Սելևկոս Ա Նիկատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սելևկոս I Նիկատորից)
Սելևկոս Ա Նիկատոր
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 358
ԾննդավայրEuropos, Paionia Municipality, Kilkis Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
Մահացել էմ. թ. ա. 281
Մահվան վայրLysimachia, Չանաքքալեի մարզ, Թուրքիա
ԳերեզմանՍելևկիա Պիերիա
Քաղաքացիություն Հին Մակեդոնիա և Սելևկյանների կայսրություն
Կրոնհին հունական դիցաբանություն
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինApama? և Stratonice of Syria?[1]
Ծնողներհայր՝ Antiochus?, մայր՝ Laodice of Macedonia?
Զբաղեցրած պաշտոններSeleucid ruler?
ԵրեխաներAntiochus I Soter?[2], Phila? և Achaeus?
 Seleucus I Վիքիպահեստում

Սելևկոս Ա Նիկատոր (մ. թ. ա. 358, Europos, Paionia Municipality, Kilkis Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան - մ. թ. ա. 281, Lysimachia, Չանաքքալեի մարզ, Թուրքիա), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը։ Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։ Ալեքսանդրի մահից հետո կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է մ. թ. ա. 312 թվականին։ Իշխանության համար դիադոքսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը, Սուզիանեն, Պարսքը, ապա Բակտրիան։ Մ. թ. ա. 305 թվականին իրեն հռչակել է թագավոր։ Արշավել է Հնդկաստան։ Իպսոսի ճակատամարտից (մ. թ. ա. 301) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը։ Մ. թ. ա. 281 թվականին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին, զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը, բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։