Դանիել
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դանիել (այլ կիրառումներ)
Դանիել (եբրայերեն דניאל) ` տղամարդու անուն է, թարգմանաբար նշանակում է «Աստված է իմ դատավորը»։ Սերում է աստվաշնչային Դանիել մարգարեից։ Դանիել ձևով տարածված է ինչպես հայերիս, այնպես էլ եվրոպական այլ ազգերի մոտ։ Անգլերեն տարբերակն ունի Դենիել ձևը, ռուսերենը՝ Դանիիլ։
|
Անունը կրողները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 19րդ դարը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիել Աբեղա` 16րդ դարի հայ ալքիմիկոս
- Դանիել Արճեշեցի` 14րդ դարի հայ թարգմանիչ
19-20րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիել Բալայան (*1956 թ.Երևան)` ռազմական գործիչ
- Դանիել Բեկ-Փիրումյան[1] (1861 թ.Նախիջևանիկ-1921 թ.Ղարաքիլիսա, ներկայիս՝ Վանաձոր[2]) հայ նշանավոր ռազմական գործիչ
- Դեն Բիլզերյան (անգլ.՝ Daniel Bilzerian, դեկտեմբերի 7, 1980, Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկահայ դերասան
- Դանիել Դզնունի (իսկական ազգանունը՝ Ուզունբաջաղյան, 1895 թ., Կարասուբազար (ներկայիս` Բելևոգորսկ, Ղրիմի մարզ), 1967 թ. Երևան), հայ արվեստաբան
- Դանիել Երաժիշտ (Գրիգոր Դանիելյան, 1946 թ.Երևան)` հայ ջութակահար և դիրիժոր
- Դանիել Ղազարյան (1883 թ.Շուշի)` խորհրդահայ երգահան
- Դանիել Վարուժան (Դանիէլ Չպուքքարեան, 1884-1915)՝ արևմտահայ բանաստեղծ
Ամենայն հայոց կաթողիկոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիել քորեպիսկոպոս (Դանիել Ասորի, Ծն.թ.անհայտ-նահատակվել է 347 թ.)
- Դանիել Ա (Ծն.թ.անհայտ-1808 թ.Երևան, գահին է եղել 1801-08 թթ.)
Հայտնի օտարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիել Ալվես դա Սիլվա[3] (*1983 թ.) •Daniel Alves da Silva• բրազիլացի ֆուտբոլիստ
- Դանիել Արանսուբիա(*1979 թ.) •Daniel Aranzubia Aguado• իսպանացի ֆուտբոլային դարբասապահ
- Դանիել Բարենբոյմ (*1942 թ.Բուենոս Այրես) •Daniel Barenboim• արգենտինացի և իսրայելցի դաշնակահար և դիրիժոր
- Դանիել Բեռնուլի (1700, Գրոնինգեն - 1782, Բազել, Շվեյցարիա) •Daniel Bernoulli• շվեյցարացի ֆիզիկոս և մաթեմատիկոս
- Դանիել Դեֆո (1660-1731) •Daniel Defoe• անգլիացի արձակագիր
- Դանիլ Խարմս (1905 - 1942, Սանկտ Պետերբուրգ) •Даниил Иванович Хармс (Ювачёв)• ռուս (աբսուրդիստ) գրող, բանաստեղծ և դրամատուրգ։
- Դանիել Խոդովեցկի (1726-1801 թթ.) •Daniel Chodowiecki• լեհական ծագումով գերմանացի նկարիչ
- Դանիել Կարվախալ[4] (*1992 թ.) •Daniel Carvajal Ramos• իսպանացի ֆուտբոլիստ
- Դենիել Ռեդքլիֆ (1989, Լոնդոն, Միացյալ Թագավորություն) •Daniel Jacob Radcliffe• անգլիացի դերասան (Հարրի Փոթեր)
- Դանիել Օբեր(Դանիել-Ֆրանսուա-Էսփրի Օբեր, 1782-1871 թթ.) •Daniel-François-Esprit Auber• ֆրանսիացի կոմպոզիտոր
- Դենի Օ'Դոնոհյու (1979, Դուբլին, Իռլանդիա) •Daniel John Mark Luke O'Donoghue• իռլանդացի երգիչ-երաժիշտ (The Script ալտերնատիվ ռոք խմբի մենակատարը)
- Դանիել Օթյոյ (*1950 թ.Ալժիր) •Daniel Auteuil• ֆրանսիացի դերասան
- Դանիել Օրտեգա (1945, Նիկարագուա) •José Daniel Ortega Saavedra• Նիկարագուայի նախագահ
- Դանիել Ֆարենհայտ (1686 թ.Գդանսկ, Լեհաստան - 1736) •Daniel Gabriel Fahrenheit• Ֆարենհայտի սանդղակի հեղինակը
Որպես կանացի անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիել Դյուպրե •Daniéle Dupré• 1950ականների ֆրանսիացի երգչուհի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատարը։
- ↑ Գնդակահարել են բոլշևիկները։
- ↑ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի խաղացող։
- ↑ Մադրիդի «Ռեալի» խաղացող։
5. Դանիել անունի նշանակությունը։ Даниил Անունների ազատ հանրագիտարան