Սոցիալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Մարքս
Ֆրիդրիխ Էնգելս

Սոցիալիզմ տնտեսական և սոցյալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ[1][2][3][4][5][6][7][8][9], ինչպես նաև սեցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով[10]: Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն [11]: Կա սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոի բոլորին[12], քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով[5][13][14]:

Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի[15] Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինը հաշվարկվում է ելնելով նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսական օրենքներից էական տարբերվում է:

Գիտական սոցիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լենին

Վլադիմիր Լենինը իմպերիալիզմի դարաշրջանի առանձնահատկություններին համապատասխան զարգացրել է գիտական սոցիալիզմ։ Նա մշակել է սկզբում մեկ առանձին երկրում սոցիալիստ, հեղափոխության և սոցիալիզմի հաղթանակի հնարավորության, Սոցիալիզմի կառուցման օրինաչափությունների, ուղիների և ձեերի, Սոցիալիզմի ամրապնդման, կատարելագործման և կոմունիզմի վերաճելու մասին ուսմունքը, հարստացրել գիտական Սոցիալիզմի մի շարք նոր դրույթներով։ Նա է գիտական շրջանառության մեջ դրել «Սոցիալիզմի հիմքեր», «Լիակատար Սոցիալիզմ», «Սոցիալիզմի վերջնական հաղթանակ», «Լիովին ամրապնդված Սոցիալիզմ», «Զարգացած Սոցիալիզմ», «Ծավալված Սոցիալիզմ» հասկացությունները, որոնք արտահայտում են Սոցիալիզմիի հասունության տարբեր աստիճանները, Սոցիալիզմի իդեալի իրականացման չափը։ Սոցիալիզմի գործնական, իրական շարժման փորձի ընդհանրացման հիման վրա գիտական Սոցիալիզմը անընդհատ ստեղծագործաբար զարգացվում, հարստացվում, կոնկրետացվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության և մարքսլենինյան մյուս կուսակցությունների փաստաթղթերում և որոշումներում, մարքսիստ գիտնականների հետազոտություններում։ Դիտարկենք սոցիալիզմի բարձրագույն նվաճումը զարգացած Սոցիալիզմի ըմբռնումն է։ ԽՍՀՄ-ում և սոցիալիզմի համակարգի մյուս երկրներում Սոցիալիզմի կառուցման և զարգացման պատմական փորձը, համաշխարհային հեղափոխական շարժման ծավալումը գործնականում լիովին հիմնավորել են գիտական Սոցիալիզմի տեսությունը։ Սոցիալիզմը հաստատվում է հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքների գործողության, հասարակական-տնտեսական ֆորմացիաների հեղափոխական հերթափոխման բնապատմական պրոցեսի հիման վրա, սոցիալիստ, հեղափոխության, պրոչետարիատի դիկտատուրայի հաստատման, կապիտալիզմից Սոցիալիզմին հեղափոխական անցման շրջանում հասարակության բոլոր ոլորտներում խոր արմատական, որակական վերափոխումների իրականացման հետևանքով։ Սոցիալիզմի կառուցումը բանվոր դասակարգի ստեղծագործ, գիտական ճանաչողության և հասարակական զարգացման օրենքների կիրառման վրա հիմնված գործունեության արդյունք է։ Այդ պրոցեսում բանվոր դասակարգը դաշնակցում է գյուղացիության ու բոլոր աշխատավորների հետ և ղեկավարվում է մարքս-լենինյան կուսակցության կողմից։

Aquote1.png Սոցիալիզմը մի հասարակություն է, որտեղ վերացված է մասնավոր սեփականությունը և հաստատված է արտադրության միջոցների հասարակական (պետական և օպերատիվ) սեփականություն, վերացված են շահագործող դասակարգերը և մարդու շահագործումը, հաղթահարված է գյուղի և քաղաքի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրությունը, միաձուլման ուղիով են զարգանում բանվորների, կոպերացված գյուղացիների աշխատավորական դասակարգերը և ժողովրդական մտավորականությունը, նրանց միջև հաստատված են բարեկամության համագործակցության, ընկերական փոխօգնության հարաբերություններ, որոնք որոշում են հասարակության սոցիալ-քաղաքական և գաղափարական միասնությունը։ Aquote2.png


ԽՍՀՄ զինանշան

Սոցիալիզմը վերջ է տալիս հասարակական բարիքի յուրացման մասնավոր եղանակին և հաստատում հանրային եղանակը՝ կենսական բարիքները բաշխելով «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների , յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկզբունքով։ Սոցիալիզմը ոչնչացնում է սոցիալիստական կեղեքման և ազգային անհավասարության բոլոր ձևերը, հաստատում բոլոր ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարություն, նրանց անխախտ բարեկամություն, եղբայրություն և միասնություն՝ պրոլետարական ինտերնացիոնալւզմի սկզբունքների հիման վրա, ապահովում է բոլոր պայմանները նրանց ազատ և բազմակողմանի զարգացման, ծաղկման և համակողմանի մերձեցման, մշակույթների փոխհարստացման համար։ Սոցիալիզմի քաղաքական համակարգը ներառում է սոցիաչիստական պետությունը, մարքս-լենինյան կուսակցությունը, արհեստակցական ու երիտասարդական միությունները, կոպերատիվ և աշխատավորների այլ հասարակական կազմակերպությունները։ Սոցիալիստական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղաքական համակարգի միջուկը մարքս-լենինյան կուսակցությունն է, որը որոշում է հասարակության զարգացման գլխավոր հեռանկարը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս Սոցիալիզմի և կոմունիզմի շինարարությանը և բազմակողմանի կատարելագործմանը նպատակամղված աշխատավորների գործունեությանը։ Սոցիալիզմի քաղաքական համակարգի զարգացման օրինաչափ ուղղությունը սոցիալիստական դեմոկրատիայի մշտական և բազմակողմանի ծավալումն է։

Սոցիալիզմի բնութագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության դրոշ

Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ․ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ․ համակարգ։ Այդ ընթացքում Սոցիալիզմը անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ սոցիալիզմը հիմնականում կամ սոցիալիզմի հիմքերի կառուցումը։ ԽՍՀՄ-ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց 1930-ական թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստական, երկրներում 60-ական թթ․ սկզբին։ Սոցիալիզմի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխնիկական բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սևականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտեսական գյուղացիությանը կոպերատիվ, կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստական կացութաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգային հարցի լուծման՝ ազգային շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստական ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս-լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված սոցիալիզմի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխնիկական մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին․ կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինչհեղափոխական ժառանգությունը։

Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները պայմանավորում են նրա համակողմանի ամրապնդման, հասունացման նոր աստիճանների հասնելու անհրաժեշտությունը։ Այդ պրոցեսում 1950-ական թթ․ վերջին սոցիալիզմը հաղթանակեց լիակատար կերպով, վերջնականապես, այսինքն ապահովվեց սոցիալիստ, վերափոխումների անդառնալիությունը, սոցիալիզմի համակարգի երկրներում կապիտալիզմի վերականգնման անհնարինությունը ո՛չ ներքին հակասոցիալիստական տարրերի, ո՛չ էլ միջազգային կապիտալիզմի ուժերով։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի ամրապնդման պրոցեսը ավարտվեց զարգացած (հասուն) սոցիալիստական հասարակարգի կառուցումով (1960-ական թթ․ սկսված)։ Զարգացած սոցիալիզմի չափանիշներն են՝ արտադրողական հզոր ուժերի առկայությունը, խոշոր մասշտաբներով հանրայնացված սոցիալիստական սեփականության լիակատար տիրապետության հիմքի վրա միասնական ժողտնտեսական համալիրի ստեղծումը, առաջավոր գիտությունն ու մշակույթը, ժողովրդի բարեկեցության մշտական աճը, անձնավորության բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորումը, բանվոր դասակարգի վերածվելը ամենամեծ սոցիալիստական խմբի, նրա կրթական, մշակութային-տեխնիկական մակարդակի, քաղաքական հասունության և ակտիվության որակական բարձրացումը, կոլտնտեսային գյուղացիության սոցիալ-քաղաքական, կրթական, մշակութային-տեխնիկական, մակարդակի աճը, ժողովրդական մտավորականության քանակական և որակական աճը և նրա դերի մեծացումը հասարակության կյանքում, բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և ժողովրդական մտավորականության դաշինքի ըստ ամենայնի ամրապնդումը՝ բանվոր դասակարգի առաջատար դերի պայմաններում պրոլետարիատի դիկտատուրայի պետության վերաճումը համաժողովրդական սոցիալիստական պետության, կոմունիստական կուսակցության վերածվելը ողջ ժողովրդի կուսակցության, հասարակության կյանքում նրա ղեկավար դերի աճը․ սոցիալիստական հասարակական հարաբերությունների հասունությունը, դասակարգերի և սոցիալիստական խավերի մերձեցման հիման վրա ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարության, նրանց եղբայրական համագործակցության, մարդկանց հանրության նոր պատմական տիպի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, աշխատավորների բարձր կազմակերպվածությունը, գաղափարայնությունը և գիտակցականությունը և յուրաքանչյուրի հոգատարությունը բոլորի նկատմամբ, հիրավի համաժողովրդական դեմոկրատիան, բոլոր հասարակական գործերի արդյունավետ կառավարումը, պետական կյանքին աշխատավորների ակտիվ մասնակցությունը, հասարակության առջև քաղաքացիների պարտականությունների և պատասխանատվության հետ նրանց ռեալ իրավունքների և ազատությունների զուգակցումը ապահովող քաղաքական համակարգը։

Զարգացած սոցիալիստական հասարակության հասունության այնպիսի աստիճան և փուլ է, երբ սոցիալիզմը զարգանում է իր սեփական կոլեկտիվիստական հիմքի վրա, լիակատար հնարավորություն է ստեղծում իր օրենքների ինտենսիվ գործողության համար, ավելի ամբողջականորեն է բացահայտում նոր կարգի ստեղծագործական ուժերը, սոցիալիստական ապրելակերպի առավելությունները, աշխատավորները ավելի լայնորեն են օգտվում մեծագույն հեղափոխական նվաճումների պտուղներից։ Զարգացած սոցիալիզմի կառուցումով, սակայն լրիվ չի ավարտվում սոցիալիզմի՝ իր բոլոր բարձրագույն չափանիշներն իրականացրած ամբողջական օրգանական սոցիալիստական համակարգի, ձևավորումը։ Զարգացած սոցիալիզմը դինամիկ հասարակարգ է, որն ունի իր սեփական աստիճանները, աճի շրջանները։ Ուստի սոցիալիզմը լրիվ ավարտվածության է հասնում զարգացած սոցիալիզմի ոչ թե նախնական պատմականորեն երկարատև փուլում, այլ դրա պլանաչափ և բազմակողմանի կատարելագործման պրոցեսում, հասունության բարձրագույն աստիճաններում։ Այդ պրոցեսում սոցիալիզմը կստեղծի կոմունիզմի նյութատեխնիկական բազան, կհասնի պատմության մեջ աշխատանքի արտադրողականության, աշխատավորների բարեկեցության և մշակույթի բարձրագույն մակարդակների, կհաղթահարի դասակարգերի, քաղաքի և գյուղի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև տարբերությունները, կվերացնի աշխատանքի ժամանակակից բաժանումը, կիրականացնի անցումը ապրանքային արտադրությունից, փոխանակումից և դրամական շրջանառությունից դեպի արդյունքի արտադրությունը և արդյունքի ուղղակի փոխանակումը, աշխատանքը կդարձնի մարդու առաջին կենսական պահանջմունք, կիրականացնի անձի բազմակողմանի զարգացումը, մինչև հասունացման բարձրագույն աստիճանները կզարգացնի սոցիալիստական դեմոկրատիան, որը հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն կնձեռնի մասնակցելու հասարակության գործերի կառավարմանը, հասարակական հարստության արտադրությանը և բաշխմանը, կնախապատրաստի կոմունիստական հասարակական ինքնավարության հաստատման հիմքերը, այսպիսով՝ ապագայում կձևավորվի կոմունիզմի բարձրագույն փուլի անցմանը, կենսական բարիքները «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքների՝ սկզբունքով բաշխելու բոլոր անհրաժեշտ պայմանները»։ Նշված բոլոր հասարակական խորը վերափոխումներն էլ կազմում են սոցիալիզմի կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլի վերաճելու պրոցեսի բովանդակությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sinclair Upton (1 January 1918)։ Upton Sinclair's: A Monthly Magazine: for Social Justice, by Peaceful Means If Possible։ «Socialism, you see, is a bird with two wings. The definition is 'social ownership and democratic control of the instruments and means of production.'» 
  2. Nove Alec։ «Socialism»։ New Palgrave Dictionary of Economics, Second Edition (2008)։ «A society may be defined as socialist if the major part of the means of production of goods and services is in some sense socially owned and operated, by state, socialised or cooperative enterprises. The practical issues of socialism comprise the relationships between management and workforce within the enterprise, the interrelationships between production units (plan versus markets), and, if the state owns and operates any part of the economy, who controls it and how.» 
  3. Rosser Mariana V. and J Barkley Jr. (23 July 2003)։ Comparative Economics in a Transforming World Economy։ MIT Press։ էջ 53։ ISBN 978-0-262-18234-8։ «Socialism is an economic system characterised by state or collective ownership of the means of production, land, and capital.» 
  4. "What else does a socialist economic system involve? Those who favor socialism generally speak of social ownership, social control, or socialization of the means of production as the distinctive positive feature of a socialist economic system" N. Scott Arnold. The Philosophy and Economics of Market Socialism : A Critical Study. Oxford University Press. 1998. p. 8
  5. 5,0 5,1 Busky Donald F. (2000)։ Democratic Socialism: A Global Survey։ Praeger։ էջ 2։ ISBN 978-0-275-96886-1։ «Socialism may be defined as movements for social ownership and control of the economy. It is this idea that is the common element found in the many forms of socialism.» 
  6. Bertrand Badie, Dirk Berg-Schlosser, Leonardo Morlino (2011)։ International Encyclopedia of Political Science։ SAGE Publications, Inc։ էջ 2456։ ISBN 978-1-4129-5963-6։ «Socialist systems are those regimes based on the economic and political theory of socialism, which advocates public ownership and cooperative management of the means of production and allocation of resources.» 
  7. Zimbalist, Sherman and Brown Andrew, Howard J. and Stuart (1988)։ Comparing Economic Systems: A Political-Economic Approach։ Harcourt College Pub։ էջ 7։ ISBN 978-0-15-512403-5։ «Pure socialism is defined as a system wherein all of the means of production are owned and run by the government and/or cooperative, nonprofit groups.» 
  8. Brus Wlodzimierz (2015)։ The Economics and Politics of Socialism։ Routledge։ էջ 87։ ISBN 978-0-415-86647-7։ «This alteration in the relationship between economy and politics is evident in the very definition of a socialist economic system. The basic characteristic of such a system is generally reckoned to be the predominance of the social ownership of the means of production.» 
  9. Michie Jonathan (2001)։ Readers Guide to the Social Sciences։ Routledge։ էջ 1516։ ISBN 978-1-57958-091-9։ «Just as private ownership defines capitalism, social ownership defines socialism. The essential characteristic of socialism in theory is that it destroys social hierarchies, and therefore leads to a politically and economically egalitarian society. Two closely related consequences follow. First, every individual is entitled to an equal ownership share that earns an aliquot part of the total social dividend…Second, in order to eliminate social hierarchy in the workplace, enterprises are run by those employed, and not by the representatives of private or state capital. Thus, the well-known historical tendency of the divorce between ownership and management is brought to an end. The society—i.e. every individual equally—owns capital and those who work are entitled to manage their own economic affairs.» 
  10. "2. (Government, Politics & Diplomacy) any of various social or political theories or movements in which the common welfare is to be achieved through the establishment of a socialist economic system" "Socialism" at The Free dictionary
  11. O'Hara Phillip (2003)։ Encyclopedia of Political Economy, Volume 2։ Routledge։ էջ 71։ ISBN 978-0-415-24187-8։ «In order of increasing decentralisation (at least) three forms of socialised ownership can be distinguished: state-owned firms, employee-owned (or socially) owned firms, and citizen ownership of equity.» 
  12. Lamb & Docherty 2006, էջ. 1
  13. Arnold Scott (1994)։ The Philosophy and Economics of Market Socialism: A Critical Study։ Oxford University Press։ էջեր 7–8։ ISBN 978-0-19-508827-4։ «This term is harder to define, since socialists disagree among themselves about what socialism ‘really is.’ It would seem that everyone (socialists and nonsocialists alike) could at least agree that it is not a system in which there is widespread private ownership of the means of production…To be a socialist is not just to believe in certain ends, goals, values, or ideals. It also requires a belief in a certain institutional means to achieve those ends; whatever that may mean in positive terms, it certainly presupposes, at a minimum, the belief that these ends and values cannot be achieved in an economic system in which there is widespread private ownership of the means of production…Those who favor socialism generally speak of social ownership, social control, or socialization of the means of production as the distinctive positive feature of a socialist economic system.» 
  14. Hastings, Mason and Pyper Adrian, Alistair and Hugh (21 December 2000)։ The Oxford Companion to Christian Thought։ Oxford University Press։ էջ 677։ ISBN 978-0-19-860024-4։ «Socialists have always recognized that there are many possible forms of social ownership of which co-operative ownership is one...Nevertheless, socialism has throughout its history been inseparable from some form of common ownership. By its very nature it involves the abolition of private ownership of capital; bringing the means of production, distribution, and exchange into public ownership and control is central to its philosophy. It is difficult to see how it can survive, in theory or practice, without this central idea.» 
  15. Kolb Robert (19 October 2007)։ Encyclopedia of Business Ethics and Society, First Edition։ SAGE Publications, Inc։ էջ 1345։ ISBN 978-1412916523։ «There are many forms of socialism, all of which eliminate private ownership of capital and replace it with collective ownership. These many forms, all focused on advancing distributive justice for long-term social welfare, can be divided into two broad types of socialism: nonmarket and market.»