Սիմուրգ
Սիմուրգ | |
---|---|
![]() | |
Տեսակ | legendary bird? և Դիցաբանական հիբրիդներ |
Երևի համընկնում է | Փյունիկ և huma bird? |
Վայր | Պարսկաստան |
Simurgh Վիքիպահեստում |
Սիմուրգ (պարսկերեն՝ سیمرغ sɪmorγ), պարսկական և իսլամական ավանդույթում գերբնական թռչուն, որը հաճախ համեմատվում է փյունիկի հետ[1]։
Համաձայն պարսկական առասպելների, Սիմուրգը բնակվում է Գիտելիքների ծառի վրա, որի ճյուղերին աճում են աշխարհի բոլոր սերմերը։ Երբ Սիմուրգը թռչում է ծառից, նրա առաջացրած տատանումները ցրում են այդ սերմերն աշխարհով մեկ՝ արժեքավոր բույսեր և բարեկեցություն բերելով մարդկությանը։ Ավելի ուշ Սիմուրգը բուն է դնում պարսկական սուրբ Ալբուրզ լեռան վրա, որն անհասանելի է ցանկացած մագլցողի համար։
Համաձայն լեգենդների, Սիմուրգն այնքան հին էակ է, որ հասցրել է աշխարհի վերջը վերապրել երեք անգամ։ Այդ ժամանակի ընթացքում, Սիմուրգը կարողացել է այնքան բան սովորել, որ տիրապետում է բոլոր տեսակի և բոլոր ժամանակների գիտելիքներին։
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմուրգը պատկերվում էր սիրամարգի պոչով, շան գլխով, ու ձկան թեփուկներով պատված թռչնի տեսքով, որոնք խորհրդանշում էին նրա կապը բնության երեք էլեմենտների ՝ ջրի, օդի և հողի հետ[2]։