Կիլիկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կիլիկիա (այլ կիրառումներ)
Փոքր Ասիան և Կիլիկիան

Կիլիկիա (հուն.՝ Κιλικία, լատ.՝ Cilicia), Փոքր Ասիայի հարավ-արևելյան հատվածն ընդգրկող շրջանը։

Մ.թ.ա. II հազարամյակում այն մտնում էր Խեթական թագավորության կազմի մեջ։

Մ.թ.ա. XII - մ.թ.ա. VI դարերում Կիլիկիայի տարածքում կային մի քանի անկախ թագավորություններ, իսկ սկսած մ.թ.ա. 6-րդ դարից Կիլիկիան մտնում էր Աքեմենյանների թագավորության կազմի մեջ։ Մ.թ.ա. 333 թ-ին Կիլիկիան նվաճվում է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Վերջինիս մահից հետո Կիլիկիան անցնում է Սելևկյաններին, ովքեր այն կառավարում են մ.թ.ա. 297 - մ.թ.ա. 84 թթ-ին։

Մ.թ.ա. 84 թ-ին Դաշտային Կիլիկիան մտնում է Տիգրան Մեծի Հայկական կայսրության կազմի մեջ։ Սակայն ըստ Արտաշատի պայմանագրի, մ.թ.ա. 67 թ-ին Կիլիկիան անցում է Հռոմի հանրապետությանը։ Մ.թ. 395 թ-ին, Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով, Կիլիկիան հայտնվում է Բյուզանդիայի կազմի մեջ։ Հետագայում այն դառնում է կռվախնձոր արաբների և Բյուզանդիայի միջև, մինչև որ 965 թ-ին Նիկեփորոս Փոկաս կայսրն այն վերջնականապես ազատագրում է մուսուլմանների լծից։ Սակայն արդեն 11-րդ դարի վերջում, սելջուկ թուրքերից Մանազկերտում կրած պարտության հետևանքով Բյուզանդիան կորցնում է վերահսկողությունը Կիլիկիայի նկատմամբ, որտեղ 1080 թ-ին Ռուբեն Ա-ն հիմնում է հայկական իշխանություն, որ հետագայում վերածվում է թագավորության։ Սակայն շուտով ծաղկող Հայոց Կիլիկիան ենթարկվում է Եգիպտոսի մամլուքների ավերիչ հարձակումներին, մինչև որ նվաճվում է նրանց կողմից 1375 թ-ին։ Չնայած դրան լեռնային որոշ շրջաններում իրենց անկախությունը պահպանեցին մի քանի հայկական իշխանություններ, որոցից Զեյթունը պահպանեց իր կիսանկախ վիճակը մինչև 1915 թ-ը։ 1515 թ-ին Կիլիկիան նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած օտար տիրապետությանը, մինչև 1915 թ-ը Կիլիկիայում մեծամասնություն կազմում էր հայ ժողովուրդը։ 1909 թ-ին Կիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։ Իսկ արդեն մի քանի տարի անց Կիլիկիան հայաթափ է արվում է Հայոց Ցեղասպանության հետևանքով։ Չնայած ծանր կորուստներին, Հայոց Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր շուտով սկսում են վերադառնալ Կիլիկիա, որն ըստ Սևրի պայամանգրի անցնելու էր Ֆրանսիան։ Սակայն թուրքական գրոհների ներքո, Ֆրանսիան միայնակ է թողնում հայ գաղթականներին։ Չնայած հերոսական դիմադրությանը գերակշռող ու զինված թուրք հրոսակներին, հայ ժողովուրդը կրկին անգամ թողնում է Կիլիկիան։ Իսկ 1921 թ-ին կնքված Անկարայի պայմանագրով Ֆրանսիան հանձնում էԿիլիկիանԹուրքիային։