Գամիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կապադովկիաից)

Կոորդինատներ: 38°40′ հս․ լ. 34°51′ ավ. ե. / 38.667° հս․. լ. 34.850° ավ. ե. / 38.667; 34.850

World Heritage Logo global.svg
Գամիրք
Cappadocia*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Cappadocia Aktepe Panorama.JPG
Երկիր Թուրքիա Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Տիպ խառը
Չափանիշներ i, iii, v, vii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 38°39′30″ հս․. լ. 34°51′13″ ավ. ե. / 38.658333° հս․. լ. 34.853611° ավ. ե. / 38.658333; 34.853611
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1985  (9-րդ նստաշրջան)
Համար 357
##Գամիրք (Թուրքիա)
Locator Dot2.gif
##Գամիրք (Եվրոպա)
Blue pog.svg
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն
Ուչհիսար բերդը

Գամիրք կամ Կապադովկիա[1] (հուն.՝ Καππαδοκία, լատ.՝ Cappadocia, թուրք.՝ Kapadokya, պարս․՝ کاپادوکیه, Katpatuka — «Գեղեցիկ ձիերի երկիր»), պատմական երկրամաս Փոքր Ասիայի արևելքում, ներկայումս՝ Թուրքիայի տարածքում։ Հնագույն հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Գամիրք։

Հիշատակվում է նաև Աստվածաշնչում որպես Գամեր/Գոմեր։ Ըստ Մովսես Խորենացու Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել և միացվել էր Հայոց թագավորությանը Հայկազյան Արամի կողմից, որը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը

Ժամանակի ընթացքում Կապադովկիայի սահմանները նկատելիորեն փոփոխվել են։ Թագավորական շրջանում (մ.թ.ա. IV -մ.թ. I դարերում) Կապադովկիան հարավից սահմանակից էր Կիլիկիային (բաժանված էին իրարից Տավրոսի լեռներով), հարավ-արևելքից՝ Կոմագենեին, արևելքից՝ Ծոփքի և ապա Մեծ Հայքի թագավորություններին (սահմանը հայ-հռոմեական 1-ին պատերազմից առաջ անցնում էր Եփրատի և Հալիսի ջրբաժան լեռներով՝ Եփրատ գետից տասնյակ կիլոմետրերով դեպի արևմուտք, իսկ այդ պատերազմի նախօրեին անցնում էր Եփրատ գետով), հյուսիս-արևելքից՝ Փոքր Հայքին, հյուսիսից՝ Պոնտոսին, արևմուտքից՝ Գաղաթիային և Լիկաոնիային։ Տարբեր ժամանակներում Կապադովկիայի սահմանները հյուսիսում հասել են մինչև Սև ծով՝ ընդգրկելով, այսպես կոչված, Կապադովկիական Պոնտոսը։ Ժամանակակից Թուրքիայում Կապադովկիա անվան տակ հասկացվում է շատ ավելի փոքր տարածք Նևշեհիր նահանգում։

Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը Մաժաք քաղաքն է, որը հռոմեական շրջանում (մ.թ. I դարում) վերանվանվել է Կեսարիա: Ներկայումս այն խոշոր քաղաք է Թուրքիայում՝ անվան աղավաղված Կայսերի տարբերակով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]