Պարսկերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Պարսկերեն
فارْسِى (fārsi) Farsi.svg
Տեսակ լեզու
Ենթադաս հարավարևելյան իրանական լեզուներ
Երկրներ

Արևմտյան ֆարսի՝
{{{2}}} Իրան
{{{2}}} Իրաք
Բահրեյն Բահրեյն
{{{2}}} Քուվեյթ
Դարի՝
{{{2}}} Աֆղանստան
Flag of Pakistan.svg Պակիստան
տաջիկերեն՝
{{{2}}} Տաջիկստան
{{{2}}} Ուզբեկստան

Սփյուռք ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Իսրայելում, Թուրքիայում, Հայաստանում, Շվեդիայում, Հնդկաստանում
Պաշտոնական կարգավիճակ {{{2}}} Իրան
{{{2}}} Աֆղանստան (դարի)
{{{2}}} Տաջիկստան (տաջիկերեն)
Խոսողների քանակ 62 000 000
Վերահսկող կազմակերպություն Academy of Persian Language and Literature և Academy of Sciences of Afghanistan
Լեզվակիրների ընդհանուր թիվը Լեզվակիրների ընդհանուր թիվ
առաջին լեզու, ավելի քան 60 մլն․
երկրորդ լեզու, մոտ 53 մլն․
նրանցից
արևմտյան ֆարսի (Իրան
ավելի քան 35 մլն,
արևելյան ֆարսի՝
(Աֆղանստան և Տաջիկստան)
մոտ 25 մլն․ / մոտ 18 մլն․[1][2]
Դասակարգում

Հնդեվրոպական ընտանիք

Իրանական ճյուղ
Հարավարևմտյան իրանական խումբ
Գրերի համակարգ արաբապարսկական, կիրիլիցա (տաջիկական այբուբեն)
IETF fa
ԳՕՍՏ 7.75–97 պար 535
ISO 639-1 fa
ISO 639-2 per (B); fas (T)
ISO 639-3 fas, prs, pes,tgk

Persian Language Location Map1.png
Պարսկերենի տարածվածությունը

Persianspeakingworld.png
Երկրներ, որտեղ պարսկերենը պաշտոնական լեզու է։
Persian language Վիքիպահեստում

Պարսկերենը (պարսկերեն՝ فارسی ֆարսի) պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի հնդիրանական լեզվախմբին։

Արաբական նվաճումից հետո Իրանի իսլամացման ժամանակաշրջանում մինչ այդ գործածվող Միջին պարսկերենը կամ պահլավերենը կրել է արաբերենի ուժեղ ազդեցությունը։ Մոտավոր հաշվարկներով, արաբաբանությունները կազմում են ներկայիս պարսկերենի նյութական մշակույթի բառապաշարի 14%-ը, մտավոր ոլորտում այն հասնում է 24%-ի, սովորական գրական տեքստում՝ 40%-ի։ Արաբերենից փոխառությունները հնարավոր է փոխարինել մայրենիի համարժեքներով, ինչը որ հաճախ արվում է։ Մյուս կողմից, շատ առօրեական յուրային բառեր ունեն «վսեմ արաբերեն համարժեքներ»։ [3].

Պարսկերենով ստեղծվել է հարուստ գրականություն, որի մեջ է մտնում Ֆիրդուսիի «Շահնամեն», Օմար Խայամի ռուբայիները, Հաֆիզի «Դիվանը» Սաադիի պոեմները։

Անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրներում պարսկերենն ունի տարբեր անուններ.

  • Իրանում՝ պարսկերեն (زبان فارسیզաբան-է ֆարսի)
  • Աֆղանստանում՝ դարի կամ՝ ֆարսի դարի (فارسی دری \ فارسئ دریֆարսի-յե դարի)
  • Տաջիկստանում՝ տաջիկերեն (забони тоҷикӣ‎ / فارسی تاجیکیզաբոն-ի թոջիկի)

Աֆղանստանում «դարի» անունը պաշտոնապես հաստատվել է 1964 թ. քաղաքական նկատառումներով և հակադրելով Իրանում ընդունված «ֆարսի» անվան։

Գրենական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրդուսիի «Շահնամեից» մի էջ։

Պարսկերենն ու դարին գործածում են արաբական գրերի հիման վրա ստեղծված պարսկերեն այբուբենը։

Արաբական գրերին ավելացրած պարսկական չորս տառերը՝

Հնչյունը Տեսքը Անունը
[փ] پ փէ
[չ] چ չէ
[ժ] ژ ժէ
[գ] گ գաֆ

Տաջիկերենի համար գործածվում են կյուրեղյան գրերը։

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկերենը պատկանում է Հնեվրոպական ընտանիքի Իրանական լեզուների արևմտյան ճյուղին, որն իր մեջ ներառում է նաև քրդերեն, թալիշերեն, մազանդարանի, գիլաքի և բալուչի լեզուները։

Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական դերանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի հոգնակի
1ին դեմք من ման ես ما մա մենք
2րդ դեմք تو թո դու شما շոմա դուք
3րդ դեմք او ու նա آنها անհա նրանք

Ցուցական դերանունների կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցական դերանուններին փոխարինում են համապատասխան վերջավորությունները՝ پدر փեդար «հայր» — پدرت փեդարաթ «քո հայրը» پدر پیرت փեդար-է փիրաթ «քո ծեր հայրը»։

Եզակի Հոգնակի
1ին դեմք م -ամ իմ مان -էման մեր
2րդ դեմք ت -աթ քո تان -էթան ձեր
3րդ դեմք ش -աշ նրա شان -էշան նրանց

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Windfuhr G. and Perry J.R. Persian and Tajik. / The Iranian Languages. NY. 2009
  2. Iran, 36 մլն․ (51 %) — 33 մլն․ (45 %) Loc.gov, Afghanistan, 16 369 тыс. (50 %), Tajikistan, 5 770 հազար (80 %), Uzbekistan, 1,2 մլն․ (4.4 %)
  3. John R. Perry, «Lexical Areas and Semantic Fields of Arabic» in Éva Ágnes Csató, Eva Agnes Csato, Bo Isaksson, Carina Jahani, Linguistic convergence and areal diffusion: case studies from Iranian, Semitic and Turkic, Routledge, 2005. excerpt

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]