Շոտլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդիա
Ալբա (Շոտլանդերեն)
Շոտլանդիա դրոշ
Դրոշ
Շոտլանդիա
Զինանշան
Նշանաբան՝
In My Defens God Me Defend (Շոտլանդերեն)
Իմ պաշտպանության մեջ Աստված ինձ պաշտպանի
Շոտլանդիա դիրքը
Մայրաքաղաք էդինբուրգ
55°57′N, 3°12′W
Ամենամեծ քաղաք Գլազգո
Պետական լեզուներ Անգլերեն
Շոտլանդերեն
Էթնիկ խմբեր  89% Շոտլանդացիներ, 7% Անգլիացիներ, Իռլանդացիներ, Վալիցիներ, 4% ուրիշ[1]
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Միապետ Եղիսաբեթ II
 -  Վարչապետ (Միացյալ Թագավորության) Դևիդ Քեմերոն
 -  Ջրային (%) 1.9%
Բնակչություն
 -  2010 նախահաշիվը 5,222,100² 
ՀՆԱ (ԳՀ) 2006 թ. գնահատում
 -  Ընդհանուր $ 194 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $ 39,680 
Դրամական միավոր Ֆունտ ստերլինգ (GBP)
Ժամային գոտի GMT (UTC0)
 -  Ամռանը (DST) BST (UTC+1)
Վերին մակարդակի ազգային դոմենն .uk³
Հեռախոսային կոդ +44

Շոտլանդիա (անգլ.՝ Scotland, գաել.՝ Alba), Մեծ Բրիտանիայի[2][3][4] վարչաքաղաքական մաս։ Գրավում է Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը և հարակից (Հեբրիդյան, Օրկնեյան և Շոտլանդական) կղզիները։ Եվրոպա մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով, Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցներով:

Շոտլանդիայի մայրաքաղաքն է Էդինբուրգը:

Շոտլանդիան իր անկախությունը ստացել է 1314 թվականին այն բանից հետո, երբ Ռոբերտ Բրյուսը պարտության մատնեց անգլիական բանակին Բաննոկբերնի (Bannockburn) ճակատամարտում։

Շոտլանդիայի թագավորությունը անկախ պետություն մնաց մինչև 1707 թվականի մայիսի 1-ը, որից հետո միության ակտով այն միացավ Անգլիային՝ ստեղծելով Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։ 1707 թվականից հետո առաջին անգամ 1999 թվականի հուլիսի 1-ին Շոտլանդիայում կրկին ձևավորվեց իր սեփական խորհրդարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շոտլանդիայի պատմություն
Stirlingcastle.jpg

Մեր թվարկությունից առաջ առաջին հարյուրամյակներում Շոտլանդիայի տարածքում սկսել են բնակություն հաստատել կելտական ցեղեր՝ պիկտերը, գելերը, մ. թ․ 5-րդ դարի վերջին - 6-րդ դարի սկզբին՝ սկոտները (այստեղից էլ՝ Շոտլանդիայի անվանումը, բառացի՝ սկոտների երկիր)։ Բրիտանիայի՝ անգլոսաքսոնական նվաճումների (5-6-րդ դարեր) ժամանակաշրջանում բրիտների զգալի մասը քշվել է Շոտլանդիա։

7-րդ դարում Շոտլանդիա են ներխուժել անգլերը։ 6-րդ դարում Շոտլանդիայում տարածվել է քրիստոնեությունը, որը նպաստել է ֆեոդալականացման պրոցեսի զարգացմանը, ծագել են առաջին պետական կազմավորումները, 11-րդ դարում ձևավորվել է շոտլանդական թագավորությունը։ 13-րդ դարի վերջից Անգլիան քանիցս փորձել է իրեն ենթարկել Շոտլանդիան, բայց հանդիպել է շոտլանդական ժողովրդի դիմադրությանը (անկախության պատերազմ 1296-1314), 1314 թվականին Բաննոքբեռնի մոտ շոտլանդացիները ջախջախել են անգլիական բանակը։ 16-րդ դարի կեսին, Ռեֆորմացիայի ընթացքում, ստեղծվել է պրեսբիտերական (երիցական) եկեղեցին։ 16-րդ դարում սկսել են ի հայտ գալ կապիտալիստական հարաբերություններ։

Edinburgh Castle from the south east.JPG

1603 թվականին անգլիական գահին Սայուարլոների շոտլանդական դինաստիայի հաստատումով Շոտլանդիան անձնական ունիայով միացել է Անգլիային։ 1650-1652 թվականին՝ Գանբարի և Վուստերի մոտ Օ․ Կրոմվեչի բանակի հաղթական ճակատամարտերից հետո բռնի միացվել է, իսկ 18-րդ դարի սկզբին (1707 թվականի ունիայով) Շոտլանդիան ամբողջությամբ միավորվել է Անգլիայի հետ (միացյալ թագավորությունը կոչվել է Մեծ Բրիտանիա)։

Շոտլանդիայի պառլամենտը (ձևավորվել էր 14-րդ դար) ցրվել է, բայց Շոտլանդիան իրավունք է ստացել ներկայացուցիչներ ունենալ անգլիական պառլամենտում, պահպանել ինքնուրույն պրեսբիտերական եկեղեցին։ Անգլիայի և Շոտլանդիայի բուրժուազիայի և հողատեր ազնվականության կողմից շոտլանդական գյուղացիության շահագործումը կապիտալի նախասկզբնական կուտակման աղբյուրներից մեկն է Մեծ Բրիտանիայում։ 18-րդ դարի վերջին սկսված արդյունաբերական հեղաշրջման հետևանքով Շոտլանդիան, Անգլիայի հետ միասին, դարձել է կապիտալիստական երկիր՝ բարձր զարգացած արդյունաբերությամբ, միևնույն ժամանակ հեղաշրջումը սնանկացրել է ժողովրդական զանգվածներին, և սկսվել է շուոլանդացիների տարագրությունը (19-րդ դարից- 20-րդ դարի 1-ին կեսին տարագրվել է ավելի քան 2 մլն շոտլանդացի)։

21-րդ դարում Շոտլանդիայում զարգացել է բանվորական շարժումը․ 1820 թվականին տեղի են ունեցել խոշոր գործադուլներ, բանվորները մասնակցել են չարտիստական շարժմանը։ Շոտլանդիայի առաջադեմ բանվորները մասնակցել են Առաջին Ինտերնացիոնալի գործունեությանը։ 1888 թվականին հիմնվել է Շոտլանդիայի բանվորական կուսակցությունը (ՇԲԿ), որը 1893 թվականին մտել է Անկախ բանվորական կուսակցության կազմի մեջ։

1897 թվականին ստեղծվել է Տրեդ-յունիոնների շոտլանդական կոնգրեսը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թափ է ստացել շովատյուարդների (բանվորների և ծառայողների ընտրովի ներկայացուցիչներ ձեռնարկություններում) շարժումը։ Շոտլանդիայի աշխատավորները հանդես են եկել ընդդեմ հակասովետական ինտերվենցիայի։ Շոտլանդիայի բանվորական շարժման մի շարք գործիչներ մասնակցել են Մեծ Բրիտանիայի կոմկուսի ստեղծմանը (1920

Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո արդյունաբերական նոր ճյուղերի զարգացումը իջեցրել է Շոլանդիայի համար ավանդական, հին արդյունաբերության ճյուղերի (տեքստիլ, քարածխի, նավաշինության) նշանակությունը, աճել է գործազրկությունը, տարագրությունը (2 անգամ)։ Շոտլանդիայի բանվորները շարունակում են մնալ անգլիական բանվորական շարժման առաջին շարքերում (նշանակալի են հանքափորների, նավաշինարարների, դոկերների գործադուլները 1950-1960-ական թվականներին) սերտորեն համագործակցում են խաղաղության համար պայքարողների հետ։

Զարգանում և ամրապնդվում են մշակութային և այլ կապերը Շոտլանդիայի և ԽՍՀՄ-ի միջև, որին նպաստում է 1945 թվականին ստեղծված «Շոտլանդիա-ԽՍՀՄ» ընկերությունը։ Շոտլանդիայի աշխատավորների իրավունքները պաշտպանում են շոտլանդական կոմունիստները, որոնց գլխավոր խնդիրն է Մեծ Բրիտանիայի բոլոր աշխատավորների համատեղ պայքարն ընդդեմ մոնոպոլիաների, հանուն դեմոկրատիայի և սոցիալիզմի։

Պետական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շոտլանդիայի խորհրդարան

Խորհրդարանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված մարմին է, որը կազմված է 129 անդամից։ Անդամները ընտրվում են խառը ընտրական համակարգի միջոցով՝ 4 տարի ժամկետով։ Արդյունքում, 73 անդամ, ներկայացնելով շրջանները, ընտրվում է ձայների մեծամասնությամբ ("մաժորիտար համակարգ") միամանդատային տարածքներում, իսկ մնացած 56 անդամները ընտրվում են ութ բազմամանդատ ընտրական տարածաշրջաններում (որոնց ամենը խորհրդարան է ուղարկում 7 պատգամավոր)[5]: Շոտլանդական խորհրդարանի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2011 թվականի մայիսի 5-ին։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շոտլանդիայի վարչական բաժանում

1996 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշեց, որ Շոտլանդիան պետք է բաժանվի 32 մարզերի։ Բաժանված է վարչական 9 շրջանի[6] և 3 կղզային տերիտորիաների։ Գլխավոր քաղաքը Էդինբուրգն է։

Աշխարհագրություն և բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածությունը 78,7 հազար քառակուսի կմ է, բնակչությունը 5,2 մլն (1974), հիմնականում՝ շոտլանդացիներ։ Ռելիեֆում գերիշխում են բարձրություններն ու լեռները՝ Հյուսիս-Շոտլանդական բարձրավանդակը (Բեն Նեիս լեռ, 1343 մ, ամենաբարձրը Մեծ Բրիտանիայում), Հարավ-Շոտլանդական բարձրությունը։ Նրանց միջև ընկած է Միջինշոտլանդական դաշտավայրը։ Կազմված է ստորին պալեոզոյի հրաբխածին և նետվածքային շերտախմբերից և դևոնյան մոլասներից։

Հողերը պոդզոլային և ճմապոդզոլային են։ Գերակշռում են հավամրգազգիների պարապուտները։ Տնտեսական առումով առանձնացվում են խիտ բնակեցված, առավելապես ինդուստրիալ, Միջինշոտլանդական դաշտավայրի և նոսր բնակեցված, առավելապես ագրարային, Հարավ-Շոտլանդական բարձրության ու Հյուսիս-Շոտլանդական բարձրավանդակի շրջանները։ Արդյունաբերության գլխավոր հանգույցներ են Կլայդսայդ կոնուրբացիան (Գլագգո կենտրոնով) և Էդինբուրգը, արդյունաբերական կենտրոններն են Աբերդինը, Գանդին, Գրեյնջմութը և այլն։ Հիմնական ճյուղերն են ածխի արդյունահանումը, սև մետալուրգիան, ալյումինի արդյունաբերությունը, նավաշինությունը (տալիս է բրիտանական բոլոր նավերի 1/3-ը), էլեկտրատեխնիկան և էլեկտրոնիկան, ժամացույցների արտադրությունը, քիմիան և նավթաքիմիան, տեքստիլ, սննդի, թղթի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Շոտլանդիայի արլևելյան ափերի մոտ՝ Հյուսիսային ծովի ծանծաղուտում, 1960-1970 թվականից սկսվել է նավթի հանույթը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է անասնապահությունը։ Ծովափնյա և Միջինշոտլանդական դաշտավայրերում անասնապահությունը զուգակցվում է դաշտավարության (գարու, ցորենի, կարտոֆիլի մշակում) հետ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն օվկիանոսային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը Էդինբուրգում 3,4 °C է, հուլիսինը՝ 14,4 °C, տարեկան տեղումները՝ 700 (արևելքում)-2000 (արևմուտքում) մմ։ Ունի գետերի խիտ ցանց, հարուստ է լճերով՝ Լոխ Լոմոնդ, Լոխ Նես և այլն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի բնակիչները շոտլանդացիներ են։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական լեզուն անգլերենն է, դավանանքը՝ բողոքականությունը։ Շոտլանդիայում անգլերեն լեզուն տարածվել և դարձել է բիզնեսի և լայնորեն տարածված երկրորդ լեզուն ողջ աշխարհում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Serpent stone.JPG

Զարգանում է անգլերեն ու շոտլանդերեն գրականությունը։ Պահպանված բանաստեղծական հուշարձաններից ամենահինը պատկանում է 14-րդ դարին․։ ժողովրդական բալլադը ստեղծվել է ոչ ուշ քան 13-րդ դարում, ծաղկման է հասել 15-րդ դարում, գրավոր աղբյուրներում երևացել 16-րդ դարում։

15-16-րդ դարերում շոտլանդական պոեզիան, հումանիզմի առաջացման ու հաստատման շրջանում, արտացոլում է եվրոպական գրականության համար ընդհանուր գաղափարների մի շրջանակ․ թագավոր-բանաստեղծ Հակոբ 1-ի (1394-1437) «Թագավորի գիրք» (1423) պոեմը, Ռ․ Հենրիսոնի (մոտ 1430-1506) առակներն ու «Քրեսիդայի կտակը» (հրատարակվել 1593) պոեմը, Ու․ Գանբարի (1460-մոտ 1517) պոեմներն ու երգիծանքները։ Վերածննդի մարգարեն է բանաստեղծ Գ․ Գուգլասը (մոտ 1474-1522

Հումանիստական լիրիկայի ցայտուն նմուշներ են ստեղծել Ա․ Սկոտը (1525-1585) և Ա․ Մոնտգոմերին (1556-1610)։ Անգլիայի հետ Շոտլանդիայի միավորումն ազդել է նաև շոտլանդական գրականության զարգացման վրա։ 17-րդ դարի գրականությունը լի է քաղաքական ու կրոնական պայքարի արձագանքներով, թեև զգալիորեն զիջում է նախորդ շրջանի գրականությանը։

18-րդ դարում շոտլանդացի շատ գրողներ գրել են անգլերեն, պահպանելով ազգային կոլորիտը (Ջ․ Հոում, 1722-1808, Ու․ Ուիլկի 1721-1772)։ Ա․ Ռամզեյը (1686-1758) և Ռ․ Ֆերգյուսոնը (1750-1774) շոտլանդերեն բանաստեղծություններում վերարտադրել են ժողովրդական պոեզիայի առանձնահատկությունները, նրա կենսուրախությունն ու ազատասիրությունը։ Համաեվրոպական արձագանք են գտել Ջ․ Մակֆերսոնի (1736-1796) «Օսիանի շարադրանքները» (1765)։ Ռ․ Բյոռնսի (1759-1796) դեմոկրատական ու ինքնատիպ պոեզիայում (շոտլանդերեն) մարմնավորվել են ժողովրդի ազատասիրական ոգին, արդարության ու հավասարության նրա երազանքները։ Անգլերեն գրող Վ․ Սկոտը (1771-1832) նոր ժամանակների գրականության մեջ պատմավեպի ստեղծողն է։

Ռոմանտիկ բանաստեղծներից է Ջոն Ուիլսոնը (1785-1854), որի «ժանտախտի քաղաք»-ը (1816) օգտագործել է Ալեքսանդր Պուշկինը «Խրախճանք ժանտախտի ժամանակ» պոեմում։ Համաշխարհային համբավ է վայելել ուշ ռոմանտիզմի շրջանի ներկայացուցիչ, արկածախնդրական ու պատմավեպերի հեղինակ Ռ․ Լ․ Սթիվենսոնը (1850-1894)։ 20-րդ դարի առաջին կեսին երևան է եկել սոցիալական վեպը։ Դ․ Ալլանը, Ա․ Մակարտուրը (1901-1917), Զ․ Բլեյքը (1893-1961) պատկերել են Շոտլանդիայի համաշխարհային տնտեսական ճգնաժամի շրջանը, ցույց ավել դասակարգային պայքարը Շոտլանդիայում, Լ․ Գրասիք Գիբոնը (1901-1935) ստեղծել է «Շոտլանդական տետրակ» (1932-1934) էպիկական եռերգությունը՝ ներկայացնելով շոտլանդական ֆերմերների կյանքը 20-րդ դարի սկզբների պատմական իրադարձությունների ֆոնի վրա։

1920-ական թվականներին սկսվել է, այսպես կոչված, շոտլանդական Վերածնունդը՝ շոտլանդական նորագույն պոեզիայի ծաղկումը մայրենի լեզվով, դա տեղի է ունեցել ականավոր բանաստեղծ Հյու Մակդիարմիդի ստեղծագործության ազդեցությամբ, որը գրել է երկու «Հիմն Լենինին» (1931 -1935), ստեղծել շոտլանդական արդի պոեզիայի դպրոցը։ Է․ Մյուիրը (1887-1959), Զ․ Բրյուսը (ծնված 1909), Ռ․ Թոդը (ծնված 1914), Ու․ Սոսոարը (1898-1943), Է․ Ցունգը (1885-1971), Ս․ Գ․ Սմիթը (ծնված 1915), Ա․ Սկոտը (ծնված 1920), Ա․ Մակ-Քին (ծնված 1925) հետևել են Ու․ Օդենի պոետիկային և 1930-ական թվականներին անգլիական պոեզիային, բայց նրանց ստեղծագործության մեջ երևում են նաև շոտլանդական գրական ավանդույթները։

Ժամանակակից արձակագիրներից առավել անվանի են Ռ․ Ջենկինսը (ծնված 1912), Զ․ Մ․ Բրաունը (ծնված 1921), Ի․ Կ․ Սմիթը (ծնված 1928), Մյուրիել Սփարքը (ծնված 1918

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Portrait of King James I & VI (1618-1620).jpg

Շոտլանդիայի տարածքում տոհմատիրական կարգերի ժամանակաշրջանից պահպանվել են քարե խրճիթներով հովվական բնակավայրերի մնացորդներ, քարե պատնեշներ և գլանաձև աշտարակներ («բրոխներ»)։ Վաղ քրիստոնեական եկեղեցիները, երկրաչափական, բուսական զարդամոտիվներով համադրված հեթանոսական և քրիստոնեական բնույթի պատկերաքանդակներով քարե խաչերը սերտորեն առնչվում են Իռլանդիայի արվեստին։

12-րդ դարից Շոտլանդիայումում կառուցվել են ռոմանական, իսկ 13-րդ դարից՝ գոթական կառույցներ, այդ թվում շոտլանդական տիպի (անմիջապես գետնից վեր խոյացող, սովորաբար քառանիստ աշտարակ-դոնժոն) բազմաթիվ դղյակներ։ 15—16-րդ դարերի դղյակները վերափոխվել են «աշտարակավոր պալատների՝ աստիճանաբար ներառելով ֆրանսիական Վերածննդի ճարտարապետյան բնորոշ գծեր։ 17— 18-րդ դարերի շոտլանդացի լավագույն ճարտությունները (Ջ․ Վանբրու, Ջ․ Գիբս, Ու․ Չեյմբերս, Ադամ եղբայրներ) հայրենիքում քիչ են կառուցել՝ գերադասելով Անգլիայի արագ զարգացող արդյունաբերական կենտրոնները․ այդուհանդերձ, շոտլանդական կլասիցիզմը տվել է բազմաթիվ հետաքրքիր կառույցներ, քաղաքաշինական նշանակալի նմուշներ։

John Atkinson Grimshaw - Shipping on the Clyde (1881).jpg

Ռոմանտիզմի ժամանակաշրջանում (երբ շոտլանդական ճարապետության մեջ լայն տարածում էր գտել կեղծ գոթիկան) ծաղկում է ապրել ազգային կերպարվեստը (գեղանկարչության մեջ՝ է․ Գեդեսի, Հ․ Ռեբյոռնի դիմանկարները, Ա․ և Պ․ Նեսմիթների և Ջ․ Թոմսոնի բնանկարները, Դ․ Ուիլքիի ժանրային կոմպոզիցիաները)։

Ազգային ռոմանտիկական միտումները հետագա տարածում են գտել Բ․ Սքոթի և այլ վարպետների գործերում, որոնք 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին ստեղծել են քոթեջների, բնակելի տան ինտերիերի ձևավորման նոր տիպեր։ Շոտլանդացի ճարտարապետ Չ․ Ռ․ Մակինտոշը եղել է «մոդեռն» ոճի ականավոր ներկայացուցիչներից։ 20-րդ դարում շոտլանդական ճարտարապետությունը զարգանում է անգլիական ճարտարապեըության հունով (1950-1960-ական թվականներին քաղաք-արբանյակների կառուցում են), զանգվածային բնակելի կառուցապատման մեջ գերակշռում են ոչ բարձրահարկ, բազմաբնակարան տները։ 20-րդ դարում շոտլանդական կերպարվեստում առանձնանում են գեղանկարիչ Ու․ Մաքգրեգորի (և «Գլազգոյի դպրոցի» այլ վարպետների), Ու․ Մակ-Տագարտի իմպրեսիոնիզմին հոգեհարազատ ստեղծագործությունները, «շոտլանդական կոլորիստներ» Ս․ Փեպլոյի, Լ․ Հանթերի, Զ․ Մաքսուելի էքսպրեսիոնիստական կտավները։ 1950—1970-ական թվականներին շոտլանդական և ֆրանսիական արվեստների ավանդական կապը թուլացել է։

Էդինբուրգի դատարանը

Շոտլանդիայի ժողովրդական արվեստին բնորոշ են մանածագործությունը (տվիդ, շևիոտ և վանդակավոր տարտան բրդյա կտորեղենը), փայտի փորագրազարդումը, հյուսածո իրերը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի երաժշտական արվեստը սկզբնավորվել է երկիրը բնակեցրած ցեղերի (կելտերի, սքոթների, սկան- դինավցիների ևն) ժողովրդական երգ-պարային մշակույթից։ Կելտական ժողովրդական շրջիկ երգիչ-ասացողները՝ բարդերը (հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար), ավելի ուշ՝ մենեստրելներն ու լյուտնահարները ազգային էպոսի տարածողներն ու պահպանողներն էին։

Bagpipe performer.jpg

Նրանք հորինել ու կատարել են վիպական, հերոսական երգեր, սագաներ ու բալլադներ, ինչպես և սիրային ու այլ երգեր։ Շոտլանդական երգերին բնորոշ են պենտատոնիկան և բնական լադերը։ Մեղեդիների մետրառիթմական յուրահատկությունները (այսպես կոչված լոմբարդական ռիթմ, սկոչ սնեպ) բխում են ռիլ, սթրեասփեյ, ֆլինգ, էքոսեզ ժողեվրդական պարերից։ Երգերն ու պարերը նվագակցել են տավիղով (12-րդ դարից), պարկապզուկով (15-րդ դարից Շոտլանդիայի հիմնական ազգային նվագարան), ֆիդելով (լարային, աղեղնավոր նվագարան), ավելի ուշ՝ վիոլայով, ջութակով։ Եկեղեցական և աշխարհիկ պալատական պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է 12-րդ դարից։ 13-րդ դարիս առաջացել են երգեցողության դպրոցներ, ուր ավանդվել է Գրիգորյան խորալը, ինչպես և երգեհոն ու այլ գործիքներ նվագելու արվեստը։ Եկեղեցիներում առաջին երգեհոնները տեղադրվել են 1440-ական թվականներին։

15-րդ դարից հանդես են եկել երգեհոնահարներ և կոմպոզիտորներ Ջ․ Մելիսոնը, Ջ․ Ֆետին, Զ․ Բլեկը, Պ․ Դեյվիդսոնը, Ա․ Մելվիլը, Լ․ դը Ֆրանսը։ 15-րդ դարի կեսերին էդինբուրգում ստեղծվել է թագավորական կապելլա։ 16-րդ դարից ձեռագրերում պահպանվել են եկեղեցական (մեսսաներ, մոտետներ, սաղմոսներ և այլն) ու աշխարհիկ (պարեր, պոպուրիներ) վոկալ և գործիքային երկեր։

16-րդ դարի 1-ին կեսի Շոտլանդիայի կոմպոզիտորներից են Ռ․ Քարվերը, Ռ․ Ջոնսոնը, Դ․ Փիբլսը, Ռ․ Դուգլասը, Ա․ Բլաքուելը։ Ռեֆորմացիայի գաղափարների տարածումը արգելակել է երաժշտության զարգացումը։ Երաժշտական արվեստի վերելքն սկսվել է 17-րդ դարից։ Ստյուարտների ժամանակաշրջանի (1603 թվականից) Շոտլանդիայի երաժշտական բարձր զարգացածության մասին են վկայում մի շարք ձեռագրեր, որոնք բովանդակում են մեղեդիների, պարերի, երգերի և գործիքային երկերի գրառումներ։ Շոտլանդական ազգային մեղեդիներից օգտվել են Հ․ Պյորսելը, Հ․ Փլեյֆորդը և այլ անգլիական կոմպոզիտորներ, ավելի ուշ՝ Ֆ․ Մենդելսոնը («Շոտլանդական սիմֆոնիա»), Մ․ Բրուխը («Շոտլանդական ֆանտազիա» ջութակի և նվագախմբի համար) և ուրիշներ։

Գլազգո

18-րդ դարից ստեղծվել են պրոֆեսիոնալ երաժշտական ընկերություններ, երգչախմբային, 4 նվագախմբային և օպերային միավորումներ ու ասոցիացիաներ։ Հրատարակվել են բազմաթիվ ֆոլկլորային երաժշտական ժողովածուներ։ Շոտլանդական ժողովրդական երգերի հիման վրա է գրվել շոտլանդական 1-ին բալլադային օպերան՝ Ա․ Ռամզեյի «Ազնիվ հովիվը» (1725)։ 18—19-րդ դարերում Շոտլանդիայում պրոֆեսիոնալ բարձր մակարդակի է հասել կատարողական արվեստը։ Զարգացել է երաժշտական կրթությունը։ 1838 թվականին էդինբուրգի համալսարանին կից բացվել է երաժշտության ամբիոն, 1890 թվականին՝ հիմնադրվել Շոտլանդիայի երաժշտության թագավորական ակադեմիան։

19-րդ դարի 2-րդ կեսին հանդես են եկել կոմպոզիտորներ Թ․ էրսքինը, Զ․ Ֆերգուսը, Վ․ Մաքգիբոնը, Դ․ Դոուն, Ն․ Հոուն։ 1929 թվականին էդինբուրգում կազմակերպվեւ է Շոտլանդիայի երաժշտության ազգային ակադեմիան։ Արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է Ա․ Մաքենզին (19-րդ դարի վերջ-20-րդ դարի 1-ին կես, 5 օպերայի, օրատորիաների, կանտատների, ֆանտազիաների, դաշնամուրի կոնցերտի և այլ գործերի հեղինակ), որի հետևորդներից են՝ Հ․ Մաք-Կուննը, Չ․ Մակֆերսոնը, Ու․ Ուոլլեսը, Ֆ․ Զ․ Սքոթը, Լ․ Դրայսդեյա, ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Ս․ Դեյվին, Ռ․ Կրոուֆորդը, Թ․ Մասգրեյվը։ էդինբուրգում գործում են կոնսերվատորիա, սիմֆոնիկ նվագախումբ, երգչախմբեր։ 1947 թվականից էդինբուրգում անց է կացվում երաժշտության, դրամատիկ և բալետային արվեստների ամենամյա միջազգային փառատոն։ Գլազգոն նույնպես երաժշտական կենտրոն է։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայում դրամատիկ, թատրոններ երևան են եկել 18-րդ դարի կեսին։ Կառուցվել է երեք թատերական շենք Գլազգոյում, որոնք հրդեհել են կրոն, մոլեռանդները։ 1769 թվականին դերասան և անտրեպրենյոր Դ․ Ռոսը էդինբուրգում ստեղծել է «Ռոյալ» թատրոնը, ուր բեմադրվել են անգլիական հեղինակների պիեսներ՝ գլխավորապես անգլիական դերասանների մասնակցությամբ։

1883 թվականին բացվել է «Լիցեում» թատրոնը, ուր սկզբում խաղացել են Հ․ Իրվինգի և այլոց անգլիական լավագույն թատերախմբերը, որոնք 1909 թվականին ռեժիսոր Ա․ Ուարինգի գլխավորությամբ ստեղծված «Գլազգոյի խաղացանկային թատրոն»ի հետ մեծապես նպաստել են ազգային թատերարվեստի ձևավորմանը։ Անգլիական և օտարերկրյա հեղինակների պիեսներից բացի, բեմադրվել են նաև շոտլանդական դրամատուրգների գործերը։

1782—1863 թվականներին Գլազգոյում գործել է «Գանլոփ սթրիթ թիեթր»-ը, 1805—1829 թվականներին՝ «Քոլին սթրիթ թիեթր»-ը, 1842—1848 թվականին՝ «Ադելֆի»-ն և այլ թատրոններ։ 1921 թվականին կազմակերպվել է «Շոտլանդական ազգային դերասաններ» թատերախումբը, որի գործունեությունը շարունակել է «Քյորթն թիեթր»-ը՝ Գլազգոյում (1933—19401939 թվականին անց է կացվել շոտլանդական թատերական առաջին փառատոնը։ 1943 թվականին Գլազգոյում հիմնվել է խաղացանկային Քաղաքացիական թատրոնը։

1970-ական թվականներին փորձարարական մի շարք թատրոններ իրականացրել են հետաքրքիր ներկայացումներ։ Խաղացանկային թատրոններ գործում են նաև Պերտում, Դանդիում, Փիթլոխրիում, Սենտ Անդրոլսում։ 1947 թվականից էդինբուրգում անց են կացվում երաժշտության և դրամայի ամենամյա միջազգային փառատոներ։ Թատրոնները դրամական նպաստ են ստանում Շոտլանդական արվեստի խորհրդից և արվեստի քաղաքային խորհուրդներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Registrar-General's Mid-2005 Population Estimates for Scotland»։ Gro-scotland.gov.uk։ 2010-02-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-02-15-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 30 
  2. «The Countries of the UK»։ Office for National Statistics։ Վերցված է 24 June 2012 
  3. «Countries within a country»։ 10 Downing Street։ Արխիվացված օրիգինալից-ից 16 April 2010-ին։ Վերցված է 24 August 2008։ «The United Kingdom is made up of four countries: England, Scotland, Wales and Northern Ireland» 
  4. «ISO 3166-2 Newsletter Date: 28 November 2007 No I-9. "Changes in the list of subdivision names and code elements" (Page 11)» (PDF)։ International Organization for Standardization codes for the representation of names of countries and their subdivisions – Part 2: Country subdivision codes։ Վերցված է 31 May 2008։ «SCT Scotland country» 
  5. «Scottish Parliament MSPs»։ Scottish Parliament։ Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 14–ին 
  6. Шотландия в английской Википедии

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան
  • Brown, Dauvit, (1999) Anglo-French acculturation and the Irish element in Scottish Identity in Smith, Brendan (ed.), Insular Responses to Medieval European Change, Cambridge University Press, pp. 135–53
  • Brown, Michael (2004) The Wars of Scotland, 1214–1371, Edinburgh University Press., pp. 157–254
  • Dumville, David N. (2001). «St Cathróe of Metz and the Hagiography of Exoticism». Irish Hagiography: Saints and Scholars. Dublin: Four Courts Press. էջեր 172–176. ISBN 978-1-85182-486-1. 
  • Flom, George Tobias. Scandinavian influence on Southern Lowland Scotch. A Contribution to the Study of the Linguistic Relations of English and Scandinavian (Columbia University Press, New York. 1900)
  • Herbert, Maire (2000). «Rí Érenn, Rí Alban, kingship and identity in the ninth and tenth centuries». in Simon Taylor (ed.). Kings, Clerics and Chronicles in Scotland, 500–1297. Dublin: Four Courts Press. էջեր 63–72. ISBN 1-85182-516-9. 
  • MacLeod, Wilson (2004) Divided Gaels: Gaelic Cultural Identities in Scotland and Ireland: c.1200–1650. Oxford University Press.
  • Pope, Robert (ed.), Religion and National Identity: Wales and Scotland, c.1700–2000 (University of Wales Press, 2001)
  • Sharp, L. W. The Expansion of the English Language in Scotland, (Cambridge University PhD thesis, 1927), pp. 102–325;

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]