Սելևկյաններ
Սելևկյանների հելլենիստական դինաստիա՝ հիմնած Ալեքսանդր Մակեդոնացու դիադոքոս Սելևկոս I Նիկատորի կողմից։ Սելևկյանների պետությունը գոյատևել է մ.թ.ա. 312 մինչև մ.թ.ա. 64, ընդհատումներով։ Այն մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանում Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, ունեցել է հզոր պետականություն, ժամանակավորապես իր իշխանությունն է հաստատել Հայաստանում։
Մ.թ.ա. 84-ին Սելևկյանների պետությունը գրավել է Տիգրան Բ Մեծը։ Հայ-հռոմեական պատերազմի ժամանակ (մ.թ.ա. 69-մ.թ.ա. 66) հռոմեական զորավար Լուկուլլոսը Սելևկյանների գահը հանձնել է Սելևկյանների շառավիղ Անտիոքոս XIII Ասիացուն, սակայն Տիգրան Բ Մեծը պահպանել է իր գերիշխանությունը։
Մ.թ.ա. 64-ին հռոմեական զորավար Պոմպեոսը վերացրել է Սելևկյանների թագավորությունը։
Արքայացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գահացուցակ ըստ գահակալման.
- Սելևկոս I Նիկատոր մ.թ.ա. 312-281/280
- Անտիոքոս I Սոտեր մ.թ.ա. 281-մ.թ.ա. 261
- Անտիոքոս II Թեոս մ.թ.ա. 261-մ.թ.ա. 246
- Սելևկոս II Կալլինիկոս մ.թ.ա. 246-մ.թ.ա. 226
- Սելևկոս III Սոտեր մ.թ.ա. 226-մ.թ.ա. 223
- Անտիոքոս III Մեծ մ.թ.ա. 223-մ.թ.ա. 187
- Սելևկոս IV Փիլոպատոր մ.թ.ա. 187-մ.թ.ա. 175
- Անտիոքոս IV Եպիփանես մ.թ.ա. 175-մ.թ.ա. 164
- Անտիոքոս V Եվպատոր մ.թ.ա. 164-մ.թ.ա. 162
- Դեմենտիոս I Սոտեր մ.թ.ա. 162-մ.թ.ա. 150
- Ալեքսանդր Բալաս մ.թ.ա. 150-մ.թ.ա. 145
- Դեմետրիոս II Նիկատոր մ.թ.ա. 145-մ.թ.ա. 138
- Անտիոքոս VI Եպիփանես մ.թ.ա. 145-մ.թ.ա. 141
- Անտիոքոս VII մ.թ.ա. 138-մ.թ.ա. 129
- Դեմետրիոս II Նիկատոր մ.թ.ա. 129-մ.թ.ա. 125 (երկրորդ անգամ)
Այնուհետև երկարատև գահակալական պայքարի ընթացքում գահակալել են․
- Սելևկոս V մ.թ.ա. 125
- Անտիոքոս VIII Գրյուպոս մ.թ.ա. 125-մ.թ.ա. 96
- Անտիոքոս IX Կյուզիկեցի մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95
- Դեմետրիոս III մ.թ.ա. 96-մ.թ.ա. 88
- Սելևկոս VI մ.թ.ա. 96-մ.թ.ա. 95
- Անտիոքոս X Եվսեբես մ.թ.ա. 95-մ.թ.ա. 92
- Անտիոքոս XI մ.թ.ա. 93
- Փիլիպպոս I մ.թ.ա. 93-մ.թ.ա. 84
- Անտիոքոս XII Փիլադելփոս մ.թ.ա. 87-մ.թ.ա. 84
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելևկյաններ» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 271)։ |