Սենատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի Սենատ

Սենատ (լատ.՝ Senat, senex - ծերունի)

Ծերակույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերակույտ, Հին Հռոմում բարձրագույն պետական մարմին, ծագել է պատրիկյան տոհմերի ավագների (ծերակուտականների) խորհրդից՝ թագավորական ժամանակաշրջանի (մոտ մ. թ. ա. 6 դարում) վերջում, եղել թագավորին կից պետական խորհուրդ։ Հանրապետության ժամանակաշրջանում(մ. թ. ա. 5-րդ դար - 3 դարերին) պատրիկների դեմ պլեբեյների պայքարի ընթացքում Սենատի իշխանությունը սահմանափակվել է հօգուտ կոմիտիաների։ Մ. թ. ա. 3-րդ դար - 1 դարերին Սենատը նախապես քննարկում Էր կոմիտիաներում քվեարկման ենթակա օրինագծերը։ Նրան Էր վերապահվում ռազմական գործերի, արտաքին քաղաքականության, ֆինանսների և պետական ունեցվածքի բարձրագույն ղեկավարումը, կրոնական պաշտամունքների նկատմամբ վերահսկումը, արտակարգ դրություն սահմանելու իրավունքը և այլն։ Կայսրության շրջանում Սենատի իշխանությունը ավելի է սահմանափակվել։ Դիոկղետիանոսի օրոք (3-րդ դարի վերջ) Սենատը վերածվում է Հռոմի քաղաքային խորհրդի։ Կոստանդինի օրոք (4 դարի) Սենատ է հիմնադրվել Կոստանդնոպոլիսում՝ իրավունքներով հավասարեցված Հռոմի Սենատին։

Սենատը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում կառավարման բարձրագույն մարմին։ Հիմնադրել է Պետրոս I-ը 1711 թվականին, իսկ 19-րդ դարին՝ դատական և հսկողության բարձրագույն մարմին, որը վերացվել է սովետական իշխանության դեկրետով (1917

Պառլամենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրժական մի շարք երկրներում (Բելգիա, Իռլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և այլն) պառլամենտի վերին պալատի անվանումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png