Աքքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքքա
עַכּוֹ
عكّا
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
ՇրջանՀյուսիսային մարզ (Իսրայել)
ՔաղաքապետՇիմոն Լանկրի
Հիմնադրված էմ.թ.ա. XVI դար թ.
Այլ անվանումներԱկկո,
Պտղոմայիս,
Ակկա
Սեն-Ժան դ’Ակռ
Մակերես10, 3 կմ²
ԲԾՄ-0.9 — 29.4 մ
Պաշտոնական լեզուեբրայերեն
Բնակչություն46 300 մարդ (2012)
Ազգային կազմՀրեաներ (66, 4%), արաբներ (28, 1%), դրուզեր (0, 2%), այլք (5, 3%)
Կրոնական կազմհուդաներ, քրիստոնեաներ, մուսուլմաններ
ՏեղաբնականունԱքքացի
Հեռախոսային կոդ+972 4
Պաշտոնական կայքakko.muni.il (եբրայերեն)
Աքքա (Իսրայել)##
Աքքա (Իսրայել)

Աքքա (եբրայերեն՝ עכו‎, արաբ․՝ عكا‎‎), Աքքո, Սեն-Ժան դ’Ակռ, հնադարյան քաղաք արևմտյան Գալիլեայում, որն ընկած է Հայֆա քաղաքից 23 կմ հյուսիս՝ Միջերկրական ծովի ափին։ Բնակչությունը՝ 48 900 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ (2010)-ի մարդահամարի՝ քաղաքում բնակվում է 46 300 մարդ՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ըստ հնէաբանների ունի 4000 տարվա պատմություն[2]։ Աքքան իր երկարամյա պատմության ընթացքում շատ անգամներ է ձեռքից ձեռք փոխանցվել։ Քաղաքի առաջին հիշատակումները գալիս են Թութմոս III-ի արշավանքներից։ Հետո քաղաքին տիրել են խեթերը։ Ք.ա. 725 թ Ասորեստանի արքա՝ Սալմանասար V-ը նվաճում է քաղաքը։ Պարսկական տերության ժամանակ քաղաքը ծառայել է որպես՝ ռազմա-ծովային կայան, ինչը լուրջ դեր է խաղացել Եգիպտոսի դեմ պատերազմելու ժամանակ։ Ստրաբոնը քաղաքը ներկայացնում է որպես՝ պարսից զորքերի հավաքատեղի եգիպտացիների դեմ պատերազմելու համար։ Ք.ա. 539 թ Բաբելոնյան գերությունից ազատված հրեաները չեն վերադառնալով չեն գրավում քաղաքը, վերջինս մնում է Տյուրոսի կազմում։ Հույն պատմիչները քաղաքը անվանում են Ակե՝ ինչը նշանակում է ապաքինում։ Ըստ հունական առասպելի Հերակլեսը այստեղ գտնում է բուժիչ խոտաբույսեր ինչով ել բուժում է իր վերքերը։ Ք. ա. 333 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավում է քաղաքը և անվանափոխում՝ Պտղոմայիսի։ Նրա մահից հետո քաղաքը անցնում է Պտղոմեոսներին, իսկ հետո Սելևկյաններին։ Ք. ա. 71 թվականին քաղաքը գրավում է Տիգրան Մեծը[3], որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում[4]։ Ք. ա. 52-54 թթ. Պոմպեոսը գրավում է քաղաքը։ Յարմուք գետի ճակատամարտում պարտվելուց և Երուսաղեմը կորցնելուց հետո։ Աքքան 638 թվականից անցավ Արաբական խալիֆայության կազմը և խալիֆայության կազմում մնաց մինչև 1104 թվականը, երբ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ Բալդուն I-ը գրավեց այն։ 1187 թ. Սալահ ալ-Դինը կարողացավ հետ գրավել քաղաքը սակայն 1189-1191 թթ. Աքքայի պաշարման ժամանակ խաչակիրները հետ գրավեցին քաղաքը և իրենց տիրապետության տակ պահեցին այն մինչև 1291 թվականը։ 1517 թվականին օսմանյան զորքերը Սելիմ I հրամանատարությամբ գրավում են քաղաքը։ 1799 թվականին քաղաքը պաշարում է Նապոլեոն Բոնապարտը, սակայն չի կարողանում գրավել։

1800-ականների կեսերին այստեղ աքսորված բահայիները թողել են այսպիսի վկայություն քաղաքի մասին. ՞՞ ... Աքքան Օսմանյան կայսրության ամենասարսափելի մարդասպանների, կողոպտիչների և քաղաքական հանցագործների վերջնական աքսորավայրն էր։ Քաղաք-բանտը կազմված էր կեղտոտ փողոցներից և խոնավ ու բարձիթողի տներից։ Այնտեղ չկային խմելու ջրի աղբյուրներ, իսկ օդի մասին ասում էին, որ այն այնքան գարշահոտ է, որ երբ քաղաքի վրայով որևէ թռչուն է փորձում թռչել, այն սատկում է, քաղաքը վխտում էր մակաբույծներով, խոնավ էր և նման էր մեղվի փեթակի՝ մռայլ, գարշահոտ և ծուռումուռ փողոցներով՞[5]:

1918 թվականին գեներալ Ալլենբիի ղեկավարած բրիտանական զորքերը կարողանում են գրավել քաղաքը, այսպիսով Բրիտանիան ստանում է Աքքան Պաղեստինյան մանդատով։ ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագծի համաձայն քաղաքը պետք է անցներ Պաղեստինին սակայն Արաբո-իսրայելական պատերազմների ժամանակ Իսրայելի զինուժը գրավում է քաղաքը։

Ներկա իրավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո քաղաքը սկսում է ծաղկել։ 1960-ականների կեսերին հին քաղաքի բնակչությունը տեղափոխվում է նոր քաղաք՝ հինը դարձնելով զբոսաշրջության կենտրոն։ Ներկայումս քաղաքը Արևմտյան Գալիլեայի վարչական կենտրոնն է և բահայի հավատի հետևորդների ուխտավայրը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679
  2. Andrew Petersen (2002 թ․ փետրվարի 6). A Gazetteer of Buildings in Muslim Palestine: Volume I (British Academy Monographs in Archaeology) (Pt.1) (Hardcover). British Academy. էջ 68.
  3. Հովսեփ Փլավիոս. Հրեաների պատմությունը, գիրք 13, §16, 4
  4. Ստրաբոն. Աշխարհագրություն, 16.2.3, [1].
  5. «Акка». bahaiarc.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  6. piligrimage arm, Վերցված է 2019-08-01-ին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]