Շահնամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շահնամե
شاهنامه
Shahnameh3-1.jpg
Հեղինակ Ֆիրդուսի
Տեսակ գրական ստեղծագործություն և էպոս
Ժանր էպոս և հերոսական վեպ
Բնօրինակ լեզու պարսկերեն
Կերպար(ներ) Keyumars, Hushang, Tahmuras, Jamshid, Zahhak, Ահրիման, Kaveh the blacksmith և Fereydun
Ստեղծման տարեթիվ 976-1010 թվականներ
Երկիր Պարսկաստան
Հրատարակման տարեթիվ 1425 թվական
Վիքիքաղվածք Շահնամե
Shahnameh Վիքիպահեստում
Rostam carried by Akwan-Diwa.jpg
Rostam killing the White Demon.jpg
Շահնամե. XVI դար
Persischer Meister 001.jpg
Persischer Meister 002.jpg
Baysonghori Shahnameh 3 Faramarz son of Rostam mourns the death of his father and of his uncle Zavareh.jpg
Baysonghori Shahnameh 6 The tyrant Zahhak is nailed to the walls of a cave in Mount Damavand.jpg
Baysonghori Shahnameh battle-scene.jpg
Court of Gayumars Persian miniature.jpg
The Shahnama.jpg
Shahnameh - The hero Piran welcomed by prince Siyawakhsh.jpg
Shahnameh - The Div Akvan throws Rustam into the sea.jpg
Shahnamah of Firdausi, late 18th century, Mughal, India.jpg
Al-Soltani, Rostam and the Dragon.jpg
Arg-e Karimkhan 59.JPG
Արտաբան և Արդաշիր
Bahman.jpg
Բահրամ Գուրը սպանում է հրեշին
Բահրամ Գուրի մենամարտը երկու առյուծների հետ
Բիժանը և Խոսրովը
Baysonghori Shahnameh 1.jpg
Big-Head Shahname.jpg
Brooklyn Museum - Arjasp's Horsemen Killing Luhrasp from the "Second Small Shahnameh" of Firdausi.jpg
Brooklyn Museum - Foroud Slays a Foe Leaf from a Dispersed Shah-nama Series.jpg
Brooklyn Museum - Single Page with an Illustration from a Shahnamah.jpg
Combat in the Shah Namah manuscript copy of Firdausi - Google Art Project.jpg
Depiction of the Battle of al-Qādisiyyah from a manuscript of the Persian epic Shāh-nāmeh. Source- British Library (MS. I.O.Islamic 3265 (1614) f. 602r).jpg
Ֆարիդանը և Զոխակը
Brooklyn Museum - Gushtasp Slaying the Dragon Page from an Illustrated Manuscript of the Shahnama of Firdawsi.jpg
Firdawsi's Shahnamah.jpg
Selections from the Shāhnāmeh of the Learned Abū al-Qāsim Firdawsi, May he be Blessed and May his Sins be Pardoned WDL11801.pdf
Folio from a Shahnama.jpg

Շահնամե (պարս. شاهنامه‎, անգլ. Shahnameh - «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ «Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած[1]: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։

Բովանդակություն

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես կերտեցի փառքի մի գործ իմ աշխարհում հայրենի,
Այսուհետև ամեն հետնորդ ինձ արժանի գովք կանի:

Ո՛չ, չեմ մեռնի, թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ,
Զի պտղաբեր խոսքի սերմեր ես ցանեցի երկնի տակ:

Եվ ամեն մարդ՝ ում մտքերը լուսավոր են և արթուն,
Միշտ իմ մասին լավ խոսք կասե, ինձ կպահե իր սրտում:
- «Շահնամե»–ից
Aquote2.png

«Շահնամե»-ն արձակ և բանաստեղծական հավաքածուների անվանումն է, ամենշանակալիցը դրանցից հանդիսանում է Ֆիրդուսիի (Հակիմ Աբուլկասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Տուսի) ժամանակաշրջանը՝ գրված մոտավորապես 976-1010 թվականներին[2]: «Շահնամե»-ն ավարտվել է թուրքական կառավարիչ Մահմուդ Գազնևի ժամանակ և նվիրված էր նրան։ Մյուս հավաքածուներից պահպանվել են միայն հատվածներ՝ տարբեր հեղինակների վերապատումներով։ Սկզբնապես հավաքածուներն անվանվում էին «Խուդայ-նամե»: Հետագայում առաջացել է «Շահնամե» անվանումը։

Ֆիրդուսին «Շահնամե»-ն գրել է 35 տարիների ընթացքում և պոեմում հավաքել է մեծ քանակի պարսկա-տաջիկական ֆոլկլորի հավաքածուներ։ Աշխատելով ստեղծագործության վրա, նա օգտագործել է ոչ միայն մուսուլմանական պատմության հատվածներ, այլ նաև հին իրանական առասպելներ, նախաիսլամական էպոս և «Ավեստա»-ն՝ զրադաշտականության սուրբ գիրքը։ Ֆիրդուսին պոեմի մեջ ներառել է նաև հազարավոր բեյտեր (երկտող ոտանավոր), որոնք գրվել էին նրան նախորդող Դաղիղի կողմից, որը մահացել է երիտասարդ տարիքում և չի հասցրել ավարտել իր աշխատանքը։

«Շահնամե»-ն հորինվածքորեն բաժանվում է տարբեր ծավալների, այսպես կոչվող, թագավորությունների (գլուխների)։ Առանձին թագավորություններ ներառում են մեծ պատմազրույցներ (դաստաններ), որոնք ունեն հոգեբանա-էթիկական նշանակություն։ Պայմանականորեն ընդունված է «Շահնամե»-ն բաժանել երեք մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական։

Էպոսը ունի արտակարգ կարևոր լեզվային նշանակություն։ Գիրք արքաների մասին՝ գրված ամբողջովին պարսկերեն (ֆարսի) լեզվով, առանցքային դեր է խաղացել պարսկական լեզվի վերածնման համար, որը ընկել էր արաբական ազդեցության տակ։

Ֆիրդուսիի Շահնամե-ն՝ ըստ հեղինակի ցուցման, պարունակում է 60000 բեյտ՝ երկտող ոտանավոր, որը ընդունված է պարսկական պոեզիայում։ Համարվում է, որ տեքստի մի մասը կորցվել է, պոեմի մեջ ներառվել է առանձին ընդմիջարկություններ։ Լիակատար ռուսերեն թարգմանությունը, որը կատարվել է Ց. Բ. Բանու Լախուտին՝ Վուլերս Նաֆիսի հրատարակությամբ և հրատարակվել է 957-989 թվականներին՝ 6 հատորով, պարունակում է 52009 բեյտ (104018 տող)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելական ժամանակաշրջան

«Շահնամե»-ն կամ «Թագավորների գիրքը» (թագավորները նրանում հիսունն են) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի անունը Կայումերս է։ Նա իրենում մարմնավորում է ամբողջ մարդկության մանկության ժամանաշրջանը։ Ջամշուդ արքան, որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես Աստծուն: Որպես պատիժ, Աստված Իրան է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով, որոնք ծնվել են Ահրիմանի համբույրից հետո։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է հազար տարի՝ իր օձերին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն է բարձրացնում՝ հօգուտ Ջամշուդի ծոռ Ֆարիդունի (ժողովրդի այդ ապստամբությունը բռնակալի դեմ «Թագավորների գրքի» ամենադրամատիկ պահերից մեկն է)։

Արքա Մանուչեխրի ժամանակ տեղի են ունենում Զալի պատանեկան դյուցազնական արկածները, որի սերը դեպի գեղեցիկ Ռուդաբը կազմում է «Շահնամե»-ի հիասքանչ դրվագներից մեկը։

Զալի որդին պարսից փառապանծ դյուցազուն Ռոստամն է։ Մանուչեhրի հետնորդ Նովզարը գերի է ընկնում թուրանական արքա Աֆրասիաբին և մահանում է։ Ժամանակ առ ժամանակ ընդհատվելով, պատերազմը շարունակվում է իրանական հինգ արքաների ժամանակ՝ ընդհանում առմամբ ավելի քան երեք հարյուր տարի։ Առաջին իսկ մարտի ժամանակ Ռուստամը բռնում է Աֆրասիաբի գոտուց, սակայն գոտին կտրվում է և թուրանական արքան փախչում է։ Այդ պատճառով պատերազմը երկարաձգվում է մինչ անվերջություն։

Ռուստամի գլխավոր հերոսությունները և նրա ողբերգական մարտը իր որդի Զոհրաբի հետ ընկնում են Քեյ-Քահուսի թագավորության ժամանակ, որը որոխ դեպքերում հիշեցնում է ռուսական բիլինաների կամակոր հերոս կնյազ Վլադիմիրին։

Քեյ-Քահուսի որդի Սավուղը՝ վիճաբանելով անխոհեմ հոր հետ, հեռանում է Աֆրասիաբի մոտ և ամուսնանում է նրա դստեր հետ, բայց սպանվում է։ Նրա մահվան վրեժը երկար ժամանակ դառնում է Իրանի և Թուրանի միջև ուժգնացող պատերազմի շարժիչ ուժը։ Լի պատահարներով և տարբեր դյուցազնական արկածներով պատերազմը ավարտվում է Իրանի հաղթանակով՝ Քեյ-Խոսրովը (Սավուղի որդին) հասնում է թաքնվող Աֆրասիաբին, որից ժամանակին ինքը դժվարությանբ փախավ և մահապատժի է ենթարկում նրան։ Պայքարը Թուրանի դեմ ընդհատվում է։

Խաղարկվում է գեղարվեստական ռոմանտիկ դրվագ հերոս Բիժենի և Աֆրասիաբի դուստր Մենիժեի միջև։ Դրվագ, որը, ըստ Ֆիրդուսիի խոսքերի, իր կողմից փոխ է առնված հատուկ գրքից։ Ռուստամի և նախկին հերոսների մասին հետագայում արդեն քիչ է հիշատակվում։ Նոր արքա Լոհրասպի ժամանակ գլխավոր հերոս է հանդիսանում նրա որդի Գոշտասպը (նրա սիրո պատմության դրվագը հռոմեական արքայի դստեր հետ զուգահեռներ ունի մ.թ.ա. III դարի հույն Հարես Միթիլինիացու հաղորդմամբ Զամադրայի՝ Գիստապսի որդու, և արքնայադուստր Օդատիսի միջև սիրո հետ)։

Գոշտասպի թագավորության ժամանակ հայտնվում է մարգարե Զրադաշտը (Զարատուստրա, Զերդեշտ)։ Իրանը ընդունում է նրա քարոզած կրոնը («Շահնամե»-ի այդ հատվածը պատկանում է ոչ թե Ֆիրդուսիին, այլ Դաղիղին), սակայն թուրանյան արքա Արջասպը՝ Աֆրասիաբի թոռը և հետնորդը մերժում է այն, որի հետևանքով Իրանը նորից վերսկսում է դադար առած պատերազմը անբարիշտ Թուրանի հետ։ Զրադաշտության կրոնի գլխավոր մարտիկը՝ Գոշտասպի որդի Իսֆանդիարը, «Շահնամե»-ի համարյա նույն փառապանծ դյուցազն է, ինչպես Ռուստամը (Սպանդեդատ փահլևանական անունով նա հանդիսանում է հզոր հերոս նաև մեզ հասած փահլևանական պատմությունում, որը գրվել է 500 թվականից ոչ ուշ՝ «Այադգար Զարերան» (պարս. یادگار زریران‎ [jɒːdeˈgɒːɾe zæɾiːɾˈɒːn]))։ Իսֆանդիարը, մի շարք հիասքանչ հերոսություններից հետո, ավարտում է պատերազմը։ Հայրը նրան խոստանում է գահը, սակայն անընդհատ խուսափում է և վերջիվերջո նրան ուղարկում է Ռուստամի հետ մենամարտի։ Վերջինս, կախարդական ուժի օգնությամբ, սպանում է նրան, սակայն շուտով մահանում է նաև ինքը։ Դյուցազնական հերոսապաըումը այստեղ ավարտվում է։

Պատմական ժամանակաշրջան

Հաջորդ երկու արքաները՝ Գոշտասպի որդին և թոռը, պատմությանը քիչ են հայտնի։ Սակայն նրանցից երկրորդը՝ Բահմանը, նույնացվում է Արտաքսերքս II-ի հետ և բանաքաղների կողմից մտցվել է փահլևանական «Հոդայ-նամե»-ի մեջ, այդ պատճառով էլ Ֆիրդուսին նրան դնում է ծագումնաբանական կապի մեջ իրական պատմական դեմքի հետ՝ Աքեմենյան դինաստիայի վերջին արքա Դարեհ III-ի, որի մասին փահլևանական տոհմի բանաքաղները լսել էին ավանդազրույցներ, որ նա սպանվել է չար Ալեքսանդրի կողմից։ Քանի որ, ըստ ավանդույթի, պարզ է եղել, որ մինչ այդ Դարեհը թագավորել է ևս մեկ արքա նույն անունով, ապա «Հոդայ-նամե»-ն, իսկ նրանից հետո նաև «Շահնամե»-ն, վերջին Դարեհից անմիջապես առաջ դնում են Դարեհ I (Մեծ)-ին։ Տարբերակման համար նրանցից մեկը Ֆիրդուսիի մոտ անվանվում է Դարաբ, իսկ մյուսը՝ Դարա։ Ալեքսանդրի պատմությունը, որը տապալել է Դարեհին, հիմնված է կեղծ Կալիսֆենին։ Արշակունիների դինաստիայի մասին խոսվում է շատ քիչ, և նրանք բոլորը 50 իրանյան արքաների հաշվարկում դիտարկվում են որպես մեկը։ Սասանյան դինաստիայի հիմնադիր Արտաշիր I-ի մասին պատմվում է պատմականորեն, չնայած հանդիպում են նաև ռոմանտիկ և անեկդոտային դրվագներ, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ առասպելական։

Ֆիրդուսու սիրելի հերոսներից են հանդիսանում Վռամ V-ը (Վահրամ Գուր, 421-439) և Խոսրով I Անուշիրվանը (531-579)` արքայական իմաստության և արդարության իդեալը: Հետաքրքիր ռոմանտիկ մանամասնություններով է հարուստ Վահրամ Չուբինի (590) ապստամբությունը և Կավադա Շիրուեի (Ֆարուհան Շահրվարազ, 628) արյունալի գահակալումը: Իրանի գրավումը արաբների կողմից նկարագրվում է մեկ մարտով` Կադիսիի ճակատամարտով (մոտ 636)։ Այսպիսով, եթե անտեսենք որոշ արշավներ (օրինակ՝ դեպի Մազենդերան արքա Կավուսի արշավանքը), ամբողջ «Շահնամե»-ն պտտվում է Իրանի և Թուրանի միջև հավիտենական և անհաշտ պայքարի շուրջ՝ նախատիպը դառնալով Ահուրամազդայի և Ահրիմանի միջև վաղնջական պայքարի՝ բարու և չարի։ Ահուրամազդան և նրա երկնային ուժերը հովանավորում են Իրանին, իսկ Ահրիմանը և դևերը՝ Թուրանին։ Այդ պայքարի մասին պատումը ընդհատվում է զգայաշունչ քնարական ներդիրներով և երկար ռոմանտիկական դրվագներով, ինչպես Զալի և Ռուդաբի, Բիժենի և Մենիժեի և այլոց սիրո պատմությունները։ Բազմաթիվ ձեռագրերում այդպիսի դրվագները տեղադրված են դպիրների կողմից, որոնք ցանկանում էին ունենալ 60000 երկտող՝ կլոր թիվ, չափազանցված նշված Ֆիրդուսիի կողմից։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպոսը բաժանված է տասնհինգ մասերի՝ թագավորությունների, որոնցից յուրաքանչյուրը, իր հերթին, բաժանվում է մի քանի գլուխների[3]:

Մաս առաջին – Առասպելական արքաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կայումերս

Մաս երկրորդ - Ասք Զոխակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զոխակի և նրա հոր մասին
  2. Իբլիսի խոհանոցը
  3. Իրանցիները Զոխակին հրավիրում են թագավորության
  4. Զոխակի երազը
  5. Մոգերը մեկնաբանում են Զոխակի երազը
  6. Ֆարիդունի ծնունդը
  7. Ասք դարբին Կավի մասին

Մաս երրորդ - Զալ և Ռուդաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զալի ծնունդը
  2. Սիմուրգ թռչունը գտնում է Զալին
  3. Սամը երազում տեսնում է որդուն
  4. Սամը և Զալը գալիս են Մանուչեխր արքայի մոտ
  5. Զալը և Ռուդաբը սիրահարվում են միմյանց
  6. Ռուդաբի նաժիշտները հանդիպում են Զալի հետ
  7. Զալը գնում է Ռուդաբի մոտ
  8. Զալը խորհրդակցում է մոգերի հետ
  9. Զալը նամակ է գրում հորը
  10. Սամը խորհրդակցում է մոգերի հետ
  11. Սինդուխտը իմանում է դստեր արարքի մասին
  12. Միհրաբը իմանում է դստեր արարքի մասին
  13. Մանուչեխրը իմանում է Զալի և Ռուդաբի սիրո մասին
  14. Զալը ժամանում է Սամի մոտ
  15. Սամը նամակ է գրում Մանուչեխրին
  16. Մոգերի հարցերը և Զալի պատասխանները
  17. Քաբուլում պատրաստվում են դիմավորել հյուրերին
  18. Զալը վերադառնում է Զաբուլ
  19. Զալը ամուսնանում է Ռուդաբի հետ
  20. Ռուստամի ծնունդը
  21. Սամը ժամանում է Ռուստամի մոտ

Մաս չորրորդ - Ռուստամ և Զոհրաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուստամի որսը և նրա հանդիպումը շեյխ Սամանգունին
  2. Ռուստամի այցը շեյխի դստերը։ Ռուստամը կնության է առնում շեյխի դստերը՝ Թահմինային
  3. Ասք Զոհրաբի ծննդյան մասին
  4. Ուհրաբը նժույգ է ընտրում և զորքը պատրաստում է Քավուսի հետ ճակատամարտի
  5. Աֆրասիաբը Զոհրաբի մոտ է ուղարկում Բարմանին և Հումանին
  6. Զոհրաբի հարձակումը Սպիտակ ամրոցի վրա
  7. Զոհրաբի մենամարտը Հուրդաֆարիբի հետ
  8. Գուժդահամի նամակը շեյխ Քավուսին
  9. Զոհրաբը գրավում է Սպիտակ ամրոցը
  10. Քավուսի նամակը Ռուստամին
  11. Գիվը և Ռուստամը ժամանում են Քավուսի մոտ։ Քավուսի զայրույթը
  12. Քավուսը զորք է հավաքում
  13. Ռուստամը ներթափանցում է ամրոց և սպանում է Ժանդարազմին
  14. Զոհրաբը Խաջիրին հարցուփորձ է անում իրանական զորքի առաջնորդի անունը և նշանները
  15. Զոհրաբի հարձակումը Քեյ-Քավուսի վրանի վրա
  16. Ռուստամի և Զոհրաբի առաջին մարտը
  17. Ռուստամի և Զոհրաբի երկրորդ մարտը
  18. Զոհրաբի մահը Ռուստամի ձեռքից
  19. Ռուստամը Քավուսից խնդրում է բուժիչ բալասան Զոհրաբի համար, սակայն Քավուսը մերժում է
  20. Ռուստամի լացը Զոհրաբի վրա
  21. Զոհրաբի մայր Թահմինան իմանում է որդու մահվան մասին

Մաս հինգերորդ - Սավուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասքի սկիզբը
  2. Սավուղի մոր մասին
  3. Սավուղի ծնունդը
  4. Սավուղի ժամանումը Զաբուլից
  5. Ասվուղի մոր մահը
  6. Սուդաբը սիրահարվում է Սավուղին
  7. Սավուղը գնում է Սուդաբի մոտ
  8. Սավուղը նորից է գնում կանանց բաժին
  9. Սավուղը գնում է կանանց բաժին երրորդ անգամ
  10. Սուդաբը խաբում է Քավուսին
  11. Սուդաբը և վհուկը խորամանկության են դիմում
  12. Քավուսը հարցուփորձում է երկվորյակների մասին
  13. Սավուղը անցնում է կրակի միջով
  14. Սավուղը խնդրում է հորը ներել Սուդաբին
  15. Քավուսը իմանում է Աֆրասիաբի հարձակման մասին
  16. Սավուղը զորավարում է զորքը
  17. Աֆրասիաբը դաժան երազ է տեսնում
  18. Աֆրասիաբը մոգերին հարցնում է երազի մասին
  19. Գարսիվազը ժամանում է Սավուղի մոտ
  20. Սավուղը Աֆրասիաբին հաշտության պայմաններ է առաջարկում
  21. Սավուղը Ռուստամին ուղարկում է Քավուսի մոտ
  22. Քավուսը Ռուստամին ուղարկում է Սիստան
  23. Քավուսի պատասխանը Սավուղի ուղերձին
  24. Սավուղը խորհրդակցում է Բահրամի և Զանգի հետ
  25. Զանգը ուղևորվում է Աճրասիաբի մոտ
  26. Սավուղը զորքը փոխանցում է Բահրամին
  27. Սավուղը հանդիպում է Աֆրասիաբին
  28. Փիրանը Սավուղին կնության է տալիս իր դստերը
  29. Փիրանը Սավուղին պատմում է արքայադուստր Ֆարանգիսի մասին
  30. Փիրանը խոսում է Աֆրասիաբի հետ
  31. Սավուղի և Ֆարանգիսի հարսանիքը
  32. Աֆրասիաբը Սավուղին հանձնում է իր երկրի մի մասը
  33. Սավուղը կառուցում է Կանգդեժ ամրոցը
  34. Սավուղը Փիրանին պատմում է ապագայի մասին
  35. Աֆրասիաբը Փիրանին ուղարկում է զորքի հետ
  36. Սավուղը կառուցում է Սավուղգիրդը
  37. Փիրանը ժամանում է Սավուղգիրդ
  38. Աֆրասիաբը Սավուղի մոտ է ուղարկում Գարսիվազին
  39. Սավուղի որդի Ֆարուդի ծնունդը
  40. Սավուղի հաղթանակը ճոկանախաղում
  41. Գարսիվազը զրպարտում է Սավուղին Աֆրասիաբի մոտ
  42. Գարսիվազի վերադարձը Սավուղի մոտ
  43. Սավուղի նամակը Աֆրասիաբին
  44. Աֆրասիաբը պատերազմի է դուրս գալիս Սավուղի դեմ
  45. Սավուղը երազ է տեսնում
  46. Սավուղը Ֆարանգիսին տեղեկացնում է իր կտակի մասին
  47. Աֆրասիաբը գերի է վերցնում Սավուղին
  48. Ֆարանգիսը լացում է Աֆրասիաբի առջև
  49. Գուրույ-Զարեհը սպանում է Սավուղին
  50. Փիրանը փրկում է Ֆարանգիսին

Մաս վեցերորդ - Ֆարուդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆարուդի հանդիպումը իրանական զորքի հետ
  2. Ֆարուդը և Թուհաբը նայում են իրանական զորքի վրա
  3. Ֆարուդի մենամարտը Գիվի հետ
  4. Ֆարուդի մենամարտը Բիժանի հետ
  5. Ֆարուդի մահը
  6. Տուսի արշավը դեպի Թուրան
  7. Իրանցիներին հասնում է փոթորիկը
  8. Բահրամը գերի է վերցնում Կաբուդին
  9. Իրանցիների մարտը Թաժավի դեմ
  10. Աֆրասիաբը իմանում է Տուսի և նրա զորքի մասին
  11. Փիրանի գիշերային հարձակումը իրանցիների վրա

Մաս յոթերորդ - Ռուստամ և Աքվան-դիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս ութերորդ - Բիժան և Մանիժա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասքի սկիզբը
  2. Հայերը Խոսրովից օգնություն են խնդրում
  3. Բիժանը ուղևորվում է վարազների դեմ կռվի
  4. Գուրգինի նենգությունը
  5. Բիժանը ուղևորվում է Աֆրասիաբի դստեր՝ Մանիժայի հետ հանդիպման
  6. Բիժանը գալիս է Մանիժաի վրանը
  7. Մանիժան Բիժանին տանում է իր դղյակը
  8. Գարսիվազը Բիժանին բերում է Աֆրասիաբի մոտ
  9. Փիրանը խնդրում է Աֆրասիաբին խնայել Բիժանի կյանքը
  10. Աֆրասիաբը փակում է Բիժանին մութ զնդանում
  11. Գուրգինը վերադառնում է Իրան և ստում է Բիժանի ճակատագրի մասին
  12. Գիվը Գուրգինին բերում է Խոսրովի մոտ
  13. Խոսրովը տեսնում է Բիժանին բաժակում
  14. Խոսրովի նամակը Ռուստամին
  15. Գիվը Ռուստամին բերում է Խոսրովի նամակը
  16. Ռուստամը խնջույք է կազմակերպում Գիվի պատվին
  17. Ռուստամը ժամանում է Խոսրովի մոտ
  18. Խոսրովը կերուխում է անում ասպետների հետ
  19. Ռուստամը խնդրում է արքային ազատել Գուրգինին
  20. Ռուստամը զինում է զորքը
  21. Ռուստամը ուղևորվում է Խոտան քաղաք՝ Փիրանի մոտ
  22. Մանիժան գալիս է Ռուստամի մոտ
  23. Բիժանը իմանում է Ռուստամի ժամանման մասին
  24. Ռուստամը ազատում է Բիժանին բանտարկությունից
  25. Բիժանի և Մանիժայի վերադարձը

Մաս իններորդ - Իսֆանդիարի յոթ սխրագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջին սխրագործություն։ Իսֆանդիարը սպանում է գայլերին
  2. Իսֆանդիարի երկրորդ սխրագործությունը։ Իսֆանդիարը սպանում է արու և էգ առյուծներին
  3. Երրորդ սխրագործություն։ Իսֆանդիարը սպանում է հրեշին
  4. Չորրորդ սխրագործություն։ Իսֆանդիարը սպանում է վհուկին
  5. Հինգերորդ սխրագործություն։ Իսֆանդիարը սպանում է սիմուրգին
  6. Վեցերորդ սխրագործություն։ Իսֆանդիարի անցումը ձյան միջով
  7. Յոթերորդ սխրագործություն։ Իսֆանդիարը անցնում է գետի միջով։ Գուրգսարի սպանությունը
  8. Իսֆանդիարը Ռուինդիժ է ժամանում վաճառականի հագուստով
  9. Քույրերը ճանաչում են Իսֆանդիարին
  10. Փշուտանի հարձակումը Ռուինդիժի վրա
  11. Արջասպի մահը Իսֆանդիարի ձեռքից
  12. Իսֆանդիարը սպանում է Քահրամին

Մաս տասներորդ - Ռուստամ և Իսֆանդիար[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսֆանդիարի գովքը իր տոհմի մասին
  2. Ռուստամի գովքը իր հզորության մասին
  3. Ռուստամը և Իսֆանդիարը գինի են խմում
  4. Ռուստամի վերադարձը իր դղյակ
  5. Զալի հրահանգները Ռուստամին
  6. Ռուստամի մարտը Իսֆանդիարի դեմ
  7. Իսֆանդիարի որդիների մահը Զավարի և Ֆարամարզի ձեռքերից
  8. Ռուստամի փախուստը դեպի լեռը
  9. Ռուստամը խորհրդակցում է իր ազգականների հետ
  10. Սիմուրգի օգնությունը Ռուստամին
  11. Ռուստամի վերադարձը Իսֆանդիարի հետ մենամարտին
  12. Ռուստամը նետ է ուղարկում Իսֆանդիարի աչքին
  13. Իսֆանդիարի կտակը Ռուստամին
  14. Փշուտանը Իսֆանդիարի դին բերում է Գուշտասպի մոտ
  15. Ռուստամը Բահմանին հետ է ուղարկում Իրան
  16. Ռուստամ և Շահադ
  17. Ռուստամը ուղևորվում է Քաբուլ՝ իր եղբայր Շահադի մոտ
  18. Քաբուլի շահը փոսեր է փորում որսորդական հողամասում։ Ռուստամը և Զավարը ընկնում են փոսը
  19. Ռուստամը սպանում է Շահադին և մահանում է
  20. Զալը իմանում է Ռուստամի և Զավարի մահվան մասին։ Ֆարամարզը բերում է նրանց աճյունները և գերեզմաններ է կառուցում
  21. Ֆարամարզը ղեկավարում է զորքը, որպեսզի վրեժ լուծի Ռուստամի համար և սպանում է Քաբուլի շահին
  22. Ռուդաբան կորցնում է բանականությունը՝ Ռուստամի կարոտից

Մաս տասնմեկերորդ - Իսկանդար[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսկանդարը ժամանում է բրահմանների երկիր

Մաս տասներկուերորդ - Արդաշիր Բաբական[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդաշիր Բաբականի ծնունդը
  2. Արդաշիրը ժամանում է Արդավանի պալատ
  3. Գյուլնարը տեսնում է Արդաշիրին։ Բաբակի մահը
  4. Արդաշիրը փախչում է Գյուլնարի հետ
  5. Արդավանը իմանում է Արդաշիրի և Գյուլնարի փախուստի մասին
  6. Արդավանը նամակ է գրում իր որդի Բահմանին՝ հրամայելով գտնել Արդաշիրին
  7. Արդաշիրը զորք է հավաքում
  8. Արդաշիրը մենամարիում է Բաումանի հետ և հաղթում է
  9. Արդաշիրի մենամարտը Արդավանի հետ
  10. Արդաշիրի պատերազմը քուրդերի դեմ
  11. Արդաշիրը քուրդերի վրա հարձակվում է գիշերով և ջախջախում է նրանց զորքը
  12. Դաստանը ճիճու Խաֆտվադի մասին
  13. Արդաշիրի մենամարտը Խաֆտվադի հետ և Արդաշիրի պարտությունը
  14. Միհրակը՝ Նուշզադի որդին, սնանկացնում է Արդաշիրի տունը
  15. Արդաշիրը իմանում է Խաֆտվադի անպարտելիության գաղտնիքը
  16. Արդաշիրը գնդակոծում է ճիճու Խաֆտվադին
  17. Արդաշիրը սպանում է Խաֆտվադին
  18. Արդաշիրի գահ բարձրանալը
  19. Պատմություն Արդաշիրի և Արդավանի դստեր մասին
  20. Շապոորի՝ Արդաշիրի որդու ծնունդը
  21. Յոթ տարի անց Արդաշիրը իմանում է որդու ծննդյան մասին և ընդունում է նրան
  22. Շապուրը չոուգան է խաղում և հայրը ճանաչում է նրան
  23. Արդաշիրը ապագայի մասին հարցուփորձ է անում հնդիկ իմաստում Քեյդին
  24. Շապուրը ամուսնանում է Միխրակի դստեր հետ
  25. Ծնվում է Շապուրի որդի Հորմուզը
  26. Արդաշիրը կարգավորում է երկրի գործերը
  27. Ճակատագրի փոփոխականության մասին
  28. Արդաշիրը երկրի ղեկավարումը փոխանցում է Շապուրին

Մաս տասներեքերորդ - Բահրամ Գուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատմվածք Բահրամի և որսի երաժշտուհու մասին
  2. Բահրամի գահ բարձրանալը։ Նրա խորհուրդները պալատականներին և մարզպաններին
  3. Պատմվածք Բահրամ Գուրի և Լամբակ ջրկիրի մասին
  4. Պատմվածք Բահրամ Գուրի և Քաբրուի մասին, ինչպես Բահրամը արգելեց գինի խմել
  5. Պատմվածք երիտասարդ կոշկակարի, առյուծի և այն մասին, թե ինչպես Բահրամը թույլատրեց գինի խմել
  6. Պատմվածք այն մասին, թե ինչպես Բահրամի հարկահավաքը սնանկացրեց գյուղը և նորից այն բարգավաճեցրեց
  7. Պատմվածք Բահրամ Գուրի և հողատեր Ֆարշիդվարդի մասին
  8. Պատմվածք այն մասին, թե ինչպես փշահավաքը պատմեց ամեն ինչ Ֆարշիդվարի մասին և ինչպես Բահրամը նրա ունեցվածքը բաժանեց արժանիներին

Մաս տասնչորսերորդ - Մազդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս տասնհինգերորդ - Արաբների ներխուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուստամի՝ Ֆարուհ-Հուրմուզդի որդու նամակը
  2. Շահ Եզդիգերդի ուղերձը Տուսի մարզպաններին
  3. Եզդիգերդը թաքնվում է ալրաղացում
  4. Ջրաղացպանը Մախոյի Սուրին տեղեկացնում է շահի գտնվելու վայրի մասին։ Մախոյը հրամայում է ջրաղացպանին սպանել շահին
  5. Մախոյ Սուրը գերի է ընկնում իրանական զորապետ Բիժանին
  6. Պոեմի եզրափակումը

Պատկերազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի պատկերազարդ կրկնօրինակները հանդիսանում են պարսկական մանրանկարչության ամենահայտնի օրինակները։

«Շահնամե»-ի գրման աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շահնամե»-ի և նրա հեղինակի մասին ընդարձակ ցուցումներ պարունակում են.

  1. «Շահնամե»-ի երկու պասկական նախաբանում, որոնցին մեկը արդեն հանդիպում է 1434 թվականի ձեռագրերում, իսկ մյուսը կազմվել է 1425 թվականին՝ Բեյսոնգուր խանի թոռ Թիմուրովի հրամանով (ֆրանսերեն թարգմանությունը Վալենբուրգի, Վիեննա, 1810 թվական)։
  2. Դևլատ-շահի մոտ (1487 թվական, հրատարակությունը և թարգմանությունը Վուլերսի։ «Fragmenta über die Relig. des Zeroaster», Բոնն, 1831 թվական)։
  3. Ջեմիայի մոտ (մահացել է 1492 թվականին։ «Anthologia persica» լատիներեն թարգմանությամբ, Վիեննա, 1776 թվական; Շլեխտի Վշեգրդի գերմաներեն թարգմանությամբ, Վիեննա, [1[846]] թվական)։
  4. Լոտֆ-Ալի բեկի մոտ («Атеш-кяде»-ում 1760-1779 թվականներ, Կալկաթայի (1249 թվական) և Բոմբեյի (1277 թվական) վիմագրությամբ)։

Ֆիրդուսիի մասին կենսագրական տվյալները, որոնք նշված են այս ստեղծագործությունում շատ հետաքրքրաշարժ և գեղարվեստական, լայն տարածում ունեն ոչ միայն Ասիայում, այլ նաև Եվրոպայում: Պատմական նշումներով նրանք մանրամասն ամփոփված են Մոլյայի «Շահնամե»-ի ֆրանսերեն թարգմանության նախաբանում և այլ եվրոպական թարգմանիչների մոտ։ Նրանք սյուժե են ծառայել նաև մի շարք եվրոպական գրական ստեղծագործությունների համար (Հեյնե)։ Այդ տարածված վաղեմի տեղեկությունները մեծ մասամբ հակասում են նրան, ինչ իր մասին ասում է Ֆիրդուսին «Շահնամե»-ի լիրակական մեկնաբանություններում և նրան, ինչ ասվում է XIX դարի վերջում բացված Ահմեդ Արուզիա Սամարղանդցու Ֆիրդուսիի մասին հնագույն աշխատությունում, որը Ֆիրդուսիի մահվանից մոտ հարյուր տարի անց (1116 թվականին) այցելել է հեղինակի հայրենի քաղաք Տուս և այնտեղ գտնվող նրա գերեզմանը և հայտնել է Ֆիրդուսիի մասին կենսագրական տվյալներ (հրատարակվել է պարսկերեն «Zeitschr. d. D. Morg. Ges.»-ում, հատոր 48, 1894 թվական)։ Տ. Հյալդեկի հետազոտություններում (հատկապես «Grundriss der iran. Philologie»-ի երկրորդ հատորում, Ստրասբուրգ, 1895 թվական; և Պ. Հորն, «Gesch. d. pers. Litter.», Լայպցիգ, 1901 թվական) էապես փոփոխության են ենթարկվել Ֆիրդուսիի մասին պատկերացումները։

Գրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրդուսիի հայրենիք Թաբարանը Տուսայի բաղկացուցիչ մասերից մեկն է, Խորասանի գլխավոր քաղաքը։ Այնտեղ Ֆիրդուսին հող ուներ, որը նրան սկզբնապես թույլ էր տալիս բարեկեցիկ կյանք վարել։ Սակայն, երբ նա կնության տվեց աղջկան, հողակտորի եկամուտները չէին բավարարում հարուստ օժիտ տալուն և Ֆիրդուսին, ըստ Արուզիի խոսքերի, որոշեց ձեռնարկել հին իրանական տարեգրության չափածո մշակումը՝ հույս ունենալով իր ստեղծագործությունը՝ արժանի գովասանքով հանդերձ, մատուցել որևէ իշխանական անձի և ստանալ հարուստ նվիրատվություն։ Այդ պատճառով, երբ նա սկսեց «Շահնամե»-ի մշակումը, նա արդեն, իր խոսքերով, քառասուն տարեկանին մոտ էր, բայց նա, ակնհայտ է, նախկինւոմ նույնպես զբաղվել է վիպական պոեզիայով, իսկ հին իրանական ասքերի հանդեպ կարող էր զգալ առանձնահատուկ հետաքրքրություն այն պատճառով, որ երիտասարդ հասակում՝ 957 թվականին, նրա հայրենիք Տուսայի սամանյանական տիրակալներից մեկը հանձնաժողով էր ստեղծել, որպեսզի հին իրանական ասքերը փեհլեվաներեն լեզվից թարգմանվեին պարսկերեն: Դյուցազնական վիպերգության գոյությունը Իրանում կարող ենք նշել (ըստ «Ավեստայի» և հույն գրողների ցուցումներով) դեռևս Աքեմենյան ժամանակներից, սակայն Արշակյանների ժամանակներում նրանք չէին մոռացվել։ Սասանյանների ժամանակաշրջանում որոշ դրվագներ սկսել էին մշակել ձեռագիր՝ փեհլեվաներեն լեզվով։ Այդ բնույթի մեզ հասած ամենահնագույն աշխատությունը կազմվել է 500 թվականից ոչ ուշ՝ «Զարիրի սխրագործությունների պատմական գիրք»[4]: Խոսրով I Անուշիրվանի ժամանակ (531-579 թվականներ) հին իրանական արքաների մասին ասքերը՝ աասպելական շրջանից մինչ պատմական շրջանները, հավաքված են եղել մեկ պատմական պահոցում՝ «Հոդայ նամե»-ում (ավելի ճիշտ՝ փեհլեվաներեն «Հվատայ-նամակ» («Իշխանաց գիրք»), որը Սասանյան վերջին արքա Եզդիգերդի ժամանակ, ոչ ուշ 636 թվականից, նորից մշակման է ենթարկվել և հասել է Խոսրով II Փարվեզին՝ քուրմի և մի իշխանավորի միջոցով։

Աբբասյան խալիֆաների ժամանակ, VIII դարի կեսերին, պարսիկ Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆան՝ «Քալիլա և Դիմնա»-ի հայտնի թարգմանիչը, «Հոդայ նամե»-ն փեհլեվաներան լեզվից թարգմանեց արաբերեն, որից հետո այն դարձավ հասանելի ամբողջ մուսուլմանական աշխարհին (մինչ մեզ ալ Մուկաֆֆաի թարգմանությունը չի հասել, բայց ընդարձակ քաղվածքներ նրանից արվել են արաբ պատմաբան Թաբարիի կողմից (մահացել է 923 թվականին))[5]: Ալ Մուկաֆայի մահվանից հարյուր տարի անց, երբ Խորեզմով և Բուխարայով տիրակալում էին Սամանյանների դինաստիան, որը ցանկանում էր անկախ լինել Բաղդադյան խալիֆայությունից և ոգեշնչված ամբողջովին պարսկական ազգային ոգով, մի սամանյան իշխանավոր մտահոգվել էր Տուսի կառավարիչ Մուհամեդ Աբու Մանսուրի համար կազմել փեհլեվաներն լեզվից նորպարսկական (արձակ) թարգմանություն սասանյան «Իշխանաց գրքի» և այդ թարգմանությունը, կամ, ավելի շուտ, մշակումը՝ լրացված այլ փեհլեվաներեն գրքերից, Ֆիրդուսիի երիտասարդ տարիներին կատարվեց չորս զրադաշտականներից կազմված հանձնաժողովի կողմից 957-958 թվականներին՝ «Շահնամե» («Արքաների գիրք») անվանումով։ Սամանյանցիներին՝ քաղաքական և ազգային նպատակներից ելնելով, ցանկալի էր ունենալ այդ «Շահնամե»-ն նաև բանաստեղծական մշակմամբ։ Կրկին տիրակալության անցած սամանացի Նուխ II իբն Մանսուրի (976-997) հանձնարարությամբ այդ աշխատանքը հանձն առավ արքունական բանաստեղծ Դաղիղը՝ զրադաշտ ըստ կրոնի։ Նա հասցրեց կազմել մոտ հազար բանաստեղծություն ստեղծագործության միջնամասից (Գոշտասպի կողմից Իրանում զրադաշտականության ընդունման մասին), սակայն մահացավ այդ նույն տարոււմ և նրա հանձնարությունն էլ որոշեց իրագործել Ֆիրդուսին, ընդ որում, պահպանելով Դաղիղի պատրաստի հազար բանաստեղծությունները։ Ձեռք բերել նոր պարսկական արձակ բնօրինակը (որը, ըստ Ֆիրդուսիի ավելի ուշ կենսագիրների, մայրաքաղաքից հեռու շատ դժվար էր) թվում էր հեշտ գործ այն պատճառով, որ այն կազմվել էր հենց այդտեղ՝ Տուսայում, ընդամենը քսան տարի առաջ։

Սկզբնական շրջանում Ֆիրդուսին աշխատում էր մասերով՝ իր հայրենի Տուսայում, բայց, երբ նա դարձավ վաթսունն անց, նա փութաջանությամբ աշխատանքի անցավ՝ տեղափոխվեց սամանյան իշխանավոր Ահմեդի մոտ Խալենջան (Իսպահանից ոչ շատ հեռու) և այսպիսով, քսանհինգ տարի անց, 999 թվականին, չափածո «Շահնամե»-ն պատրաստ էր և մատուցվեց Ահմեդին։ Ֆիրդուսին նրանից առատաձեռն նվեր ստացավ և գտավ մի քանի այլ հովանավորներ սամանյան գործիչների մեջ, սակայն հենց նույն 999 թվականին Խորեզմը գրավվեց թուրք տիրակալ Մահմուդ Ղազնևիի կողմից և Ֆիրդուսիի նյութական վիճակը վատթարացավ։ Տասնմեկ տարի անց (1010 թվականին), նորից վերամշակելով իր «Շահնամե»-ն, Ֆիրդուսին նրանով ուղևորվեց Ղազնևի՝ Մահմուդի մոտ, որի արքունիքում բնակվում էին բազմաթիվ բանաստեղծ-ներբողագիրներ։ Որպես արդեն հայտնի բանաստեղծ, Ֆիրդուսին հույս ուներ Մահմուդին ձոնելով «Շահնամե»-ն ստանալ շավ պարգևատրություն։ Մահմուդը պարսկերեն գիտեր այնքան, որպեսզի հասկանար ներբողները (իսկ Ֆիրդուսին ոչինչ չխնայեց), բայց «Շահնամե»-ն նրա համար, բոլոր առումներով, անհետաքրքիր էր, նրա բանաստեղծական արժանիքները նա գնահատել ի վիճակի չէր, հարուստ հեթանոսները նրան՝ սունիտին, միայն կարող էին գարշելի լինել, գարշելի էր նաև հեղինակն ինքը՝ հերետիկոսը (Ֆիրդուսին շիա էր)։ Պարսկական ազգային ոգին, որը տարածվում էր «Շահնամե»-ից, թուրքի համար օտար էր, իսկ Իրանի գովերգված հաղթական պայքարը Թուրանի դեմ նրա մոտ կարող էին առաջացնել լրիվ թշնամական զգացմունքներ, այդ պատճառով Ֆիրդուսիի կողմից գովերգված Մահմուդի առատաձեռնությունը, որը Ֆիրդուսիի կողմից տեղադրվեցին «Շահնամե»-ում, չէին վերաբերվում Մահմուդին, իսկ երբ վերջինս Ֆիրդուսիին պարգևատրեց, ապա դա շատ փոքր գումար էր, որը 76-ամյա ծերունուն, որպես կյանքի միջոց, ոչ մի կերպ չէր կարող բավարարել։ Նախանձողների միջոցով Մահմուդին հասավ, որ Ֆիրդուսին գոհ չէ վարձատրությունից և նա սպառնաց նրան փղերով ոտնակոխ անել, դրա համար բավարար էր միայն այն, որ Ֆիրդուսին հերետիկոս էր։ Ֆիրդուսին Ղազնևից փախավ Հերաթ և, որպես նախաբան «Շահնամե»-ին, գրեց երգիծանք սուլթանի մասին, որում միապետին խորհուրդ էր տալիս վախենալ գրողի կայծակնային բանաստեղծությունից, հաստատապես պնդում էր, որ ընդմիշտ կմնա շիա, ծաղրում էր գումարը, որը ստացել էր Մահմուդից՝ իր 60000 երկտողի դիմաց («մեկ անգամ գարեջուր խմել» - ծաղրանքով նշում էր նա) և «ի՞նչ սպասել ստրուկի որդուց - ավելացնում էր նա - ծառայի որդին, եթե նույնիսկ արքա դառնա, միևնույն է ծառայի բնությունից չի բաժանվի»: Սակայն այդ երգիծանքը «Շահնամե»-ի բաղկացուցիչ մաս չդարձավ, քանի որ թաբարիստանական իշխան Իսպեխբեդ Շահրիյարը (իրանական արքայական տոհմից), որի մոտ էր ուղևորվել Ֆիրդուսին կես տարի Հերաթում գտնվելուց հետո և որը ընդունում էր Մահմուդի գերագույն իշխանությունը, վախենում էր, որ երգիծանքի մասին լուրը կհասնի սուլթանին։ Նա Ֆիրդուսիին վճարեց (այդպես էին հայտնել Արուզիին) 00000 դիրհեմ՝ այսինքն 000 դիրհեմ երգիծանքի յուրաքանչյուր բանաստեղծության համար և հեղինակը նրանք հանեց։ Այսպիսով երգիծանքը Մահմուդին անհայտ մնաց, սակայն Իսպեխբեդը՝ հարգանք տածելով հանրահայտ բանաստեղծի տաղանդի նկատմամբ, ամաչեց նրան երկար պահել իր մոտ և Ֆիրդուսին ապաստան գտավ բուիդ Բախ ադ-Դավլեի, նրա որդու և ժառանգ (02 թվականից) Սուլթան ադ-Դավլեի մոտ, որոնք հանդիսանում էին անկախ իշխաններ Պարսկաստանի արևմտյան կեսի և չնայած դավանում էին շիա, լիակատար ենթակայության տակ էին պահում նույնիսկ սունիտների առաջնորդին՝ Բաղդադի խալիֆային: Ֆիրդուսին բուիդյան սուլթանին նվիրեց ծավալուն ռոմանտիկ պոեմ՝ «Յուսուֆ և Զուլեյխա», որկ հիմնված էր Յուսուֆի (Իոսիֆ) մասին բիբլիական առասպելի վրա, որը, չնայած հեղինակի պատկառելի տարիքին, այնուամենայնիվ առանձնանում է ոգեշնչությամբ՝ գուցե այն սևագրվել էր նրա կողմից երիտասարդ տարիներին[6]: Այս պոեմում բանաստեղծը հրաժարվում է իր անմահ «Շատնամե»-ից՝ նրա բոլոր առասպելները արքաների մասին անվանելով սուտ։

Թափառականը այդ ժամանակ կորցրեց իր միակ որդուն։ Ֆիրդուսին դժգոհ մնաց բուիդական ընդունելիությունից թե ուղղակի թախծեց անսովոր կլիմատի և Իրաքի միջավայրից, բայց նա վերադարձավ հայրենի Տուսա։ Շուտով, 1020 թվականի հետո, նա մահանում է և, քանի որ հոգևորականությունը հրաժարվում է նրան հուղարկավորել ընդհանուր մուսուլմանական գերեզմանոցում, ապա նրան հուղարկավորում են քաղաքի մոտ[7]: Ավանդությունը, որը կա նաև Արուզիայի մոտ, հայտնում է, որ Ֆիրդուսիի մահվանից քիչ առաջ սուլթան Մահմուդը պատահականորեն՝ պալատականներից մեկից, լսում է «Շահնամե»-ի արտահայտիչ բանաստեղծություններից մեկը և հետաքրքրվում է հեղինակի մասին, իմանում է, որ այդ բանաստեղծությունը Մահմուդին նվիրված հանրահայտ Ֆիրդուսիի «Արքաների գրքից» է, որը այժմ Տուսայում է և ապրում է աղքատության մեջ։ Մահմուդը, որը իր մասին երգիծանքի մասին ոչինչ չգիտեր, կարող էր ենթադրել, որ «Արքաների գիրք»-ով հանրահայտ է ամբողջ Իրանում և նրա անունը, այդ պատջառով կարելի է հավատալ ավանդույթին, որ նա անմիջապես կարգադրել է Ֆիրդուսիին Տուս ուղարկել հարուստ պարգև (60000 արծաթե դիրհեմ՝ ըստ Արուզիի, 60000 ոսկեդրամ՝ ըստ ավելի ուշ տեղեկությունների)։ Իսկ Ֆիրդուսին, որոշ ժամանակ առաջ, քայլելով շուկայում, լսում է թե ինչպես է մի երեխա երգում նրա երգիծական բանաստեղծություններից մեկը. «Եթե Մահմուդը լիներ արքայական տոհմից, ապա նա իմ գլուխը կզարդարեր արքայական թագով»: Ծերունին բացականչում է և անզգա ընկնում, նրան տուն են տանում և նա մահանում է։ Այդ նույն ժամանակ, երբ քաղաքի դարպասներից մեկով թաղման համար դուրս էին հանում նրա դին, քաղաքի մյուս դարպասներից մեկով խաղախ էին մտնում Մահմուդի ընծաներով բեռնված ուղտերը։ «Դժվար թե իրականում այդ ամենը տեղի էր ունենում նույն կերպ», - ասում է Նյոլդեկը («Grundriss», II հատոր, 58 էջ), «սակայն առասպելը այնքան պոետիկ է, որ ցանկալի չէ այն կասկածանքի ենթարկել», - նշում է Պ. Հորնը («Gesch. d. pers. Litt»., 85 էջ)։

Ստեղծագործության վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շահնամե»-ի պատմական վերլուծությունը և նրա համեմատությունը «Ավեստա»-ի հետ կատարվել են Ֆրիդրիխ Շպիգելի կողմից[8]: Ընդ որում պազվում է, որ նույնիսկ «Շահնամե»-ի երկրորդական առասպելական կերպարները և մանրամասնությունները համընկնում են ոչ միայն «Ավեստա»-ին, այլ նաև հնդկական «Ռիգվեդա»-ին[9]: Խտացված, բայց բազմակողմանիորեն արված «Շահնամե»-ի վերլուծությունը պատմական, գեղարվեստական, փիլիսոփայական և հնագիտական կողմերից, նշելով թե ինչ է արվել նախկինում, կատարել է Թեոդոր Նյոլդեկը «Persische Studien»-ում[10] և վերջնականապես՝ «Das iranische Nationalepos»-ում[11]:

Պոեմի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական գրականությանը[12] Ֆիրդուսիի պոեմը մեծ առաջընթաց տվեց՝ այն ծնունդ տվեց այլ էպիկական ստեղծագործությունների անվերջանալի շարքի, ազդեցություն ունեցավ ոչ միայն հերոսական էպոսի այլ նաև ռոմանտիկականի (Նիզամի Գյանջև, Ջամի և այլ հետնորդներ ոչ միայն Պարսկաստանում, այլ նաև Թուրքիայում և այլ երկրներում), իր լիրիկական մասերով նախագուշակ է հանդիսացել դերվիշյան սուֆիստական պոեզիայի և պարսիկների մոտ դարերով մնացել է կատարյալ, անհասանելի բանաստեղծական նմուշ։

Մինչ օրս իրանցիները «Շահնամե»-ն դիտում են որպես իրենց մեծագույն ազգային ստեղծագործություն։ Հաճախ լրիվ անգրագետ պարսիկը անգիր գիտի «Շահնամե»-ից հատվածներ (ընդ որում նրա բոլոր հաղորդագրությունները ընդունվում են ոչ որպես առասպել, այլ պատմական իրականություն նույնիսկ գրագետ մարդկանց կողմից)։ Բացի հետաքրքրաշարժությունը, գեղարվեստական և ազգային բովանդակությունը, բոլորին դյութում է նաև Ֆիրդուսիի լեզուն՝ համարյա զուրկ արաբությունից, որով ողողված է հետագա պարսկական խոսքը։ Բացի այդ, «Շահնամե»-ին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են հինռուսական գրագրության և բիլինաների պոեզիայի հետազոտողները։ Ռուսական սիրելի պարզաճաշակ «Երուսլան Լազարևիչ» հեքիաթը փոխ է առնված «Շահնամե»-ից՝ Երուսլանը Ռուստամն է, Լազարը՝ Զալ Զարը, Կիրկոուսը՝ Քեյ Քավուսը։ Մանրամասն համամատությունը կատարել է Վ. Վ. Ստասովը (Երկերի հավաքածու, III հատոր, 948 էջ, 894 թվական), հնագույն տեքստը (XVII դար) հրատարակվել է Ն. Ի. Կոստոմարովի կողմից «Հնավույն ռուսական գրականության հուշառձանները» աշխատության II հատորում (Սանկտ Պետերբուրգ, 1860 թվական, էջ 325-339), իսկ XVIII դարի ձեռագրի հիման վրա՝ Ն. Ս. Տիխոմիրովի նրա «Ռուսական գրականության տարեգրությունը»(1859 թվական, II հատոր, IV գիրք, II բաժին, էջ 0-28) աշխատությունում։ «Շահնամե»-ին մոտ է նաև «Արքա Շախաիշի տասներկու երազները» ասքը, որի ծագումը բացահայտված չէ[13]: Վ. Ֆ. Միլլերը իր «Էքսկուրս ռուսական էպոսի շրջան» ում (Մոսկվա, 1892 թվական, «Русская мысль» и «Этнографическое обозрение») փոռձում է ապացուցել, որ իրանական ավանդույթների Կովկասի միջով բանավոր ճանապարհով փոխանցումը մեծ ազդեցություն են ունեցել ռուսական բիլինաների վրա և, որ Իլյա Մուրոմեցը նույն ինքը Ռուստամն է։ Ակադեմիական գրախոսականը (պրոֆեսոր Ն. Պ. Դաշկևիչ, 1895 թվական) այդ տեսությանը բացասական վերաբերմունք ունեցավ և ինքը՝ հեղինակն էլ, շուտով, չպնդեց և «Ռուսական ազգային գրականության ակնարկներ»-ում (Մոսկվա, 897 թվական) համեմատական ֆոլկլորային հետազոտությունները անվանեց «դաշտում քամու որս»: Թվում է միայն Իլյաի և որդու մարտում նա դեռևս հակված է նկատել Ռուստամի մասին ասքին։ Սակայն ակադեմիկ Ի. Վ. Յագիչը («Arch. f. slavische Philologie», XIX հատոր, էջ 305) գտնում է, որ Դաշկևիչի առարկումներից հետո էլ չի կարելի լիովին բացառել Արևելքի ազդեցությունը ռուսական բիլինաների վրա։ Նույնպես «Շահնամե»-ն արձագանք է գտնում Կովկասի ժողովուրդների ազգային ֆոլկլորի ավանդույթների վրա։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շահնամե»-ի թարգմանություններն առկա են համարյա բոլոր մուսուլմանական և մասամբ այլ արևելյան լեզուներով (օրինակ հայերեն, վրացերեն)։ Գիտական տեսանկյունից առավել հետաքրքիր է պարսկերեն տեքստի ալ-Բանդարի Իսպահանցու արաբերեն թարգմանությունը (218-227 թվականներ, ձեռագիրը պահվում է Փարիզում և Բեռլինում)։ Աբդուլ Կադիր Բաղդատցու «Շահնամե»-ի պարսկա-թուրքական հատուկ բառարանը հրատարակվել է XIX դարի վերջին՝ ակադեմիկոս Կարլ Հենրիխի Զալեմանի կողմից Սանկտ Պետերբուրգում: Անգլերեն կրճատ թարգմանությունը՝ արձակ և չափածո, կատարվել է Ջեյմս Աթկինսոնի կողմից (Լոնդոն, 1832 թվական)։ Ֆրանսերեն արձակ թարգմանությունը՝ Ժ. Մոլի կողմից (Փարիզ, 1838-1878 թվականներ)։ Գերմաներեն հատընտիր բանաստեղծական թարգմանություը կատարվել է Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակի կողմից «Heldensagen v. F.» (Բեռլին, 1865 թվական) և գեղարվեստական և ճշգրիտ թարգմանությունը Ֆրիդրիխ Ռյուկերտի՝ «Königsbuch» (հետմահու, Բեռլին, 1890 թվական), բայց սահմանափակված միայն հերոսական դարաշրջանով և «Rustem und Sohrab» (Էրլանգեն, 1838 թվական)՝ ոչ թե թարգմանություն այլ ազատ վերափոխում։ Իտալերեն ազատ բանաստեղծական թարգմանությունը՝ Ի. Պիցցի (Թուրին, 1886-1888 թվականներ)։

Վ. Ա. Ժուկովսկին XIX դարում ստեղծեց Ռյուկերտի ազատ վերափոխման «ազատ նմանակումը»՝ «Ռուստեմ և Զորաբ» անվանումով։ Ռուստեմի (Ռուստամ) վրա Ժուկովսկին տեղափոխեց ռուս դյուցազուն Սվյատոգորի հատկանիշները, որը թաղված է գետնի մեջ, քանի որ նա «ծանր է ուժից, ինչպես ծանր բեռից»: Նաև փոքրիկ հատված «Շահնամե»-ից՝ «Իրեջի մահը», և առանձին հատվածներ պոեմից ռուսերեն լեզվով թարգմանվել են կնյազ Դ. Ցերտելևի կողմից, որոնք հրատարակվել են «Ռուսսկի վեստնիկ»-ում (1885 թվական, № 2)։ XX դարում պոեմը ռուսերեն լեզվով թարգմանել է Ս. Ի. Սոկոլովը (1905 թվական)։

Ձեռագրեր և հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհամար քանակի ձեռագրերից (հիմնականում նրանք հագեցած են մանրանկարչություններով) ամենահինը թվագրված է XIII և XIV դարերով: Բնօրինակի դասական հրատարակություններն են.

  1. Լոմզդենի (Կալկաթա, 1811 թվական)
  2. Թյորներ Մեկենի (Մական; Կալկաթա, 1829 թվական), հիմնված մասամբ Լոմզդենի նյութերի վրա։ Այն, երբեմն մանր փոփոխություններով, պարսիկների կողմից վերահրատարակվել է Բոմբեյում (1862 թվական, 1872 թվական), Թեհրանում (1847 թվական, 1867 թվական, 1879 թվական), Թավրիզում (1875 թվական) և այլն։
  3. Ավելի ընդարձակ ձեռագրային նյութերի վրա հիմնված Մոլյաի (Jules Mohl, Փարիզ, 1838-1878 թվականներ)։ Շքեղ հրատարակություն, հսկայական ծավալով և ծանրությամբ։
  4. Լավագույնը ճանաչված, հիմնված Մոլյաի տեքստի վրա, նշելով Մեկենի հակասությունները, «Liber regum» լատիներեն անվանումով՝ Vullers-ի հրատարությունը (հատորներ I-IV, Լեյդեն, 1877 թվականից)։

Ռուսերենով Ֆիրդուսիի և «Շահնամե»-ի մասին սկզբում հայտնվեցին փոքրիկ ակնարկներ՝ հիմնված արտասահմանյան (համարյա բացառապես ֆրանսիական) հոդվածների և գրքերի վրա։ Ինքնուրույն աշխատանքներ.

  1. Միրզա Կազիմ-բեկ - «Պարսիկների դիցաբանությունը ըստ Ֆիրդուսիի» («Северное обозрение», 1848 թվական, հատոր III,էջ -2)
  2. Ս. Նազարյանց - «Աբդուլ Ղազիմ Ֆիրդուսի: Կարճ դիտարկումներ պարսկական պոեզիայի պատմությամ՝ մինչ XV դարի ավարտը» («Учёные записки Императорского Казанского университета», 1849 թվական)
  3. Ի. Զինովև - «Իրանի դյուցազնական ասքեր» (թեզ, Սանկտ Պետերբուրգ, 1855 թվական)
  4. «Սկզբնապես պարսկական էպոսի ծագման և աստիճանական զարվացման մասին» («Киевские университетские известия», 1867 թվական, № 5, էջ -)
  5. Բարոն Վ. Ռոզեն - ««Հոդայ նամե»-ի արաբական թարգմանությունների մասին» («Восточные заметки» հավաքածուում, Սանկտ Պետերբուրգ, 1895 թվական)
  6. Պրոֆեսոր Վ. Ժուկովսկի - «Ռուստեմի մուսուլմանությունը» («Живая старина», 1892 թվական, գիրք IV) և «Ֆիրդուսիի գերեզմանը» («Записки Восточного отдела», հատոր VI)։

«Շահնամե»-ի առաջին գիտական հրատարակությունը՝ հիմնված ժամանակակից տեքստային մեթոդներին, մշակված Բերտելսի կողմից, հնագույն ձեռագրերի (XIII-XIV դարեր) ներգրագմամբ, իրականացվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Արևելագիտության Ինստիտուտի կողմից (9 հատոր, 1960-1971 թվականներ)։ 1971 թվականին նույն տեքստը՝ նոր խմբագրմամբ, վերահրատարակվել է Թեհրանում:

Մանրանկարներ հրատարակություններից[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Պարսկերեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Շահնամե

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iran. British Institute of Persian Studies, 2006. Vol. 44. Page 32.
  2. Российское информационное агентство Iran.news
  3. http://www.litmir.me Պոեմի էլեկտրոնային տարբերակը ռուսերեն լեզվով
  4. См.: Geiger, «Das Yâtkar-i Zarîrân und sein Verhältniss zum Shah-name» в «Sitz.-Berichte d. bayer. Acad., phil.-hist. Cl.», 890, 243 и след.
  5. Нем. пер. Нельдеке, «Gesch. der Perser und Araber zur Zeit der Sasaniden», Лейд., 1879, XXVIII+509; ср. бар. В. Р. Розен, «Об арабских переводах Ходай-нâме», в «Вост. заметках», СПб., 895
  6. Критическое издание Г. Эте в серии «Anecdota Oxoniensia, Clarendon Press» - 1895 и след.; статья Эте - в «Трудах VII конгресса ориенталистов», Вена, 1889; там же помещены «Uebersetzungsproben» Шлехты-Вшегрда, его же - в «Z. D. Morg. Ges.», т. 4, стр. 577-599 и его же полный стихотворный перевод - Вена, 1889; об источниках «Юсуф и Зулейха» см. М. Грюнбаум в «Z.D.M.G.», т. 43, стр. -29; т. 44, стр. 445-477
  7. В VI томе «Записок Восточного отдела Императорского русского археологического общества» профессор В. А. Жуковский напечатал описание и снимок могилы Фирдоуси, которую он посетил
  8. «Eranische Alterthumskunde», том I, Лейпциг, 1871, откуда краткое изложение у А. Н. Веселовского в диссертации «Славянские сказания о Соломоне и Китоврасе и западные легенды о Морольфе и Мерлине», СПб., 872; «Arische Studien», 1874, 0 и след.; статья в «Z.D.M.G.», том 45, стр. 87 сл.; замечания Нельдеке - «Z.D.M.G.», том 32, стр. 570 сл.
  9. Жам Дармстетер, «Etudes iraniennes», том II, Париж, 1883, стр. 23, 227; Теодор Нёльдеке - о наилучшем арийском стрелке, «Z.D.М.G.», том 35, стр. 445 и сл.
  10. «Sitz.-Ber. d. Wiener Akademie, phil.-hist. Cl.», том 26, 892
  11. Страсбург, 895; оттиск из II тома «Grundr. d. ir. Phil.»
  12. О лирике в поэме Фирдоуси см. Г. Эте, «F. als Lyriker», в мюнхенских «Sitz.-ber.» (1872, стр. 275-304; 1873, стр. 623-653; замечания Нёльдеке в «Pers. Stud.» II, 4, 34 и т. д. и во II томе «Grundriss» (стр. 229-23); Ч. Пиккеринг, «F.'s lyrical poetry» - в «Nat. Review», 1890, февраль.
  13. см. пересказ Сухомлинова «О преданиях в древнерусской летописи» («Основа», 1861, июнь, стр. 54-56); Веселовский, а) «Sagenstoffe aus dem Kandjur» (в «Russische Revue»,1 876, вып: III, стр. 29-299); б) изд. по рук. XV в. в прилож. к XXXIV т. «Зап. Имп. акад. наук» (1879, 2); в) в «Ист. русск. слов.» Галахова (т. I, 1894, стр. 43); г) в разборе книги Гастера, «Журнал Министерства народного просвещения» (1888, март, 230-232); д) «Разыскания в области русского духовного стиха» (1891), «Сборник Отделения русского языка и словесности Академии наук» (XLVI, гл. XII, стр. 6); е) «О подсолнечном царстве в былине» («Журн. Мин. нар. пр.», 878, апрель); Ольденбург, «Об источниках снов Шахаиши» («Журн. Мин. нар. пр.», 1892, т. 284, стр. 35-40); Пыпин, «Ист. русск. лит.» (СПб., 898, т. II, стр. 498-500).