Ալեքսանդր Մակեդոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մեծ
Ἀλέξανδρος ὁ Μέγας
Ալեքսանդր Մեծի պատկերը Պոմպեյ քաղաքից հայտաբերված խճանկարի վրա, որտեղ ներկայացված է Իսոսի ճակատամարտում վերջինիս պայքարնն ընդդեմ պարսից արքա Դարեհ III
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի թագավոր
Դրոշ
Դրոշ
մ.թ.ա. 336 - մ.թ.ա. 323
Նախորդող Փիլիպոս II
Հաջորդող Ալեքսանդր IV Մակեդոնացի
Փիլիպոս III Մակեդոնացի
Եգիպտոսի փարավոն
մ.թ.ա. 332 - մ.թ.ա. 323
Նախորդող Դարեհ III
Հաջորդող Ալեքսանդր IV Մակեդոնացի
Փիլիպոս III Մակեդոնացի
Պարսից արքա
մ.թ.ա. 330 - մ.թ.ա. 323
Նախորդող Դարեհ III
Հաջորդող Ալեքսանդր IV Մակեդոնացի
Փիլիպոս III Մակեդոնացի
Ասիայի տիրակալ
մ.թ.ա. 331 - մ.թ.ա. 323
Հաջորդող Ալեքսանդր IV Մակեդոնացի
Փիլիպոս III Մակեդոնացի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, զորավար և միապետ
Ազգություն հույն, հին մակեդոնացի
Դավանանք հին հունական կրոն
Ծննդյան օր հուլիսի 20 (կամ 21), մ․թ․ա․ 356
Ծննդավայր Պելլա, Մակեդոնական կայսրություն
Վախճանի օր հունիսի 10, մ․թ․ա․ 323
Վախճանի վայր Բաբելոն, թաղված է Ալեքսանդրիայում, Եգիպտոս
Թաղված Ալեքսանդրիա
Դինաստիա Արգեադների տոհմ
Քաղաքացիություն  Հին Մակեդոնիա
Հայր Փիլիպոս II Մակեդոնացի[1][2]
Մայր Օլիմպիադա Էպիրացի[1][2][3]
Ամուսին Ռոքսանա[4], Ստատիրա և Պարիսատիս
Զավակներ Ալեքսանդր IV Մակեդոնացի և Հերակլես Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացի[Ն 1] (հին հունարեն՝ Ἀλέξανδρος[Ն 2] Γ' ὁ Μέγας, լատին․՝ Alexander III Magnus, հուլիսի 20, մ. թ. ա. 356[5], Պելա, Հին Մակեդոնիա[6] - հունիսի 10, մ. թ. ա. 323, Բաբելոն, Մակեդոնական կայսրություն), հինաշխարհյան արքա Արգեադոսների հունամակեդոնական հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է նոր տեսակի աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։ Արևելյան ավանդույթներում նույնացվում է առասպելական Զուլ ալ-Կարնայն թագավորի հետ, որը հիշատակված է անգամ իսլամի սուրբ գրքում՝ Ղուրանում։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը[7], որն առանց բացառությունների հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն գրեթե միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամիների հետ[8]։

Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի դավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։ Գավգամելայի ճակատամարտի հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված Դարեհ Կոդոմանոսին։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ Եգիպտոսի նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Համակվելով ամբողջ աշխարհին և «Համաշխարհային օվկիանոսին» տիրելու ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի Հնդկաստան և գրավում Փանջաբն ու Ռաջաստանը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ Միջագետք։

Ալեքսանդրն իր մահկանացուն կնքում է մ․թ․ա․ 323 թվականին Բաբելոնում՝ անավարտ թողնելով ծրագրված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվում է երեք խոշոր հելլենիստական պետությունների։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորականները՝ դիադոքոսները։

Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-գաղութներ։ Նրա ռազմաքաղաքական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տեսակի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվում էին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դառնում է անդառնալի՝ հետագայում ձևավորելով Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի, իսկ նրա ռազմավարական հմտությունները մինչ օրս գործնական նշանակություն ունեն։

Կենսագրությութեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդը և մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է մ․թ․ա․ 356 թվականին Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում։ Ավանդության համաձայն՝ Ալեքսանդրը լույս աշխարհ է եկել այն գիշերը, երբ Հերոստրատոսն իր անունն անմահացնելու նպատակով հրկիզել է հին աշխարհի յոթ հրաշալիքներից Եփեսոսում գտնվող Արտեմիսի տաճարը[9]։ Արդեն իսկ Ալեքսանդրի արշավանքների ժամանակ պարսից մոգերն այս համընկնումը մեկնաբանում էին որպես իրենց պետությանը սպառնացող աղետի կանխանշան։ Այնուամենայնիվ, հին աշխարհից մեզ հայտնի բոլոր լեգենդներն ու խորհրդանշաններն ուղեկցում էին անտիկ շրջանի հռչակավոր մարդկանց ծնունդն ու կյանքը, ուստի Ալեքսանդրի ծննդյան ամսաթվի այդօրինակ համընկնումը շատ հետազոտողներ երբեմն համարում են արհեստական[10]։

Ալեքսանդրն Արիստոտելի մոտ ուսանել է փիլիսոփայություն, գրականություն և բժշկություն։

Ալեքսանդրի ծննդյան հստակ օրը մեզ հայտնի չէ։ Առավել հաճախ ընդունված է որպես նրա ծննդյան օր համարել հուլիսի 20-ը, քանի որ ըստ Պլուտարքոսի՝ Ալեքսանդրը ծնվել է «հեկատամբեոն ամսի վեցերորդ օրը (հին հունարեն՝ ἑκατομβαιών)»։ Հեկատամբեոնը Գրիգորյան օրացույցում մասամբ նույնացվում է հուլիս ամսվա հետ, իսկ հին մակեդոնացիներն այդ ամիսն անվանում էին «լոս» (հին հունարեն՝ λῷος)[11]։ Որոշներն էլ, որպես Պլուտարքոսի գրվածքի հավելում, հեկատամբեոնի վեցերորդ օրը համարում են հուլիսի 15-ը։ Այնուամենայնիվ, այս տարբերակներից և ոչ մեկը գիտականորեն ապացուցված չէ։ Համաձայն Մակեդոնացու ժամանակակիցներից մեկի՝ Արիստոբուլոս Կասանդրիացու (արձանագրված է Լուցիոս Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատության մեջ), Մակեդոնացին ծնվել է ոչ թե ամռանը, այլ աշնանը[12]։ Բացի այդ, ըստ Դեմոսթենեսի՝ մակեդոնական լոս ամիսն, ըստ էության, համընկնել է աթենական բոեդրոմիոն ամսվա հետ (սեպտեմբերի վերջ և հոկտեմբերի սկիզբ)։ Հենց այս փաստարկների հիման վրա էլ որոշ փորձագետներ որպես ծննդյան թվական ընդունում են հոկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածը[13]։ Ալեքսանդրի հայրը Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ն էր, իսկ մայրը՝ Էպիրոսի արքայադուստր Օլիմպիադան։ Ըստ ավանդության՝ Ալեքսանդրի տոհմն Արգոս արքայի հետ ունեցած ժառանգական կապով շառավղվում էր Հերակլեսից։ Հենց Ալեքսանդրի նախաձեռնությամբ տարածված մեկ այլ վարկածի համաձայն` նրա հայրը եղել է Եգիպտոսի փարավոն Նեկտանեբ II-ը։ Որոշ առասպելապատումներ նշում են, որ Ալեքսանդրը եղել է հունական դիցարանի երկնքի, ամպրոպի և կայծակի աստծո՝ Զևսի որդին։ Ի սկզբանե նախատեսված էր, որ նորածին մանուկը պիտի անվանվեր Ամինտաս՝ ի պատիվ Փիլիպոսի հոր, սակայն վերջինիս հայրը քաղաքական նկատառումներից ելնելով որոշում է ապագա նվաճողին տալ Ալեքսանդրոս անունը՝ ի պատիվ արքա Ալեքսանդր I-ի[14]։

Փոքրիկ Ալեքսանդրի դաստիարակությամբ զբաղվել է մայրը՝ Օլիմպիադան։ Այդ տարիներին Փիլիպոսը պատերազմներ էր մղում Հունաստանի քաղաք-պետությունների հպատակեցման համար և որդու հետ ժամանակ կարողանում էր անցկացնել միայն Օլիմպիական խաղերի ժամանակ։ Մանկուց մայրն Ալեքսանդրին տրամադրում էր Փիլիպոսի դեմ, որն էլ հետագայում դրսևորվում է հոր և որդու լարված հարաբերություններում։ Օլիմպիադայի խարդավանքների պատճառով Ալեքսանդրի մեջ երկակի վերաբերմունք էր ձևավորվել Փիլիպոսի նկատմամբ։ Երեխան մի կողմից հիանում էր հոր սխրանքներով, մյուս կողմից՝ խանդ ու նույնիսկ թշնամանք տածում նրա ռազմական հաջողությունների հանդեպ[15]։ Իր բացառիկ տաղանդով Ալեքսանդրն աչքի էր ընկնում անգամ մանուկ հասակում[16]։ Վաղ տարիքում նա ճանաչվում է Փիլիպոսի իրավահաջորդ, որն էլ Օլիմպիադային դարձնում է արքայի վեց կանանցից ամենաազդեցիկը[17]։ Փաստն այն է, որ նա Փիլիպոսի որդիներից ամենաարժանավորն էր, որ կարող էր շարունակել հոր գործերը։ Փիլիպոսի այլ զավակներից պատմիչների կողմից հիշատակվում է նրա և Լարիսա քաղաքից սերվող Ֆիլինայի որդու՝ Արիդեոսի անունը՝ որպես տկարամիտ անձնավորություն։ Ալեքսանդր Մեծի մահից հետո՝ Դիադոքսների պատերազմի նախօրեին, նա բազմում է Մակեդոնիայի կայսրության գահին՝ թագադրումից հետո ստանալով Փիլիպոս III անունը։ Փիլիպոսի մահից հետո Մակեդոնիայի գահի օրինական հավակնորդներ չկային, քանի որ նրա որդիների մի մասի անունը հայտնի չէր[Ն 3], իսկ որոշներն էլ դեռևս մանկահասակ էին և մ․թ․ա․ 336 թվականին չէին կարող դառնալ երկրի առաջնորդ[18]։

Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելը Ալեքսանդրին ուսանելու է ժամանել Փիլիպոս արքայի հրավերով։ Մակեդոնացու մահից հետո Աթենքում սկսվում են հակամակոդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։

Ալեքսանդրը վաղ տարիքից տիրապետում էր դիվանագիտության և քաղաքականության առանձնահատկություններին ու պատերազմ վարելու արվեստին։ Չնայած նրան, որ Ալեքսանդրը ծնվել էր Պելլայում, ուսանելու համար նա ստիպված է լինում մակեդոնական բարձրաստիճան տոհմերից սերվող իր որոշ հասակակիցների հետ միասին հաստատվել ծայրամասային Միեզա քաղաքում[19][20]։ Ուսման վայրի նման ընտրությունը հավանաբար կապված էր մորից երեխային հեռացնելու Փիլիպոսի մտադրության հետ[21]։ Ալեքսանդրի ռազմական դաստիարակությունը կայացել է մանկության ու պատանեկության տարիներին՝ Փիլիպոսի փորձառու զինակիցների հսկողության ներքո։ Միեզայում ուսանելու տարիներին նրա ուսուցիչներն էին Լակոնիայի հռչակավոր արքա Լեոնիդասի արյունակիցներից մեկը, որը մանկահասակ պատանուն ծանոթացրել է սպարտական դաստիարակության հետ, կատակերգակ դերասան Լիսիմախոսը, իսկ մ․թ․ա․ 343 թվականից՝ նաև Արիստոտելը։ Արիստոտելի ընտրությունը, որպես Ալեքսանդրի ուսուցիչ, բոլորովին պատահական չէր․ վերջինս սերտ կապեր ուներ մակեդոնական արքունիքի հետ, ինչպես նաև լավ ծանոթ էր Ատարնեոսի տիրանոս Հերմիասին, որը բարեկամական հարաբերություններ ուներ Փիլիպոսի հետ[22]։ Արիստոտելի ուսուցանման մեթոդները կենտրոնացված էին բարոյագիտության, լոգիկայի և քաղաքականության ուսումնասիրության վրա։ Արիստոտելի մոտ Ալեքսանդրը ստացել է դասական հունական կրթություն, ուսանել բժշկություն, փիլիսոփայություն և գրականություն։

Գրեթե բոլոր հույների պես, Ալեքսանդրը ևս ընթերցում էր Հոմերոսի դասական ստեղծագործությունները։ Նա հատկապես մեծ հետաքրքրություն էր տածում Հոմերոսի հեղինակավոր «Իլիական» վիպերգի նկատմամբ՝ փորձելով նմանվել հունական և տրոյական դյուցազուններին։ Նա հատկապես մեծ ակնածանքով էր վերաբերվում ծովային անմահ դիցուհի Թետիսի որդի և Տրոյական պատերազմի հերոս Աքիլեսին՝ նրան համարելով կատարելության մարմնացում[23]։ Սա մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ նրա մայրը ծագում էր առասպելական ստեղծագործության գլխավոր հերոսից՝ Աքիլեսից[24]։ Հետագայում նա բազմիցս վերընթերցում է Հոմերոսի քերթվածքները, զուգահեռ՝ Քսենոփոնի «Անաբասիսը», Եվրիպիդեսի «Բաքոսուհիները», ինչպես նաև բանաստեղծներ Պինդարոսի, Ստեսիքորի, Ֆիլոքսենոսի և այլոց ստեղծագործությունները[21][24]։ Պատմաբանները ենթադրում են, որ հենց այդ շրջանում, Արիստոտելի ազդեցության տակ, Ալեքսանդրը ծանոթացել ու ոգեշնչվել էր համահունականության գաղափարով։ Բանն այն է, որ այդ դարաշրջանում Հունաստանը տրոհված էր առանձին մանր ու անկախ ժողովրդավարական քաղաք-պետությունների, որոնք գտնվում էին միմյանց նկատմամբ անհաշտ խռովքի մեջ ու, հետևաբար, ապրում էին ծանր քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։ Վերելք ապրող Մակեդոնիայի համար այդ վիճակը պոլիսների վրա հսկողություն հաստատելու բացառիկ հնարավորություն էր։ Ալեքսանդրին ոգեշնչող պանհելլենիզմի գաղափարը ենթադրում էր հունական մշակութային ներուժի ու մակեդոնական ռազմական հզորության միավորում, որը անուղղակիորեն կնպաստեր հելլենիզմի տարածմանն ու արմատավորմանը հեռավոր «բարբարոսական հասարակություններում»։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկեփալոսի վարժեցումը Ալեքսանդրի կողմից

Ալեքսանդրն իսկույն ձիու մոտ վազեց, բռնեց սանձը և մռութը դարձրեց դեպի արևը. ըստ երևույթին, նա նկատել էր, որ ձին վախենում է` իր առաջ տեսնելով տատանվող ստվերը։ Ալեքսանդրը որոշ ժամանակ ձիու հետ կողք կողքի վազեց` շոյելով նրան։ Համոզվելով, որ Բուկեփալոսը հանդարտվել է և շնչում է լիաթոք, Ալեքսանդրը վրայից նետեց թիկնոցը ու թեթև թռիչքով ցատկեց ձիու մեջքին։ Սկզբում մի փոքր ձիգ տալով երասանակը, նա զսպում էր Բուկեփալոսին` չխփելով ձիուն և սանձը չթափահարելով։ Իսկ երբ Ալեքսանդրը տեսավ, որ ձիու բարքն այլևս չի սպառնում որևէ դժբախտությամբ և որ Բուկեփալոսը առաջ է նետվում, նա ձիուն ազատություն տվեց և նույնսիկ սկսեց բարձր բացականչություններ արձակելով ու ոտքերով խփելով քշել։

Նույնիսկ մանուկ հասակում Ալեքսանդրը բավականաչափ տարբերվում էր իր հասակակիցներից։ Նա անտարբեր էր մարմնական հաճույքների նկատմամբ և չափավոր էր դրանց մեջ։ Կանայք նրան չէին հետաքրքրում՝ չնայած նրա բազմաթիվ ամուսնություններին ու արտաամուսնական կապերին։

Հատկանշական է, որ տասը տարեկան հասակում Ալեքսանդրը կարողանում է սանձել անհնազանդ (որոշ պատմագիրների պնդմամբ՝ մարդակեր) մի կատաղի ձիու, որին վարժեցնել չէր վիճակվում ոչ ոքի։ Հետագայում այդ ձին, որին տղան անվանում է Բուկեփալոս, դառնում է Ալեքսանդրի ամենասիրելի նժույգն ու ամբողջ կյանքի ուղեկիցը։

Փիլիպոսն ու իր շքախումբը, տագնապով համակված, սսկվել մնացել էին, բայց երբ Ալեքսանդրը բոլոր կանոններով ձիու գլուխը շուռ տալով` հպարտ ու հրճվագին վերադարձավ նրանց մոտ, բոլոր ներկաները գոռում-գոչյունով դիմավորեցին։ Հայրը, ինչպես ասում են, ուրախությունից նույնիսկ արտասվեց, համբուրեց ձիուց իջած Ալեքսանդրին ու ասաց. «Զավակս, քեզ վայել մի այլ թագավորություն փնտրիր, քանզի Մակեդոնիան չափազանց փոքր է քեզ համար»
Ալեքսանդր Մակեդոնացին Բուկեփալոսին սանձելիս։ Վերջինս հետագայում դառնում է մեծ զորավարի սիրելի ձին, որի մասին գրել են ժամանակի նշանավոր պատմիչները։

Մինչդեռ Փիլիպոսը զբաղված էր Բյուզանդիոնի պաշարմամբ, 16-ամյա Ալեքսանդրը Անտիպատրոս զորավարի վերահսկողության տակ դառնում է հոր գահի տեղապահը։ Այդ ընթացքում նա ճնշում է թրակիական ցեղերի ապստամբությունը՝ Էվրոս գետի ափին հիմնելով Ալեքսանդրուպոլիս քաղաքը։ Հետագայում այն Փիլիպոս արքայի պատվին վերանվանվում է Փիլիպոպոլիս[21]։ Ալեքսանդրի ռազմական ընդունակություններն առաջին անգամ դրսևորվում են մ․թ․ա․ 338 թվականին, երբ նա ընդամենը տասնութ տարեկան էր։ Քերոնեայի ճակատամարտում վերջինիս ղեկավարած զորաբանակում կռվում էին հեթայրներ ու թեսալական հեծելազոր, ընդհանուր հաշվով՝ 2 հազար ձիավոր։ Այդ ճակատամարտում նա ցուցաբերում է հրամանատարի անհատական քաջություն՝ ղեկավարելով մակեդոնական առանձին բանակային ստորաբաժանում։ Ալեքսանդրի բնավորության մեջ արկածների հակված լինելու հանգամանքը նկատվել է անգամ երիտասարդ տարիքում, երբ առանց իր հոր կամքը հաշվի առնելու նա ցանկանում էր ամուսնանալ Կարիայի կառավարիչ Պիքսոդարոսի դստեր հետ։ Փիլիպոսի ու Ալեքսանդրի ամենակոշտ ընդհարումը տեղի է ունենում մ.թ.ա. 336 թվականին, երբ անտեսելով Օլիմպիադայի և Ալեքսանդրի դժկամությունը, թագավորն ամուսնանում է մի ազնվատոհմիկ կնոջ՝ Կլեոպատրայի հետ։ Բազմաթիվ անվանի մակեդոնացիներ, այնուամենայնիվ, չէին համակերպվում այն իրողության հետ, որ Փիլիպոսի ժառանգի իրավահաջորդը զտարյուն հելլեն չի լինելու[25], իսկ Օլիմպիադան ամեն կերպ փորձում էր իր եղբոր՝ Էպիրոսի արքա Ալեքսանդր I-ի միջոցով խարխլել ամուսնու դիրքերը Մակեդոնիայում[25]։ Իմանալով կնոջ դավադրության մասին՝ Փիլիպոսը Էպիրոսի արքային հրավիրում է Պելլա՝ վերջինիս իր դստեր՝ Կլեոպատրայի հետ ամուսնացնելու նկատառումներով[26]։ Քրոջ հարսանիքի ժամանակ ապագա նվաճողը հաշտվում է հոր հետ և վերադառնում հայրենիք[26]։

Սակայն այդ տոնակատարությունը շրջադարձային է լինում երկրի առաջնորդի համար, քանի որ հենց այդ ժամանակ էլ նա հրապարակայնորեն սպանվում է իր թիկնապահներից մեկի կողմից։ Սպանությունից հետո մարդասպանը փախուստի է դիմում, սակայն կարճ ժամանակ անց սպանվում է պահակազորի կողմից։ Սա հաճախ մեկնաբանվում է դավադրության իրական պատվիրատուի անունը թաքցնելու միջոց[27]։ Սպանության հանգամանքները մինչ օրս լիովին հստակեցված չեն, քանզի տարբեր շահագրգիռ անձինք կարող էին ներգրավված լինել դավադրության մեջ։ Ըստ ամենատարածված վարկածի՝ այդ քայլին գնալու պատճառը եղել է անձնական վիրավորանքն ու խելագարությունը[28]։ Սակայն, մինչ այժմ պատմաբանները տարակարծիք են իրական դավադիրների ինքնության վերաբերյալ։ Որոշները պնդում են, որ սպանության կազմակերպիչը եղել է Օլիմպիադան, քանի որ Փիլիպոսի նորածին զավակը լիիրավ հավակնորդ ու լուրջ մրցակից կարող էր հանդիսանալ Ալեքսանդրի թագաժառանգության հարցում։ Ոլորտի մասնագետները չեն բացառում նաև այս խարդավանքի մեջ Ալեքսանդրի մասնակցությունը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ դրա հեղինակը եղել է հունական աշխարհի վաղեմի թշնամի պարսից արքունիքը։ Հոր սպանությունից հետո տասնիննամյա Ալեքսանդրը զինվորական խորհրդի կողմից հռչակվում է Մակեդոնիայի թագավոր։ Ամենայն հավանականությամբ դա եղել է Անտիպատրոսի առաջարկով[27]։

Գահակալության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի և Դիոգենեսի հանդիպումը տեղի է ունենում Կորինթոսում։ Ասում են, թե երբ Ալեքսանդրն իր շքախմբով մոտենում է Դիոգենեսին, հարցնում է, թե ինչ է ցանկանում իրենից։ Ի պատասխան մեծ արքայի հարցին՝ Դիոգենեսը խնդրում է չփակել իր արևը։ Շատերը հետագայում Ալեքսանդրի աշխարհակալությունը կապում են այս միջադեպի հետ։

Ալեքսանդրն իր գահակալության առաջին տարիներին զբաղվում է հոր դեմ դավադրության ենթադրյալ կազմակերպիչների և ըստ հնարավոր վարկածի՝ մակեդոնական գահին հավակնող իր հնարավոր մրցակիցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելով։ Կասկածյալները մեղադրվում էին դավադրությանը մասնակցելու և պարսից արքունիքի կողմից կաշառված լինելու մեջ, ապա՝ շուտափույթ կերպով ենթարկվում մահապատժի։ Այս ժամանակաշրջանում միևնույն հիմքով մահապատժի են ենթարկվում Լինկեստիսների ազնվականական ընտանիքից սերող երկու իշխաններ՝ Արաբայոս և Հերոմեյոս անուններով[27][28]։ Նա մահապատժի է ենթարկում անգամ իր խորթ եղբորը՝ Պերդիկասի որդի Ամինտասին[27], իսկ քրոջը՝ Կինանային, թողնում այրի։ Ալեքսանդրը որոշում է կայացնում նաև վերացնել հանրահայտ հրամանատար Ատալոսին, որը մեղադրվում էր դավաճանության և աթենացի քաղաքական գործիչների հետ բանակցություններ վարելու մեջ[27]։ Մակեդոնացիներին իր շուրջը միախմբելու նպատակով Ալեքսանդրը վերացնում է ժողովրդի հարկերը, այն դեպքում, երբ Փիլիպոսի իշխանավարման ավարտին արդեն պետական գանձանակը գրեթե դատարկ էր։ Արդյունքում՝ պետական պարտքերը հասնում են 500 տաղանդի։

Փիլիպոսի մահվանից հետո Մակեդոնիայի շատ թշնամիներ փորձում են օգտվել երկրում ստեղծված քաոսային իրավիճակից։ Շուտով թրակիացիներն ու իլիրիացիներն ապստամբություն են բարձրացնում, իսկ Թեբեում և Աթենքում ակտիվանում են հակամակեդոնական տրամադրությունները։ Հակամակեդոնական ալիքը տարածվում է հունական մյուս քաղաք-պետություններում ևս և պոլիսների առաջնորդները որոշում են իրենց հողից վտարել մակեդոնական կայազորներն ու թուլացնել մակեդոնական ազդեցությունը։ Սակայն Ալեքսանդրը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը․ որպես Փիլիպոսի օրինական իրավահաջորդ՝ նա Կորինթոսում կազմակերպում է համագումար, ինչի ընթացքում վերահաստատվում են Մակեդոնիայի և հունական մյուս պոլիսների միջև ավելի վաղ կնքված պայմանագրերը։ Այդ պայմանագրերը լիակատար իշխանություն էին տալիս հունական քաղաք-պետություններին, իսկ որևէ այլ անձի կողմից վերջիններիս ներքին գործերի միջամտությունը՝ համարում անընդունելի։ Չնայած այս ամենին, Պելոպոնեսի պոլիսների հետ ժողովում Ալեքսանդրը ներկաներից խնդրում է Աքեմենյան Պարսկաստանի դեմ արշավանքը գլխավորելու իրավունքը[29]։ Հունական պոլիսների բոլոր ներկայացուցիչներն ընդառաջում են Ալեքսանդրի խնդրանքին, բացառությամբ Սպարտայի։ Նրանք դա մեկնաբանեցին այսպես․

Մենք՝ լակեդեմոնացիներս, անդրդվելի ենք։ Այն, ինչ որ հիմա մենք ունենք, մեր նախնինների արիության և խիզախության արդյունքն է, իսկ մեր նախնինները մեզ ավանդ են թողել ոչ թե գնալ ուրիշների հետևից, այլ լինել առաջնորդներ։ Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ հայրենանյաց այս ուխտին։
- Արիանոս, «Ալեքսանդրի անաբասիս», գիրք 1, գլուխ 1

Կորնթոսում Ալեքսանդրը հանդիպում է փիլիսոփա Դիոգենես Սինոպացու հետ, որը համաշխարհային պատմությանը հայտնի էր իր սկզբունքայնությամբ և ցինիկությամբ։ Ըստ առասպելի՝ Ալեքսանդրն իր շքախմբով Դիոգենեսի մոտ գնում է այն ժամանակ, երբ վերջինս խոտերի մեջ կիսապառկած էր։ Արքան դիմում է զառամյալ իմաստասերին՝ հարցնելով, թե ինչ է նա ցանկանում իր համար։ Կիսապառկած Դիոգենեսը, տեսնելով, որ Ալեքսանդրը կանգնել է արևի դիմաց և ստվեր է գցում իր վրա, ասում է. «մի քիչ այն կողմ գնա արևից»։ Երբ Ալեքսանդրը վերադառնում էր, նրա խմբի մարդիկ զարմացած էին Դիոգենեսի «հիմարության» վրա, որ նա չօգտագործեց պահը մի արժեքավոր բան ստանալու համար։ Ի պատասխան սրա Ալեքսանդրն ասում է. «Եթե ես չլինեի Ալեքսանդր, կուզենայի լինել Դիոգենես»։

Ալեքսանդր Մակեդոնացին Դելփյան պատգամախոսի մոտ
Դիոգենես Սինոպացու հետ հանդիպումից հետո Ալեքսանդրն այցելում է Դելփի սրբատեղի։ Մոտալուտ պատերազմների հավանական ելքը և զանազան կնճռոտ հարցերի պատասխաններն իմանալու նպատակով Ալեքսանդրը դիմում է Դելփիք քաղաքի Ապոլլոնի տաճարի պատգամախոսին՝ Պյութիա քրմուհուն, որին Դելփյան պատգամախոս էին անվանում։ Պյութիան գուշակությունից առաջ խմում Էր Կասոտիդա աղբյուրի ջուրը, ծամում դափնու տերև, նստում ոսկյա եռոտանու վրա և որպես Ապոլլոն աստծո կամքի արտահայտիչ, պատրանքների մեջ զանազան ձայներ հանում։ Քրմերն այդ ձայները մեկնում էին մշուշապատ ու երկիմաստ։ Հանդիպելով մեծ արքային՝ քրմերը հրաժարվում են ընդունել նրան, պատճառաբանելով, որ ընտրված օրը գուշակության համար նպատակահարմար չէ։ Սակայն Ալեքսանդրը գտնում է Պյութիա քրմուհուն՝ պահանջելով կանխատեսել իր ճակատագիրը։ Ի պատասխան սրա տաճարականը բացականչում է․ «Որդի՛ս, դու անպարտելի ես»։

Հյուսիսային արշավանք և Թեբեի հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիսի»՝ Ալեքսանդր Մեծը հյուսիսային արշավանքը մղում էր Թրակիայի խռովարար ցեղերին հպատակեցնելու և Հունաստանը վերջնականապես գրավելու նպատակով։ Գարնան սկզբին նա սկսում է իր արշավանքը՝ պատերազմելով տրիբալների և իլիրիացիների դեմ։ Պատկերում՝ «Ալեքսանդրը Թեբեում», 1915, Շառլ Սթենթոն
«Ալեքսանդրի Անաբասիս», Արիանոս, հատված գիրք առաջինից

Գարնան սկզբին նա մեկնեց Թրակիա` տրիբալների և իլիրիացիների դեմ կռվելու, քանի որ նրան հայտնի էր դարձել, որ իլիրիացիներն ու տրիբալներն ապստամբել են, և, բացի այդ, գտնում էր, որ տնից այդքան հեռու ճանապարհ ընկնելուց առաջ պետք չէ թիկունքում թողնել մինչև վերջ չհնազանդեցված դրացիներին։ Նա պատրաստվում էր Ամփիպոլիսից ներխուժել այսպես կոչված «անկախ թրակիացիների» երկիրը․․․ ասում են, որ Նեստոս գետն անցնելուց հետո, տասներորդ օրը նա մոտեցել է Հեմուս լեռանը։ Այնտեղ, կիրճում, որտեղ ճանապարհ էր ձգտվում դեպի լեռը, նրան դիմավորել է «անկախ թրակիացիների» և զինված լեռնացիների ամբոխը։

Մ․թ․ա․ 335 թվականի գարնանն Ալեքսանդր Մակեդոնացին ձեռնամուխ է լինում նոր արշավանքի կազմակերպման։ Այն ուղղված էր Մակեդոնիայի թագավորությունից հյուսիս ընկած խռովարար ցեղերի՝ իլիրիացիների և թրակիացիների դեմ։ Այս արշավանքի ընթացքում Ալեքսանդրը նախատեսում էր նաև վերջնականապես հնազանդեցնել հունական քաղաք-պետություններին։ Ժամանակակից հաշվարկների համաձայն՝ հյուսիսային արշավանքին մասնակցել են շուրջ 15 հազար զինվորներ (գրեթե բոլորը՝ մակեդոնացի)[30]։ Արշավանքի սկզբում Ալեքսանդրը Հեմուս լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտության է մատնում թրակիական ցեղերին։ Դրանից հետո լեռնականները գրավում են Հեմուսի գագաթը՝ նպատակ ունենալով կանխել մակեդոնացիների հետագա առաջխաղացում։ Թրակիացիներն սայլեր էին հավաքել և շարել իրենց առջևում, որպեսզի դրանց միջոցով հետ մղեն թշնամուն։ Նրանք ցանկանում էին սայլերը բաց թողել մակեդոնական փաղանգի վրա այն ժամանակ, երբ վերջիններս բարձրանան լեռան ամենաթեք հատվածը։ Նրանք համոզված էին, որ որքան սերտ լինի փաղանգը, որի վրա վերևից պետք է գահավիժեին սայլերը, այնքան ավելի շուտ այդ սայլերը իրենց անկման ուժով կցրեին այն։ Իմանալով հակառակորդի այս մտայնության մասին՝ Ալեքսանդրը հոպլիտներին հրամայում է վեր բարձրանալ ճանապարհի լայն հատվածներով, իսկ վտանգի պարագայում ընկնել գետնին, կպչել միմյանց և ամուր ծածկվել վահաններով․ այդ դեպքում նրանց վրա եկող սայլերը արագ ընթացքի հետևանքով շատ ավելի հավանական է, որ վնաս չեն հասցնի։ Ամեն ինչ տեղի է ունենում Ալեքսանդրի նախատեսածի պես և մակեդոնական փաղանգն առանց կորուստների շարժվում է թույլ զինված լեռնականների ուղղությամբ։ Մակեդոնացիները հրի ու սրի են մատնում թրակիացիների ճամբարները, մի մասին սպանում, իսկ մյուսներին՝ գերեվարում[30]։ Շատերն էլ խուճապահար փախչում են դեպի լեռնալանջերը։ Ըստ Արիանոսի՝ այս ճակատամարտում թրակիացիները տալիս են 500 զոհ։

Արևելյան Միջերկրականի նվաճում և Իսոսի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե՛վ Իսոսի, և՛ Գավգամելայի ճակատամարտերում Մակեդոնացին նպատակ ուներ մարտն ավարտել առանց արյուն հեղելու՝ ի սկզբանե շարքից հանելով զորքերի հրամանատարին՝ «մեծ արքային»։ Պոմպեյում հայտնաբերված խճանկարների մեկի վրա պատկերված է այն տեսարանը, թե ինչպես է Ալեքսանդրը հետապնդում Դարեհին։
Դարեհ III-ը դարձել է Աքեմենյան Իրանի տիրակալության վերջին գահակալը։ Ալեքսանդրի հետապնդումից փախչելու ժամանակ Դարեհը սպանվում է իր իսկ կողմնակիցների կողմից, սակայն Ալեքսանդրի հրամանով թաղվել է Աքեմենյան արքաների պանթեոնում։

Մ․թ․ա․ 333 թվականին Դարեհ Կոդոմանոսի կամակատար, հույն վարձկան Մեմնոն Հռոդոսացին պարսից զորքի գլուխն անցած ներխուժում է Հունաստան և մի շարք վճռական հաղթանակներից հետո դաշինք կնքելու համար բանակցություններ սկսում Սպարտայի և Աթենքի ավագանիների հետ։ Սակայն, պատահականության բերումով, վերջինս Միտիլինի քաղաքի պաշարման ժամանակ հանկարծամահ է լինում, իսկ նրա իրավահաջորդ համարվող Փարնաբազի արգահատելի կեցվածքն ու ռազմավարական անհաջողությունները վերստին ստիպում են հույներին մոռանալ պարսկական սպառնալիքի առկայության մասին։ Փարնաբազի հրամանատարության տակ ծառայում էին նաև բազում հույն վարձկաններ, որոնք գլխավորապես կենտրոնացված էին հյուսիսային Միջագետքում։ Գրանիկոսի հաղթական ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով Փոքր Ասիայի մերձափնյա քաղաքները, շարժվում է դեպի հյուսիս-արևելք և կտրելով Կիլիկիայի դարպասները համարվող Տավրոսի ու Կապադովկիայի լեռնաշղթաների միջև անցնող գլխավոր ճանապարհը` մուտք է գործում Կիլիկիա։

Հակառակորդներն իրար ընդառաջ են շարժվում Իսոս ծովածոցի ափին՝ տակավին անտեղյակ լինելով միմյանց տեղագրության մասին։ Ալեքսանդրի բանակն Իսոսին մոտեցել էր երկարատև ռազմարշավներից հետո և անպատրաստ էր մարտական գործողությունների հանկարծակի մեկնարկին։ Ալեքսանդրը զինվորներին տրամադրում է հանգստանալու հնարավորություն, այնուհետև առաջնորդում նրանց դեպի մարտադաշտ։ Դարեհն իր զորքի գլխավոր հարվածային ուժը համարվող ձիավորներին կենտրոնացնում է Պինարոսի գետաբերանում, քանի որ համեմատականորեն ավելի հարթ տեղանքն ու գետի ջրի ծանծաղությունը բարենպաստ էին հեծելազորի գործողությունների համար։ Արքան մտադրված էր մասշտաբային գրոհ արձակել թշնամու փոքրաթիվ հեծելազորի վրա, մտնել մակեդոնացիների թիկունքն ու շրջափակել հակառակորդին։ Նախատեսելով թշնամու այդպիսի քայլերը` Ալեքսանդրը ուժեղացնում է իր ձախ թևը լրացուցիչ հեծյալներով։ Շուտով բանակային կորպուսի ձախ թևի ղեկավարումն Ալեքսանդրը հանձնարարում է Պարմենիոնին, իսկ ինքը առաջնորդելով հեթայրներին, հետևակին ու մնացած հեծելազորին դիրքավորվում է դաշտավայրի աջ թևում՝ բլուրների ստորոտում։ Ըստ բազմաթիվ աղբյուրների՝ նախքան մարտի բռնկվելը Դարեհի գլխավորած զորքերը շուրջ երեք անգամ գերազանցում էին հունամակեդոնական բանակին։ Իսոսի դաշտավայրը խցկված էր Միջերկրական ծովի ու լեռների միջև և ռազմավարական տեսանկյունից ուղղակի պատուհաս էր տափաստաններում կռվող պարսկական բանակի համար։ Այսպիսով, Ալեքսանդրի հմուտ մարտավարության և մակեդոնական բանակի հուժկու թևային գրոհների շնորհիվ հունական բանակը դժվարին կացության մեջ է գցում հակառակորդին։

Սակայն հարկ է նաև նշել, որ պարսից մեծաթիվ զորքերը որոշ դեպքերում կարողանում էին հակազդել մակեդոնական փաղանգի «կայծակնային» գրոհներին։ Շուտով պարզ է դառնում, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավելի էին խորացել թշնամու շարքերի մեջ, ինչի հետևանքով մակեդոնացիների գիծը պատռվել էր, որն էլ փորձառաբար ի շահ իրենց ծառայեցրել էին հույն վարձկանները։ Ալեքսանդրը, սակայն, հանկարծակիորեն փոխում է իր մարտավարությունը և սրընթաց կերպով շարժվում Դարեհին ընդառաջ։ Պարսից արքան, անտեսելով իր զորքի հաջողությունները, փախչում է մարտի դաշտից։ Զինվորները տեսնելով թագավորի փախուստը հետևում են վերջինիս և մի կերպ մազապուրծ լինում մակեդոնացիներից։ Իսոսի ճակատամարտն ավարտվում է Ալեքսանդրի լիարժեք հաղթանակով։ Վճռական այս մարտից հետո Ալեքսանդրը տիրանում է պարսից գանձերի մի մասին, ինչպես նաև ձեռք բերում բազում նոր գերիներ՝ ի դեմս Դարեհի մոր, որդու, դստրերի և կանանց։ Աղբյուրները հավաստում են, որ Ալեքսանդրը վերջիններիս ընդունում է ազնվականին վայել և շահում նրանց վստահությունը[31]։

Իսոսի ճակատամարտը կողմերի համար չի դառնում բեկումնային, սակայն ուղղակիորեն ազդարարում է Աքեմենյան Պարսկաստանի կոլապսի սկիզբը։ Մ.թ.ա. 332-ին Ալեքսանդրը Դամասկոսում ստանում է առաջին նամակը Դարեհից, որում «արքայից արքան» Ալեքսանդրին խնդրում էր վերադարձնել գերված կանանոցը և սկսել բարեկամության դաշինքի կնքման վերաբերյալ բանակցություններ։ Սակայն Ալեքսանդրը մերժում է նրա բոլոր առաջարկությունները՝ Դամասկոսում տիրանալով վերջինիս տոհմական գանձարանին ևս։ Այդ քաղաքում Ալեքսանդրին են ներկայացնում հափշտակված Բարսինային, որը պարտված Մեմնոնի այրին էր։ Վերջինս էլ դառնում է Ալեքսանդրի կյանքի միակ ուղեկիցը՝ մինչ Ռոքսանայի հետ նրա պսակադրությունը։ Ալեքսանդրի հաջորդ թիրախը Փյունիկիան էր (ներկայումս՝ Լիբանան) և նրա հիմնական քաղաք Տյուրոս նավահանգիստը։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի սկիզբը
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքը սկսվում է բավականին խորհրդանշական կերպով։ Գարնանը պարսկական նավատորմը դեռ գտնվում էր Փոքր Ասիայում և քաջատեղյակ լինելով այս ամենին, հենց այդ շրջանում էլ Ալեքսանդրը սկսում է իր արշավանքը։ Մայիսին մակեդոնական նավատորմն անցնում է Հելլենսպոնտոսը և մոտենում առասպելական Տրոյա քաղաքի մատույցներին, ուր և կռվել էին լեգենդար հերոսներ Աքիլեսը, Հեկտորը, Պատրոկլեսը և Հերակլեսը։ Ավանդության համաձայն՝ Ալեքսանդրը նախքան ափ իջնելը նավից նիզակ է նետել դեպի ցամաք։ Այդ քայլով նա փորձել է ընդգծել պատմականորեն այդ տարածքների հունական լինելու հանգամանքը։ Պատերազմի այս փուլում Ալեքսանդրի նպատակներից ոչինչ հայտնի չէր։

Գիտնականների համար նաև բավականին դժվար էր դատողություններ անել նրա արած քայլերից, քանզի դրանք որևէ օրինաչափությամբ պայմանավորված չէին։ Այդ ժամանակամիջոցում Մակեդոնիան համեմատաբար աղքատ պետություն էր։ Ռազմական ներուժով այն որևէ կերպ չէր կարող համեմատվել Աքեմենյան Պարսկաստանի հետ, քանի որ վերջիններս և՛ ռազմածովային, և՛ ցամաքային կորպուսներում ունեին զգալի քանակական առավելություն։

Ալեքսանդրի հաղթարշավը Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի նվաճումից հետո Նեղոսի դելտայում Ալեքսանդր Մակեդոնացին հռչակվում է փարավոն։

Իսոսի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ տարածաշրջանում ուժերի հետագա դասավորության համար։ Անուղղակիորեն այն կարելի է համարել Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի հաջող սկիզբը, որի հետևանքներն են դառնում պարսից ռոյալիզմի բարոյալքումը, ինչպես նաև տարիների ընթացքում իրանական առաջնորդների կողմից նվաճված արևմտյան տիրույթների կորուստը։ Դիցուք, ճակատամարտի նման ելքը մակեդոնացիներին հնարավորություն էր ընձեռում վերստին դաշնակցել մնացյալ հունական աշխարհի հետ։ Այսպիսով, հայտնվելով Միջագետքում՝ Ալեքսանդրը կամ կարող էր արշավել արևելք՝ Դարեհի փախուստի ուղղությամբ, կամ էլ հարավ։ Այնուամենայնիվ, մակեդոնական բանակը ճանապարհ է բռնում դեպի հարավ՝ Արադի, Բիբլոսի և Սիդենի Աքեմենյան ռազմածովային հենակետերը վերացնելու նպատակով։ Առանց մեծ ջանքեր գործադրելու Արևելյան Միջերկրականի այս նշանավոր կենտրոններն անձնատուր են լինում, իսկ Տյուրոսը, մինչև վերջ չեզոքություն պահելով, յոթամսյա պաշարումից հետո շրջափակվում և նվաճվում է։ Տեսնելով ռազմավարական նման կարևորության օբյեկտների նվաճումը՝ Դարեհը ստիպված է լինում բանագնացների խումբ ուղարկել Ալեքսանդրի մոտ՝ խաղաղության պայմանագրի կնքման ակնկալիքով։

Որպես բարեկամության նշան՝ պարսից արքայից արքան խոստանում էր իր դստերը՝ Ստատիրային կնության տալ հույն արքային, ինչպես նաև վերջինիս զիջել Հելլեսպոնտոսից Հալիս ընկած բոլոր գրավյալ տարածքները, այսինքն՝ Փոքր Ասիայի ամբողջ արևմտյան հատվածը։ Նրա զինակիցներից Պարմենիոնը վերջինիս խորհուրդ է տալիս ընդունել Դարեհի պայմանները, սակայն Ալեքսանդրը, մի պահ լռելով, պատասխանում է․ «․․․Ես կընդունեի այդ պայմանները, եթե Պարմենիոնը լինեի, բայց ես Ալեքսանդրն եմ․․․»։ Այսպիսով, Ալեքսանդրի նման պատասխանը աներկբա արտահայտում էր Պարսկական տիրակալությունն ամբողջությամբ գրավելու նրա հավակնությունները։ Գրավելով ամբողջ իրանաահպատակ Միջագետքն ու Փյունիկիան՝ Ալեքսանդր Մակեդոնացու բանակը նախապատրաստվում է հերթական արշավանքին։ Այս անգամ մակեդոնական բանակի թիրախում էր Եգիպտոսը։ Այս ժամանակահատվածում Եգիպտոսը տառապում էր պարսից լծի տակ և վերջիններիս տիրապետությանը վերջ դնելու համար պատրաստ էր ցանկացած քայլի։ Երկիրը փաստացիորեն կառավարում էր փարավոնը, որի պաշտոնը ժառանգական կարգով ընդունում էին պարսից արքաները։ Տրամաբանական է, որ նման իրավիճակում Ալեքսանդրին Եգիպտոսի բնակիչները դիմավորում էին որպես ազատարարի և նույն օրը վերջինիս հռչակում փարավոն։ Ալեքսանդրը տեղական քահանաներին է վերադարձնում իրենց նախկին արտոնությունները և այդ քայլով մեծ վստահություն ձեռք բերում երկրում։ Շուտով հույն արքան ուխտագնացություն է կատարում դեպի Լիբիական անապատի Սիվա օազիսում գտնվող Ամոնի գերեզման։ Պատմիչները վկայում են, որ եգիպտական հասարակության մի լայն շրջանակ այս քայլից հետո Ալեքսանդրին սկսում է ընդունել որպես «աստծու որդի»։ Ալեքսանդրը հպարտանում էր իր աստվածային ծագման մասին վարկածով՝ իրեն համարելով Ամոն-Զևսի որդի։ Եգիպտոսում գտնվելու տարիներին մ․թ․ա․ 332 թվականին Միջերկրական ծովի ափին նա հիմնադրում է Ալեքսանդրիա քաղաքը և դրա կառավարումը հանձնում Պտղոմեոս Լագոսին։

Ալեքսանդր Մակեդոնացու պաշտամունքը Հին Եգիպտոսում
Ալեքսանդր Մակեդոնացին առանձնահատուկ հարգանք էր վայելում Եգիպտոսում և առհասարակ՝ արևելյան հասարակայնության շրջանում։ Դա պայմանավորված էր նրանով, որ տարիներ շարունակ Եգիպտոսը թալանվում էր պարսից նվաճողների կողմից, իսկ Մակեդոնացին այս երկրում ընկալվեց որպես «ազատարար»։ Ալեքսանդրը հեշտությամբ կարողանում է նվաճել Եգիպտոսը՝ ունենալով տեղացիների անմիջական օժանդակությունը։ Եգիպտոսում նա իրեն հռչակում է «աստծո որդի» և եգիպտական փարավոնների իրավահաջորդ։ Այսպիսով՝ մ․թ․ա․ 290-ականներին Եգիպտոսում տարածվում է Ալեքսանդրի պաշտամունքը։ Այս արձանիկը, որը եղել է երկրպագության առարկա, ամենայն հավանականությամբ ստեղծվել է նրա գերեզմանին կանգնեցնելու համար։

Արևելյան արշավանք և Աքեմենյան տերության ջախջախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում (այժմյան Իրաքյան Քուրդիստանի տարածքում) սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մ․թ․ա․ 331 թվականի հոկտեմբերի 1-ին Գավգամելա բնակավայրի[Ն 4] շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռական ճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ հայերը, եգիպտացիները, բաբելոնացիները, մարերը, պարթևները, ասորիները, բակտրիացիները, սկյութները, հնդիկները, հույն վարձկանները, կապադովկիացիները և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները՝ կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։ Ճակատամարտի սկզբնահատվածում աքեմենյան բանակը փորձում է հելլեններին գցել շրջափակման մեջ, սակայն Ալեքսանդրը փչացնում է պարսիկների գծած ծրագիրը։

Մակեդոնացին Գավգամելայի դաշտում արծվի ուղակցությամբ մարտնչելիս։ Կտավը պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում։

Շատ չանցած նախաձեռնությունն անցնում է մակեդոնացիների ձեռքը, որի պատճառով էլ Դարեհը փախուստի է դիմում մարտի դաշտից[32]։ Ինչպես Իսոսում, այնպես էլ Գավգամելայում, Ալեքսանդրը սկսում է հետապնդել աշխարհակալ տիրակալության արքայից արքային, սակայն տեղեկանալով հայերի և պարթևների դեմ մարտնչող Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին՝ ստիպված է լինում դադարեցնել հետապնդումն ու վերադառնալ ճակատամարտի վայր։ Շուտով պարսից զորաբանակն իմանում է արքայի նահանջի մասին և խուճապահար սկսում է փախչել։ Մակեդոնական փաղանգը շարունակում է հաղթարշավը և Գավգամելայի դաշտը վերածվում է աքեմենյան բանակի զինվորների սպանդանոցի։ Գավգամելան այն վճռորոշ հարվածն էր, որից հետո աքեմենյանների տիրապետությունը այլևս երբեք ոտքի չկարողացավ կանգնել։ Գրեթե միևնույն ժամանակահատվածում Հունաստանում տեղի է ունենում ներքին երկպառակություն։ Մակեդոնացիների և սպարտացիների միջև հակասությունը հերթական անգամ վերաճում է բաց պատերազմի։ Մ․թ․ա․ 331 թվականին Արկադիայի Մեգալոպոլիս քաղաքում տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ մակեդոնացիները վճռական հաղթանակ են տանում, իսկ Սպարտայի արքա Ագիսը զոհվում է։ Այսպիսով՝ սպարտացիներն ունենում են շուրջ հինգ, իսկ մակեդոնացիները՝ երեք ու կես հազար զինվորի կորուստ։ Այս թիվը մի քանի անգամ գերազանցում էր Գավգամելայում զոհված հելլենների թվին[33]։ Իմանալով այս մասին՝ Ալեքսանդրն ասում է․ «Մինչ մենք այստեղ պայքարում ենք պարսիկների արքայի դեմ՝ Արկադիայում մկնային պատերազմ է ընթանում»։

Գավգամելայի ճակատամարտից հետո Ալեքսանդրն իր զորաբանակով ճանապարհ է ընկնում դեպի հարավ, ուր և գտնվում էին պարսից մայրաքաղաքներ Բաբելոնն ու Շոշը։ Դարեհի փախուստից հիասթափված տեղի սատրապները բացում են քաղաքների դարպասները[34][35] և Ալեքսանդրին ընդունում որպես իրենց արքա։ Շոշի կողմից շրջանցելով Իրանական բարձրավանդակի լեռները՝ Ալեքսանդրը ճանապարհ է բռնում դեպի Պերսեպոլիս և հայտնվում Պարսկաստանի կենտրոնական հատվածում։ Շուտով հունամակեդոնական բանակի առաջխաղացումը կասեցնելու անհաջող փորձ է կատարում տեղի սատրապ Արիոբարզանեսը, սակայն անձնատուր լինելով ստիպված է լինում լքել Պերսեպոլիսը։ Մակեդոնացու բանակը քաղաքում հանգստանում է մինչև գարնան վերջ՝ նախքան պարսից թագավորական պալատի հրկիզումը։ Պլուտարքոսի և Քվինտոս Կուրտիոս Ռուփոսի հավաստմամբ՝ Քսերքսես I-ի պալատն այրել է Ալեքսանդրի սիրուհի Թայիսը, որը հետագայում դառնում է զորավար Պտղոմեոսի կինը[36]։ Ամենայն հավանականությամբ Թայիսի նպատակը եղել է Քսերքսեսից վրեժ լուծելը` մ.թ.ա. 480 թվականին վերջինիս կողմից Աթենքն այրելու համար։ Ռուփոսը նշում էր, որ Թայիսը և Ալեքսանդրը այրեցին պալատը` այն վերածելով «մոխրի կույտի»։ Մ․թ․ա․ 330 թվականին Ալեքսանդրը վերստին սկսում է Դարեհի հետապնդումը նախ Մարաստանում, ապա՝ Պարթևաց երկրում։ Հակառակորդի հետապնդումից փախչելու ժամանակ Դարեհը դառնում է իր մերձավորների դավադրության զոհ՝ սպանվելով Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով։ Շուտով Բեսոսն Արտաքսերքսես անվան տակ իրեն հռչակում է Աքեմենյանների թագավոր[37], սակայն կարճ ժամանակ անց սպանվում է Մակեդոնացու կողմից։ Ալեքսանդր Մակեդոնացին Դարեհ III-ին պատվով և արքայավայել թաղում է Պերսեպոլիսի գերեզմանատանը՝ իրեն հռչակելով Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի տիրակալ։


Ալեքսանդր Մակեդոնացին Գավգամելայի դաշտում Դարեհին հետապնդելիս
Ալեքսանդր Մակեդոնացին Գավգամելայի դաշտում Դարեհին հետապնդելիս


Ասիայի տիրակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեքսանդրի Անաբասիս», Արիանոս, Ալեքսանդրի մուտքը Բաբելոն

Երբ Ալեքսանդրը մոտենում էր Բաբելոնին, Մազեյը, որը ռազմաշարքից փախել էր այստեղ, հնազանդորեն դուրս եկավ նրան ընդառաջ իր չափահաս որդիների հետ և նրա ողորմածությանը հանձնեց քաղաքը և հենց իրեն։ Նրա գալը հաճելի էր արքային, այլապես անհրաժեշտ կլիներ ձեռնարկել այդքան լավ ամրացած քաղաքի դժվարին պաշարումը։ Թվում էր նաև, որ այդքան երևելի, վերջերս տեղի ունեցած ճակատամարտում այդքան փորձառու և փառաբանված այրը կարող է իր օրինակով նպաստել, որ որոշ քաղաքներ նույնպես հանձնվեն։ Շատ բաբելոնացիներ կանգնած էին պարիսպների վրա՝ աշխատելով որքան կարելի է շուտ տեսնել նոր արքային․ իսկ ավելի շատ դուրս էին եկել նրան դիմավորելու։

Ասիայի տիրակալ հռչակվելուց հետո Ալեքսանդրը դադարում է պարսիկներին վերաբերվել որպես հպատակի, պարտված ժողովրդի և փորձում է հավասարեցնել հաղթողների ու պարտվողների իրավունքները՝ մերձեցնելով վերջիններիս սովորույթները։ Ալեքսանդրի օրինակով տեղի մակեդոնացի սատրապները սկսում են ընդունել մի շարք ավանդական պարսկական սովորույթներ, այդ թվում՝ կրել արևելյան հագուստներ, ունենալ բազմաթիվ կանանցից բաղկացած հարեմ և անցկացնել պարսից արքունական արարողություններ։ Այսպիսով՝ Ալեքսանդրը փորձում է պարսիկներին կառավարել ավանդական կարգով՝ իրենց նախկին թագավորների պես։ Այնուամենայնիվ, նա չէր ցանկանում և չէր կարողանում պահանջել միևնույն պահվածքը մակեդոնացիներից և Պելոպոնեսի հույներից։ Այս ամենից հետո Ալեքսանդրը սկսում է կոչվել «Ասիայի տիրակալ» տիտղոսով․ սա նորամուծություն էր տեղացիների շրջանում և հույն արքան պատմությանը հայտնի առաջին ղեկավարն էր, որը ստացել էր նման պատվանուն։ Մինչ այդ, արևելյան թագավորները ստանում էին «մեծ արքա», «հզոր արքա», եզակի դեպքերում՝ «արքայից արքա» տիտղոսները[38]։ Ալեքսանդր Մեծին ուղղված առաջին բողոքներն ի հայտ են գալիս մ․թ․ա․ 330 թվականի աշնանը։ Դժգոհության պատճառը Ալեքսանդրի և իր հպատակ ժողովուրդների միջև առկա պարզ և բարեկամական հարաբերություններն էին։ Այս ամենից դժգոհ էին վերջինիս ռազմական ուղեկիցները, որոնք հրաժարվում էին ընդունել արևելյան ավանդույթները, մասնավորապես՝ խոնարհվելով արքայի ոտքերը համբուրելու ծեսը[39]։

Այսուհանդերձ, աշխարհակալ առաջնորդի ամենամոտ ընկերներն ու պալատակիցներն առանց վարանելու սկսում են հետևել Ալեքսանդրի ամեն մի քայլին և որոշմանը։ Երկարատև պատերազմներից հյուծված մակեդոնական բանակի զինվորները մտածում էին միայն տուն վերադառնալու մասին, մինչդեռ Ալեքսանդրը դեռ համակված էր Համաշխարհային օվկիանոսին տիրանալու անթաքույց իղձով։ Մ.թ.ա. 330 թվականի աշնանը Ալեքսանդրն առաջին բախումն է ունենում իր մակեդոնացի զինակիցների հետ։ Նրանց դժգոհության պատճառները մի քանիսն էին։ Հիմնականը դա պատերազմի շարունակման փաստն էր։ Հոգնատանջ զորքը համարում էր իր առաքելությունը ավարտված, իսկ Ալեքսանդրի զավթողական նկրտումներն իրենց համար անհասկանալի էր և աննպատակ։ Դժգոհության երկրորդ պատճառն էր Ալեքսանդրի ու նրա շրջապատի ցուցադրական ու լրբաբարո ապրելակերպը։ Երրորդ պատճառն այն էր, որ Ալեքսանդրը հետզհետե հեռանում էր իր հայրենակիցներից՝ նախընտրելով երբեմնի ախոյանների շրջապատը։ Բանն այն է, որ Ալեքսանդրը քաջ գիտակցում էր, որ վիթխարի աշխարհակալությունն անհնար է հնազանդության մեջ պահել միայն սակավաթիվ հունամակեդոնական ուժերով։ Նրան անհրաժեշտ էր երկրի բնակչության, մասնավորապես՝ տեղական ազնվականության աջակցությունը, որը, չնայած Դարեհի կրած պարտության, երկրում դեռ ամուր դիրքեր ուներ։ Ելնելով դրանից՝ Ալեքսանդրը ստիպված էր ներկայացնել իրեն որպես Աքեմենյանների իրավահաջորդ։ Իսկ լինելով այդպիսին՝ նա պետք է ընդօրինակեր պարսկական արքունիքին բնորոշ ապրելակերպը։ Ազատամիտ հույների ու մակեդոնացիների համար, ովքեր ընկալում էին արքային որպես «առաջինը հավասարների մեջ», Ալեքսանդրի շրջապատում արմատավորված արևելյան ստրկամտությունը անհանդուրժելի էին[40]։ Ալեքսանդրը իրազեկ էր այդ տրամադրությունների մասին, բայց երբ ամենամտերիմների շրջապատում դավադրության բացահայտումից հետո նա առանց վարանելու մահապատժի է ենթարկում իր յուրայինների մի ամբողջ խմբի, որոնց թվում էր նաև իր հռչակավոր տարեց հրամանատար, Գավգամելայի ճակատամարտի հերոս Պարմենիոնը[41]։

Հնդկական արշավանք (մ․թ․ա․ 326-325 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 326 թվականի գարնանը Ալեքսանդրը ներխուժում է Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքներում գտնվող Բակտրիայից մինչև Խայբերի լեռնանցքն ընկած հնդկական հողեր։ Հաղթելով մի շարք ցեղերի՝ մակեդոնական բանակն անցնում է Ինդոս գետը և մուտք գործում Ամբհա ռաջայի թագավորություն (հույները հնդիկ այս արքային անվանում էին «մարդ Տաքսիլից»)։ Տաքսիլ (կամ Ամբհա) ռաջայի թագավորությունը գտնվել է ներկայիս Պակիստանի տարածքում։ Մակեդոնական բանակի գլխավոր ռազմական գործողությունները տեղի են ունենում Ինդոս-Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասում՝ Փանջաբում։ Տաքսիլն Ալեքսանդրին հավատարմության երդում է տալիս, որով վերջինս նպատակ ուներ օտարների բանակի ներուժն օգտագործելով տապալել իր վաղեմի թշնամուն՝ արևելյան Փանջաբի արքա Պորոսին։ Պորոսը հանդգնում է մերժել դաշինք հաստատելու վերաբերյալ Ալեքսանդրի առաջարկը, ինչն էլ իր հերթին ավելի է բորբոքում ռազմատենչ հույն արքայի պատերազմ սկսելու գրգիռը։ Պորոսի ղեկավարած Պաուրավների թագավորությունն ուներ մարտունակ բանակ և շուրջ 200 վարժեցված մարտական փղեր։ Հուլիս ամսվա կեսերին Մակեդոնացու բանակն անցնում է Ինդոսը և Հյուդասպի դաշտում մարտի բռնվում արդեն իսկ կազմ ու պատրաստ հնդկական ուժերի դեմ։ Պորոսը մարտական փղերին շարել էր ճակատային գծում՝ պաշտպանելով նրանց կողքերից հեծելազորով ու ռազմակառքերով շարժվող զորայիններին։ Ալեքսանդրը, խուսափելով կենդանիների հետ անմիջական առճակատումից, որոշում է գրոհը սկսել ձախ կողմից, թևային հեծելազորի ուժերով։

Նա պատրաստվում էր փղերի դեմ իր ծանրազեն հետևակն ուղղել միայն այն պահին, երբ կռվի դաշտը քաոսի վերածվեր։ Սակայն հնդիկ զինվորները մարտի դաշտում իրական տոկունություն են ցուցաբերում՝ Ալեքսանդրի բանակին գցելով ճգնաժամային իրադրության մեջ։ Նախաձեռնությունը վերստին անցնում է հույների ձեռքը միայն այն ժամանակ, երբ Ալեքսանդրի բանակի նետաձիգները սկսում են հեռվից վիրավորել աշխարհակալ բանակի զինվորներին ոտնատակ տվող ծանրաքաշ փղերին։ Ճակատամարտը վերջնականապես ավարտվում է Կրատերոսի փաղանգի ժամանելուց հետո, երբ հնդկական բանակը չդիմադրելով ստիպված է լինում նահանջել։ Հյուդասպի ճակատամարտն ամենաարյունալին էր Ալեքսանդր Մեծի մղած մարտերի շարքում։ Այս ճակատամարտում ջախջախվում է հնդկական բանակի մեծ մասը, Պորոսի բոլոր զորավարները զոհվում են, իսկ ինքը՝ վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Ամռան վերջերին Ալեքսանդրը ներթափանցում է արևելք, սակայն մակեդոնական բանակը հրաժարվում է շրջանցել Բիաս գետն ու շարունակել հետևել թագավորին, քանզի վերջիններս հոգնել էին շարունակական, հյուծիչ մարտերից, ինչպես նաև տեղի արևադարձային անձրևներից, թունավոր սողունների խայթոցներից և անսովոր սննդից։ Բացի այդ, մակեդոնացիների մոտ շրջանառվում էին մարտական փղերով զինված տեղաբնիկների հսկայական բանակների մասին խոսակցությունները։ Այլընտրանք չունենալով՝ Ալեքսանդրը ստիպված է լինում վերադարձի ուղի բռնել և շարժվել դեպի հարավ[42]։ Այնուամենայնիվ, նա դեռ նոր տարածքներ նվաճելու և իր կայսրությանը միացնելու բազում ծրագրեր ուներ։ Տուն վերադարձի ճանապարհին՝ մ․թ․ա․ 326 թվականի նոյեմբերին, մակեդոնական բանակը շրջափակվում է տեղի հնդկական ցեղերի կողմից։ Մալլերի դեմ կռիվներից մեկի ժամանակ Ալեքսանդրը կրծքավանդակի շրջանում լուրջ վնասվածք է ստանում, իսկ նրա ձին՝ Բուկեփալոսը, մարտի դաշտում զոհվում է։ Վնասվածքի պատճառով Մակեդոնացին ստիպված է լինում իր զորքի մի մասի հետ միասին վերադառնալ Պարսկաստան։ Գեդրոսիայի կիզիչ անապատի միջով անցնելիս մակեդոնական զորքի մի մասը զոհվում է՝ չդիմանալով անապատի աննախադեպ տապին ու ծարավին։ Այդ անապատն անցնելիս Մակեդոնացու զինվորները տալիս են քանակապես ավելի շատ կորուստ, քան մարտի դաշտում[43]։

Ալեքսանդրի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացին Երուսաղեմի տաճարում՝ հուդայական քահանայապետերի ուղեկցությամբ։ Պատկերի հեղինակ՝ Սեբաստիանո Կոնկա, պահվում է Մադրիդի Պրադո թանգարանում, Իսպանիա։

Մ․թ․ա․ 324 թվականի մարտին Ալեքսանդրը հանգրվանում է Պարսից երկրի հնագույն թագավորանիստ Շոշում (հայկական աղբյուրներում նաև Շուշան), որտեղ Ալեքսանդրն ու իր բանակը վերջապես հանգստանում են տասնամյա շարունակական և հյուծիչ պատերազմներից։ Ամրացնելով երկրի սահմանները՝ նա սկսում է իր «փխրուն» կայսրության միավորման գործընթացը։ Նախ և առաջ, Ալեքսանդրը երկիրը բաժանում է առանձին վարչական միավորների՝ սատրապությունների, և ապա նշանակում տեղական կառավարիչներ (սատրապներ)։ Ալեքսանդրը փորձում էր մշակութային նման բազմազանությունների մեջ ստեղծել միասնական պետություն։ Այս ամենի վառ ապացույցն է Ալեքսանդրի ամուսնությունները տարբեր ազգություններ ունեցող կանանց հետ։ Այսպիսով՝ նրա կանայք էին Բակտրիայի արքայադուստր Ռոքսանան, Դարեհի դուստր Ստատիրան ու Արտաքսերքսեսի դուստր Փարիսատը։ Իր ընկերներից և բարեկամներից շատերին ևս Ալեքսանդրն ամուսնացնում էր պարսից ազնվականական ընտանիքներից սերող աղջիկների հետ։ Այսպիսով՝ Արիանոսի հավաստմամբ շուրջ 10 հազար մակեդոնացի տղամարդիկ Ալեքսանդրի հորդորով ամուսնանում են պարսիկ կանանց հետ։ Որպես երախտագիտության նշան՝ արքան բոլոր այդ ընտանիքներին ուղարկում էր զանազան ընծաներ և պարգևներ։ Ալեքսանդր Մակեդոնացին լուրջ բարեփոխումներ է կատարում ռազմական ոլորտում։ Նա վերազինում է երկրի բանակը և մակեդոնական փաղանգը համալրում շուրջ 30 հազար ասիացի ռազմիկներով (այդ զինվորները հավաքագրված էին Ասիա աշխարհամասի գրավյալ տարածքներից)։ Տեղական ազնվականները դառնում էին հեծելազորի ուղեկցորդներ։ Այս ամենով Ալեքսանդրը փորձում էր ստեղծել միատարր և համերաշխարհային տիրակալություն, որը հիմնված կլիներ բոլոր ազգերի հավասարության վրա։ Սակայն այս բարեփոխումներին զուգընթաց բոլոր հելլենները փորձում էին պահպանել իրենց առաջնային դիրքերը աշխարհակալ կայսրությունում։ Մակեդոնական արքունիքը Ալեքսանդրին մեղադրում է դավաճանության մեջ՝ նրան անվանելով օտարամոլ։ Իրադրությունն այնքան է սրվում, որ մակեդոնական պահակազորի զինվորները համարձակվում են արքային մեղադրել դավաճանության մեջ։ Մ․թ․ա․ 324 թվականի օգոստոսին տեղի է ունենում հելլենների առաջին ապստամբությունն Ալեքսանդր Մեծի դեմ, որը սակայն հեշտությամբ ճնշվում է։ Մ․թ․ա․ 323 թվականի փետրվարին Ալեքսանդրը հաստատվում է մայրաքաղաք Բաբելոնում, որտեղից էլ նա պատրաստվում է նոր նվաճողական պատերազմների։ Նախ և առաջ Ալեքսանդրը նպատակ ուներ գրավել քոչվոր արաբներով բնակեցված Արաբական թերակղզին, իսկ մոտ ապագայում ծովային արշավանք կազմակերպել դեպի Կարթագեն (ժամանակակից Թունիս պետության տարածք)։ Նախքան այդ՝ նա կառուցում է նավահանգիստներ և ջրանցքներ, բանակը համալրում նոր ռազմիկներով և ընդունում դեսպանների։

Ալեքսանդրի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու բուժումը վստահված էր հույն բժիշկ Փիլիպոսին[44] (նկարիչ՝ Հ․Սեմիրադսկի, 1870)

Մերձավոր Արևելքի անապատային շրջաններում բնակվող արաբների դեմ նախատեսվող արշավանքի սկսվելուց հինգ օր առաջ Ալեքսանդր Մակեդոնացին ծանր հիվանդանում է։ Հիվանդությունն արագորեն տարածվում է և արդեն հունիսի 7-ին աշխարհակալ արքան չէր կարողանում ոչ մի բառ արտաբերել[45]։ Տասն օրվա ընթացքում համաճարակը Մակեդոնիայի արքային զրկում է կյանքից։ Անժառանգ Ալեքսանդրը մահանում է մ․թ․ա․ 323 թվականի հունիսի 10-ին կամ 11-ին[46] իր ընդարձակ երկրի նոր քաղաքամայր Բաբելոնում՝ ընդամենը 32 տարեկան հասակում[47]։ Հայտնի է, որ իր մահվանից մեկ ամիս հետո Ալեքսանդրը կդառնար 33 տարեկան։ Ժամանակակից պատմագիտության մեջ առավել տարածված է արքայի բնական մահվան տարբերակը[48]։ Այնուամենայնիվ, մինչ օրս նրա մահվան իրական պատճառը հայտնի չէ[49]։

Սակայն ընդունելի է այն տարբերակը, որ վերջինս մահացել է ճահճային տենդախտից (մեր օրերում հայտնի է «մալարիա» անվանումով)։ Ըստ ամենատարածված վարկածի՝ Ալեքսանդրի օրգանիզմը թուլացել էր ամենօրյա ռազմարշավներից, որի պատճառով էլ նա չի կարողանում դիմակայել միաժամանակ վրա հասած երկու կործանարար հիվանդություններին։ Մալարիայից բացի Ալեքսանդրի մոտ ենթադրաբար նկատվել է նաև թոքերի բորբոքում։ Մալարիայի ներգործմամբ կյանքի վերջին օրերին նկատելիորեն նվազում է Ալեքսանդրի արյան հեմոգլոբինի քանակը, ինչն էլ առաջ է բերում սակավարյունություն[49][50]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Ալեքսանդրը հիվանդացել է ոչ թե մալարիայով, այլ արևմտանեղոսյան համաճարակով[51][52]։ Ենթադրվում է նաև, որ արքայի մահվան հնարավոր պատճառ կարող էր հանդիսանալ նաև քաղցկեղը կամ սակավարյունությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ուղեկիցներից և ոչ ոք այդ շրջանում լրջորեն չի հիվանդացել, կարելի է բացառել որևէ վարակիչ հիվանդության տարբերակը[48]։ Պատմաբանները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Ալեքսանդրի առողջությանը լրջորեն կարող է վնասած լինել արշավանքներից հետո իր գեներալների հետ հաճախակի խմելու հակումը։ Հետազոտողները չեն բացառում նաև այն վարկածը, որ Ալեքսանդրի մահվան պատճառ է դարձել արքայի կողմից որպես լուծողական օգտագործվող ղանձլամեր թունավոր բույսի մեծ չափաբաժինը։

Ըստ մեզ հայտնի տվյալների՝ Ալեքսանդրի հիվանդությունն արտահայտվել է փսխումների, ցնցումների և մկանային թուլության տեսքով, որոնք ինքնին թունավորման նախանշաններ են։ Ղանձլամեր թունավոր մեղրատու բույսը հին հույները բացառապես օգտագործում էին բժշկական նկատառումներով[53]։ Կա վարկած առ այն, որ Ալեքսանդրին թունավորել է Անտիպատրոսը, ով արքայի կողմից նոր էր նշանակվել Մակեդոնիայի սատրապի պաշտոնում։ Վերջին տարբերակը գիտական որևէ հիմք կամ սկզբնաղբյուր չունի[54]։ Հին հույն նշանավոր պատմիչ և աշխարհագրագետ Լուցիոս Փլաբիոս Արիանոսն իր «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունում արքայի մահը մեկնաբանել է հետևյալ կերպ․

Ալեքսանդրի կյանքի վերջին շրջանը լի էր բարոյապես կործանարար իրադարձություններով, անձնական կորուստներով, հիասթափություններով։ Նրա բնածին տաքարյունությունը, բացառիկ ինքնավստահությունն ու ավտորիտար հակումները, զուգակցված ռազմական նվաճումների խելահեղ կրքով և իր աստվածային ծագման ու անմահության վերաբերյալ անսասան հավատով, այն աստիճան քայքայեցին նրա առողջությունը, որ տեղաճարակ տենդի վարակը դարձավ նրա հանկարծահաս վախճանի պատճառը։
- Արիանոս, «Ալեքսանդրի Անաբասիս»

Ալեքսանդրից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության բաժանում և դիադոքսների պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լեգենդի[Ն 5]՝ Ալեքսանդրը մահից առաջ արքայական մատանին կնիքով փոխանցել է զորահրամանատար Պերդիկային, որը պետք է դառնար հղի թագուհի Ռոքսանայի խնամակալը։ Ենթադրվում էր, որ թագուհին շուտով կծնի օրինական ժառանգին, որի շահերը մինչ չափահասությունը կպաշտպաներ Պերդիկան։ Ալեքսանդրի մահից մեկ ամիս անց Ռոքսանան ծնում է որդի, որը հոր պատվին կոչվում է Ալեքսանդր։ Բայց Պերդիկայի գահակալ լինելու բարձրագույն իշխանությունը բողոքարկում են մյուս զորահրամանատարները (Ալեքսանդրի մահից հետո նրանք հայտնի էին դարձել դիադոքոսներ անվանմամբ), որոնք ցանկանում էին իրենց սատրապություններում լինել ինքնակալ կառավարիչներ։ Ալեքսանդրի կայսրությունը փաստացի դադարում է գոյություն ունենալ մ.թ.ա. 321 թվականին՝ Պերդիկայի՝ իր նախկին զինակիցների հետ բախումների ժամանակ մահից հետո։ Հունական աշխարհը հայտնվում է Դիադոքոսների պատերազմի ոլորտում, որն ավարտվում է վերջին «ժառանգորդների» մահվամբ մ.թ.ա. 281 թվականին։

Միհրդատ Եվրապոր՝ Պոնտոսի թագավորության արքա։ Համակված էր հելլենիստական աշխարհակալության ստեղծման իղձով։ Պայմանականորեն համարվում է Ալեքսանդր Մեծի հետնորդը։

Ալեքսանդրի ընտանիքի բոլոր անդամներն ու նրա մերձավորները դառնում են իշխանական պատերազմի զոհ։ Սպանվում է Ալեքսանդրի եղբայրը՝ Արիդեոսը, որը որոշ ժամանակ խամաճիկ-արքա էր Փիլիպոս III անվան տակ, Ալեքսանդրի մայրը՝ Օլիմպիադան, Ալեքսանդրի քույրը՝ Կլեոպատրան։ Մ.թ.ա. 309 թվականին Ռոքսանայի որդին 14 տարեկան հասակում մոր հետ սպանվում է Կասսանդրոս դիադոքոսի կողմից. միևնույն ժամանակ Պոլիպերքոնոսը սպանում է Հերակլեսին՝ Ալեքսանդրի և Բարսինա ստրկուհու որդուն[55]։ Դիադոքսների պայքարը շարունակվում է ոչ ավելի քան երկու տասնամյակ։ Հակամարտությունների պատճառով տուժում է ամբողջ հելլենիստական աշխարհը․ Ալեքսանդրի կողմից նվաճված շատ պետություններ հռչակում են իրենց անկախությունը, իսկ որոշներն էլ ձեռք են բերում մասնավոր սուվերենիտետ։ Դիադոքոսներից առանձնապես նշանավոր են եղել Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Պերդիկան, Անտիպատրոսը, Կասսանդրոսը, Եվմենոսը, Անտիգոնոս Միակնանին, Լիսիմաքոսը, Սելևկոս I Նիկատորոսը, Կրատերոսը, Պոլիսպերքոնտոսը, Պտղոմեոս Լագոսը։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում էր Ալեքսանդր Մակեդոնացու պատվարժան իրավահաջորդը և չէր զիջում առաջնությունը։ Դիադոքսների արյունարբու պայքարն ավարտվում է մ․թ․ա․ 301 թվականին՝ Իպսոսի ճակատամարտից հետո։ Այդ մարտից հետո դիադոքոսների ներհակություններն աստիճանաբար դուրս են մղվում պատմության ասպարեզից՝ թողնելով իրենց երիտասարդ սերնդին՝ էպիգոններին։ Մ․թ․ա․ 280-ական թվականներին Մակեդոնական աշխարհակալությունը տրոհվում է մի շարք հելլենիստական պետությունների։ Դրանից ամենանշանավորներն էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Սելևկյան տերությունը (շուտով դառնում է ամենանշանավոր հելլենիստական պետությունը՝ կայսրության կարգավիճակով), Պարգամոնյան թագավորությունը և բուն Մակեդոնիան։

Վերջիններս իրենց գոյության ժամանակահատվածում տարածում են հելլենիստական արժեքները՝ հունական լեզուն, կրոնը և մշակույթը։ Հետագայում գրեթե բոլոր հելլենիստական պետությունները նվաճվում են հանրապետական Հռոմի կողմից՝ դառնալով հռոմեական պրովինցիա։ Մ․թ․ա․ 1-ին դարում միասնական հելլենիստական պետության ստեղծման փորձ է կատարում Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը, ով սակայն չդիմանալով հռոմեական լեգեոնների շարունկական հարվածներին մ․թ․ա․ 63 թվականին ինքնասպան է լինում։ Նրա օրոք Պոնտոսի թագավորությունն իր մեջ ներառում էր բուն Պոնտոսը, Փոքր Հայքը, Կողքիսը, Կապադովկիան, Բյութանիան և Խերսոնես Տավրիկյան հունական գաղութները։ Պատմագիտության մեջ պայմանականորեն ընդունված է որպես վերջին հելլենիստական կայսրություն համարել հայ Արտաշեսյանների ստեղծած Մեծ Հայքի աշխարհակալությունը։ Տիգրան Մեծը (մ․թ․ա․ 95-55) ստեղծել էր հելլենիստական մի պետություն, որը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Սակայն հայկական տիրակալությունը մ․թ․ա․ 66 թվականին անկում է ապրում, իսկ հելլենիստական մշակույթը, միախառնվելով հռոմեականի հետ, ձևավորում է նոր համաշխարհային քաղաքակրթություն, որը իշխում է հետագա դարերի ընթացքում։

Ալեքսանդր Մեծի կայսրության բաժանումը
Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումը տեղի է ունենում մ․թ․ա․ 280-ական թվականներին։ Արդյունքում՝ Մակեդոնիայի աշխարհակալության տրոհման և առհասարակ՝ Ալեքսանդրի արշավանքների հետևանքով պատմության թատերաբեմ են դուրս գալիս տասնյակ նոր պետություններ։ Դրանց թվում էին երեք խոշոր հելլենիստական պետությունները, որոնք էլ համարվում էին Մակեդոնիայի աշխարհակալության իրավահաջորդները։ Դրանք էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Պարգամոնյան Հունաստանը և Սելևկյան կայսրությունը։ Սելևկյանների կայրությունն իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն։ Սելևկյանների առաջխաղացումն Անատոլիայից մինչև Հունաստան կանգնում են միայն հռոմեացիները։ Նրանց փորձերը պարտության մատնելու իրենց վաղեմի թշնամի Պտղոմեոսյան Եգիպտոսին ձախողվում են, քանի որ վերջիններիս օժանդակում են հռոմեացիները։ Կայսրության արևելյան տարածքների մեծ մասը գրավում են պարթևները՝ Միհրդատ Ա Պարթևի գլխավորությամբ մ.թ.ա. 2-րդ դարի կեսերին, սակայն Սելևկյան արքաները շարունակում են կառավարել Սիրիայում մինչև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծը վերջնականապես նվաճում է Սելևկյանների վերջին հենակետերը։

Ալեքսանդրի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիադոքոս Պտղոմեոսը տեր դարձավ Ալեքսանդր Մեծի զմռսված մարմնին և մ.թ.ա. 322 թվականին տեղափոխեց Մեմֆիս[56]։ Մեմֆիսում Ալեքսանդրի մարմինն ամենայն հավանականությամբ պահպանվել է Սերափեոն տաճարում։ Արդյունքում (հավանաբար Պտղոմեոս II Եղբայրասերի նախաձեռնությամբ) նրա մարմինը տեղափոխում են Ալեքսանդրիա[57]։ 300 տարի անց Ալեքսանդրի մարմնին դիպավ իրեն «Օգոստոս» հռչակած Հռոմի առաջին կայսր Օկտավիանոսը՝ անհաջող շարժումով կոտրելով մումիայի քիթը[58]։

Ալեքսանդր Մեծի մումիայի մասին վերջին հիշատակումը պարունակում է 210-ական թվականներին հռոմեական կայսր Կարակալլայի Ալեքսանդրիա արշավանքի նկարագրության մեջ։ Կարակալլան իր տունիկան ու մատանին դրեց մեծ նվաճողի դամբարանի առջև[59]։ Դրանից հետո արքայի մումիայի մասին ոչինչ հայտնի չէ։ Վարկած կա, որ Եգիպտոսում Նապոլեոնի ֆրանսիական արշավախմբային կորպուսի գտած և անգլիացիներին փոխանցված Նեկտանեբ II-ի սարկոֆագը[60][Ն 6] կարող էր որոշ ժամանակ օգտագործվել հենց նվաճողի հուղարկավորման համար[61]։ Այս ենթադրության օգտին է խոսում Պտղոմեոսների կողմից փարավոնների առարկաների (ընդհուպ մինչ կոթողները) օգտագործումն իրենց նպատակների համար, նախկին փարավոնների հետ նոր արքայատոհմի ժառանգական կապի լուսաբանումը, նաև այն հանգամանքը, որ Պտղոմեոս I-ն այդպես արագ կարողացավ տիրանալ արքայի դիակին, որ կարող էր չհասցնել մեծ նվաճողին հարիր սարկոֆագ պատրաստել[57]։ Ներկայումս այդ սարկոֆագը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում[62]։

Քաղաքաշինական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մեծի կողմից Եգիպտոսում հիմնադրված մեծ փարոսը համարվում է հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Ալեքսանդր Մակեդոնացին իր արևելյան արշավանքի ընթացքում նվաճած տարածքներում հիմնել է բազմաթիվ քաղաքներ և գաղութներ, որոնք մեծապես անվանվել են իր պատվին։ Ըստ ավստրիացի նշանավոր պատմագետ Ֆրից Շախերմայրի՝ Ալեքսանդրի կողմից հիմնադված առաջին քաղաքը եղել է Իսոսի շրջակայքում։ Ըստ այդ վարկածի՝ քաղաքի հիմքերը դրվել են մ․թ․ա․ 333 թվականին։ Մի շարք այլ հետազոտողներ, սակայն, հակված չեն այս պնդմանը և այն որակում են գիտական որևէ հիմնավորում չունեցող ենթադրություն։ Հայտնվելով Եգիպտոսում՝ Ալեքսանդրը տեղի քրմերի կողմից օծվում է փարավոն և ապա՝ «Ամոն-Ռայի որդի»։ Հաջորդիվ նա կատարում է բազմաթիվ բարեփոխումներ, որի շրջանակներում էլ մ․թ․ա․ 331 թվականին Նեղոսի դելտայում նա հիմնում է եգիպտական Ալեքսանդրիան[63]։ Վերջինս դառնում է մեծ արքայի կողմից հիմնադրված քաղաքներից խոշորագույնը, որը կարճ ժամանակահատվածում վերածվում է Միջերկրական ծովի առևտրային և մշակութային կյանքի գլխավոր կենտրոնի։ Անուղղակիորեն Ալեքսանդրիան համարվում էր հելլենիստական աշխարհի սիրտը։ Հաջորդիվ Ալեքսանդրը քաղաքներ է հիմնադրում Տիգրիսից արևելք ընկած տարածքներում՝ նախկին Պարսկական տիրակալության խորքերում։ Ըստ Պլուտարքոսի՝ Ալեքսանդր Մակեդոնացին ընդհանուր հաշվով ձեռնամուխ է եղել շուրջ 70 քաղաքի հիմնադրման[64]։ Այնուամենայնիվ, հետազոտողների մեծ մասը պնդում են, որ Պլուտարքոսի գրությունը զուտ չափազանցություն է և որևէ կերպ չի համընկնում օբյեկտիվ իրականության հետ։ Միևնույն ժամանակ հաշվի է առնվում նաև չիրականացված պլանների հավանական կանխավարկածը։ Տարբեր գիտնականներ պնդում են, որ Ալեքսանդրը հիմնադրել է 34, 16 կամ 13 քաղաքներ (Ալեքսանդրիաներ)։ Մեզ հասած աղբյուրները հավաստում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին մեկ այլ քաղաք հիմնադրել է հին հունական դիցաբանական հերոս Պրոմեթևսի շղթայման վայրում, այսինքն՝ Կովկասյան լեռներում։ Հնդկաստանում Ալեքսանդրը Հյուդասպի տարբեր եզրերին հիմնադրում է Նիկեա և Բուկեփալոս քաղաքները[65]։

Այդ քաղաքներից մեկը նա կառուցում է իր սիրելու ձիու՝ Բուկեփալոսի հիշատակին, հենց այն վայրում, որտեղ էլ վերջինս մարտի դաշտում հերոսաբան զոհել էր իր կյանքը։ Ալեքսանդրը քաղաքներ է հիմնում նաև Հնդկաստանի մայր գետի՝ Ինդոսի ավազանում։ Բազմաթիվ քաղաքներ հիմնադրելու Ալեքսանդրի շարժառիթները տարբեր հետազոտողներ մեկնաբանում են յուրովի։ Շատերը պնդում են, որ քաղաքները միմյանց միացված են եղել առևտրային ճանապարհներով և կայսրության բերել են մեծ շահույթ։ Սակայն Մակեդոնիայի արքայի քաղաքաշինական գործունեությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ հանգամանքներով, օրինակ՝ նվաճված տարածքներում իր իշխանության ամրապնդումը, կայսրությունը մշակութային առումով ավելի համասեռ դարձնելը կամ արևելքում հունական քաղաքակրթության կենտրոնների ստեղծումը։

Ալեքսանդր Մակեդոնացի և Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեքսանդրի վեպի» հայերեն թարգմանության ձեռագրից (13-րդ դար) մեկ էջ, պահպանվում է Սուրբ Ղազարի մատենադարանում:
Ալեքսանդրը հրամայում է խաչ հանել Դարեհի դեսպանին. «Ալեքսանդրի վեպի» հայերեն թարգմանության ձեռագրից։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակահատվածում Հայաստանը (Մեծ Հայքի թագավորություն) գտնվում էր Աքեմենյան տիրապետության ոլորտում՝ ունենալով ներքին ինքնավարություն։ Այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքները կարևոր ազդեցություն են ունենում հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Հայերն անմիջական մասնակցություն էին ունենում Մակեդոնացու մղած պատերազմներին՝ կռվելով պարսկական բանակի կազմում։ Հայերը գործուն մասնակցություն են ունենում հատկապես Գավգամելայի ճակատամարտին․ հատկանշական է, որ հայոց սատրապ Երվանդ III-ին էր վստահված աքեմենյան զորքի ամբողջ աջ թևը։ Չնայած հայերի համառ և անկոտրում պայքարին՝ Դարեհի «արագ երթով նահանջի» հրամանը Երվանդին ստիպում է իր զորաբանակով դուրս գալ մարտի դաշտից և վերադառնալ Մեծ Հայք։ Օգտվելով Գավգամելայի ճակատամարտում պարսիկների կրած խայտառակ պարտությունից՝ մ․թ․ա․ 331 թվականին Երվանդ III-ը՝ Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում, հռչակում են իրենց երկրների անկախությունը։ Հետագայում հայերի օրինակին են հետևում նաև բազում այլ երկրներ[66]։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ արևելյան արշավանքի ընթացքում Ալեքսանդրը շրջանցել է Մեծ Հայքը՝ խուսափելով ռազմական բախումներից։ Հունական ներխուժման միակ դեպքը եղել է մ․թ․ա․ 298-297 թվականներին, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը՝ Մենոն զորավարի գլխավորությամբ, ուղարկվում է Բարձր Հայքի ոսկու հանքերով հարուստ շրջաններ, որը թանկարժեք մետաղների արդյունահանմամբ և մշակմամբ հայտնի էր նույնիսկ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում[67]։ Ներխուժման արդյունքների մասին իր աշխատությունում վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը[68]

․․․Ասում են, թե այնտեղ լեռնանցքներում հաճախ ամբողջ քարավաններ բուքի ժամանակ մնում են ձյան տակ։ Եվ ուղարկեց Մենոն զորավարին դեպի այդ երկիր՝ Հայաստան, դեպի Սիսպիրիտիսի մեջ, Կաբալա, որը հարուստ էր թանկարժեք մետաղների բազում հանքերով։․․․սակայն այդտեղ ապրող հայերն անդրդվելի էին։ Նրանք քաջարի մարտիկներ էին և կռվում էին անձնվիրորեն։ Նրանք ոչնչացնում են Ալեքսանդրի ամբողջ զորաբանակը՝ դաժանորեն խեղդամահ անելով զորավարին․․․ Դրանից հետո «մեծ արքան» այդ ուղղությամբ նոր զորք չուղարկեց։
- Ստրաբոն, «Աշխարհագրություն», XI, 14-8

Պատմահայր Մովսես Խորենացին գրել է առ այն, որ Մակեդոնացու դեմ մարտնչել է Վահե Հայկազունին, որը զոհվել է «նրա ձեռքով»։ Գավգամելայից բացի հայերը մասնակցել են նաև Իսոսի ճակատամարտին, որտեղ 47000-անոց հայկական բանակն առաջնորդել է հենց ինքը՝ Վահե Հայկազունին։

Ալեքսանդր Մակեդոնացու պատմության առնչությամբ հայերն ու Հայաստանը հիշատակվել են տարբեր նշանավոր պատմագիրների աշխատություններում։ Դրանից ամենահայտնիներն են Ստրաբոնի «Աշխարհագրություն»-ը, Քվինտոս Կուրտիոս Ռուփոսի «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն»-ը, Դիոդորոս Սիցիլիացու «Պատմական գրադարան»-ը, Արիանոսի «Ալեքսանդրի արշավանքները» և այլն։ Արիանոսն իր «Ալեքսանդրիի արշավավանքները» աշխատության մեջ հայերին հիշատակել է հետևյալ փաստի առնչությամբ․

Հայերին ղեկավարում էին Օրոնտեսն ու Միթրաուստեսը, կապադովկիացիներին` Արիակոսը։ Կելեսիրիայի և Միջագետքի ասորիներին առաջնորդում էր Մազեյոսը։ Աջ թևի առջևում շարված էին հայկական և կապադովկիական հեծելազորները և հիսուն մանգաղավոր մարտակառք։
- Արիանոս, «Ալեքսանդրի արշավանքները»

Այդ մասին հավաստել է նաև մեկ այլ նշանավոր պատմիչ՝ Քվինտոս Կուրտիոս Ռուփոսը՝ գրելով հետևյալը․ «Աջ թևում կանգնած էին Մեծ Հայքի հայերը, կադուսիներն ու կապադովկիացիները, ասորիներն ու մարաստանցիները. նրանք նույնպես ունեին մանգաղակիր մարտակառքեր»։ Մեկ այլ առնչությամբ Հայաստանը (Արմենիա Մայոր) մատնանշել է Դիոդորոս Սիցիլիացին՝ իր «Պատմական գրադարան» աշխարհահռչակ աշխատությունում։

Այդ տարիներին Ալեքսանդր Մակեդոնացին պարտության մատնեց պարսիկներին, որից հետո վախճանվեց․․․Արիարաթեսը, պարտվելով ճակատամարտում, ընկավ, որից հետո թե՛ Կապադովկիան և թե՛ նրան սահմանակից երկրներն ընկան մակեդոնացիների տիրապետության տակ։ Իսկ Արիարաթեսը՝ նախորդ թագավորի որդին, հուսահատվելով այդ ժամանակ ստեղծված դրությունից, քչերի հետ ապաստանում է Հայաստանում։
- Դիոդորոս Սիցիլիացի, «Պատմական գրադարան»

Ալեքսանդրի մահվանից ընդամենը ութսուներեք տարի անց հունարենով գրի է առնվում Ալեքսանդրի վեպը, որտեղ Հայաստանը նշվում է որպես «անմահության երկիր»։ 13-րդ դարում երկը միջնադարյան նկարազադումներով թարգմանվել է նաև հայերեն։ Գրքի մեզ հասած էջերը ներկայումս պահվում են Սուրբ Ղազար կղզու մատենադարանում՝ որպես պատմագրականագիտական եզակի հուշարձան։

Ալեքսանդրի անձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի արտաքինի ամենաարժանահավատ աշխատանքներից մեկը: Ներկայումս Սիդոնյան սարկոֆագի հետ միասին պահվում է Ստամբուլի հնագիտական թանգարանում, որպես անտիկ շրջանի դասական արվեստի կարևորագույն ցուցանմուշ։

Պլուտարքոսն այսպես է նկարագրում նրա արտաքինը՝

«Ալեքսանդրի արտաքինն ամենից լավ ներկայացնում են Լիսիպոսի քանդակները, և հենց ինքն էր այդպես կարծում, որ միայն այս քանդակագործն է արժանի քանդակել իր պատկերը։ Այս վարպետը կարողացավ ճշգրտորեն վերարտադրել այն, ինչին հետագայում նմանակում էին արքայի ժառագներից և ընկերներից շատերը. թեթևակի դեպի ձախ թեքված պարանոց և հայացքի գորովաթախծություն։ Ապելլեսը, նկարելով Ալեքսանդրին շանթարձակի կերպարում, չի հաղորդել արքային բնորոշ մաշկի գույնը, այլ պատկերել է ավելի մուգ, քան նա էր իրականում։ Ինչպես հայտնում են, Ալեքսանդրը շատ սպիտակամորթ էր, և նրա մաշկի սպիտակությունը որոշ տեղերում, մասնավորապես կրծքին և երեսին, փոխվում էր կարմրի[69]:»

Ալեքսանդրը չուներ դյուզացնային կազմվածք և ատլետիկ մրցումների հանդեպ անտարբեր էր՝ նախընտրելով գինարբուքներն ու մարտերը։ Ալեքսանդրի անձն ու բնավորությունը, ինչպես յուրաքանչյուր մեծագույն մարդու, հնարավոր չէ բնութագրել առանձին գծերով կամ առանձնակի պատմություններով ու պատմական անեկդոտներով. դրանք միայն բնորոշում են նրա գործերի ամբողջականությունը և դրանց հանդեպ վերաբերմունք նախորդ կամ հաջորդ դարաշրջաններին։

Շատ հաճախ Ալեքսանդրը նետվում է մարտի ամենաթեժ վայրը. նրա վերքերի ցանկը ներկայացնում է Պլուտարքոսը.

«Գրանիկոսի մոտ նրա սաղավարտը սրով ճեղքվեց՝ հասնելով մինչև մազերը... Իսսոսի մոտ՝ թրով կոնքին... Գազայի մոտ նա ուսից վիրավորվեց տեգով, Սամարղանդի մոտ՝ սրունքից նետից այնպես վիրավորվեց, որ կոտրված ոսկորը դուրս եկավ վերքից, Հիրկանիայում՝ քարով ծոծրակին, որից հետո վատացավ տեսողությունը և մի քանի օրերի ընթացքում նա կուրանալու վտանգի առջև էր, ասսականների շրջանում՝ հնդկական նիզակով կոճին... Մալլերի շրջանում 2 կանգուն երկարությամբ նետը, ճեղքելով զրահը, վիրավորեց նրան կրծքից, նույն տեղում... գուրզով հարվածեցին պարանոցին»[70]։
- Պլուտարքոս

Սեռական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակից է գալիս Ալեքսանդրի երկսեռականության մասին կարծիքը, և որպես զուգընկերներ նշում են նրա մտերիմ ընկեր Հեֆեստիոնին և ֆավորիտ Բագոսին։ Արքան շատ հաճախ էր իրեն համեմատում Աքիլեսի, իսկ Հեֆեստիոնին` Պատրոկլեսի հետ։ Ընդ որում, Հին Հունաստանում «Իլիականի» երկու հերոսներին համարում էին նույնասեռական զույգ[71]։ Մակեդոնացի արիստոկրատների մոտ շատ հաճախ էր հանդիպում տղամարդկանց հետ հարաբերություններ պատանեկան տարիներին[72]։

Հարազատները մատների արանքով էին նայում այդ հարաբերություններին և սովորաբար անհանգստություն էին ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ տղամարդն անտարբերություն էր ցուցաբերում կանանց հանդեպ հասուն տարիքում, որն էլ խնդիրներ էր ստեղծում ցեղի շարունակության հարցում[71]։

Բայց Պլուտարքոսը «Զուգահեռ կենսագրություններում» բերում է այլ փաստեր։

Մի անգամ ծովափին կանգնած զորահրամանատար Ֆիլոքսենեսը գրեց Ալեքսանդրին, որ նրա մոտ է գտնվում ոմն Թեոդորոս, որը ցանկանում է վաճառել արտակարգ գեղեցկությամբ երկու տղաների, և հետաքրքրվեց արքայից՝ չի ցանկանում նա գնել։ Ալեքսանդրը խիստ վրդոված էր նամակից և մեկ անգամ չէ, որ դժգոհել էր մտերիմներին՝ հարցնելով՝ միթե Ֆիլոքսենեսը այդքան վատ է մտածում իր մասին, որ իրեն առաջարկում է նման պղծություն։ Անձամբ Ֆիլոքսենեսին նա նամակով խիստ հայհոյեց և հրամայեց հեռու քշել Թեոդորոսին իր ապրանքի հետ։ Ոչ պակաս կոպիտ կշտամբեց նաև Հագնոնին, որը գրում էր, որ ցանկանում է գնել և նրան բերել Կարինթոսում հայտնի Կրոբիլոս անունով տղային[69]։
- «Զուգահեռ կենսագրություններ», Պլուտարքոս

Միևնույն ժամանակ Ալեքսանդրն ուներ սիրուհիներ, երեք օրինական կին (բակտրիական իշխանուհի Ռոքսանան, պարսից արքաների դուստրեր Ստատիրան ու Փարիսատը) և երկու որդի՝ Հերակլեսը՝ ստրկուհի Բարսինայից, և Ալեքսանդրը՝ Ռոքսանայից։ Ընդհանուր առմամբ արքան մեծ հարգանքով էր վերաբերվում կանանց, չնայած նույնիսկ Ալեքսանդրի ուսուցիչ Արիստոտելն էր կնոջը հասարակության մեջ ենթակա դիրք վերագրում[73]։

Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ պարսիկների դեմ տարած առաջին հաղթանակները Ալեքսանդրն ակտիվորեն զոհեր էր մատուցում աստվածներին, բայց հետագայում դադարեց ակնածանքով վերաբերվել աստվածներին։ Այսպես՝ ավելի վաղ նա ոտնահարեց Դելփյան պատգամախոսին այցելելու արգելանքը, իսկ իր ընկեր Հեֆեստիոնի մահը սգալիս Ալեքսանդրը նրան հավասարեցրեց հերոսներին՝ կազմակերպելով նրա պաշտամունքը և նրա պատվին երկու տաճար կառուցեց[74]։ Եգիպտոսում Ալեքսանդրն իրեն հռչակեց Ամոն-Ռայի որդին և այդպիսով հայտարարեց իր աստվածային էության մասին. եգիպտական քրմերը սկսեցին պաշտել նրան և՛ իբրև աստվածորդու, և՛ իբրև աստծո[75]։ Նա նաև այցելեց Սիվա օազիսում գտնվող Ամոնի պատգամախոսին։

Այս գործողությունները սովորաբար որակվում են որպես գործնական քաղաքական քայլ՝ ուղղված Եգիպտոսի հանդեպ վերահսկողության օրինականացմանը։ Հույների շրջանում արքայի ինքնաստվածացման մղումը միշտ չէր, որ աջակցության էր արժանանում. հունական պոլիսների մեծամասնությունը ընդունեցին նրա աստվածային էությունը (որպես Զևսի՝ Ամոն Ռայի հունական համանմանի որդու) մահվանից ոչ շատ առաջ, ընդ որում ոչ մեծ խանդավառությամբ, ինչպես սպարտացիները (նրանք հռչակեցին. «Քանի որ Ալեքսանդրն ուզում է աստված լինել, թող լինի»)[76]։ Շուտով արքայի պատվին սկսեցին անցկացվել Ալեքսանդրիաները՝ Օլիմպիական խաղերի նմանողությամբ համահոնիական խաղերը, իսկ մահից ոչ վաղ հունական պոլիսները դեսպանները նրան պսակեցին ոսկե պսակներով, որով խորհրդանշորեն ընդունեցին նրա աստվածային էությունը[77]։ Ալեքսանդրի աստվածային էության մասին հայտարարությունը նրա հանդեպ լրջորեն խախտեց շատ զինվորների և զորավարների վստահությունը[78]։ Հունաստանում զորավար-հաղթողներին երբեմն համանման պատվի էին արժանացնում, ուստի դժգոհությունները հանգեցրին Ալեքսանդրի ուրացմանը հորից և իրեն հենց անպարտելի աստված ընդունման պահանջին[79]։

Ավելի ուշ շրջանի հեղինակ Հովսեփոս Փլավիոսը լեգենդ է գրի առել այն մասին, որ Ալեքսանդրին երազում այցելել է Յահվեն, դրա համար էլ Ալեքսանդրը մեծագույն հարգանքով էր վերաբերում Երուսաղեմում հուդայական քահանայապետին, ինչպես նաև իբր կարդում էր Դանիել մարգարեի գիրքը և այնտեղ ճանաչեց իրեն[Ն 7][80]։

Գործունեության գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ» պատվանունը դեռևս անտիկ ժամանակներից էր հարադրվում Ալեքսանդրի անվան հետ։ Հռոմեացի գրող Կուրտիոսը իր քերթվածքն անվանել է «Ալեքսանդր Մեծ Մակեդոնացու պատմությունը» (Historiae Alexandri Magni Macedonis)։ Դիոդորոսը նշում էր զորահրամանատարի «փառքի մեծությունը» (17.1), Պլուտարքոսը նույնպես Ալեքսանդրին անվանում էր «մեծ ռազմիկ»[81]։ Հռոմեացի պատմագիր Տիտոս Լիվիոսը հայտնում էր այն բարձր գնահատականի մասին, որն Ալեքսանդրին տվել էր պատմությանը հայտնի մյուս զորահրամանատարը՝ Հաննիբալը։

Սկիպիոնը … հարցրեց, թե ում է Հաննիբալը համարում մեծագույն զորահրամանատար, իսկ նա պատասխանեց, որ Ալեքսանդրին՝ մակեդոնացիների արքային, քանզի նա փոքր ուժերով ջախջախեց անհամար զորքեր և հասավ հեռավոր երկրներ, որոնք մարդը երբեք չէր ակնկալել տեսնել[82]։

Յուստինոսի խոսքերով՝ «չկար մի թշնամին, որին նա չհաղթեր, չկար մի քաղաք, որ նա չգրավեր, չկար մի ազգ, որին նա չնվաճեր[83]»:

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը հիանում էր ոչ այնքան Ալեքսանդրի ռազմական հանճարով, որքան նրա պետական տաղանդներով՝

Ինչը ինձ հիացնում է Ալեքսանդր Մեծի մեջ, նրա արշավանքները չեն, որոնց համար մենք գնահատականի ձևեր չունենք, այլ նրա քաղաքական բնազդը։ Նրա դարձը դեպի Ամոնը դարձավ խոր քաղաքական քայլ. այպիսիով նա նվաճեց Եգիպտոսը[84]։

Բայց զորավարի նվաճումները կասկածի տակ էին դրվում անտիկ փիլիսոփաների կողմից, որոնք նոր հողերի գրավման մեջ փառքի մեծություն չէին տեսնում։ Լուցիուս Աննեուս Սենեկան Ալեքսանդրին անվանել է դժբախտ մարդ, ում անհայտ երկրներ էր տանում փառասիրության և դաժանության մոլուցքը, և որը ձգտում էր ամեն ինչ ենթարկել իրեն, բացի կրքերից[85], քանզի գիտություններից նա պետք է իմանար՝ «ինչքան փոքր է երկիրը, որ մի չնչին մաս նա նվաճեց»[86]։

Ալեքսանդրին տարբեր կերպ էին գնահատում արևելքում։ Այսպես՝ զրադաշտական «Արդա Վիրազ» գրքում Ալեքսանդրը ներկայացված է որպես չարի տիրակալ Ահրի Մանյուի դեսպանորդ (տե՛ս աջակողմյան քաղվածքը)։ Հետագայում պաշտոնական պարսկական պատմագիրները փորձում էին Ալեքսանդրին պատկերել Աքեմենյանների ժառանգորդ, որպեսզի հիմնավորվեր պարսկական գահի ժառանգական փոխանցումը[87]։ Հաճախ ենթադրվում էր, որ Ալեքսանդրը Ղուրանում թաքնվում է Զուլ Կարնայնի անվան տակ, որտեղ նա բնութագրվում է որպես դեսպանորդ։ Պսևդոպատմական «Ալեքսանդր Մեծի պատմություն» վեպը թարգմանվել է պահլավերեն, իսկ դրանից, ըստ էության, արաբերեն մինչ Ղուրանի հայտնվելը, և հայտնի էր Մեքքայում[88]։ Արդյունքում՝ Ալեքսանդրի կերպարը մուսուլմանական աշխարհում հանրահռչակ էր, և նրան շատ հաճախ էին ցանկանում սևամորթի կերպարանք վերագրել։ Օրինակ՝ հյուսիսաֆրիկյան արաբական հեղինակները նրա արմատները հասցնում էին Մահրիբա, իսկ իսպանացիները՝ Պիրենեյներ[89]։ Միջնադարյան պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսին «Շահնամե» պոեմում Ալեքսանդրին միացնում է Իրանը կառավարողներին, չեզոք պատմում է իմաստունների հետ նրա փիլիսոփայական զրույցի մասին, բայց Արտաշիր Պապական արքայի շուրթերով բարձրաձայնում է նվաճողի բացասական գնահատականը (տե՛ս աջակողմյան քաղվածքը)։ «Խամսե» շարքում առանձին «Իսկանդերնամե» պոեմ է նվիրել Ալեքսանդրին Նիզամի Գյաջևին։

Ալեքսանդրը հռչակավոր կերպար էր նաև եվրոպական ավանդազրույցներում, մասնավորապես՝ Աստվածաշնչում, ռաբունական գրականությունում և Հովսեփոս Փլավիոսի մոտ։ Դանիել մարգարեի գրքում, որն իբր Ալեքսանդրը կարդացել է[Ն 7], նա ուղիղ չի հիշատակվում, բայց դիտարկվում է որպես հրեական ազգի փրկության աստվածային պլանի մաս[90]։ Այդ գրքում Դանիելը պատմում է Նաբուգոդոնոսորին իրար հաջորդող չորս թագավորությունների մասին (Դանիել, 39-40). քրիստոնեական հեղինակները, սկսած Հիպպոլիտոսից (2-րդ դար), դրանցից երրորդում՝ «պղնձեայ թագաւորութիւնը պիտի տիրի ամբողջ երկրին», տեսնում էին Ալեքսանդրի կայսրությունը[91]։ Չորրորդը՝ «երկաթի», նրանք համարում էին Հռոմեական կայսրությունը, որի անկումից հետո պետք է հաստատվի Աստծո Թագավորությունը։ Այսպիսով՝ Ալեքսանդրի գործունեությունը ներկառուցվել է քրիստոնեական մոդելի համաշխարհային պատմության մեջ[92]։

Ալեքսանդրի կերպարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմություն Աղեքսանդր Մակեդոնացվո»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեքսանդրի վեպի» հայերեն թարգմանության ձեռագրից (13-րդ դար) մեկ էջ, պահպանվում է Սուրբ Ղազարի մատենադարանում:

Ալեքսանդր Մակեդոնացուն են նվիրված հելլենիստական շրջանի գրական-ժողովրդական բազմաթիվ հուշարձաններ՝ վեպեր,առասպելապատում ստեղծագործություններ, պատմվածքներ և կենսագրականներ։ Այնուամենայնիվ, Ալեքսանդրի կերպարային վերլուծությունը լավագույնս ներկայացված է նրան նվիրված գլխավոր աշխատությունում, որը կոչվում է «Ալեքսանդրի վեպ» կամ «Պատմություն Աղեքսանդր Մակեդոնացվո»։ Այն ձևավորվել է մ․թ․ա․ 2-1-ին դարերում և համեմատաբար ավարտուն տեսքի բերվել միայն 3-րդ դարում։ Հեղինակի մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել, սակայն այդ ստեղծագործությունը, որոշ հանգամանքներից ելնելով, վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակից Կալիսթենես Ողյունթացուն, նաև Արիստոտելին, Եզոպոսին, Պտղոմեոսին և այլոց։ «Ալեքսանդրի վեպը» տարաբնույթ դրվագների բարձրարվեստ հյուսվածք է, հարուստ հրաշապատում՝ արկածային, պատմական, գրական, վարքագրական, հեքիաթային տարրերով։ Բաղկացած է Ալեքսանդր Մակեդոնացու ծնունդը, գործունեությունը և մահը ներկայացնող երեք գրքից։ Երկի կորիզն իր նախնական տեսքով մեզ չի հասել։ «Ալեքսանդրի վեպը» կարճ ժամանակում թափանցել է արևմուտքի և արևելքի երկրների գրականությունների մեջ։ Ուշագրավ են ստեղծագործության հայկական, ասորական, ղպտիական և եթովպական հնագույն թարգմանությունները, ինչպես նաև Հուլիոս Վալերիոսի լատիներեն խմբագրությունը։ Հետագայում համանման վեպեր ի հայտ են եկել նաև նոր շրջանի եվրոպական առաջադեմ հասարակությունների շրջանում՝ Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Նիդերլանդներում և այլուր։ Արևելյան Եվրոպայում մեծ տարածում են գտել ասպետական վեպի տեսք առած սերբական, բելառուսական, լեհական, ռուսական, չեխական «Ալեքսանդրիաները»՝ որոշակիորեն փոփոխված տեքստով։ Քիչ չեն նաև կերպարի գեղարվեստական մշակումները այլ լեզուներով[93]։

Ալեքսանդրի վեպը (գրաբարյան թարգմանությամբ՝ «Պատմություն Աղեքսանդր Մակեդոնացվո») հայերեն աշխարհիկ բնույթի առաջին թարգմանությունն է։ Թարգմանության հավանական հեղինակն է համարվում Մովսես Խորենացին։ Հայերեն թարգմանությունում վեպի շատ կարևոր հատվածներ ավելի լավ են պահպանվել, քան հռոմեական խմբագրության մեջ, ուստի հայերենը, լատինականի ու ասորականի հետ բաղդատվելով, հնարավորություն է ընձեռում համեմատելով վերահսկել բնագիրը և հնարավորին չափ վերականգնել հունարեն բոլոր բնագրերում պակասող կամ աղճատված մասերը։ Հայերեն թարգմանությունը՝ «Պատմութիւն Ալեքսանդրի Մակեդոնացւոյ» խորագրով, 10 ձեռագրերի հիման վրա, հրապարակվել է 1842 թվականին Վենետիկում։ Այժմ հայտնի է շուրջ 80 ձեռագիր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և այլուր։ Ալեքսանդրի պատմության հայկականացման և ժողովրդականացման գործում մեծ դեր են կատարել Ֆրիկը, Խաչատուր Կեչառեցին, Գրիգորիս Աղթամարցին, Հովասափ Սեբաստացին, Զաքարիա Գնունեցին և ուրիշներ։ Առանձնապես արժեքավոր են Գրիգորիս Աղթամարցու և Զաքարիա Գնունեցու թողած «Պատմութիւն Ալեքսանդրի Մակեդոնացւոյ»-ի ինքնագիր օրինակները՝ հեղինակային յուրօրինակ նկարազարդումներով։ Ալեքսանդրի վեպը, անցնելով զարգացման դարավոր ուղի, հնամենի զրույցից վերածվել է նոր՝ վիպաքնարական բնույթի յուրօրինակ ստեղծագործության։

Համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի կերպարային արտապատկերման միջնադարյան օրինակ՝ հեղինակված 11-րդ դարի Եվրոպայում՝ Իռլանդիայում։

Ալեքսանդրի կերպարը կարևոր նշանակություն ունի համաշխարհային մշակույթում[94]։ Թերևս Մակեդոնացին համարվում է հունական բանահյուսության վրա ամենամեծ ազդեցություն ունեցած հնագույն գործիչը։ Նրա անվան շուրջ հույները հյուսել են տարբեր տեսակի պատմություններ և առասպելներ, որոնց մի մասն իրապատում են[95]։ Հաճախ Ալեքսանդրը պատմություններում առնչվում էր բնության ուժեր, երևույթներ խորհրդանշող դիցուհիների ու ոգիների հետ։ Համաձայն այդ պատումներից մեկի՝ մի նավաստի դուրս է գալիս Եգեյան ծով և երբ նա ջրի խորքերում էր՝ փոթորիկ է պատուհասում։ Փոթորիկի ժամանակ նավի առաջ մի չնաշխարհիկ հավերժահարս է հայտնվում, որը աղեկտուր բացականչում է․ «Նավաստի՜, Ալեքսանդր արքան կենդանի՞ է»։ Նավաստին առանց վարանելու պատասխանում է․ «այո՛, նա կենդանի է և կառավարում է աշխարհը»։ Այս պատասխանից հետո ջրահարսն անհետանում, իսկ ծովը հանդարտվում է։ Բացասական պատասխանի դեպքում հնարավոր է հավերժահարսը վերածվեր գորգոն օձավարս հրեշի և նավը խորտակեր։

Տարբեր է եղել Ալեքսանդրի կերպարի ընկալումները պարսկական իրականությունում։ Միջին պարսկական (պահլավական) մշակույթում Ալեքսանդրը հիշատակվում էր որպես «անիծյալ»։ Նա մեղադրվում էր կրակապաշտական ատրուշանների ոչնչացման և զրադաշտական սուրբ գրությունների վերացման մեջ։ Փոքրիշատե Ալեքսանդրի նկատմամբ ատելությունը վերանում է Պարսկաստանի իսլամականացումից հետո՝ միաժամանակ Ալեքսանդրի վեպի (պարս.՝ اسکندرنامه‎) անմիջական ազդեցությամբ։ Մակեդոնացու նկատմամբ բացառապես դրական վերաբերմունք է ցուցաբերում 11-րդ դարի պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսին, ով այլաբանորեն մեծ արքայի մասին խոսել է իր հեղինակավոր «Շահնամե» պոեմում։ Շահնամեում Ալեքսանդրը ներկայացված է որպես մի պատանի, որ աշխարհից աշխարհ նժդեհելով ցանկանում է գտնել կենաց աղբյուրը՝ անմահության գաղտնիքը։ Հայտնի է, որ նշանավոր զորավարը հիշատակված է նաև մուսուլմանների սուրբ գրքում՝ Ղուրանում։ Այնտեղ նա հիշատակված է Զուլ ալ-Կարնայն անվանումով։ Ինչպես Շահնամեում, այնպես էլ Ղուրանում Ալեքսանդրը գնում է «անմահության երկիր»՝ որտեղից էլ սկիզբ են առնում Տիգրիս և Եփրատ գետերը («անմահության երկիր»-ը զուգակցվում էր Հայաստանի հետ) և հենց այդ ճանապարհին էլ դառնում է մարգարե։ Ալեքսանդրի վեպի միջագետքյան (սիրիական) տարբերակում վերջինս պատկերված է որպես ճշմարիտ քրիստոնեական աշխարհի նվաճող, ով աղոթում էր «մեկ Աստծո»։ Հին Եգիպտոսի բնակիչները կարծում էին, որ Ալեքսանդրը եգիպտացիների վերջին փարավոնի՝ Նեքտանեբ II-ի կենսաբանական որդին է՝ Ամոն-Ռա գերագույն աստծո միածին զավակը։ Հին եգիպտական գրականությունում Դարեհի պարտությունը մեկնաբանվում է որպես Եգիպտոսի փրկություն, իսկ սպանությունը՝ պատվախնդրություն։ Անտիկ շրջանի հրեա պատմիչ և մատենագիր Հովսեփոս Փլավիոսի խոսքերով՝ Երուսաղեմում Ալեքսանդրը կարդում էր Դանիել մարգարեի գրքերը[96]։ Տեղացիները Մակեդոնացուն ընդունում էին որպես հույն մի արքայի, որին հաջողվել էր նվաճել Աքեմենյան կայսրությունը[97]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դասական հայերեն որոշ աղբյուրներում արքան առավել հայտնի է որպես Աղեքսանդր Մակեդոնացի, արևմտյան պատմագիտության մեջ՝ Ալեքսանդր Մեծ
  2. Ἀλέξανδρος (Ալեքսանդր) անունը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «մարդկանց պաշտպան»
  3. ։ Պահպանվել են որոշակի տեղեկություններ առ այն, որ շատ հնարավոր է, որ Փիլիպոսն ունեցել է Կարան անունով որդի։ Որոշ աղբյուրներում նշած է անգամ հելլենիստական Եգիպտոսի կառավարիչ Պտղոմեոս I Սոտերի Փիլիպոսի անօրինական որդի լինելու մասին։
  4. Որոշ աղբյուրներում հայտնի է որպես Արբելայի ճակատամարտ
  5. Համաձայն անտիկ հեղինակների վկայությունների՝ Ալեքսանդրը մահացել է՝ ժառանգորդների մասին հրահանգներ չանելով։
  6. Գոյություն ունի Պտղոմեոս I կողմից տարածված լեգենդ, ըստ որի Նեկտանեբ II է եղել Ալեքսանդրի իրական հայրը։
  7. 7,0 7,1 Իրականում Դանիել մարգարեի գիրքը գրվել է Ալեքսանդրի մահից հետո։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Любкер Ф. Alexander (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 62—67.
  2. 2,0 2,1 Александр Великий (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 1. — С. 284—291.
  3. Любкер Ф. Olympias (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 950—951.
  4. Роксана (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVII. — С. 29.
  5. Πλούταρχος 3.5 // Life of Alexander the Great (հին հունարեն.) // Βίοι Παράλληλοι
  6. 6,0 6,1 Alexander of Macedon, 356–323 B.C.: a historical biography
  7. Նովիկով Ս․Վ․ «Ալեքսանդր Մակեդոնացի» // Պատմական մեծ հանրագիտարան. — Մոսկվա, Ռուսաստան: Օլմա-պրես, 2003. — С. 22. — 943 с. — ISBN 9785812301750
  8. Barksdale, Nate. «8 Surprising Facts about Alexander the Great». HISTORY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Ալեքսանդր Մակեդոնացի, մ․թ․ա․ 356-323 թթ․ պատմական կենսագրություն — Բերքլի, Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչություն, 1991. — էջ 35
  10. Պլուտարքոս․ «Պլուտարքոսի երկերն անգլերեն թարգմանությամբ», թարգմանությունը՝ Բ․ Փերրի, Քեմբրիջ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն — Լոնդոն, 1919. — էջ 229։ «Ծննդյան օրը, հավանաբար, տեղափոխվել է երկու-երեք ամիս` ստորև նշված պատահականության համար (Հերոստրատոսի կողմից Արտեմիսի տաճարի հրկիզում)»
  11. Հռոմեական, 1991, էջ 17-21
  12. Արիանոս, Պատմություն… VII, 28: «Ապրեց նա 32 տարի և 8 ամիս, ինչպես գրել է Արիստոբուլոսը, իշխեց 12 տարի և8 ամիս»
  13. Ֆոր, 2011, էջ 20-22
  14. Ալեքսանդր Մակեդոնացի, 2011, էջ 23
  15. Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 117
  16. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 16
  17. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 16-17
  18. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 17
  19. Thomas C. G. Alexander the Great in His World. — Blackwell, 2007. — P. 12
  20. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 19
  21. 21,0 21,1 21,2 Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 119
  22. И. Ш. Шифман, 1988, էջ 17
  23. Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 118
  24. 24,0 24,1 Шифман, 1988, с. 20
  25. 25,0 25,1 Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 120
  26. 26,0 26,1 Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 121
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 122
  28. 28,0 28,1 Вершинин Л. Р. К вопросу об обстоятельствах заговора против Филиппа II Македонского // Вестник древней истории. — 1990. № 1. — С. 139—153.
  29. Шифман, 1988, с. 34-35
  30. 30,0 30,1 Bosworth A. B. Conquest and Empire: The Reign of Alexander the Great. — Cambridge: Cambridge University Press, 1993. — P. 29
  31. Փլաբիոս Արիանոս, «Ալեքսանդրի Անաբասիս»
  32. Bosworth A. B. Alexander the Great Part I: The events of the reign // Cambridge Ancient History. Vol. VI: The Fourth century B.C. — Cambridge: Cambridge University Press, 1994. — P. 814
  33. Basore, Erna K. A Tangled Ball of Yarn! // Military Review. — May 1963. — Vol. 43 — No. 5 — P. 48.
  34. Bosworth A. B. Alexander the Great Part I: The events of the reign // Cambridge Ancient History. Vol. VI: The Fourth century B.C. — Cambridge: Cambridge University Press, 1994. — P. 815
  35. Green P. Alexander of Macedon, 356—323 B.C.: A Historical Biography. — Berkeley: University of California Press, 1991. — P. 314
  36. Bosworth A. B. Alexander the Great Part I: The events of the reign // Cambridge Ancient History. Vol. VI: The Fourth century B.C. — Cambridge: Cambridge University Press, 1994. — P. 817
  37. Green P. Alexander of Macedon, 356—323 B.C.: A Historical Biography. — Berkeley: University of California Press, 1991. — P. 329
  38. Корнилов Ю. В. «Царь Азии»: к вопросу о царской титулатуре Александра Великого // Antiquitas Iuventae: Сб. науч. тр. студентов и аспирантов. — Саратов, 2011. — С. 77-78
  39. Королев К. Войны античного мира: Македонский гамбит.
  40. Green P. Alexander of Macedon, 356—323 B.C.: A Historical Biography. — Berkeley: University of California Press, 1991. — P. 341—343
  41. Green P. Alexander of Macedon, 356—323 B.C.: A Historical Biography. — Berkeley: University of California Press, 1991. — P. 365
  42. Bosworth A. B. Alexander the Great Part I: The events of the reign // Cambridge Ancient History. Vol. VI: The Fourth century B.C. — Cambridge: Cambridge University Press, 1994. — P. 834
  43. Bosworth A. B. Alexander the Great Part I: The events of the reign // Cambridge Ancient History. Vol. VI: The Fourth century B.C. — Cambridge: Cambridge University Press, 1994. — P. 835
  44. Сюжет картины основан на случае, когда греческий врач Филипп в Сирии спас жизнь Александру Македонскому, заставив того выпить опасное лекарство, хотя Александр имел письмо о том, что Филипп подкуплен персами.
  45. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 214
  46. Depuydt, L. «The Time of Death of Alexander the Great: 11 June 323 BC, ca. 4:00–5:00 pm». Die Welt des Orients. 28: 117–35.
  47. «Պատերազմներն Ալեքսանդրի իրավահաջորդների (դիադոքսների) միջև և Մակեդոնական կայսրության քայքայումը, մ․թ․ա․ 301 թվական». Համաշխարհային թվային գրադարան. 1800-1884. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  48. 48,0 48,1 Суровенков Д. И. К вопросу об обстоятельствах смерти Александра Македонского // Antiquitas Iuventae: Сб. науч. тр. студентов и аспирантов. — Саратов, 2007. — С. 85-86
  49. 49,0 49,1 O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 218
  50. Лаврин А.П. «Словарь избранных смертей» // «Хроники Харона. Энциклопедия смерти». — Новосибирск: Сибирское университетское издательство, 2009. — С. 366—367. — 544 с. — ISBN 978-5-379-00562-7
  51. «Alexander the Great and West Nile Virus Encephalitis». Центры по контролю и профилактике заболеваний США. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  52. Sbarounis CN (2007). «Did Alexander the Great die of acute pancreatitis?». J Clin Gastroenterol. 24 (4): 294–296. doi:10.1097/00004836-199706000-00031. PMID 9252868.
  53. Արդյո՞ք Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է թունավորման հետևանքով, // Կլինիկական տոքսիկոլոգիա, հատոր 52, 2014, թողարկում 1, էջ 72-77.
  54. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 215
  55. И. Ш. Шифман, 1988, էջ 201
  56. Chugg A. The Sarcophagus of Alexander the Great? // Greece & Rome, Second Series, Vol. 49, No. 1 (Apr., 2002). — P. 14
  57. 57,0 57,1 Chugg A. The Sarcophagus of Alexander the Great? // Greece & Rome, Second Series, Vol. 49, No. 1 (Apr., 2002). — P. 19
  58. Дион Кассий. 51.16
  59. Суда (alpha, 2762)
  60. Chugg A. The Sarcophagus of Alexander the Great? // Greece & Rome, Second Series, Vol. 49, No. 1 (Apr., 2002). — P. 9
  61. Chugg A. The Sarcophagus of Alexander the Great? // Greece & Rome, Second Series, Vol. 49, No. 1 (Apr., 2002). — P. 25
  62. Sarcophagus of Nectanebo II Արխիվացված 2012-08-26 Wayback Machine, The British Museum
  63. «Alexandria, Egypt». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  64. «Alexander's City Foundations - Livius». www.livius.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  65. Փլաբիոս Արիանոս, «Ալեքսանդրի Անաբասիս», գիրք «Հնդկաստան»
  66. «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Աքեմենյան Պարսկաստանի անկումը, Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների ձևավորումը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  67. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  68. «Alexander and Armenia on JSTOR». www.jstor.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  69. 69,0 69,1 Плутарх. Сравнительные жизнеописания: Александр Македонский
  70. Плутарх. «О судьбе и доблести…». 2. 9.
  71. 71,0 71,1 O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 56
  72. Stoneman R. Alexander the Great. — London—New York: Routledge, 1997. — P. 52
  73. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 55
  74. И. Ш. Шифман, 1988, էջ 198
  75. И. Ш. Шифман, 1988, էջ 96
  76. И. Ш. Шифман, 1988, էջ 97
  77. И. Ш. Шифман, 1988, էջ 194
  78. И. Ш. Шифман, 1988, էջ 129
  79. П. Фор, 2011, էջ 255
  80. И. Ш. Шифман, 1988, էջ 91-92
  81. Плутарх. «Александр», 32
  82. Тит Ливий. История Рима от основания города, XXXV.14.6-7, пер. С. А. Иванова; Ливий ссылается на «Историю» Ацилия через Клавдия Квадригария; ср. Плутарх. Тит 21; Аппиан. Римская история. XI.10
  83. Юстин. Эпитома „Истории Филиппа“ Помпея Трога XII 16, 11
  84. Дневник высказываний Наполеона: Корсиканец, 7 января 1818 г. на о. Св. Елены (The Corsican: A Diary of Napoleon’s Life in His Own Words, Book by R. M. Johnston; Houghton Mifflin, 1910, p. 498 [1](չաշխատող հղում))
  85. Сенека. Нравственные письма к Луцилию XCIV 62-63; CXIII 29
  86. Сенека. Нравственные письма к Луцилию XCI 17
  87. Е. Э. Бертельс, 1948, էջ 13
  88. Zuwiyya D. The Alexander Romance in the Arabic Tradition // A Companion to Alexander Literature In The Middle Ages. Ed.: D. Zuwiyya. — Leiden: Brill, 2011. — P. 73
  89. Zuwiyya D. The Alexander Romance in the Arabic Tradition // A Companion to Alexander Literature In The Middle Ages. Ed.: D. Zuwiyya. — Leiden: Brill, 2011. — P. 74
  90. Dönitz S. Alexander the Great in Medieval Hebrew Traditions // A Companion to Alexander Literature In The Middle Ages. Ed.: D. Zuwiyya. — Leiden: Brill, 2011. — P. 21
  91. Орозий, 2004, II, прим. 2
  92. Hattendorff, 2013, s. 29—30
  93. Հայկական սովետական հանրագիտարան
  94. Roisman, Joseph; Worthington, Ian (2010). A Companion to Ancient Macedonia. John Wiley & Sons. ISBN 978-1-4051-7936-2
  95. Fermor, Patrick Leigh (2006). Mani: Travels in the Southern Peloponnese. New York Book Review. p. 358. ISBN 978-1-59017-188-2.
  96. Josephus, Jewish Antiquities, XI, 337 viii, 5
  97. Noll, Thomas (2016). «The Visual Image of Alexander the Great». In Stock, Markus (ed.). Alexander the Great in the Middle Ages: Transcultural Perspectives. Translated by Boettcher, Susan. Toronto, Canada: University of Toronto Press. էջ 258. ISBN 978-1-4426-4466-3.

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марк Анней Лукан Фарсалия. — М.: Ладомир, 1993. — 352 с. — ISBN 5-86218-056-7
  2. Луций Анней Сенека. «Письма к Луцилию о нравственности». Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  3. Аппиан Александрийский Римская история. — М.: Ладомир, 2002. — 880 с. — ISBN 5-86218-174-1
  4. Арриан Поход Александра / Пер. с древнегреч. М. Е. Сергеенко. — М.: Миф, 1993. — 272 с.
  5. Геродиан История императорской власти после Марка. — М.: РОССПЭН, 1996. — 272 с. — (Классики античности и средневековья). — ISBN 5-8600-4073-3
  6. Геродот История. — М.: Ладомир, 2001. — 752 с. — ISBN 5-86218-353-1
  7. Диодор Сицилийский. «Историческая библиотека». Сайт «Симпосий». Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  8. «[[Դիոն Կասսիոս|Дион Кассий]]. Римская история». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  9. Квинт Курций Руф История Александра Македонского. С приложением сочинений Диодора, Юстина, Плутарха об Александре. — М.: МГУ, 1993. — 464 с. — ISBN 978-5-211-02061-8
  10. Тит Ливий История Рима от основания города. — М.: Наука, 1989. — Т. 1. — 576 с. — ISBN 5-02-008995-8
  11. Павел Орозий История против язычников. — СПб.: Издательство Олега Абышко, 2004. — 544 с. — ISBN 5-7435-0214-5
  12. Плиний Старший. «Естественная история». Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  13. Плутарх. «О судьбе и доблести Александра». Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  14. Плутарх Сравнительные жизнеописания. — СПб.: Наука, 1994. — Т. 2. — 672 с. — ISBN 5-02011570-3
  15. Гай Светоний Транквилл Жизнь двенадцати цезарей // Светоний. Властелины Рима. — М.: Ладомир, 1999. — С. 12—281. — ISBN 5-86218-365-5
  16. Страбон География. — М.: Ладомир, 1994. — 944 с. — (Памятники исторической мысли). — ISBN 5-86218-054-0
  17. Юстин Эпитома сочинения Помпея Трога. — СПб.: Издательство СПбГУ, 2005. — 494 с. — ISBN 5-288-03708-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аверинцев С. С. Плутарх и античная биография. — М.: Наука, 1973. — 280 с.
  2. Бертельс Е. Э. Роман об Александре и его главные версии на Востоке. — М.; Л.: Издательство Академии наук СССР, 1948. — 188 с.
  3. Бойназаров Ф. Проблемы традиции и современности: (Образ и личность Александра Македонского). — М.: Наука, 1990. — 272 с.
  4. Бразгуноў А. Беларускія Александрыя, Троя, Трышчан: Перакладная белетрыстыка Беларусі XV—XVII стст. — Минск: Беларуская навука, 2009. — 730 с. — ISBN 978-985-08-1057-1
  5. Бугай Д. Иоганн Густав Дройзен: Открытие эллинизма в немецкой науке об античности // История эллинизма : История Александра Великого / И. Дройзен. — М.: Академический проект, 2011. — С. 3—16.
  6. Гафуров Б., Цибукидис Д. Александр Македонский и Восток. — М.: Наука (ГРВЛ), 1980. — 456 с.
  7. Грин П. Александр Македонский : Царь четырёх сторон света / Пер. с англ. Л. А. Игоревского. — М.: ЗАО «Центрполиграф», 2003. — 304 с. — (Nomen est Omen). — ISBN 5-227-01416-7
  8. Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. — М.: Наука, 1985. — 319 с.
  9. История немецкой литературы / Общ. ред. А. Дмитриева. — М. : Радуга, 1985. — Т. 1 : От истоков до 1789 г. / В. Шпивок, Х. Лангер, П. Вебер. — 350 с.
  10. История французской литературы / Гл. ред. В. М. Жирмунский (председатель), А. Н. Толстой, М. А. Шолохов и др. ; Академия наук СССР ; Институт мировой литературы (Пушкинский дом). — М. ; Л. : Издательство Академии наук СССР, 1946. — Т. 1 : С древнейших времён до революции 1789 г. / Ред. И. И. Анисимов, С. С. Мокульский, А. А. Смирнов. — 810 с.
  11. Ковалёв С. Александр Македонский. — Л.: Соцэкгиз, 1937. — 115 с.
  12. Корнилов Ю. «Царь Азии»: К вопросу о царской титулатуре Александра Великого // Antiquitas Iuventae. — Саратов, 2011. — С. 77—78.
  13. Костюхин Е. А. Александр Македонский в литературной и фольклорной традиции. — М.: Наука, 1972. — 189 с. — (Исследования по фольклору и мифологии Востока).
  14. Кузищин В., Немировский А., Фролов Э. и др. Историография античной истории. — М.: Высшая школа, 1980. — 415 с.
  15. Литература Востока в Средние века / Под ред. Н. И. Конрада и др.. — М.: Издательство МГУ, 1970. — Т. 2. — 464 с.
  16. Лурье Я. С. Средневековый роман об Александре Македонском в русской литературе XV в. // Александрия : Роман об Александре Македонском по русской рукописи XV века / Изд. подг. М. И. Ботвинник, Я. С. Лурье, О. В. Творогов ; отв. ред. Д. С. Лихачёв. — М. ; Л. : Наука : ленинградское отделение, 1965. — С. 145—168. — (Литературные памятники / Академия наук СССР ; председ. редкол. Н. И. Конрад).
  17. Маринович Л. П. Время Александра Македонского // Источниковедение Древней Греции: Эпоха эллинизма. — М.: Издательство МГУ, 1982. — С. 22—65.
  18. Маринович Л. П. Греки и Александр Македонский: К проблеме кризиса полиса. — М.: Издат. фирма «Восточная литература», 1993. — 288 с. — ISBN 5-02-017392
  19. Проскурина В. Мифы империи: Литература и власть в эпоху Екатерины II. — М.: Новое литературное обозрение, 2006. — 328 с. — ISBN 5-86793-424-1
  20. Суровенков Д. К вопросу об обстоятельствах смерти Александра Македонского // Antiquitas Iuventae. — Саратов, 2007. — С. 85—86.
  21. Уортингтон Й. Филипп II Македонский. — СПб.: Евразия, 2014. — 400 с. — ISBN 978-5-91852-053-6
  22. Фишер-Фабиан С. Александр Великий : Мечта о братстве народов / Пер. с нем. Н. Фатовой, А. Вайса и др.. — Смоленск: Русич, 1998. — 432 с. — (Тирания). — ISBN 5-88590-659-9
  23. Фор П. Александр Македонский / Пер. с франц. И. И. Маханькова. — М. : Молодая гвардия, 2011. — 445 с. — (Жизнь замечательных людей ; вып. 1501 (1301)). — ISBN 978-5-235-03423-5.
  24. Чиглинцев Е. Рецепция мифа об Александре Македонском // Рецепция античности в культуре конца XIX — начала XXI вв. — Казань: Издательство КГУ, 2009.
  25. Шахермайр Ф. Александр Македонский. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 576 с. — ISBN 5-85880-313-X
  26. Шифман И. Ш. Александр Македонский. — Л.: Наука, 1988. — 208 с. — ISBN 5-02-027233-7
  27. Шофман А. С. Восточная политика Александра Македонского. — Казань: Издательство КГУ, 1976. — 528 с.
  28. Шеппард Р. Александр Македонский : Армия, походы, враги / Пер. с англ. А. Колина. — М.: Эксмо, 2010. — 256 с. — (Военная история человечества). — ISBN 978-5-699-39019-9
  29. Янгулов С. Личность и дела Александра Македонского в интерпретации Фрица Шахермайра // Шахермайр Ф. Александр Македонский. — Ростов: Феникс, 1997. — С. 3—9.
  30. Bosworth A. Alexander the Great. // Cambridge Ancient History. — Vol. VI: The Fourth century B.C. — Cambr.: Cambridge University Press, 1994. — P. 791—875.
  31. Bosworth A. Conquest and Empire: The Reign of Alexander the Great. — Cambr.: Cambridge University Press, 1993. — 348 p.
  32. Chugg A. The Sarcophagus of Alexander the Great? // Greece & Rome, Second Series, Vol. 49, No. 1 (Apr., 2002). — P. 8—26.
  33. Green P. Alexander of Macedon, 356—323 B.C.: A Historical Biography. — Los Angeles: University of California Press, 1991. — 625 с. — ISBN 0-520-07166-2
  34. Hamilton J. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 117—124.
  35. Hattendorff C. Alexander // Historische Gestalten der Antike. Rezeption in Literatur, Kunst und Musik. —Stuttgart/Weimar, 2013. — С. 17—58.
  36. Heckel W. The Conquests of Alexamder the Great. — Cambr., 2008. — 240 p.
  37. Nawotka K. Alexander the Great. — Cambridge, 2010. — 440 p.
  38. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — L.—N. Y.: Routledge, 1992. — 336 p.
  39. Raman B. Notable Horoscopes. — Delhi: Motilal Banarsidass, 1991. — 458 с. — ISBN 9788120809000
  40. Stoneman R. Alexander the Great. — Routledge, 1997. — 122 p.
  41. Stoneman R. Primary sources from the classical and early medieval periods // A Companion to Alexander Literature In The Middle Ages. — Leiden, 2011. — С. 1—20.
  42. Thomas C. G. Alexander the Great in his World. — Blackwell, 2007. — 265 p.
  43. A Companion to Alexander Literature In The Middle Ages. Ed.: D. Zuwiyya. — Leiden: Brill, 2011. — 410 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 153