Jump to content

Կոնսուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլավիուս Անաստասիոս (517), Արևելյան Հռոմեական կայսրության կոնսուլ, կոնսուլական հանդերձանքով՝ ձեռքին գավազան և մապպա՝ շորի մի կտոր, որով տրվում էր մարտակառքերի մրցավազքի մեկնարկը:

Կոնսուլ (լատին․՝ consul, consulo-խորհրդակցել, քննարկել), Հին Հռոմում հանրապետության շրջանում պատրիկներից ընտրված բարձրագույն կառավարման ավատական պաշտոնյաների տիտղոս։ Եղել է երկու կոնսուլ, որոնց ընտրել են ցենտուրիական կոմիտիաներում մեկ տարով։ Նախապես ընտրվել են միայն պատրիկներից, մ. թ. ա. 367 կամ 366 թվականից՝ նաև պլեբեյներից։ Կոնսուլն օժտված է եղել քաղաքական ու զինվորական բարձրագույն իշխանությամբ, հրավիրել է սենատ, կոմիտիաներ, նշանակել դիկտատոր և այլն։ Արտակարգ պայմաններում սենատը Կոնսուլին օժտել է անսահմանափակ լիազորություններով։

Ֆրանսիայում Նապոլեոն Բոնապարտի հեղաշրջումից (1799 թվական) մինչև նրա կայսր դառնալը Ֆրանսիայում գործադիր իշխանությամբ օժտված երեք անձերից յուրաքանչյուրը ունեցել է այդ տիտղոսը։

Կայսրության ժամանակաշրջանում Կոնսուլը կորցրել է փաստական իշխանությունը, պաշտոնը դարձել է պատվավոր տիտղոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 578
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնսուլ» հոդվածին։