Փյունիկ (դիցաբանական)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փյունիկ (այլ կիրառումներ)

Փյունիկ, ֆենիքս (հունարեն՝ φοίνιξ), հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է։ Իբր ապրում է 500[1] (ըստ այլ տարբերակների՝ 1460 կամ 12954) տարի, ունի արծվի տեսք, ոսկեկարմրի ու կրակի գուներանգներ։ Կանխազգալով իր վախճանը՝ իբր փյունիկը ինքնակիզվում է բուրավետ խոտերով լեցուն բնում, որտեղ իր մոխրից իսկույն վերածնվում է նոր և երիտասարդ փյունիկ։ Ըստ այլ տարբերակի, փյունիկը մեռնում է՝ շնչելով խոտերի բույրը, բայց նրա սերմերից ծնվում է նոր թռչուն, որն իր հոր մարմինը տեղափոխում է Եգիպտոս, որտեղ նրան այրում են արևի քրմերը[2]։
Փյունիկը զինանշաններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փյունիկը զինանշաններում պատկերվում է կրակից հառնելու պահին։ Ելիզավետա I-ը և Շոտլանդիայի թագուհի Մարիան որպես խորհրդանիշ ընտրել էին փյունիկը։
- Պատկերասրահ
- Փյունիկը ճապոնական 10000 իեն թղթադրամի վրա
- Փյունիկը զինանշանի վրա
- Փյունիկ, մանկական գրքի ձևավորումից, հեղ․՝ Ֆրիդրիխ Բերտուխ
- Փյունիկ «Իրերի հատկությունների գրքից», 15րդ դարի ձեռագիր մատյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փյունիկ կատեգորիայում։ |

