Անատոլիա
![]() | ||
Ողողող ջրեր | Միջերկրական ծով Սև ծով | |
Ընդհանուր մակերեսը | 506 000 կմ² | |
Երկիր | ![]() | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
Անատոլիա (հունարեն՝ άνατολία - արևածագ, արևելք), Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Օսմանյան կայսրությունում Անատոլիա (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով։
1923 թվականից թուրքական գրականության մեջ Անատոլիա են անվանում ողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը,Հայկական Բարձրավանդակը,որով և խեղաթյուրվել է այդ տերմինի աշխարհագրական բովանդակությունը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն առաջացել է հունարեն անատոլե՝ «երևելք» բառից (գտնվում է Հունաստանի նկատմամբ արևելյան կողմում)։ Բյուզանդիայում նշանակել է «Փոքր Ասիա»։ Այդ իմաստով այժմ էլ է հաճախ գործածվում։
Թուրքերը Փոքր Ասիան նվաճելուց հետո հեշտությամբ ընկալեցին թերակղզուն տրվող բյուզանդական «Անատոլիա» անվանումը, բայց այն արտասանեցին իրենց եղանակով՝ Անադոլու (թուրքերեն՝ Anadolu)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 373)։ ![]() |