում էր միասնական ղեկավարությունը:

Շողի Էֆֆենդիի գերեզմանը

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի նոյեմբերի սկզբին բահայի արխիվի շենքի համար սարքավորում ձեռք բերելու նպատակով ժամանելով Անգլիա` Շողի Էֆֆենդին վարակվեց հոնկոնգյան գրիպով և նոյեմբերի 4-ին վախճանվեց սրտի նոպայից: Նրա հանկարծակի մահը մեծ հարված էր ամբողջ Բահայի համաշխարհային համայնքի համար: Ղեկավարվելով Շողի Էֆֆենդիի ուղերձով` 1963 թվականին ընտրվեց Արդարության Համաշխարհային Տունը[6], որը մինչ այժմ հանդիսանում է Բահայի համաշխարհային համայնքի ղեկավար մարմինը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բահաուլլա
  2. Աբդուլ Բահա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shoghi Effendi in Oxford: by Riaz Khadem
  • Shoghi Effendi, Recollections: by Ugo Giachery
  • Call to the Nations: Extracts from the Writings of Shoghi Effendi: by Shoghi Effendi
  • Shoghi Effendi: Through the Pilgrim’s Eye: by Earl Redman
  • The Priceless Pearl: by Mary Maxwell

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. «Bahāʾī Faith»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2019-07-31 
  3. «Baha’i Faith | Definition, History, & Facts»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2019-07-31 
  4. «Բահայի հավատը – Բահայի համայնքը Հայաստանում» (en-US)։ Վերցված է 2019-07-31 
  5. «Shoghi Effendi - Bahaipedia, an encyclopedia about the Bahá’í Faith»։ bahaipedia.org (անգլերեն)։ Վերցված է 2019-07-31 
  6. «The Universal House of Justice - An official website of the Bahá’í Faith»։ universalhouseofjustice.bahai.org։ Վերցված է 2019-07-31