Գրիգորյան օրացույց

Գրիգորյան օրացույց, աստղագիտական հաշվումների վրա հիմնված՝ տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ, տարեցույց։
Ժամանակակից՝ Գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական՝ Հուլիոսի կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլիոսյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս XIII պապի ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամանակից հուլիոսյան տոմարին փոխարինեց գրիգորյան տոմարը, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920 թվականին, նույնպես ընդունվեց նոր տոմարը։ Մինչև 20-րդ դարի կեսերը գրիգորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները[1]։
Գրիգորյան օրացույցի կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորյան օրացույցով տարվա տևողությունը ընդունված է համարել 365,2425 օր, նահանջ տարվանը` 366 օր։
Ամիսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորյան օրացույցի համաձայն` տարին ունի 12 ամիս, որոնք ունեն 28-ից 31 օր տևողություն։
| № | Ամիսը | Օրերի քանակը |
|---|---|---|
| 1 | Հունվար | 31 |
| 2 | Փետրվար | 28 (նահանջ տարում՝ 29) |
| 3 | Մարտ | 31 |
| 4 | Ապրիլ | 30 |
| 5 | Մայիս | 31 |
| 6 | Հունիս | 30 |
| 7 | Հուլիս | 31 |
| 8 | Օգոստոս | 31 |
| 9 | Սեպտեմբեր | 30 |
| 10 | Հոկտեմբեր | 31 |
| 11 | Նոյեմբեր | 30 |
| 12 | Դեկտեմբեր | 31 |
Հուլիոսյան և Գրիգորյան օրացույցների տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են վերոնշյալ օրացույցների տարբերությունները.
| Օրերի տարբերությունը | Ժամանակաշրջան (հուլիոսյան օրացույց) | Ժամանակաշրջան (գրիգորյան օրացույց) |
|---|---|---|
| 10 | 1582 թ-ի հոկտեմբերի 5-ից 1700 թ-ի փետրվարի 29-ը | 1582 թ-ի հոկտեմբերի 15-ից 1700 թ-ի մարտի 11-ը |
| 11 | 1700 թ-ի մարտի 1-ից 1800 թ-ի փետրվարի 29-ը | 1700 թ-ի մարտի 12-ից 1800 թ-ի մարտի 12-ը |
| 12 | 1800 թ-ի մարտի-ից 1900 թ-ի փետրվարի 29-ը | 1800 թ-ի մարտի 13-ից 1900 թ-ի մարտի 13-ը |
| 13 | 1900 թ-ի մարտի 1-ից 2100 թ-ի փետրվարի 29-ը | 1900 թ-ի մարտի 14-ից 2100 թ-ի մարտի 14-ը |
| 14 | 2100 թ-ի մարտի 1-ից 2200 թ-ի փետրվարի 29-ը | 2100 թ-ի մարտի 15-ից 2200 թ-ի մարտի 15-ը |
| 15 | 2200 թ-ի մարտի 1-ից 2300 թ-ի փետրվարի 29-ը | 2200 թ-ի մարտի 16-ից 2300 թ-ի մարտի 16-ը |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան