Արիանոս
![]() | |
| Ծնվել է | մոտ 89 կամ 95[1] Նիկոմեդիա |
| Մահացել է | մոտ 175[2][3] կամ 180[1] Աթենք, Achaea, Հին Հռոմ |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Ուղղություն | Ստոիցիզմ |
| Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, փիլիսոփա, ռազմական գործիչ և գրող |
| Պաշտոն(ներ) | հինհռոմեացի սենատոր, Աթենքի արխոնտ և կոնսուլ |
| Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[4] |
Լուցիոս Փլաբիոս Արիանոս (լատիներեն՝ Lucius Flavius Arrianus, հունարեն՝ Αρρτανός, մոտ 89 կամ 95[1], Նիկոմեդիա - մոտ 175[2][3] կամ 180[1], Աթենք, Achaea, Հին Հռոմ), հին հույն պատմիչ և աշխարհագիր, զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ Հռոմեական կայսրությունում։ Ծնվել է Բունիաթիայի Նիկոմեդիա քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա Եպիկտետոսին։ Հռոմում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, հյուպատոս, արքոնտ, 131-137 թթ.՝ Կապադովկիայի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև Աքեմենյանների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։
«Հուշեր Եպիկտետոսի մասին» փիլիսոփայական երկը լավագույն աղբյուր է ստոիկների ուսմունքի մասին։ Արիանոսի «Հնդկաստան», «Շրջագայություն Եվքսինյան Պոնտոսում», «Նեարքոսի արշավանքների նկարագրությունը» աշխատություններն ունեն տեղագրական, աշխարհագրական բնույթ։ «Գործերը Ալեքսանդրից հետո» երկում Արիանոսը ներկայացրել է դիադոքոսների պատմությունը, որից պահպանվել են պատառիկներ։ Մեզ հասել են նրա «Պարթևաստանի պատմությունը», «Ալանների պատմությունը», «Բութանիայի պատմությունը» և այլ աշխատությունների միայն վերնագրերը։ Կյանքի վերջին տարիներին նվիրվել է քրմության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ CONOR.Sl
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 59)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիանոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 89 ծնունդներ
- 95 ծնունդներ
- 175 մահեր
- 180 մահեր
- Աթենք քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հին հույն պատմիչներ
- Հռոմեական կայսրության կոնսուլներ
- Փլավիոսներ
- Հույն պատմաբաններ
- Հունաստանի քաղաքական գործիչներ
- Հույն փիլիսոփաներ
- Հույն ռազմական գործիչներ
- Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
- Հին հռոմեացի փիլիսոփաներ
- Հին Հռոմի զորավարներ
- Հունարեն գրողներ
- Ռազմական պատմաբաններ
- Հին Հունաստանի աշխարհագրագետներ
- Հռոմեական պատմիչներ
- Հին հռոմեացի գրողներ
- Հին հույն գրողներ
- Հույն պատմիչներ
