Ադոլֆ Հիտլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Հիտլեր
AdolfHitler
Bundesarchiv Bild 183-S33882, Adolf Hitler retouched.jpg
Ծնվել է ապրիլի 20, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}})[1]
Ծննդավայր Բրաունաու ամ Ին[1]
Մահացել է ապրիլի 30, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:30|2|0}})[1] (56 տարեկանում)
Մահվան վայր Q153491?[1]
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա[2]
Flag of German Reich (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Գրքեր Իմ պայքարը
Գործունեություն քաղաքական գործիչ, զինվոր, նկարիչ, քաղաքական հրապարակախոս, հեղափոխական և պետական գործիչ
Ամուսին Եվա Բրաուն
Ծնողներ Ալոիս Հիտլեր
Զբաղեցրած պաշտոններ Ռայխսկանցլեր, Q646040?, Q157740?, Q17850767? և Q17856046?
Քաղաքական կուսակցություն Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն և Q631205?[3][3]
Պարգևներ և
մրցանակներ
EK 1class-2.png Нагрудный знак за ранение-Золото (1939).svg Планка Золотой партийный знак НСДАП.svg
Ստորագրություն Hitler Signature2.svg
Adolf Hitler Վիքիպահեստում

Ադոլֆ Հիտլեր (գերմ.՝ Adolf Hitler, ապրիլի 20, 1889 - ապրիլի 30, 1945), գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության (գերմ.՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945)(ֆյուրերը) 1934-1945 թվականներ։

Կենսագրություն[խմբագրել]

Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889 թ. ապրիլի 20 թվականին Ավստրո-Հունգարիա Բրաունաուն Իննա-յում։ Վաղ տարիքում ապրել է հասարակ կոշկակարի ընտանիքում։ 1913 թ. տեղափոխվել է Մյունխեն, որտեղ ինքնակամ մտել է գերմանական բանակի կազմի մեջ։ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկզբին ունենալով եֆրեյտորի կոչում, մեկնել է արևմտյան ռազմաճակատ։ 1915 թ. Սոմմեի ճակատամարտում վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց։ Պատերազմի ժամանակ պարգևատրվել է 1 երկրորդ և 1 առաջին կարգի Երկաթյա արիական խաչերով։ Մեծ ցնցում է ապրել իմանալով Գերմանիայի կապիտուլյացիայի մասին։ Եվ նա Երդվեց որ չի թույլ տա նորից դա կրկնվի...

Առաջին Աշխարհամարտից հետո Հիտլերն ապրում էր սահմանին մոտ գտնվող շրջանում, որտեղ ծաղկում էր ապրում գերմանական նացիոնալիզմն ու շովինիզմը, որը հիմնականում ուղղված էր հարևան սլավոնների դեմ։ Գերմանական նացինալիստական միջավայրում ինքնստինքյան զարգանում էր սլավոնների (ինչպես նաև ֆրանսիացիների և հրեաների) նկատմանբ գերմանացիների ռասայական առավելության պատկերացումը։ Դա կապված էր համագերմանական գաղափարների հետ։ Հիտլերը հավատում էր գերմանական ազգի հզորությանը և նրանց հատուկ առաքելությանը, հիմնվելով XX-րդ դարի ռասայական գաղափարների վրա։ Նա ծայրահեղ ծանր է ապրել Գերմանիայի պարտությունը, դա ընդունելով որպես «դավաճանության» (հատկապես հրեաների հականացիոնալ գործողությունների) արդյունք։

Գերմանական Կայսրության պարտությունը պատերազմում և Նոյեմբերյան հեղափոխությունը 1918 թ. Հիտլերը հաշվում էր դավաճանների հաղթանակող գերմանական բանակին «մեջքին ուղղված հարվածի» արդյունք։ 1918 թ. վերջում նա վերադառնում է Մյունխեն և մտնում է Ռեյխսվերի՝ Գերմանիայի զինված ուժերի կազմի մեջ։ Կապիտան Է. Ոեմի երաշխավորմամբ Հիտլերը միանում է մյունխենյան «Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայի Բանվորական Կուսակցությանը»։

Մանկություն[խմբագրել]

Հիտլերը մանուկ տարիներին
Տունը որտեղ ծնվել է Հիտլերը

Ադոլֆ Հիտլերը ծնվել է Բրաունաու-Ինա քաղաքում, 1889 թվականի ապրիլի 20 թվականին ժամը 18 անց 30 րոպեին «Ցում Պոմմեր» հիվանդանոցում։ 2 օրից նրա անունը կնքեցին Ադոլֆ։ Հիտլերը շատ նման էր իր մայրիկին։ Մայրիկը, որը նրան լույս աշխարհ էր բերել 29 տարեկանւմ, շատ էր սիրում փոքրիկ Ադոլֆին։ Մինչ այդ նա կորցրել էր 3 երեխաների։ Մինչև 1892 թվականի օգոստոսին ընտանիքը տեղափոխվում Բրաունաուից Պասսաու։ 1894 թ. մարտի 24 թվականին ծնվում է եղբայրը՝ Էդմունդը, և Ադոլֆը որոշ ժամանակով դադարում է մնալ ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Նույն թվականի Ապրիլի 1-ին հայրը նոր հրաման է ստանում Լինցում, բայց նրանք մի տարի էլ են մնում Պասսաուում, որպեսզի ճանապարհ չընկնեն նորածին երեխայի հետ։ 1895 թ. ընտանիքը ժամանում է Լինց, բայց Ադոլֆի հայրը անսպասելիորեն դուրս է գալիս աշխատանքից առողջական պատճառներով։ Հուլիսին նրանք մեկնում են Գաֆելդ։ Ադոլֆը լավ էր սովորում և միայն բարձր գնահատականներ էր ստանում։ Իր առաջին դպրոցը, Ֆիշլգամում, որտեղ նա սովորել էր գրել և կարդալ, նա երբեք չի մոռանում։ 1939 թ. նա գալիս է այդ դպրոց և նստում է իր նախկին նստատեղին, իսկ հետո գնում է դպրոցը։ 1896 թ. հունվարի 21 թվականին ծնվում է Ադոլֆի քույրիկը՝ Պաուլան։ Ադոլֆը նրա հետ շատ կապված էր ամբողջ կյանքում և նրա մասին միշտ հոգ էր տանում։ 1896 թ. Ադոլֆը գնում է հին Լամբախայի կաթոլիկ եկեղեցական դպրոց, որտեղ մնում է մինչև 1898 թ. գարնանը։ Այստեղ նա երգում է երգչախմբում և դառնում է հոգևորականի օգնական։ Այս եկեղեցում է Հիտլերը առաջին անգամ տեսնում սվաստիկան։ Այդ տարի մշտական վեճերի պատճառով տնից հեռանում է Ադոլֆի եղբայրը՝ Ալոիսը։ Ադոլֆը դառնում է հոր հոգատարության տակ գտնվող միակ զավակը, հայրը վախենում էր, որ նա կմեծանա ինչպես իր ավագ եղբայրը։

1900 թ.

1897 թ. փետրվարին Ադոլֆի ընտանիքը տեղափոխվում է Լեոնդինգ։ Ադոլֆը երրորդ անգամ արդեն փոխում է դպրոցը։ Լեոնդիգի ազգային դպրոցը նա հաճախում է մինչև 1900 թ. սեպտեմբերը։ Այդ նույն տարի մահանում է Էդմունդը, և Ադոլֆը դառնում է Կլառա Հիլտերի միակ որդին։ 1900 թ. սեպտեմբերին ընդունվում է Լինցի պետական ռեալական դպրոց։ Այս դպրոցում նա սկսում է սովորել միայն այն առարկաները, որոնք ինքն էր ցանկանում, իսկ իրեն դուր էր գալիս միայն պատմությունը, աշխարհագրություն և նկարչություն։ Ուսման հանդեպ այդպիսի վերաբերմունքի պատճառով նա երկրորդ տարին մնում է ռեալական դպրոցի առաջին դասարանում։

Պատանեկություն[խմբագրել]

13 տարեկանում, երբ Ադոլֆը սովորում էր ռեալական դպրոցի 2-րդ դասարանում, հանկարծակի մահանում է հայրը՝ Ալոիսը։ Չնայած ամենօրյա վեճերին, Հիտլերը շատ էր սիրում հորը։ Մոր խնդրանքով Հիտլերը շարունակում է ուսումը և որոշում է դառնալ նկարիչ, ոչ թե պետական ծառայող, ինչպես ցանկանում էր հայրը։ 1903 թ. գարնանը Հիտլերը գնում է Լինցի հանրակացարան, իսկ դպրոցի դասերին սկսել էր սակավ հաճախել։ Անգելան՝ Հիտլերի քույրը, 1903 թ. ամուսնանում է և տանը մնում են Հիտլերը և իր քույրը՝ Պաուլան։ 1904 թ. Հիտլերը դառնում է 15 տարեկան և ավարտում է Լինցի ռեալական դպրոցի 3-րդ դասարանը, մայիսի 22 թվականին կայանում է նրա խաչակնքումը, և այդ օրը նա առաջին անգամ իր կյանքում ֆիլմ է դիտում։ Նա չէր սիրում ֆրանսերենը և քիչ էր մնում այդ լեզվի պատճառով մնար նույն դասարանում։ Աշնանը նա վերաքննություն է տալիս և նա խոստանում է տեղափոխվել մեկ այլ դպրոց՝ ուսումը շարունակելու։

Հիտլերը 1920-ական թվականներին

Սեպտեմբերին 1904 թ. Հիտլերը, կատարում է իր խոստումը, և գալիս է Շտեյերի պետական ռեալական դպրոցը սովորելու չորրորդ դասարանում, և սովորում է մինչև 1905 թ. սեպտեմբերը։ Շտեյրում նա բնակվում է վաճառական Իգնաց Կամոգֆերի տանը։ 1905 թ. Ադոլֆը ստանում է ավարտի չորրորդ դասարանի ավարտական վկայականը։ Շատ լավ է լինում միայն նկարչությունը և ֆիզկուլտուրան, իսկ գերմաներենը, ֆրանսերենը, մաթեմատիկան, սղագրությունը անբավարար, մնացածը՝ բավարար։ 1905 թ. հունիսի 21-ին, մայրը վաճառում է Լեոնդինգի տունը և երեխաների հետ տեղափոխվում է Լինց՝ Հումբոլդտի 31 հասցեով։ 1905 թ. աշնանը, Հիտլերը մոր խնդրանքով կրկին գնում է դպրոց, որպեսզի ստանա չորրորդ դասարանի ամփոփաթերթիկը։ Բայց հետո նրա մոտ հայտնաբերում են թոքերի ծանր հիվանդություն և բժիշկը խորհուրդ է տալիս մորը հետաձգել առնվազն մեկ տարվա ուսումը, և առաջարկում է, որ հետագայում երբեք չաշխատի գրասենյակում։ Ադոլֆի մայրը նրան հանում է դպրոցից, և տանում Շպիտալի բարեկամների մոտ։ Այստեղ նա շատ կաթ է խմում, շատ է ուտում և արագորեն ոտքի է կանգնում։ Շատ է նկարում մատիտով և ներկերով։ Մայրը, հետևելով բժշկի խորհրդին համաձայնում է, որ Ադոլֆը դպրոց գնալու փոխարեն հաճախումի Վիեննայի արվեստի ակադեմիան։ Քանի որ ընդունելության քննությունները ավարտվել էին, մինչև 1906 թ. գարունը ոչինչ չի անում։ 1906 թ. մայիսին գնում է Վիեննա։ Այցելում է թանգարաններ և այլ գեղատեսիլ վայրեր։ Եվ այսպես, առանց քննություններին սպասելու հետաձգում է այն մինչև հաջորդ տարվա հունիս և վերադառնում Լինց։ Մայրն այդ ժամանակ արդեն ծանր հիվանդ էր։ Լինցում նա գրանցվում է գրադարանում, ստանում է (10.02.1906 մինչև 01.31.1907) դաշնամուրի դասեր, պարբերաբար գնում է թատրոն, նկարներ է նկարում, կրկնօրինակում անվանի արվեստագետների նկարները, գրում բանաստեղծություններ, գծագրում է շենքեր, կամուրջներ և քաղաքացիական շենքերի հատակագծեր։ Նա շատ է սիրել կարդալ։ 1907 թ. հունվարի 18-ին մայրը վիրահատության է ենթարկվում (կրծքագեղձի քաղցկեղ)։ Սեպտեմբերին, երբ մոր առողջականը բարելավվում է, 18-ամյա Հիտլերը գնում է Վիեննա ընդունելության քննությանը մասնակցելու։ Նա շատ վստահ էր իրենց ունակություններին։ Առաջին փուլում Հիտլերը անցնում է, թեև 33 թեկնածուներ դուրս են մնում։ Երկրորդ փուլում Հիտլերը և 51 այլ թեկնածու չի անցնում։ Այդ տարի ակադեմիա են ընդունվել ընդամենը 28 մարդ, դուրս են մնացել 113-ը։

Гитлер и собрание НСДАП в Мюнхене.jpg

1907 թ. նոյեմբերին Հիտլերը վերադառնում է Լինց, և հոգ է տանում անբուժելի հիվանդ մորը. Նա ղեկավարում է տնային գործերը։ 1907 թ. դեկտեմբերի 21-ին մահանում է մայրը, և դեկտեմբերի 23 ... թվականին Ադոլֆը մորը թաղում է հոր կողքին։ 1908 թ. փետրվարին Հիտլերը և Պաուլան ստանում են որբի կենսաթոշակ, Հիտլերը գնում է Վիեննա. Թոշակից բացի, նա ստանում է հոր ժառանգության մի մասը, և շատ մեծ գումարներ՝ մորաքրոջ և մոր ժառանգությունից։ Բայց նա միշտ փորձել է թաքցնել իր ֆինանսական վիճակը։ Երբ սկսվում է պատերազմը, նա անմիջապես խնդրագիր է հղում Լյուդվիգ III-ին, որպես ավստրիացի ծառայելու Բավարիայի գնդում։ Նա ընտրում է Բավարիայի 16-րդ պահեստազորային գունդը։ 1914 թ. հոկտեմբերի 21-ին, առանց բավարար նախապատրաստման, նա ուղարկվում է արևմտյան ռազմաճակատ։ Արդեն հոկտեմբերի 29 թվականին մասնակցում է Իզերի ճակատամարտին, իսկ 1914 թ. նոյեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 24-ը՝ Իպերոմի։ 1914 թ. նոյեմբերի 1-ին ստանում է եֆրեյտորի (կապրալ) կոչում։ 1914 թ. դեկտեմբերի 2-ին պարգևատրվել է երկաթե արիական խաչով՝ երկրորդ կարգի։[4]

Նացիոնալ սոցիալիզմի ստեղծումը[խմբագրել]

1919 թ. փետրվարի սկզբին Հիտլերը կամավոր ընդգրկվում է որպես ծառայող գերիների ճամբարում, որը գտնվում է Թրաունշթայնի մոտ Ավստրիայի սահմանի հարևանությամբ։ Մոտ մեկ ամիս անց մի քանի գերի՝ մի քանի հարյուր ֆրանսիացի և ռուս զինվորներ, ազատ են արձակվում, և ճամբարը նրա պահակախմբի հետ լուծարվում է։

1919 թ. մարտի 7-ին Հիտլերը վերադառնում է Մյունխեն՝ Բավարիայի 7-րդ դասակի 1-ին պահուստային գումարտակի 2-րդ հետևակային գունդ։

Այդ ժամանակ նա դեռ չէր որոշել. դառնալ ճարտարապե՞տ, թե՞ քաղաքական գործիչ։ Մյունխենում այդ ընթացքում՝ թեժ օրերին, նա չէր կատարում իր պարտավորությունները, պարզապես հետևում էր սեփական անվտանգության համար։ Նա գտնվում էր Մակսի զորամասում (Մյունխեն-Օբերվիզենֆելդ) (Barackenkasernement Oberwiesenfeld) մինչև այն օրը, երբ Ֆրանց ֆոն Էպպի ու Գուստավ Նոսկեի զորքերը Մյունխենից դուրս բերեցին կոմունիստական խորհրդարանները։ Միևնույն ժամանակ, նա գնահատելու է ներկայացրել իր աշխատանքը հայտնի նկարիչ Մաքս Ցեպերին։ Իսկ Ցեպերը փոխանցեց նկարները գնահատելու համար Ֆերդինանտ Շտեգերին։ Շտեգերը գրել է. «...Բացարձակապես ակնառու տաղանդ»։

1919 թ. ապրիլի 27-ին, ինչպես գրված է Հիտլերի պաշտոնական կենսագրությունում, նա, Մյունխենի մի փողոցում կանգնած, հանկարծակիորեն Կարմիր պահակախմբի ջոկատ է տեսնում, որոնք ամրագրված էին ձերբակալել իրեն «հակասովետական» գործունեության համար, բայց Հիտլերը խոսափեց ձերբակալումից։

1919 թ. հունիսի 5-ից 12-ը իշխանությունները նրան ուղարկեցին խառնակիչների (Vertrauensmann) դասընթացների։ Դասընթացները նախատեսված էին խառնակիչների պատրաստման համար, ովքեր պետք է անցկացնեին բացատրական խոսակցություններ ընդդեմ ճակատից վերադարձող զինվորների մեջ եղած բոլշևիկների։

Քննարկումներից մեկի ժամանակ Հիտլերը շատ ուժեղ տպավորություն էր թողել իր հակասեմիտական (հակահրեական) մենախոսությամբ։ Բավարիայի չորրորդ ագիտացիայի հրամանատարը շատ տպավորված էր։ Վերջինս նրան առաջարկեց ողջ բանակի քաղաքական գործառույթները։ Մի քանի օր անց նա նշանակվում է սպա (վստահված անձ): Հիտլերը հրաժարվեց և հանդիսատեսի ուշադրությունը սևեռեց իր վրա։

Հիտլերի պահը, իր անխախտ կողմնակիցների ճանաչման հակասեմիտականության. Ի ընկած ժամանակահատվածում 1919 թ. Մինչեւ 1921 թ Հիտլերը լարված կարդում էր գրքեր Ֆրեդերիկ Կոնի գրադարանում. Այս գրադարանը հստակ հակասեմիտական ընթերցանությունով էր լցված, որը թողել խորը հետքը Հիտլերի համոզմունքներում.

Սեպտեմբեր 12, 1919 Ադոլֆ Հիտլերը զինվորականների հանձնարարությամբ գնաց գարեջրատուն Շտերնեկերբրոյ հանդիպման Գերմանիայի բանվորական կուսակցության (ԳԲԿ) - ստեղծվել է 1919 սկզբին, որպես մեխանիկ Անտոն Դրեկսլերի եւ աշխատում էր մոտ 40 մարդ։ Քննարկման ընթացքում, Հիտլերըխոսելով Համագերմանական դիրքորոշման մասին, համոզիչ հաղթանակ է տանում Բավարիայի կողմնակի անծանոթներից . Ելույթը շատ տպավորեց Դրեկսլերին, եւ նա առաջարկեց Հիտլերին անդամակցել կուսակցությանը։ Այն բանից հետո ինչ-որ մտորումների Հիտլերը որոշեց ընդունել առաջարկը, և վերջում սեպտեմբերի 1919 թ. Հեռանալով բանակից, նա դարձավ անդամ ԳԲԿ. Հիտլերը անմիջապես իրեն պատասխանատու է համարում կուսակցության պրոպագանդան. եւ շուտով նա սկսեցին որոշել ողջ կուսակցության գործունեությունը։

Փետրվար 24, 1920 Հիտլերը կազմակերպեց Հոֆբրոյհաուս գարեջրատանը, որ առաջին շատ մեծ հասարակական իրադարձությունների կուսակցություն էր . Իր ելույթում, նա հայտարարեց, որ ինքը Դրակսլերը եւ Ֆեդերը կազմել են քսանհինգ կետերը որը կուսակցության ծրագիրն են կազմում . «Քսանհինգ կետեր» զուգորդվում համգերմանական պահանջելով վերացնել Վերսալյան պայմանագրը, հակասեմիտականություն։ Նույն օրը, Հիտլերի առաջարկով կուսակցությունը վերանվանվում է NSDAP (ՆՍԳԲԿ) (Deutsche Nationalsozialistische Arbeiterpartei) Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայի Բանվորական կուսակցություն։

Քանի որ Հիտլերը այդ ժամանակ առավել ակտիվ հասարակական քաղաքական գործիչ էր, եւ առավել հաջողակ կուսակցության խոսնակ էր նախագահն ու մյուս ղեկավարները խնդրում նրան դառնալ կուսակցության ղեկավար։ Հիտլերը հուլիսի 29-ին ընտրվեց նախագահ անսահմանափակ իշխանությամբ. Դրեկսլերին մնացել էր մամուլի խոսնակի պաշտոնը պատվավոր առանց իրական լիազորությունների, բայց նրա դերը նացիստական կուսակցությունում նվազեց։.

Պատկերասրահ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]