Դիցաբանական հիբրիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սֆինքսը՝ Գիզայում: Երկրի վրա պահպանված ամենահին մոնումենտալ քանդակ, մ.թ.ա 2575-2465թթ.:

Դիցաբանական հիբրիդներ[1], երկձև, բազմաձև[2] [3]արարածներ, որոնք առասպելների, հեքիաթների, լեգենդների գործող անձինք են, իրենց կերպարում ընդգրկում են տարբեր արարածների բնորոշ գծեր[4]։ Հայտնի են գրեթե բոլոր հին և ավանդական մշակույթներում[5][6][7]։ Պոլիմորֆ (բազմաձև) կերպարներում մարդկային ֆանտազիան միավորել է կենդանիների կարևոր գծեր՝ ստեղծելով բազմաթիվ երևակայական արարածներ: Այդպիսի արարածների բնակատեղին նշմարվում է դժվարամատչելի, քաղաքակրթությունից հեռու վայրերում՝ անապատներ, սարերի գագաթներ, անտառներ, ծովեր և այլն[8][9]:

Դիցաբանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու գլխով և թևավոր ցլի մարմնով ասորեկան լամասու, որը հայտնի են նաև շեդու անունով: Արձանը գտնվում է Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտում, նոր-ասորական շրջան, մոտ մ.թ.ա. 721-705 թվականներ:

Կես-մարդ կես-կենդանիների նկարները հաճախ հանդիպում են նախնադարյան ժողովուրդների մշակույթներում[10]: Միջագետքում ստեղծվել են շատ պոլիմորֆ կենդանիներ: Դրանց ստեղծման համար հաճախ օգտագործվել են՝ առյուծի գլուխը կամ ճիրանը, թունավոր օձերի գլուխը կամ պոչը, գիշատիչ թռչունների տարբեր ատրիբուտներ: Միջագետքյան դիցաբանության մեջ հայտնի են առյուծի և գիշատիչ թռչնի, այլ կենդանու և մարդու հիբրիդներ: Առկա են նաև թևեր ունեցող կենտավրոսների պատկերներ: Պալիմորֆ արարածների համար՝ ովքեր քայլել են 2 կամ 4 ոտքի վրա, գոյություն են ունեցել տարանջատման տարբեր տերմրմիններ: Հին Եգիպտոսում եղել են՝ մարդու գլխով առյուծի (երբեմն՝ բազեի կամ խոյի) կերպարներ . սֆինքս, որը միավորել է՝ կոկորդիլոսի, առյուծի և գետաձիու գծեր: Եգիպտական աստվածները հաճախ ներկայացել են որպես՝ մարդու և կենդանիների հիբրիդներ․ Թոթը՝ իբիսի գլխով, Հաթորը՝ կովի գլխով, Խնումը և Հերշաֆը՝ խոյի գլխով, Սեբեկը՝ կոկորդիլոսի գլխով, Անուբիսը՝ շնագայլի գլխով, Հորը՝ ճուռակի գլխով: Փարավոնները նաև պատկերվում էին մարդկանց գլխով կենդանիների (բազե, օձ, առյուծ) տեսքով:

Հին հունական դիցաբանության մեջ շատ են եղել մարդկանց և կենդանիների հիբրիդներ․ մարդ-ձիեր՝ կենտավրոսներ, ցուլի գլխով մարդ՝ մինոտավրոս, այծի նման արարածներ՝ սատիրներ և սիլինուսներ, օձանման գիգանտներ, օձավարս գորգոններ, շան գլխով մարդիկ, արծվառյուծներ՝ առյուծի իրանով և գիշատիչ թռչնի գլխով, արծվի թևերով և ճանկերով, հաճախ նաև՝ պոզերով, որոնք հույների մոտ դարձել են թևավոր սֆինքսներ, կես թռչուն-կես կին կամ կես ձուկ-կես կին սիրեններ, թևավոր ձի՝ պեգաս: Հունական դիցաբանությանը բնորոշ է, որ բազմաձև արարածի մատ որքան շատ են մարդկային հատկանիշները, այնքան նա լավ է վերաբերվում մարդկանց: Հունական շատ կերպարներ անցել են հռոմեական դիցաբանություն, և հետագայում տարածվել ամբողջ Եվրոպայում:

Արծվառյուծ: Մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսի մոզաիկ հատակ:

Արևմտյան սեմիտական դիցաբանության մեջ եղել են հետևյալ պոլիմորֆ արարածները․ կնոջ և տղամարդու տեսքով, թևավոր մարդակերպ արարածներ, մարդանման արարածներ՝ ճուռակի և այծի գլխով, սֆինքսներ, գրիֆոններ, պոզավոր արարածներ[11]: Հնդկական դիցաբանության մեջ կա փղի գլխով աստված՝ Գանեշան: Միջնադարում թևավոր գիշատիչների կերպարները տարածված են եղել՝ Միջին Արևելքում, Կովկասում, Բյուզանդական կայսրությունում, Կիևյան Ռուսիայում, Արևմտյան Եվրոպայում: Երբեմն այդ կերպարը լրացվում էր ձկան պոչով, այդպիսով՝ համադրելով երեք տարրերը: Մարդու և տարբեր տեսակի կենդանիների հիբրիդները Միջնադարում հաճախ օգտագործվել են դևերի պատկերավորման նպատակով: Դրանք եղել են՝ վարազի, հորթի, այծի, կապիկի, գայլի, կատվի, արջի, ագռավի և այլ կենդանիների հիբրիդներ[12]:

Սլավոնական դիցաբանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Քրիստոֆերի ռուսական սրբապատկեր: XVIII դար

Լեհական դիցաբանությունում կար՝ մարդու մարմնով գորտ, թևավոր դոդոշ և մորթի ունեցող ձուկ: Ռուսներն ունեին՝ իժ օձ, որն ուներ կտուց և կնճիթ: Սերբերի մոտ կար օձի և թռչնի հիբրիդներ: Սլավոնական բանահյուսությունում նաև հիշատակվում է՝ թռչուն-աղջիկը, հազարան բլբուլը, մարդու դեմքով առյուծը և այլն[13]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гибриды в мифологии // Гибридные формы в славянских культурах / Институт славяноведения РАН. — М., 2014. — 464 с
  2. Ремпель Л. И. Диморфные существа; Полиморфные существа // Цепь времен. Вековые образы и бродячие сюжеты в традиционном искусстве Средней Азии. — Ташкент: Изд-во литературы и искусства им. Гафура Гуляма, 1987. — 192 с. — 3000 экз
  3. Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем и средневековом искусстве // Историко-культурное наследие Северной Азии: итоги и перспективы изучения на рубеже тысячелетий. — Барнаул, 2001. — С. 454—456
  4. Белова О. В. Полулюди // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 2009. — Т. 4: П (Переправа через воду) — С (Сито). — С. 156-159. — ISBN 5-7133-0703-4, 978-5-7133-1312-8.
  5. Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем и средневековом искусстве // Историко-культурное наследие Северной Азии: итоги и перспективы изучения на рубеже тысячелетий. — Барнаул, 2001. — С. 454—456
  6. Posthumus L. Hybrid monsters in the Classical World: the nature and function of hybrid monsters in Greek mythology, literature and art : дис. — Stellenbosch: University of Stellenbosch (англ.)русск., 2011. (англ.)
  7. Pires B. Anatomy and grafts — From Ancient Myths, to Modern Reality / Pires M. A., Casal D., Arrobas da Silva F., Ritto I C., Furtado I A., Pais D., Goyri ONeill J E. / Nova Medical School, Universidade Nova de Lisboa, Portuguese Anatomical Society, (AAP/SAP), Portugal. (англ.)
  8. Белова О. В. Полулюди // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 2009. — Т. 4: П (Переправа через воду) — С (Сито). — С. 156-159. — ISBN 5-7133-0703-4, 978-5-7133-1312-8.
  9. Posthumus L. Hybrid monsters in the Classical World: the nature and function of hybrid monsters in Greek mythology, literature and art : дис. — Stellenbosch: University of Stellenbosch (англ.)русск., 2011. (англ.)
  10. Pires B. Anatomy and grafts — From Ancient Myths, to Modern Reality [1][2] / Pires M. A., Casal D., Arrobas da Silva F., Ritto I C., Furtado I A., Pais D., Goyri ONeill J E. / Nova Medical School, Universidade Nova de Lisboa, Portuguese Anatomical Society, (AAP/SAP), Portugal. (англ.)
  11. Frey-Anthes H. Mischwesen. Wissenschaftliche Bibellexikon (WiBiLex) (нем.)русск.. Deutsche Bibelgesellschaft (нем.)русск. (08.2007). Проверено 28 декабря 2015. (нем.)
  12. Ковригина И. В. Гибридность как свойство демонического (на примере иконографической традиции позднего Средневековья) // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского. — 2013. — №. 3-1. — С. 279—285. ISSN 1993—1778
  13. Гура А. В. Животные // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 1999. — Т. 2: Д (Давать) — К (Крошки). — С. 219.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белова О. В. Представление о монстрах-полулюдях в народной традиции славян // Миф в культуре: человек — не-человек / Ред. Л. А. Софронова, Л. Н. Титова. — М.: Индрик, 2000. — С. 47—57.
  • Белова О. В. Полулюди // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 2009. — Т. 4: П (Переправа через воду) — С (Сито). — С. 156—159.
  • Гибриды в мифологии // Гибридные формы в славянских культурах / Институт славяноведения РАН. — М., 2014. — 464 с
  • Ковригина И. В. Гибридность как свойство демонического (на примере иконографической традиции позднего Средневековья) // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского. — 2013. — №. 3-1. — С. 279—285
  • Ремпель Л. И. Диморфные существа; Полиморфные существа // Цепь времен. Вековые образы и бродячие сюжеты в традиционном искусстве Средней Азии. — Ташкент: Изд-во литературы и искусства им. Гафура Гуляма, 1987. — 192 с. — 3000 экз.
  • Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем и средневековом искусстве // Историко-культурное наследие Северной Азии: итоги и перспективы изучения на рубеже тысячелетий. — Барнаул, 2001. — С. 454—456.
  • Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем искусстве Алтая (эпоха раннего железа). Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических наук. — Барнаул, 2004. — 23 с.
  • Becker V. Rinder, Schweine, Mischwesen. Zoomorphe Funde der westlichen Linearbandkeramik //Zwischen Mosel und Morava. Neue Angaben und Forschungen zur Vor-und Frühgeschichte Mitteleuropas. Hrsg.: R. Gleser. SaStuMA. — 2007. — Т. 11. — С. 9-65. (нем.)
  • Nash H. Judgment of the humanness/animality of mythological hybrid (part-human, part-animal) figures // The Journal of Social Psychology (англ.)русск.. — 1974. — Т. 92. — №. 1. — P. 91-102.
  • Unger E. Mischwesen. Vorderasien // Reallexikon der Vorgeschichte. — 1927. — Т. 8. — С. 195—216.
  • Wiggermann F. A. M. Mischwesen // Reallexikon der Assyriologie und Vorderasiatischen Archäologie. — 1994. — Т. 8. — С. 222—244.
  • Winkler-Horacek L. Mischwesen und Tierfries in der archaischen Vasenmalerei von Korinth //Gegenwelten zu den Kulturen Griechenlands und Roms in der Antike (Munich/Leipzig). — 2000. — С. 217-44.