Փիլիսոփա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պլատոնը և Արիստոտելը (Ռաֆայելի որմնանկարից)

Փիլիսոփա (հին հունարեն՝ φιλόσοφος - իմաստասեր, իմաստության ձգտող, իմաստություն փնտրող), մարդ, որը զբաղվում է փիլիսոփայական խնդիրների ուսումնասիրմամբ։ Լայն ընկալմամբ, յուրաքանչյուր մարդ (մտածող էակ) փիլիսոփա է, քանի որ իր ներդրումն ունի մտածողության զարգացման մեջ։ Նեղ ընկալմամբ փիլիսոփա են անվանում այն մարդուն, որը որոշակի գիտելիքներ ունի տրամաբանության բնագավառում և կարող է առաջադրել և լուծել փիլիսոփայության բնագավառի խնդիրներ։ Փիլիսոփա կարող է կոչվել մարդը, որը պատկանում է որոշակի փիլիսոփայական դպրոցի, որը կիսում է տվյալ դպրոցի գաղափարները կամ ապրում է համապատասխան այդ գաղափարների։