Հյուպատոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուպատոս (հունարեն՝ ϋπατος — տեր, տիրակալ), կոնսուլ (լատ.՝ consul, consulo — խորհրդակցել, քննարկել), Հին Հռոմի պետական բարձրագույն պաշտոններից։ Եղել Է երկու հյուպատոս, որոնց ընտրել են ցենտուրիական կոմիտիաներում՝ մեկ տարով։ Նախապես ընտրել են միայն պատրիկներից, մ.թ.ա. 367 կամ 366 թ.-ից՝ նաև պլեբեյներից։ Օժտված էր քաղաքացիական և զինվորական բարձրագույն իշխանությամբ. հրավիրել է սենատ, կոմիտիաներ, նշանակել դիկտատոր և այլն։ Արտակարգ պայմաններում սենատը հյուպատոսին օժտել է անսահմանափակ լիազորություններով։ Կայսրության ժամանակաշրջանում կորցրել է փաստական իշխանությունը, պաշտոնը դարձել է պատվավոր տիտղոս։

Wiktfavicon en.svg Ընթերցեք «հյուպատոս» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png