Կուբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
República de Cuba
Կուբայի Հանրապետություն
Կուբայի դրոշ
Դրոշ
Կուբայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Patria o Muerte
Հայրենիք կամ մահ
Օրհներգ՝
La Bayamesa
Պայամեսայի երգը

Կուբայի դիրքը
ՄայրաքաղաքՀավանա
23°8′N, 82°23′W
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ իսպաներեն
Կառավարում Սոցիալիստ Հանրապետություն
 -  Նախագահ Ռաուլ Կաստրո
 -  Փոխնախագահ Խոսե Ռամոն Մաչադո Վենդուրա
Անկախություն Սկսած Իսպանիայից 
 -  Հայտարարված հոկտեմբերի 10 1868 
 -  Հանրապետության հայտարարում մայիսի 20 1902 
 -  Կուբական Հեղափոխություն հունվարի 1 1959 
Տարածք
 -  Ընդհանուր 110,861 կմ²  (105րդ)
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 11,382,820  (73րդ)
 -  2002 մարդահամարը 11,177,743 
 -  Խտություն 102 /կմ² (97րդ)
264 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $44.54 միլիարդ (2006 թ.) (չշարված)
 -  Մեկ շնչի հաշվով $3,900 (չշարված)
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.826 (բարձր) (50րդ)
Արժույթ Կուբայական պեսո (CUC)
Ժամային գոտի EST (ՀԿԺ-5)
 -  Ամռանը (DST) (Սկսում մարտի 11; վերջանում նոյեմբերի 4) (ՀԿԺ-4)
Ազգային դոմեն .cu
Հեռախոսային կոդ +53

Կուբա, պաշտոնապես Կուբայի Հանրապետություն (իսպ.՝ República de Cuba), պետություն տեղակայված Կուբա կղզու, ինչպես նաև Խուվենտուդ կղզու և մի քանի փոքր արշիպելագների վրա: Կուբան տեղակայված է Կարիբյան ավազանի հյուսիսում, որտեղ հանդիպում են Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը: Այն գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգից և Բահամյան Կղզիներից հարավ, Հայիթիի արևմուտքում և Ճամայկայի հյուսիսում: Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հավանան է: Մյուս խոշոր քաղաքներն են Սանտյագո դե Կուբան և Կամագուեյը: Կուբան Կարիբյան ավազանի խոշորագույն կղզին է, որի տարածքը կազմում է 109.884 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությամբ երկրորդն է Հայիթի կղզուց հետո, ավելի քան 11 միլիոն բնակչություն[1]:

Տարածքը բնակեցված է եղել Սիբոնեյ ցեղերի կողմից մ.թ.ա. 4-րդ հազարամյակում[2]: Մինչև 15-րդ դարն այստեղ բնակվել են հնդկացի ցեղեր: 15-րդ դարում Կուբան դարձավ իսպանական գաղութ մինչև 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմը, երբ այն ձեռք բերեց անվանական անկախություն, քանի որ դե ֆակտո ենթարկվում էր ԱՄՆ-ին: Որպես փխրուն հանրապետություն՝ Կուբան փորձեց հաստատել ժողովրդավարական համակարգ, սակայն արմատականության բարձր մակարդակը և ազգային անհանդուրժողականության արդյունքում 1952 թվականին հաստատվեց դիկտատուրա՝ Ֆուլխենսիո Բատիստայի գլխավորությամբ[3]: Հետագայում անկայուն վիճակը հանգեցրեց Բատիստայի պաշտոնանկությանը՝ 1959 թվականի հունվարին Հուլիսի 26 շարժման կողմից, որը հաստատեց կոմունիստական համակարգ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ[4][5][6]: Սկսած 1965 թվականից՝ երկիրը կառավարում է Կուբայի կոմունիստական կուսակցությունը: Երկիրը Սառը պատերազմի ժամանակ կարևոր դեր խաղաց ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերություններում: Ատոմային պատերազմը մոտ էր բռնկվելուն Կարիբյան ճգնաժամի ժամանակ՝ 1962 թվականին: Կուբան մնացած Մարքսիստ-Լենինիստ սոցիալիստական պետություներից այն քչերից է, որն այժմ գոյատևում է աշխարհում:

Մշակութային առումով Կուբան համարվում է Լատինական Ամերիկայի մաս[7]: Այն բազմազգ երկիր է, որի ժողովուրդը, մշակույթը ունեն բազմազան արմատներ:

Կուբան ՄԱԿ, Մ77, ՉԵՇ, ԱԿՊ, ԱԼԲԱ և ԱԵԿ հիմնադիր անդամ է: Երկիրը աշխարհի վերջին պլանային տնտեսությամբ երկրներից է, և տնտեսության մեջ առաջատար դիրք ունեն շաքարի, ծխախոտի, սուրճի և աշխատուժի արտահանումը: Համաձայն մարդկային զարգացման ինդեքսի՝ Կուբան ունի բարձր զարգացման ինդեքս և զբաղեցրնում է 67-րդ տեղն աշխարհում[8]:

Բովանդակություն

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները հավատում են, որ Կուբա անվանումը գալիս է Տայնո լեզվից, սակայն դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ[9]: Չնայած ստույգ անվանման իմաստը հայտնի չէ, այն կարող է թարգմանվել «որտեղ բերրի հողը հարուստ է» (կուբաու)[10] կամ «մեծ վայր» (կոաբանա)[11]: Հեղինակները, ովքեր կարծում են Քրիստափոր Կոլումբոսի պորտուգալական ծագմանը, համարում են, որ Կուբա անվանվել է Կոլումբոսի կողմից Կուբա քաղաքի պատվին, որը գտնվում է Պորտուգալիայի Բեժա շրջանում[12][13]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախակոլումբոսյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթուեյի արձանը, ով եղել է Տայնո ժողովրդի առաջնորդ:

Մինչև իսպանացիների ժամանումը Կուբան բնակեցված է եղել երեք տարբեր հնդկացիների ցեղերով՝ Տայնո, Գուանահատաբեյ և Սիբոնեյ ժողովուրդներ:

Սիբոնեյների նախնիները գաղթել են Հարավային Ամերիկայից մոտ մ.թ.ա. 5000 թվականին[14]:

Տայնոները ժամանել են Հայիթի կղզուց մոտավորապես 3-րդ դարում: Երբ Կոլումբոսը ժամանեց Կուբա, Տայնոները առաջնորդ մշակույթով ժողովուրդն էին 150.000 բնակչությամբ[14]:

Տայնոները հիմնականում եղել են անասնապահներ և հողագործներ, մինչդեռ Սիբոնեյները նաև եղել են ձկնորսներ, որսորդներ և հավաքչությամբ զբաղվողներ:

Իսպանացիների կողմից գաղութականացում և իշխանություն (1492–1898)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ առաջին անգամ իսպանացիները ափ իջան Կուբայում 1492 թվականի հոկտեմբերի 12-ին, այն կոչվում էր Գուհանդահանի[15]: Քրիստափոր Կոլումբոսը իր երեք նավերով իջևանեց Կուբայի հյուսիս արևելյան ափին 1492 թվականի հոկտեմբերի 28-ին[16]: Կոլումբոսը կղզին հայտարարեց Իսպանիայի թագավորության մաս[17] և այն անվանեց Իսլա Խուանա, արքայազն Խուանի պատվին[18]:

1511 թվականին Դիեգո Վելասկես դե Կուելարի կողմից հիմնադրվեց Կուբայում առաջին իսպանական բնակավայրը Բարակոայում: Շուտով կառուցվեցին այլ քաղաքներ, ներառյալ Սան Կրիստոբալ դե լա Հաբանան 1515 թվականին, որը հետագայում դարձավ մայրաքաղաք: Բնիկ Տայնո ժողովուրդը բռնի աշխատանքի ուղարկվեցին էնկոմիենդա համակարգի ներքո[19], որը նման էր ֆեոդալական համակարգին միջնադարյան Եվրոպայում[20]: Դարերի ընթացքում տեղաբնիկ ժողովուրդները վերացան մի քանի պատճառով, հիմնականում եվրասիական վարակների պատճառով, որոնցից չունեին բնական իմունիտետ, բացի այդ գաղութարարների ճնշումների շնորհիվ[21]: 1529 թվականին կարմրուկի համաճարակի հետևանքով մահացավ Կուբայում մնացած սակավաթիվ բնիկների երկու երրորդը, որոնք մինչ այդ հաղթահարել էին բնական ծաղիկը[22][23]:

1539 թվականի մայիսի 18-ին կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոն 600 հետևորդների հետ Հավանայից մեկնեց ներկայիս ԱՄՆ-ի Հարավարևելյան մաս, սկսելով Լա Ֆլորիդայից ոսկու, գանձերի, ճանաչման և իշխանության որոնումներով[24]: 1548 թվականի սեպտեմբերի 1-ին Գոնսալո Պերես դե Անգուլոն նշանակվեց Կուբայի նահանգապետ: Նա ժամանեց Կուբայի Սանտիագո քաղաք 1549 թվականի նոյեմբերի 4-ին և անմիջապես բոլոր բնիկներին հայտարարեց ազատ[25]: Նա դարձավ Կուբայի առաջին մշտական նահանգապետը, ում նստավայրն էր Հավանան Սանտիագոյի փոխարեն և կառուցեց Հավանայի առաջին քարե եկեղեցին[26]: Երբ ֆրանսիացիները վերցրեցին Հավանան 1555 թվականին, նահանգապետի որդին` Ֆրանցիսկո դե Անգուլոն մեկնեց Մեքսիկա[27]:

1680 թվականի Կուբայի բրիտանական քարտեզ

Կուբան զարգանում էր դանդաղորեն ի տարբերություն Կարիբյան ավազանի մյուս կղզիների, այստեղ գյուղատնտեսությունը բազմաճյուղ էր: Սակայն գաղութի զարգացման կարևոր պատճառն այն էր, որ քաղաքային հասարակություն հիմնականում սատարում էր Իսպանական կայսրությանը: 18-րդ դարի կեսերին այստեղի գաղութարարներն ունեին 50.000 ստրուկ, համեմատության համար Բարբադոսում կային 60.000 ստրուկ, Վիրջինիայում` 300,000[28]:

Կուբայի քարտեզը ըստ Կորնելիուս վան Վիթֆլիդի 1597 թվականին (Շվեդիայի ազգային գրադարան)

Յոթնամյա պատերազմը, որը 1754 թվականի դրությամբ ընդգրկեց երեք մայրցամաքները, նաև հասավ իսպանական Կարիբյան ավազան: Իսպանիայի դաշինքը Ֆրանսիայի հետ ուղղակի ընդհարման բերեց բրիտանացիների հետ և 1762 թվականին բրիտանական հինգ ռազմանավեր և 4.000 զինվոր դուրս եկան Պորտսմութից, որպեսզի նվաճեն Կուբան: Բրիտանացիները ժամանեցին հունիսի 6-ին և օգոստոսին պաշարեցին Հավանան[29]: Երբ Հավանան նվաճեցին, բրիտանական նավատորմի ադմիրալ Ջորջ Կեպպելը մուտք գործեց քաղաք և վերահսկողություն տարածեց կղզու ամբողջ արևմտյան մասի վրա: Բրիտանացիները անմիջապես առևտրային հարաբերություններ սկսեցին իրենց Հյուսիսային Ամերիկայի և Կարիբյան ավազանի գաղութների հետ` արագ կերպարանափոխելով կուբական հասարակությանը: Նրանք ներմուծում էին սննդամթերք, ձիեր և այլ ապրանքներ, բացի այդ հազարավոր ստրուկներ Արևմտյան Աֆրիկայից որպեսզի աշխատեին շաքարի արտերում[29]:

Բրիտանացիների կողմից Կուբա ներխուժումը և նվաճումը 1762 թվականին:

Չնայած Հավանան, որը դարձավ Ամերիկաների երրորդ խոշորագույն քաղաքը, գրանցեց մեծ զարգացում այս ժամանակաշրջանում, մնաց բրիտանացիների վերահսկողության ներքո կարճ ժամանակ: Ճնշումները Լոնդոնի շաքարարտադրողների կողմից, ովքեր վախենում էին շաքարի գների անկումից, ստիպեցին վերականգնել իսպանացիների իրավունքները գաղութների նկատմամբ: Հավանային նվաճումից մեկ տարի նաց ստորագրվեց Փարիզի պայմանագիրը մի կողմից Ֆրանսիայի և Իսպանիայի և մյուս կողմից Բրիտանիայի միջև, որով ավարտվեց Յոթնամյա պատերազմը: Պայմանագրով Բրիտանիային տրվեց Ֆլորիդան Կուբայի փոխարեն: Այս քայլին Իսպանիային դրդեց Ֆրանսիան, որը խորհուրդ տվեց ազատվել Ֆլորիդայից, որից հետո ավելի հեշտ կլինի պահպանել Մեքսիկան և Ամերիկայի մյուս գաղութները[29]: Շատ բրիտանացիներ հիասթափված էին` համարելով, որ Կուբան ավելի հարուստ տարածք է քան Ֆլորիդան:

Կուբայում առևտրի զարգացման համար իրական շարժիչ դարձավ 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի Հայիթյան հեղափոխությունը: Երբ Կարիբյան ավազանի ամենահարուստ գաղութի ստրուկները ազատվեցին արյունահեղ ապստամբությունից հետո, կուբացի կալվածետերերը վախից բացի նաև նոր հնարավորությունների պոտենցյալ տեսան: Նրանք վախենում էին, որ ապստամբությունների ալիքը կհասնի նաև Կուբա: Կալվածատերերը առավելություն տեսնում էին, քանի որ Կուբան կարող էր զբաղեցնել Հայիթի տեղը շաքարի արտահանման գործընթացում[30]:

Ստրուկները Կուբայում տեղափոխում են սառույց:

Կուբայում նույնպես ստրուկների շրջանում ապստամբության տրամադրությունը բարձր էր: 1812 թվականի ապստամբությունը ճնշվեց[31]:

1817 թվականին Կուբայի բնակչությունը կազմում էր 630.980, որից 291.021 սպիտակամորթ, 115.691 ազատ ոչ սպիտակամորթներ և 224.268 սևամոթ ստրուկներ[32]: Այստեղ ազատների հարաբերակցությունը ստրուկների ավելի մեծ էր քան Վիրջինիայում կամ Կարիբյան ավազանի այլ երկրներում:

1820-ական թվականներին Իսպանական կայսրության Լատինական Ամերիկայի մյուս երկրները ապստաբեցին և անկախություն ձեռք բերեցին, սակայն Կուբան մնաց հավատարիմ: Կուբայի տնտեսություն շատ էր կախված կայսրությունից: 1860 թվականի դրությամբ Կուբայում ապրում էին 213.167 ազատ ոչ սպիտակամորթներ, որը կազմում էր ոչ սպիտակամորթների ընդհանուր բնակչության 39%-ը[28]: Համեմատության համար Վիրջինիայում կային նույն քանակությամբ սևամորթներ, որոնցից միայն 11%-ն էր ազատ[28]: Հետապստամբական շրջանում Վիրջինիայում անհանգստացած էին 1831 թվականի Նատ Թյորների ստրուկների ապստամբությունից հետո ազատված սևամորթերի ճակատագրով և այդ պատճառով մեծանում էր խտրականությունը ազատ սևամորթների նկատմամբ:

Անկախության շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Մանուել դե Սեսպեդեսը Կուբայում հայտնի էր որպես Հայրենիքի հայր, անկախություն հռչակեց Իսպանիայից 1868 թվականին:

1868 թվականին Կառլոս Մանուել դե Սեսպեդեսի գլխավորած ապստամբության գլխավոր նպատակը լիակատար անկախությունն էր: Դե Սեսպեդեսը, ով շաքարի պլանտատոր էր, ազատություն պարգևեց իր ստրուկներին և հորդորեց կռվել իր հետ Կուբայի անկախության համար: 1868 թվականի դեկտեմբերի 27-ին նա հռչակագիր թողարկեց, համաձայն որի ստրուկները ազատություն կստանան եթե իր մոտ զինվորական ծառայության անցնեն[33]: 1868 թվականի ապստամբությունը ձգձվեց և դարձավ հակամարտություն, որը հայտնի է Տասնամյա պատերազմ անվանմամբ: Ապստամբներին միացան երկու հազար Կուբայի Չինացիներ: Չինացիները ներգաղթել էին որպես պայմանագրային աշխատողներ:

Միացյալ Նահանգները հրաժարվեց ճանաչել Կուբայի նոր կառավարությանը, չնայած Եվրոպայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներ ճանաչեցին: 1878 թվականին Զենխոնի պայմանագրով հակամարտությունը ավարտվեց, որով Իսպանիան խոստացավ լայն ինքնիշխանություն տալ Կուբային: 1879–1880 թվականներին կուբացի հայրենասեր Կալիքստո Գարսիան փորձեց մեկ այլ պատերազմ սկսել, որը հայտնի էր որպես Փոքր պատերազմ, սակայն բավարար աջակցություն չստացավ[34] Ստրկությունը Կուբայում արգելվեց 1875 թվականին, սակայն գործընթացը ավարտվեց միայն 1886 թվականին[35][36]:

Խոսե Մարտի անունով մի արտաքսված կուբացի 1892 թվականին հիմնեց Կուբայի հեղափոխական կուսակցությունը Նյու Յորքում: Կուսակցության գերխնդիրն էր ձեռք բերել Կուբայի համար անկախություն Իսպանիայից[37]: 1895 թվականի Մարտին ուղևորվեց դեպի Մոնտեքրիստի և Սանտո Դոմինգո մինալու Մաքսիմո Գոմեսի շարժմանը[37]: Մարտին գրեց իր քաղաքական տեսլականը Մոնտեքրիստիի Մանիֆեստում[38]: Իսպանական բանակի դեմ կռիվները սկսեցին 1895 թվականի փետրվարի 24-ին, սակայն Մարտին հասավ Կուբա միայն 1895 թվականի ապրիլի 11-ին[37]: Մարտին սպանվեց Դոս Ռիոսի ճակատամարտում 1895 թվականի մայիսի 19-ին[37]: Նրա մահից հետո նրան կոչեցին Կուբայի ազգային հերոս[38]:

Կալիքստո Գարսիա, Կուբայի ապստամբների ղեկավարը (աջից) ԱՄՆ Գեներալ Վիլյամ Լուդոուի հետ (Կուբա, 1898)

Մոտ 200.000 իսպանացի զինվորներին դիմակայում էին թվաքանակով մի քանի անգամ քիչ ապստամբներ, որոնք ընտրել էին հիմնականում գերիլիա մարտավարությունը: Իսպանացիները սկսեցին ապստամբության ճնշման գործընթացը: Գեներալ Վալերիանո Վեյլերը, ով Կուբայի ռազմական նահանգապետն էր, մեծ թվով խաղաղ բնակչության ուղարկեց իր կոչված ռեկոնսենտրադոս-ներ, որը թարգմանվում էր որպես «ամրացված քաղաքներ»: Դրանք համարվում էին 20-րդ դարի համակենտրոնացման ճամբարների նախատիպերը[39]: 200.000-ից 400.000 կուբացի քաղաքացի մահացավ քաղցից և համաճարագներից այս ճամբարներում, քանակը ստուգվել է Կարմիր խաչի և ԱՄՆ սենատոր Ռեդֆիլդ Պրոկտորի կողմից: Դրանից հետո Ամերիկայում և Եվրոպայում տեղի ունեցան ցույցեր ընդդեմ իսպանացիների դաժանությունների[40]:

ԱՄՆ ռազմանավ Maine-ն ուղարկվեց պաշտպանելու ԱՄՆ հետաքրքրությունը, սակայն ժամանելու քիչ անց այն պայթեցվեց Հավանայի ծովախորշում և արագորեն խորտակվեց` սպանելով անձնակազմի երեք-քառորդին: Ռազմանավի խորտակման պատճառները մնացին անհայտ: ԱՄՆ ժողովրդական կարծիքը կողմ էր ակտիվ ճնշմանը Իսպանիայի նկատմամբ[41]: Իսպանիան և ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեցին միմյանց 1898 թվականի վերջին:

Նախորդ տասնամյակներում ԱՄՆ հինգ նախագահներ` Պոլկը, Պիրսը, Բյուկենենը, Գրանթը և Մաք-Քինլին, փորձել էին գնել Կուբա կղզին Իսպանիայից[42][43]:

Հանրապետություն (1902–59)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարիներ (1902–1925)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի դրոշի բարձրացում Գլխավոր նահանգապետի պալատի վրա 1902 թվականի մայիսի 20-ին:

Իսպանա-ամերիկյան պատերազմից հետո Իսպանիան և Միացյալ Նահանգները ստորագրեցին Փարիզի պայմանագիրը, որի համաձայն Իսպանիան ԱՄՆ-ին զիջեց Պուերտո Ռիկոն, Ֆիլիպինները և Գուամը 20 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց[44]: Կուբան ֆորմալ անկախություն ձեռք բերեց ԱՄՆ-ից 1902 թվականի մայիսի 20-ին որպես Կուբայի հանրապետություն[45]: Կուբայի նոր սահմանադրության համաձայն ԱՄՆ-ն իրավունք ուներ միջամտելու Կուբայի գործերին, այդ թվում ֆինանսական և արտաքին հարաբերություններին: Պլատտի փոփոխության համաձայն Կուբայից ԱՄՆ-ին էր անցնում Գուանտանամո ծոցի ռազմական նավահանգիստը:

1906 թվականի վիճարկելի ընտություններից հետո, առաջին նախագահ Թոմաս Էստրադա Պալման առերեսվեց զինված հեղաշրջման, որը կազմակերպել էին անկախության պատերազմի վետերանները, ովքեր հաղթեցին կառավարական զորքերին[46]: ԱՄՆ-ն միջամտեց և օկուպացրեց Կուբան ու Չառլս Էդվարդ Մագունին նշանակեց նահանգապետ երեք տարով: Կուբացի պատմաբանները Մագունի կառավարման տարիները բնորոշում են կոռուպցիայի աճով[47]: 1908 թվականին Խոսե Միգել Գոմեսը ընտրվեց նախագահ, սակայն ԱՄՆ-ն շարունակում էր միջամտել Կուբայի գործերին: 1912 թվականին Պարտիդո Ինդեպենդենտ դե Կոլոր կուսակցությունը փորձեց ստեղծել անջատողական սև հանրապետություն Օրիենտե պրովինցիայում[48], սակայն դաժանորեն ճնշվեց կառավարության կողմից:

1924 թվականին նախագահ ընտրվեց Խերարդո Մաչադոն[49]: Նրա ղեկավարման օրոք արագորեն աճեց զբոսաշրջությունը և ամերիկյան սեփականությամբ հյուրանոցներ և ռեստորաններ կառուցվեցին զբոսաշրջիկների համար[49]: Զբոսաշրջային բումը ստիպեց զարգացնել վիճակախաղերը և պոռնկությունը Կուբայում[49]: 1929 թվականի Ուլ Սթրիթի ճգնաժամի արդյունքում անկում ապրեցին շաքարավազի գները, որը բերեց քաղաքական ճգնաժամի[50]: Ցուցարար ուսանողները, որոնք հայտնի էին 1930-ականների սերունդ միացան ընդդիմությանը և պահանջեցին ժողովրդականություն չվայելող Մաչադոյի հեռացումը[50]: Գլխավոր բախումը (որում Կոմունիստական կուսակցությունը միացավ Մաչադոյին)[51] տեղի ունեցավ շաքարավազի բանվորների և բանակի միջև, ստիպեցին Մաչադոյին հեռանալ երկրից 1933 թվականի օգոստոսին: Նրան փոխարինեց Կառլոս Մանուել դե Սեսպեդես ի Կուեսադան[50]:

Կուբայի ղեկավար հնգյակը: Ֆուլխենսիո Բատիստան, ով վերահսկում էր զինված ուժերը գտնվում է աջ ծայրում:

1933-1940 թվականների հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին տեղի ունեցավ Սերժանտների հեղաշրջումը ընդդեմ Սեսպեդեսի, որը գլխավորեց Ֆուլխենսիո Բատիստան[52]: Հեղաշրջման արդյունքում հինգ հոգանոց հատուկ հանձնաժողովը ընտրվեց ժամանակավոր կառավարության ղեկավար[53]: Այնուհետև Ռամոն Գրաու Սան Մարտինը նշանակվեց ժամանակավոր նախագահ[53]: Գրաուն հրաժարական տվեց 1934 թվականին` ճանապարհը ազատ թողնելով Բատիստայի համար, ով առաջնորդեց Կուբայի քաղաքականությունը հաջորդ 25 տարիներին, չնայած մի շարք ձևական նախագահներին[52]: 1933-ից 1937 թվականները անցան անընդհատ սոցիալական և քաղաքական բախումների մեջ[54]: 1933-1940 թվականներին Կուբայում քաղաքական դաշտը դեռևս չէր ձևավորվել, միայն 1935–1936 թվականներին փոխվեցին երեք նախագահներ, սակայն երկիրը իրականում ղեկավարում էր ռազմատենչ և ռեպրեսիվ քաղաքականության կողմնակից Բատիստան, որպես բանակի գլխավոր հրամանատար:

1940 թվականի սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր սահմանադրությունը ընդունվեց 1940 թվականներին, որով իրականություն դարձան արմատական պրոգրեսիվ գաղափարները, մեծ դեր տրվեց նաև ներառյալ աշխատողների իրավունքներին և առողջապահությանը[55]: Նույն տարում Բատիստան ընտրվեց նախագահ` պաշտոնավարելով մինչև 1944 թվականը[56]: Նա առաջին ոչ սպիտակամորթն էր, ով Կուբայում հաղթեց բարձրագույն քաղաքական պաշտոնը[57][58][59]: Նրա կառավարությունը իրականացրեց մի քանի հիմնական սոցիալական բարեփոխումներ: Իր պաշտոնավարման օրոք որոշ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրեցին Կոմունիստական կուսակցության անդամներ[60]: Կուբայի զինված ուժերը չէին ներքաշված Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններին, չնայած Բատիստան պատրաստակամ էր միանալ ԱՄՆ-Լատինական Ամերիկյան զորքերին ընդդեմ Ֆրանկոյական Իսպանիայի, որպեսզի տապալի ավտորիտար ռեժիմը Իսպանիայում[61]:

Բատիստան փոփոխություն կատարեց 1940 թվականի սահմանադրության մեջ, որպեսզի կարողանա վերընտրվել[62]: 1944 թվականի ընտրություններում հաղթեց Ռամոն Գրաու Սան Մարտինը[56]: Գրաուն ավելի վատացրեց Կուբայի քաղաքական համակարգի արդեն իսկ շեղված հիմքը, մասնավորապես խափանելով խորապես թերի և ոչ արդյունավետ Կոնգրեսի և Գերագույն դատարանի գործունեությունը[63]: 1948 թվականին նախագահ ընտրվեց Կառլոս Պրիո Սոկարասը, ով Գրաուի հետևորդն էր[56]: Աուտոտենրիկո կուսակցության կառավարման երկու ժամանակահատվածներում տեղի ունեցավ ներդրումների ներհոսք, ինչը բուռն ու բարձրացրեց հասարակության բոլոր հատվածների կենսամակարդակը մեծ քաղաքային բնակավայրերում ստեղծեց բարգավաճ միջին դաս[64]:

Գետնախորշեր (bohio) Հավանայում, 1954 թվականին, Հավանայի բեյսբոլի մարզադաշտի կողքին:

Բատիստան իր պաշտոնավարումը ավարտելուց հետո 1944 թվականից ապրում էր Ֆլորիդայում: Կուբա վերադարձավ 1952 թվականին նորից նախագահ ընտրվելու նպատակով: Տեսնելով որ պարտվում է ընտրություններում` կազմակերպեց ռազմական հեղաշրջում[65]: Նրա վերադարձն իշխանության ուղեկցվեց ֆինանսական, ռազմական և տեխնիկական աջակցությամբ Միացյալ Նահանգների կառավարության կողմից[66]: Բատիստան փոփոխեց սահմանադրությունը և չեղարկեց քաղաքական ազատությունների մեծ մասը, այդ թվում գործադուլը: Այնուհետև նա հավասարվեց ամենահարուստ հողատերեի հետ, որոնց պատկանում էին ամենամեծ պլանտացիաները և մեծացրեց հարուստների և աղքատների միջև եղած անջրպետը[67]: Բատիստան անօրինական համարեց Կումունիստական կուսակցությունը 1952 թվականին[68]: Հեղաշրջումից հետո Կուբան Լատինական Ամերիկայում ուներ մեկ շնչին ընկնող մսի, բանջարեղենի, հացահատիկի, մեքենաների, հեռախոսների և ռադիոների սպառման ինդեքսը, չնայած բնակչության երրորդ մասը համարվում էր աղքատ[69]:

1958 թվականի դրությամբ Կուբան Լատինական Ամերիկայի երկրների շարքում համարվում էր կյանքի լավ պայմաններով երկիր, որոշ դեպքերում նաև համաշխարհային մակարդակով[70]: Մյուս կողմից, Լատինական Ամերիկայի երկրների մեջ Կուբայում ամենաշատը արտոնությունները տրվեցին աշխատանքային միություններին, այդ թվում, արգելքներ, որոնք վերաբերում էին աշխատանքից հեռացմանը: Դրանք մեծ չափով ձեռք են բերվել «գործազուրկների և գյուղացիների գնով», ինչը հանգեցրեց անհավասարության[71]: 1933-ից 1958 թվականներին Կուբայում իրականացվեց բազմաթիվ տնտեսական նորմերի ընդունում, որոնք բերեցին տնտեսական խնդիրների[57][72]: Գործազրկությունը դարձավ խնդիր, քանի որ աշխատանքային տարիքի հասած անձինք չէին կարողանում աշխատանք գտնել[57]: Միջին խավը, որը համահունչ էր ԱՄՆ ստանդարտներին, սկսեց դժգոհել գործազրկությունից և քաղաքական հետապնդումներից: Աշխատանքային միությունները սատարեցին Բատիստային մինչև վերջ[57][58]: Բատիստան մնաց իշխանության գլուխ մինչև ստիպված եղավ փաղչել 1958 թվականի դեկտեմբերին[73]:

Հեղափոխություն և Կոմունիստական կուսակցության կառավարում (1959–ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չե Գևարան և Ֆիդել Կաստրոն լուսանկարված Ալբերտո Կորդայի կողմից 1961 թվականին:

1950-ական թվականներին տարբեր կազմակերպություններ, ներառյալ զինված ապստամբության կողմնակիցներ, պայքարում էին երկրում քաղաքական փոփոխություն կատարելու համար[74]: 1956 թվականին Ֆիդել Կաստրոն և նրա մոտ 80 հետևորդներ իջան Գրանմա զբոսանավից և փորձեցին հեղաշրջում սկսել Բատիստայի կառավարության դեմ[74]: Հեղաշրջումը չիրականացավ մինչև 1958 թվականը, երբ Կաստրոյի Հուլիսի 26 շարժումը դարձավ հեղափոխության հիմնական խումբը[74]:

1958 թվականի վերջին ապստամբները անցան Սիերա Մաեստրա լեռները և կազմակերպեցին գլխավոր ժողովրդական ընդվզումը: Դրանից հետո Կաստրոյի մարտիկները նվաճեցին Սանտա Կլարան և 1959 թվականի հունվարի 1-ին Բատիստան իր ընտանիքի հետ միասին փախուստի դիմեց Դոմինիկյան հանրապետություն: Ավելի ուշ նա մեկնեց պորտուգալական Մադեյրա կղզի և վերջնականապես բնակություն հաստատեց Լիսաբոնի մոտակայքում գտնվող Էստորիլ բնակավայրում: Ֆիդել Կաստրոյի զորքերը մտան մայրաքաղաք 1959 թվականի հունվարի 8-ին: Լիբերալ Մանուել Առուտիա Լյեոն դարձավ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[75]:

1959-1966 թվականներին կուբացի խռովարարաները մարտնչեցին Կաստրոյի կառավարության դեմ Էսկամրայ լեռներում: Կառավարությունը մեծ ջանքերի գնով վերջնականապես ճնշեց խռովությունները: Այս ապստամբությունը ավելի երկար տևեց և ներքաշեց ավելի շատ զինվորականների, քան Կուբայական հեղափոխությունը[76][77]: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալների, 1959-1962 թվականներին մահապատժի են ենթարկվոլ 3.200 մարդ[78]: Այլ հաշվարկների համաձայն մահապատիժների թիվը կազմում էր 4.000-ից 33.000[79][80][81]: 1959 թվականի հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկվածների մեծ մասը ոստիկաններ, քաղաքական գործիչներ և Բատիստայի հետևորդներն էին, որոնք Բատիստայի կառավարման ժամանակ ներքաշված էին այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք էին սպանությունները, կտտանքները և այլն[82]:

1959 թվականից հետո Կուբան ԱՄՆ-ի Գուանտանիմոյի ծոցի ռազմական նավահանգիստը համարում է անօրինական[83]:

Միացյալ Նահանգները սկզբնական շրջանում սատարում էր Կուբայական հեղափոխությանը` տեսնելով ժողովրդավարական կարգերի հաստատման փորձ, որը կարող է փոխել ամբողջ Լատինական Ամերիկան[84]: Կաստրոյի կողմից Կոմունիստական կուսակցության օրինականացումը և հարյուրավոր մահապատիժները բերեցին երկու երկրների հարաբերությունների սրման[84]: Գյուղատնտեսական բարեփոխումների օրենքը, որով խոշոր հողատերերը (ներառյալ ԱՄՆ-ից) զրկվեցին իրենց հողերից, ավելի սրեցին հարաբերությունները[84][85]: 1960-ից 1964 թվականներին ԱՄՆ սկսեց տնտեսական պատժամիջոցների կիրառումը, այդ թվում երկու երկների միջև առևտրի կասեցումը և Կուբայի ԱՄՆ-ում գտնվող բոլոր ակտիվների սառեցումը[86]: 1960 թվականի փոտրվարին Կաստրոն առևտրային պայմանագիր ստորագրեց ԽՍՀՄ փոխվարչապետ Անաստաս Միկոյանի հետ[84]:

1960 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրահանգեց ԿՀՎ-ին նախագիծ մշակել Կուբայի խռովարարների և զինված ջոկատի միջոցով տապալել Կաստրոյի ռեժիմը[87]: Գործողությունը (հայտնի որպես Խոզերի ծոցի գործողություն) տեղի ունեցավ 1961 թվականի ապրիլի 14-ին[85]: Գործողությանը մասնակցեցին 1.400 կուբացի արտաքսվածներ որոնք իջևանեցին Խոզերի ծոցում, սակայն Կաստրոյի տապալման փորձը ձախողվեց[85]:

1962 թվականի հունվարին Կուբան հեռացվեց Ամերիկյան պետությունների կազմակերպությունից (ԱՊԿ), և նույն տարվա վերջում ԱՊԿ-ն հայտարարեց Կուբայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, որոնք համահունչ էին ԱՄՆ պատժամիջոցներին[88]: Կարիբյան ճգնաժամը տեղի ունեցավ 1962 թվականի հոկտեմբերին: Կուբան 1963 թվականի դրությամբ լիովին անցում կատարեց կոմունիստական համակարգին, որը նախագծվել էր ԽՍՀՄ կողմից[89]:

Ֆիդել Կաստրոն և ԳԴՀ Պոլիտբյուրոյի անդամները 1972 թվականներին:

1970-ական թվականներին Ֆիդել Կաստրոնի տասնյակ հազարավոր զինվորականներ տրամադրել ԽՍՀՄ աջակցությամբ պատերազմներին Աֆրիկայում: Նա աջակցեց Անգոլայի ժողովրդական լիբերալ շարժմանը և Մանգիստու Հեյլ Մարիամին Եթովպիայում[90]:

1970-ականներին կյանքի մակարդակը ծայր աստիճան վատ էր, իսկ անհանդուրժողականությունը բարձր[91]: Ֆիդել կաստրոն 1970 թվականի իր ելույթում ընդունեց տնտեսական քաղաքականության սխալները[91]: 1975 թվականին ԱՊԿ-ն ավելացրեց պատժամիջոցները Կուբայի հանդեպ, որին կողմ էին 16 երկիր ներառյալ Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ն սակայն նույնը թողեց իր կողմից կիրառվող պատժամիջոցները[88]:

Կաստրոյի ռեժիմի վրա վատագույնս անդրադարձավ ԽՍՀՄ փլուզումը 1991 թվականին (հայտնի կուբայում որպես Հատուկ ժամանակաշրջան): Երկիրը առերեսվեց տնտեսական ծանր իրավիճակի հետ երբ դադարեցվեցին սուբսիդիաները ԽՍՀՄ-ից, որոնք կազմում էին տարեկան 4-ից 6 միլլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը հանգեցրեց վառելիքի և սննդամթերքի դեֆիցիտի[92][93]: Կառավարությունը չընդունեց Ամերիկայի օգնությունը սննդամթերքի և դեղորայքի տեսքով մինչև 1993 թվականը[92]: 1994 թվականի օգոստոսի 5-ին Հավանայում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր[94]:

Ֆիդել Կաստրոն Հարավ Աֆրիկյան հանրապետության նախագահ Թաբո Մբակիի և Շվեդիայի վարչապետ Գորան Պերսոնի հետ 2005 թվականին:

Կուբան գտավ նոր սնուցման աղբյուր ի դեմս Չինաստանի: Բացի այդ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը և Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դարձան Կուբայի դաշնակիցը և գլխավոր նավթ ներմուծողը: 2003 թվականին կառավարությունը ձերբակալեց և բանտարկեց մեծ թվով քաղաքական ակտիվիսների, այս ժամանակաշրջանը հայտնի է «Սև Գարուն» անվամբ[95][96]:

2008 թվականի փետրվարին Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ հեռանում է Կուբայի նախագահի պաշտոնից[97]: Փետրվարի 24-ին նրա եղբայր Ռաուլ Կաստրոն հռչակվեց Կուբայի նոր նախագահ[98]: Իր երդմնակալության արարողության ելույթում Ռաուլը խոստացավ վերացնել որոշ ազատությունը սահմանափակող նորմեր Կուբայում[99]: 2009 թվականի մարտին Ռաուլ Կաստրոն անվավեր հայտարարեց իր եղբոր կողմից ընդունված օրենքների մի մասը[100]:

2009 թվականի հունիսի 3-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունը հռչակագիր ընդունեց, որով չեղարկեց Կուբայի անդամակության 47 տարվա արգելքը[101]: Հռչակագրով սակայն, լիակատար անդամակցությունը կասեցվեց մինչև Կուբան չբավարարի ԱՊԿ գլխավոր դրույթներին և գաղափարներին[88]: Ֆիդել Կաստրոն վերահաստատեց իր դիրքորոշումը, որ ինքը հետաքրքրված չէ ԱՊԿ անդամակցությանը հռչակագրից հետո[102]:

Ռաուլ Կաստրոյի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հետ 2015 թվականի ապրիլի 11-ին:

2013 թվականի հունվարի 14-ին կուբան չեղարկեց 1961 թվականին ընդունված պահանջը, համաձայն որի, քաղաքացիները, ովքեր ցանկանում էին ճանապարհորդել արտերկիր պետք է ստանային թանկարժեք պետական համաձայնություն և հրավերքի նամակ[103][104][105]: 1961 թվականին Կուբայի կառավարությունը սահմանափակումներ էր մտցրել արտերկիր գնացողների վրա, որպեսզի կանխեր հետհեղափոխական զանգվածային արտագաղթը[106][107]: Նրա կանոններով կուբացիներին միայն հարկավոր էր անձնագիր և ազգային նույնականացման քարտ որպեսզի կարողանային լքել երկիրը, բացի այդ նրանք կարող էին իրենց հետ վերցնել իրենց երեխաներին[108]: Սակայն անձնագիր ստանալու համար քաղաքացիները պետք է վճարեին հինգ ամսվա միջին աշխատավարձի չափով: Այս նոր նախագծի կիրառումից հետո 180.000 քաղաքցի կարողացան լքել և վերադառնալ Կուբա[109]:

2014 թվականի դեկտեմբերի դրությամբ Կուբայի և ԱՄՆ պաշտոնյաների բանակցությունների արդյունքում իրականացվեց ամերիկացի հիսուներկու քաղբանտարկյալների, Ալան Գրոսի փոխանակումը ԱՄՆ-ում բանտարկվա կուբացի գործակալների հետ:

Պետական կարգ և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի 2008 թվականի խորհրդարանական ընտրությունների պաստառ

Կուբայի հանրապետությունը աշխարհում մնացած վերջին սոցիալիստական երկիրն է, որը հետևում է Մարքսիստ-Լենինիստական գաղափարախոսությանը: 1976 թվականի սահմանադրությամբ Կուբան սահմանվում էր որպես սոցիալիստական հանրապետություն, իսկ 1992 թվականի սահամադադրությամբ սահմանվեց որ երկիրը հետևում է Խոսե Մարտիի գաղափարներին և Մարքսի, Էնգելսի և Լենինի քաղաքական և սոցիալական գաղափարներին[110]: Սահմանադրությամբ Կուբայի Կոմունիստական կուսակցությունը սահմանված է որպես հասարակության և պետության առաջնորդ[110]:

Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը հանդիսանում է նաև պետության խորհդրի նախագահը (Կուբայի նախագահ) և նախարարների խորհրդի նախագահը (որոշ դեպքերում անվանում են Կուբայի վարչապետ)[111]: Երկու խորհրդի անդամներին ընտրում է Ժողովրդական իշխանության ազգային ժողովը[110]: Կուբայի նախագահին նույնպես ընտրում է Ազգային ժողովը հինգ տարով և չկա սահմանափակում քանի անգամ կարող է պաշտոնավարել միևնույն անձը[110]:

Կուբայի Կոմունիստական կուսակցության գլխավոր գրասենյակը

Կուբայի Գերագույն դատարանը համարվում է երկրի բարձրագույն մարմինը և կառավարության մաս է կազմում: Այն նաև վերջին ատյանի դատարանն է:

Կուբայի օրենսդիր մարմինը Ժողովրդական իշխանության ազգային ժողովն է (Asamblea Nacional de Poder Popular), որը իշխանության բարձրագույն օղակն է` բաղկացած 609 անդամից, որոնք պաշտոնավարում են հինգ տարի[110]: Ժողովը նիստեր գումարում է տարին երկու անգամ, մնացած ժամանակ օրենսդիր իշխանությունը համարվում է 31 անդամ ունեցող նախարարների խորհուրդը: Ազգային ժողովի թեկնածուները հաստատվում են համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Կուբայի բոլոր քաղաքացիները, որոնց տարիքը 16 տարեկան և ավելի է և չեն ներքաշված հանցագործության մեջ, կարող են քվեարկել[112]: Սահմանադրության 131 հոդվածի համաձայն, ընտրողները ազատ են, հավասար, իսկ ընտրությունները գաղտնի[110]: Համաձայն 136 հոդվածի թեկնածուն համարվում է ընտրված, եթե ստացել է ընտրողների կեսից ավելիի աջակցությունը[110]:

Ոչ մի քաղաքական կուսակցություն, այդ թվում Կոմունիստական կուսակցությունը, իրավունք չունեն թեկնածու ներկայացնել ազգային ժողովի ընտրություններին[113]: Կուբայի Կոմունիստական կուսակցությունը 1975 թվականից հետո անցկացրել է վեց հանրագումար: 2011 թվականի դրությամբ կուսակցությունը ուներ 800.000 անդամ: Երկրի պետական խորհրդի և ազգային ժողովի առնվազն կեսը պետք է լինեն Կոմունիստական կուսակցությունից: Մնացած անդամները պետք է լինեն անկուսակցական: Մյուս քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները երկրի դրսից են, սակայն Կուբայի ներսում ընդդիմադիր խմբերի ակտիվությունը նվազագույնի է հասել:

2013 թվականին Ռաուլ Կաստորն, Կուբայի ներկա նախագահը, հայտարարեց իր հրաժարականի մասին 2018 թվականին, երբ կավարտվի նրա վերջին պաշտոնավարման 5 տարին և հույս է հայտնել, որ սահմանափակումներ կմտցվեն ապագահ նախագահի հարոցում, ներառյալ տարիքային սահմանափակում[114]:

Ֆիդել Կաստրոյի մահից հետո 2016 թվականի նոյեմբերի 25-ին Կուբայում հայտարարվեց իննօրյա սուգ: Այս ժամանակահատվածում բնակիչներին արգելված էր լսել բարձր երաժշտություն, կազմակերպել հավաքույթներ, խմել ալկոհոլ[115]:

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը բաժանված է 15 պրովինցիաների և մեկ հատուկ կարգավիճակով շրջանի (Խուվենտուդ կղզի): Նախկինում երկիրը բաժանված էր վեց պատմական պրովինցիաների` Պինար դել Ռիո, Հավանա, Մատանսաս, Լաս Վիլաս, Կամագուեյ և Օրիենտե: Ներկա վարչատարածքային միավորները մոտավոր համընկնում էին ռազմական շրջանների հետ, որոնց բաժանվել էր Կուբան անկախության համար պատերազմի ժամանակ: Կուբայի պրովինցիաներն են.

Կուբայի պրովինցիաներ
  1. Պինար դել Ռիո
  2. Արտեմիսա
  3. Հավանա
  4. Մայաբակե
  5. Մատանսաս
  6. Սիենֆուեգոս
  7. Վիլա Կլարա
  8. Սանկտի Սպիրիտուս
  1. Սիեգո դե Ավիլա
  2. Կամագուեյ
  3. Լաս Տունաս
  4. Գրանմա
  5. Օլգին
  6. Սանտիագո դե Կուբա
  7. Գուանտանամո
  8. Խուվենտուդ կղզի

Մարդու իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակազգեստ կանանց բողոքի ակցիան Հավանայում (2012 թվականի ապրիլ)

Կուբայի կառավարությունը մեղադրվել է բազմաթիվ անգամ մարդու իրավունքների խախտման մեջ, ներառյալ տանջանքների, անհիմն բանտարկությունների, անտեղի դատական գործերի և արտադրատական մահապատիժների (նաև հայտնի որպես «Էլ Պարեդոն») մեջ[116][117]: Human Rights Watch-ը զեկուցել է, որ կառավարությունը օգտագործել է բոլոր տեսակի լծակները և Կուբայում անընդհատորեն խախտվում են ազատ կամաարտահայտման, հաղորդակցման, ժողովրդական, սեփականության իրավունքները[118]:

2003 թվականին Եվրոպական միությունը (ԵՄ) մեղադրեց Կուբայի կառավարությունը շարունակական մարդու իրավունքների և ֆունդամենտակ ազատության իրավունքի խախտման համար[119]: ԵՄ հորդորեց Կուբայում անցկացնել շարունակական հասարակական և տնտեսական բարեփոխումներ, բացի այդ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին[120]: Միացյալ Նահանգները շարունակում է կիրառել էմբարգո Կուբայի դեմ, մինչև Կուբայում չհաստատվի ժամանակակից ժողովրդավարական համակարգ և մարդու իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներ[121], չնայած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1992 թվականից, ամեն տարի զեկույց է ընդունում, համաձայն որի էմբարգոյի կիրառումը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում[122]: Կուբան համարում է, որ էմբարգոն ինքնին մարդու իրավունքների խախտում է[123]: 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարեց Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին և հորդորեց Կոնգրեսին վերջացնել էմբարգոն[124]:

Համաձայն տարբեր աղբյուրների, Կուբայում կային երկրորդ ամենաշատ բանտարկված լրագրողները աշխարհում 2008 թվականի դրությամբ (ամենաշատը Չինաստանում են), ներառյալ [125][126]:

Կուբայում այլախոհները ձերբակալվում և բանտարկվում են: 1990-ականներին Human Rights Watch-ը հաշվետվություն ներկայացրեց, համաձայն որի Կուբայի բանտային համակարգը ամենամեծերից է Լատինական Ամերիկայում` ներառելով 40 առավելագույն անվտանգությամբ բանտեր, 30` նվազագույն և 200 աշխատանքային ճամբարներ[127]: Համաձայն նույն Human Rights Watch-ի Կուբայի բանտերում անմարդկային պայմաններ են, որտեղ բանտարկյալները պարբերաբար զոհ են դառնում ֆիզիկական և սեռական բռնությունների[127]:

2010 թվականի հուլիսին, ոչ պաշտոնական Կուբայի մարդու իրավունքների հանձնաշողովը զեկուցեց, որ Կուբայում կան 167 քաղբանտարկյալներ, իսկ նույն տարվա սկզբում նրանք 201-ն էին: Հանձնաժողովի ղեկավարը զեկուցեց, որ բանտարկությունը փոխարինվել է վախի և ագրեսիայի կիրառումով[128]: Ֆիդել Կաստրոյի կառավարման օրոք ընդհանուր առմամբ քաղաքական դրդապատճառներով բանտարկվել կամ ազատազրկվել է մոտ 200.000 անձ[5]:

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբան աջակցում էր Ալժիրին 1961-1965 թվականներին[129]: Կուբան տասնյակ հազարավոր զիվորներ ուղարկեց Անգոլա Անգոլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ[130]: Կուբան նաև ռազմական օգնություն ցուցաբերեց Եթովպիային[131][132], Գվինեային[133], Գվինեա Բիսաուին[134], Մոզամբիկին[135] և Եմենին[136]:

Կուբայի արտաքին քաղաքականությունը բնորոշ չէ նման փոքր, զարգացող երկրին[137][138]: Նմանատիպ քաղաքականություն էր փորձում վարել 1959 թվականին Դոմինիկյան հանրապետությունը[139], սակայն փորձը ձախողվեց:

Կուբան Ամերիկաների համար Բոլիվարյան դաշնության հիմնադիր անդամ է[140] 2012 թվականի վերջի դրությամբ տասնյակ հազարավոր կուբացի բուժմասնագետներ աշխատում էին արտասահմանում[141] միայն Վենեսուելայում 30.000 բժիշկ, որոնք գործուղվել էին նաֆթ բժիշկների դիմաց ծրագրով[142]:

1996 թվականին Միացյալ Նահանգները ի դեմս նախագահ Բիլ Քլինտոնի, առաջադրեցին Կուբայի ազատության և ժողովրդական հանդուրժողականության ակտը, որն առավել հայտնի է որպես Հելմս-Բարտոն ակտ[143]:

Ռաուլ Կաստրոն Մոնղոլիայի նախագահ Էլբեգդորժի հետ 2015 թվականին Մոսկվայում կայացած Հաղթանակի օրվա շքաերթի ժամանակ, 9 մայիսի 2015 թվական:

2008 թվականին ԵՄ և Կուբան համաձայնեցին ամբողջությամբ վերականգնել հարաբերությունը և համագործակցությունը[144]: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման 2009 թվականի ապրիլի 17-ին Տրինիդադ և Տոբագոյում հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ճանապարհներ է որոնում նոր հարաբերություններ սկսել Կուբայի հետ[145] և հանեց Բուշի կողմից մտված Կուբացիների ճանապարհորդության արգելքը ԱՄՆ-ից Կուբա[146]:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ և Կուբայի միջև կնքվեց պայմանագիր, որը հայտնի դարձավ որպես «Կուբական արահետ», միջնորդներ հանդիսացան Կանադա և Ֆրանցիսկոս պապը: Պայմանագրով սկսվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացը: Կուբան և Միացյալ Նահանգները համաձայնեցին իրականացնել քաղբանտարկյալների փոխանակում և ԱՄՆ սկսեց Հավանայում դեսպանատան կառուցումը[147][148][149][150][151]:

2015 թվականի ապրիլի 14-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ նախագահ Օբաման կհեռացնի Կուբան ահաբեկչությունը ֆինանսավորող պետությունների ցուցակից[152][153]: Կուբայի կառավարությունը ողջունեց բանակցությունների վերսկսումը[154]:

2015 թվականի հունիսին Կուբան և ԱՄՆ-ն համաձայնեցին վերաբացել իրենց դեսպանատները մայրաքաղաքներում 2015 թվականի հուլիսի 20-ին[155]:

Հանցագործություն և իրավապահ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՎԱԶ-2107 մակնիշի ոստիկանության մեքենա Օլգինում:

Բոլոր իրավապահ մարմինները կենտրոնացած են Կուբայի ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, որոնցից գլխավորը Հեղափոխական զինված ուժերն են: Կուբայի բնակիչները կարող են օգտվել ոստիկանության ծառայություններից` հավաքելով «106» իրենց հեռախոսներով[156]: Ոստիկանության ուժերը կոչվում են «Policía Nacional Revolucionaria» կամ PNR: Կուբայի կառավարությունը նաև ունի հատուկ գործակալություն, որը կոչվում է Ինտելիգենս Դիրեկտորատ, որը սերտ համագործակցում է ռուսական Անվտանգության դաշնային ծառայության հետ:

Զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Կուբան զինված ուժերի վրա ծախսել է 91,8 միլիոն դոլար[157]: 1985 թվականին Կուբան իր ՀՆԱ-ի 10%-ը հատկացնում էր ռազմական ծախսերին[158]: Ամերիկյան ագրեսիայի դիմակայելու համար, ինչպիսին էր Խոզերի ծոցի գործողությունը, Կուբան կառուցեց Լատինական Ամերիկայի երկրորդ խոշորագույն զինված ուժերը, առաջինը Բրազիլիան է[159]:

1975 թվականից մինչև 1980-ականների վերջը ԽՍՀՄ ռազմական օգնությունները Կուբայում մեծացրեցին երկրի ռազմական հնարավորությունները: ԽՍՀՄ փլուզումից հետո Կուբան զգալի կրճատեց ռազմական անձնակազմը` 235.000-ից 1994 թվականի դրությամբ կրճատեց 60.000-ի 2003 թվականի դրությամբ[160]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի արտահանման ցուցանիշները 2009 թվականին

Կուբան պետական մակարդակով հետևում է սեցիալիստական սկզբունքների` կազմակերպելուն պետական վերահսկողությամբ պլանային տնտեսություն: Արտադրության մեծ մասի սեփականատերը պետությունն է և աշխատուժի մեծ մասը աշխատում է պետական համակարգում: Վերջին տարիներին կա մասնավոր հատվածում աշխատուժի աճի տենդենց: 2006 թվականին պետական հատվածում աշխատում էր աշխատուժի 78%-ը, իսկ մասնավոր հատվածում` 22%, համեմատության համար 1981 թվականին այս թվերը 91.8% և 8.2% էին[161]: Պետական ծախսումները կազմում են ՀՆԱ-ի 78,1%-ը[162]: Յուրաքանչյուր կազմակերպություն, որը ցանկանում է վարձել կուվացու, պարտավոր է վճարել Կուբայի կառավարությունը, որը իր հերթին վճարում է աշխատողին կուբական պեսոներով[163] Միջին ամսական աշխատավարձը 2013 թվականի հուլիսի դրությամբ կազմում էր 466 կուբական պեսո, որը հավասար է մոտ 19 ԱՄՆ դոլարի[164]:

Մարդիկ սպասում են իրենց հերթին Հավանայում լիբերտայի խանութի դիմաց

Կուբան ունի երկակի արժույթային համակարգ, աշխատավարձերը և գնանշումները կատարվում են կուբական պեսոյով (CUP), մինչդեռ զբոսաշրջային համակարգը աշխատում է Փոխարկելի պեսոյով (CUC), որը համահունչ է ԱՄՆ դոլարին[164]: Ամեն կուբայական տնտային տնտեսություն ունի սննդամթերք և հիմնական մթերք գնելու ամսական նորմա (Կուբայում անվանում են լիբրետա), որը կարող է գնել անվանական արժեքով[165]:

Մինչև 1959 թվականի Ֆիդել Կաստրոյի հեղափոխությունը Կուբան Լատինական Ամերիկայի ամենաառաջադեմ և հաջողակ երկրներից էր[166]: Կուբայի մայրաքաղաք Հավանան «փայլուն և զարգացող քաղաք էր»[166]: Կուբայի տնտեսությունը 20-րդ դարի առաջին կեսին զարգանում էր ԱՄՆ-ին շաքարավազի վաճառքով: Կուբան կիսագնդում 5-րդն էր մեկ շնչին ընկնող եկամտով, 3-րդը` կյանքի ապահովվածությամբ, 2-րդ մեկ շնչին ընկնով ավտոմեքենաների և հեռախոսների քանակով և առաջինը` մեկ շնչին ընկնող հեռուստացույցերով: Կուբայի գրագիտության աստիճանը 76% էր, ինչը չորրորդն էր Լատինական Ամերիկայում: Կուբան նաև աշխարհում 11-րդն էր մեկ շնչին ընկնող բժիշկների քանակով: Շատ մասնավոր բժշկական հաստատություններ և հիվանդանոցներ անվճար բուժ սպասարկում էին մատուցում աղքատներին: Կուբայում եկամտի բաշխումը շատ ավելի լավ էր կատարվում քան մնացած լատինամերիկյան հասարակություններում: Այնուամենայնիվ եկամտի բաշխումը ոչ հավասարաչափ էր իրականացվում քաղաքների և գյուղերի միջև և հատկապես սպիտակամորթների և սևամորթների միջև: Կուբացիները ապրում էին ծայրաղքատության մեջ գյուղական համայնքներում[166]: Համաձայն կուբացի պատմաբան Լուիս Պերեսի «Հավանան այն ժամանակ ներկայիս Լաս Վեգասն էր»[167]: 2016 թվականին Մայամի Հերալդը գրել է,- «... կուբացիների մոտ 27 տոկոսն ապրում էր ամսական մինչև $50 պայմաններում, 34 տոկոսը ստանում էր ամսական 50-ից 100 ԱՄՆ դոլար և 20 տոկոսը` 101-ից 200 ԱՄՆ դոլար: Տասներկու տոկոսը ստանում էին 201-ից 500 ԱՄՆ դոլար, 4 տոկոսը ավելի քան 500 ԱՄՆ դոլրա, ներառյալ 1,5 տոկոսը, որը ստանում էր 1.000 դոլարից ավելի»[168]:

Սիգարի արտադրություն Սանտիագո դե Կուբայում

Կուբայի հեղափոխությունից մինչև ԽՍՀՄ փլուզումը, Կուբայի տնտեսությունը կախված էր Մոսկվայի կողմից տրամադրված սուբսիդիաներից Կուբայի արտահանման դիմաց: Սուբսիդիաների կորուստը բերեց Կուբայի տնտեսության խորը ճգնաժամի, որը Կուբայում անվանում են «Հատուկ ժամանակաշրջան»: Կուբան որոշակի սահմանափակ թվով գործողությունները իրականցանել, որպեսզի կարողանա բավարարել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների պահանջարկը: Այս քայլերի թվում էր որոշ մասնավոր ընկերություններին թույլատրումը առևտուր իրականացնել ԱՄՆ դոլարով և զբոսաշրջության խթանումը: Կուբայում ներդրվեցին ունիկալ քաղաքային ֆերմերային համակարգ, որը կոչվում է օրգանոպոնիկոս, որպեսզի լրացնեն ԽՍՀՄ-ից այլևս չներմուծվող սննդամթերքի բացը: ԱՄՆ կողմից կիրառված էմբարգոյից հետո Կուբան ազգայնականացրեց ԱՄՆ քաղաքացիների սեփականությունները, որը բնորոշվեց որպես մարդու իրավունքների խախտում: Էմբարգոն մեծ հարված հասցրեց Կուբայի տնտեսությանը: 2009 թվականի Կուբայի կառավարությունը էմբարգոյի վնասները հաշվում էր տարեկան 685 միլիոն ԱՄՆ դոլար[169]:

Կուբայի ղեկավարությունը որոշեց բարեփոխումներ մտցնել գյուղատնտեսական ոլորտում: 2008 թվականին Ռաուլ Կաստրոն սկսեց գյուղատնտեսական բարեփոխումները, որպեսզի բավարարի սննդի պահանջարկը, քանի որ սննդամթերքի 80%-ը ներմուծվում էր: Բարեփոխումների հիմնական նպատակն էր հողի արդյունավետության բարձրացումը[170]: Վենեսուելան օրական Կուբա է ներմուծում 110.000 բարել նաֆթ, փոխարենը Կուբան վճարում է գումարով և մոտ 44.000 կուբացու ծառայություններով, դրանց մեծ մասը բուժաշխատողներ են[171][172]:

Կուբացիները այժմ կարող են ունենալ փոքր բիզնեսներ տնտեսության որոշակի հատվածներում:

2005 թվականին Կուբայի արտահանումը կազմել է 2,4 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչով աշխարհում զբաղեցնում է 114-րդ տեղը և ներմուծումը` 6,9 միլիարդ դոլար, աշխարհում` 87 տեղը[173]: Արտահանման հիմնական գործընկերներն են Կանադան 17,7%, Չինաստանը 16,9%, Վենեսուելան 12,5%, Նիդերլանդները 9% և Իսպանիան 5,9% (2012)[174]: Կուբան հիմնականում արտահանում է շաքարավազ, նիկել, ձուկ, դեղորայք, ցիտրուսային մրգեր և կոֆե[174], ներմուծում է սննդամթերք, վառելիք, հագուստ և տեխնիկա: Կուբայի համախառն պարտքը կազմում էր 13 միլիարդ դոլար[175] կամ ՀՆԱ-ի 38%-ը[176]: Կուբային էր նախկինում պատկանում շաքարավազի համաշխարհային առաջարկի 35%-ը, սակայն ներկայումս այդ թիվը նվազել է մինչև 10% մի քանի տնտեսական և քաղաքական պատճառներով, ներառյալ շաքարավազի համաշխարհային գների նվազումը, ինչը Կուբային դուրս մղեց մրցակցային դաշտից[177]: 2008 թվականին հայտարարվեց աշխատավարձերի բարձրացման մասին, ինչը պետք է բարձրացինի աշխատանքի արտադրողականությունը[178]:

2010 թվականից կուբացիներին թույլատրվեց կառուցել սեփական տներ: Ըստ Ռաուլ Կաստրոյի նրանք կարող են առանց պետության թույլտվության բարելավռլ իրենց տները[179]: Փաստացի Կուբայում չկան անտուններ և կուբացիների 85%-ը ունի իր սեփական տունը և չի վճարում գույքահարկ կամ վարձակալության դիմաց: Հիպոթեքային վարկերի տոկոսները չեն կարող գերազմանցել տան տիրոջ եկամուտները 10%-ը[169][180]:

2011 թվականի օգոստոսի 2-ին The New York Times-ը հայտարարեց, որ Կուբան նախատեսում է օրինականացնել գույքի առք ու վաճառը մինչև տարեվերջ: Ըստ մասնագետների, այս բարեփոխումը տնտեսության համար ավելի շահութաբեր կլինի, քան Ռաուլ Կաստրոյի մյուս բարեփոխումները[181]: Այն կարող է կրճատել մոտ մեկ միլիոն պետական աշխատատեղ, կբարեփոխվի բյուրոկրատական համակարգը[182]: Այս բարեփոխումները շատերը անվանում են «Նոր կուբայական տնտեսություն»[183][184]: 2013 թվականի հոկտեմբերին Ռաուլ Կաստրոն ասաց, որ պատրասվում է միացնել երկու արժույթները, սակայն 2016 թվականի օգոստոսի դրությամբ արժույթները դեռևս միացված չէին:

2012 թվականի օգոստոսին «Կուբաէներգիա ընկերությունը» հայտարարեց Կուբայում արևային էներգիայի առաջին կայանի բացման մասին և մինչև 2013 թվականը նախատեսվում էր բացել ևս 10 կայան[185]:

Ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի բնական ռեսուրսներն են շաքարավազը, ծխախոտը, ձուկը, ցիտրուսային մրգերը, սուրճը, լոբին, բրինձը, կարտոֆիլը և գյուղատնտեսական կենդանիներըՔաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; invalid names, e.g. too many: Կուբայի նիկելի հանքավայրերում տարեկան արդյունահանվում է 71.000 տոննա նիկել, որը համաշխարհային արդյունահանման 4%-ն է[1]: 2013 թվականի դրությամբ Կուբայում նիկել պահուստները հաշվվում էին 5,5 միլիոն տոննա, ինչը կազմում է համաշխարհային պահուստների 7%-ը[1]: Կանադական Sherritt International ընկերությունը սպասարկում է խոշոր նիկել հանքավայր Մոայում: Կուբան նայև զտացված կոբալտի գլխավոր արդյունահանողներից է[2]:

2005 թվականին US Geological Survey ընկերությունը հետազոտեց Հյուսիսային Կուբայի ավազանը և հայտարարեց 4,6 միլիոնից 9,3 միլիոն բարել նավթի հնարավոր պաշարների մասին: 2006 թվականից Կուբան հետազոտում է տեղանքը հնարավոր պահուստների հայտնագործման նկատառումներով[3]:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարադերո լողափ

Զբոսաշրջությունը Կուբայում կազմակերպված է այնպես, որպեսզի հնարավորինս մեկուսանա Կուբայի հասարակությունից, հաճախ այն անվանում են «էնկլավային զբոսաշրջություն» կամ «մեկուսացված զբոսաշրջություն»[4]: Օտարերկրյա այցելուների հետ կուբացիների շփումը 1992-ից 1997 թվականներին դե ֆակտո անօրինական էր[5]: Զբոսաշրջության զգալի աճ տեղի ունեցավ Հատուկ ժամանակաշրջանում, որը Կուբայի տնտեսության համար կարևոր դեր խաղաց ծանր տարիներին[6]:

Վերջին տասնամյակում Կուբան եռապատկեց իր մասնաբաժինը Կարիբյան ավազանի զբոսաշրջությունում, որը արդյունք էր զբոսաշրջության ոլորտում մեծ ներդրումների[7]: 2003 թվականին Կուբա է այցելել 1,9 միլիոն զբոսաշրջիկ, հիմնականում Կանադայից և Եվրոպական միությունից, իսկ հասույթը զբոսաշրջությունից կազմել է 2,1 միլիարդ ԱՄՆ դոլար[8]: 2011 թվականին երկիր են այցելել 2,688,000 զբոսաշրջիկ, ինչը Կարիբյան ավազանում երրորդ ցուցանիշն է (Դոմինիկյան հանրապետությունից և Պուերտո Ռիկոյից հետո)[9]:

Բժշկական զբոսաշրջություն հատվածը երկիր է բերում հազարավոր եվրոպացիների, լատինաամերիկացիների, կանադացիների և ամերիկացիների ամեն տարի:

Լայնորեն տարածված սեքս-տուրիզմը անկում է ապրում Կուբայի արդարադատության նախարարի ջանքերով[10]: Ըստ Կանադայի կառավարության ճամբորդության խորհրդատվական կայքի, Կուբան ակտիվորեն աշխատում է արգելել երեխաների սեքս տուրիզմը և մեծ թվով զբոսաշրջիկներ, ներառյալ կանադացիներ, կալանավորվել են 16-ից փոքր երեխաների նկատմամբ սեռական հարաբերություններ ունենալու համար: Դրա համար նախատեսված է ազատազրկում 7-ից 25 տարի[11]:

Շատ տուրիստական ենթակառուցվածքներ տուժեցին 2017 թվականի սեպտեմբերի 8-ին, որբ Իրմա փոթորիկը անցավ կղզիով: Փոթորիկից ամենաշատը տուժեց Կամագուեյ արշիպելագը կղզու հյուսիսային հատվածը, չնայած այստեղ չկային մեծ թվով զբոսաշրջային գոտիներ[12]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի գլխավոր քարտեզը

Կուբան մի կղզիների արշիպելագ է, որը գտնվում է Կարիբյան ծովի հյուսիսում, որտեղ միանում են Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը: Այն տեղակայված է 19° և 24°Հ լայնությունների ու 74° և 85°Ա երկարությունների միջև: Միացյալ Նահանգները գտնվում են 150 կմ հյուսիսում և հյուսիսարևմուտքում (ամենամոտ կետը Քի Ուեստ) և Բահամյան Կղզիները գտնվում են 21 կմ դեպի հյուսիս: Մեքսիկան գտնվում է 210 կմ հեռավորության վրա Յուկատանի նեղուցի երկայնքով դեպի արևմուտք (ամենամոտ կետը Կինտանա Ռոո նահանգի Կաբո Կատոչեն):

Հայիթին գտնվում է 77 կմ դեպի արևելք, Ճամայկան (140 կմ) և Կայմանյան կղզիները հարավում են: Կուբան գլխավոր կղզին է, շրջապատված չորս ավելի փոքր խբով կղզիներով: Կոլորադոս արշիպելագը գտնվում է հյուսիս-արևմտյան ափին, Սաբանա-Կամագուեյ արշիպելագը` հյուսային կենտրոնական ափին, Խարդինես դե լա Ռեյնան` հարավային կենտրոնական ափին և Կանարեոս արշիպելագը հարավ արևմտյան ափին:

Գլխավոր կղզու անվանումը Կուբա է, որի երկարությունը 1.250 կմ է, ներառում է երկրի տարածքի գլխավոր մասը և համարվում է Կարիբյան ավազանի խոշորագույն և աշխարհի մեծությամբ 17-րդ կղզին: Հիմնական կղզին հիմնականում հարթավայրային է` ներառելով Սիեռա Մաեստրա լեռները, որոնց բարձրագույն կիտը Տուրքինո պիկն է (1974 մետր):

Երկրորդ խոշորագույն կղզին Խուվենտուդ կղզին է (երիտասարդության կղզի) Կանարեոս արշիպելագում, 2200 կմ քառակուսի տարածում: Կուբայի ընդհանուր ցամաքակն տարածքը կազմում է 109.884 կմ քառակուսի, կամ 110.860 կմ քառակուսի ներառյալ ափամերձ և տարածքային ջրային շրջանները:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինյալես հովիտը

Կղզու հարավային մասի կլիման հյուսիսարևադարձային է, իսկ մնացած հատվածում` արևադարձային: Կլոր տարին հիմնականում փչում են հյուսիս-արևելյան քամիները: Ջերմաստիճանը միջինում համընկնում է Կարիբյան ավազանի միջին հետ, որը բերում է տաք ձմեռներ էկվատորից: Կուբայի կլիման ավելի տաք է քան Հոնգ Կոնգում, որը գտնվում է գրեթե նույն զուգահեռականում: Հիմնականում չոր եղանակներ լինում են նոյեմբերից ապրիլ ամիսներին, իսկ անձրևներ շատ տեղում են մայիսից հոկտեմբեր: Միջին ջերմաստիճանը հունվարին 21 °C է, իսկ հուլիսին`27 °C: Տաք ջերմաստիճանի պատճառով Կուբայում հաճախակի են լինում Մեքսիկական ծոցին բնորոշ փոթորիկներ: Փոթորիկների մեծ մասը լինում են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին:

Իրմա փոթորիկը հասավ կղզի 2017 թվականի սեպտեմբերի 8-ին, որի քամու արագությունը հասնում էր 260 կիլոմետր ժամի[13], Կամագուեյ արշիպելագում: փոթորիկը հասար Սիեգո դե Ավիլա նահանգ կեսգիշերին և շարունակեց անցնել Կուբայով մյուս օրը[14]: Ամենամեծ վնասը փոթորիկը հասցրեց հիմնական կղզու հյուսիսային մասում, ինչի արդյունքում վնասվեցին տներ և գործարաններ, հյուսիսային ափի մեծ մասը հոսանքազրկվեց: Այդ ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ, ներառյալ զբոսաշրջիկներ տարհանվեցին[12]: Վարադերոյի հյուրանոցային գոտին նույնպես վնասվեց, սակայն կառավարությունը հավաստիացրեց, որ կվերականգնի այն մինչև հիմնական զբոսաշրջային ժամանակահատվածը[15]: Ըստ տարբեր աղբյուրների փոթորիկի հետևանքով մահացել է 10 մարդ, որից յոթը Հավանայում, հիմնականում շինությունների փլուզումից: Մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրհեղեղ էր[15]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասաները Կուբայում (2012 մարդահամար)[16]
Ռասա
Սպիտակամորթներ
  
64.1 %
Մուլատներ, Մետիսներ, Սամբոներ կամ Պարդո
  
27.6 %
Սևամորթներ
  
9.3 %
Ասիացիներ
  
0.1 %
Լենինի անվան դպրոցի աշակերտներ

Համաձայն 2010 թվականի պաշտոնական մարդահամարի Կուբայի բնակչությունը 11.241.161, որից 5.628.996 տղամարդ և 5.612.165 կին[17]: Ծնելիության գործակիցը (9,88 ծնունդ 2006 թվականին)[18] նվազագույներից է Արևմտյան կիսագնդում: Չնայած երկրի բնակչությունը աճել է չորս միլիոնով 1961 թվականից հետո, այն սկսեց նվազել 2006 թվականին, քանի որ ցածր ծնելության գործակիցը ուղղորդվեց արտագաղթի հետ[19]:

Ծնելության մակարդակի անկումը ամենամեծն էր Արևեմտյան կիսագնդում[20], ինչին խթանեց աբորտների օրինականացումը Կուբայում: Կուբայում աբորտների գործակիցը կազմում է 58,6 1996 թվականին, մինչդեռ Կարիբյան ավազանում այն միջինը կազմում է 35, Լատինական Ամերիկայում` 27 և Եվրոպայում` 48: Բացի այդ լայնորեն օգտագործվում է բեղմնականխումը: Ըստ հաշվարկների իգական սեռի 79%-ը օգտվում է բեղմնականխումից[21]:

Էթնիկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի բնակչությունը ունի բազմազան էթնիկ կազմ, ինչը հետևանք է բարդ գաղութական անցյալի: Ամուսնությունները տարբեր էթնիկ խմբերի միջև տարածված է, ինչի արդյունքում առաջացել են բազմաթիվ ռասայական կազմեր: Ըստ Մայամիի համալսարանի հետազորտությունների, կուբացիների 62%-ը սևամորթ են[22], մինչդեռ 2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն 65.05%-ը սպիտակամորթ են:

Իրականում Կուբայում աֆրոկուբացիների հստակ թիվը որոշելը շատ բարդ է և վիճելի, այն տատանվում է 34-ից 62 տոկոս[23]:

2014 թվականի ուսումնասիրությունների համաձայն կուբացիների 72%-ը ունեն եվրոպական արմատներ, 20%-ը` աֆրիկյան և 8%-ը բնիկ ամերիկյան[24]:

Ասիացիները կազմում են Կուբայի բնակչության 1%-ը, որոնց մեծ մասը չինական արմատներ ունի[25][26]: Նրանց մեծ մասը աշխատուժի տեսքով բերվել են իսպանացի և ամերիկացի կոնկեսկադորների կողմից 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին[27]: Ներկայումս չինացու արմատներով կուբացիների թիվը հաշվվում է 114.240[28]:

Աֆրոկուբացիների նախնին եղել է հիմնականում Յորուբա ժողովուրդը, որը Բանտու ժողովրդի մասնիկն է Կոնգոյի իջվածքից, բացի այդ Կարաբալի ժողովուրդը և Արարա ժողովուրդը Դահոմեայից[29]:

Ներգաղթ և արտագաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներգաղթը և արտագաղթը մեծ դեր են խաղացել Կուբայի ժողովրդագրության մեջ: 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը մեծ թվով կանարիացիներ, կատալոնացիներ, անդալուսացիներ, գալիսիացիներ և այլ իսպանական ժողովուրներ ներգաղթեցին Կուբա: Միայն 1899-1930 թվականներին մոտ մեկ միլիոն իսպանացի մուտք գործեց երկիր, չնայած շատերը անմիջապես վերադարձան Իսպանիա[30]: Մյուս ներգաղթյալների թվեին են պատկանում ֆրանսիացիները[31], պորտուգալացիները, իտալացիները, ռուսները, հոլանդացիները, հույները, բրիտանացիները և իռլանդացիները, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիները, որոնք ժամանել էին Կուբա 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին:

Նախահեղափոխական Կուբան բնութագրվում էր արտագաղթի մեծ մակարդակով, որը ուներ մեծ և ազդեցիկ սփյուռք: 1959 թվականի հունվարից հետո երեք տասնամյակի ընթացքում ավելի քան մեկ միլիոն կուբացի, բոլոր սոցիալական խմբերից, որը կազմում էր բնակչության 10%-ը, արտագաղթեց ԱՄՆ[32][33][34][35][36]: Կուբան ունի մեծ սփյուռք նաև Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Կանադայում, Մեքսիկայում և Շվեդիայում: Երկիրը հիմնականում լքում էին ծովով, փոքր նավակներով և անկայուն նավերով: 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Կուբայի և Միացյալ Նահանգների կառավարությունները համաձայնեցին, որ ԱՄՆ-ն տարեկան կտրամադրի 20.000 վիզա, փոխարենը Կուբայի կառավարությունը պետք է արգելի փոքր նավակներով վտանգավոր ճամփորդությունները դեպի ԱՄՆ[37]:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Pew Forum-ը տվյալներ հրապարակեց, համաձայն որի Կուբայի բնակչության 65%-ը քրիստոնյա է (60%-ը Կաթոլիկ կամ մոտ 6,9 միլիոն մարդ 2016 թվականի դրությամբ, 5%-ը բողոքական կամ մոտ 575.000 մարդ 2016 թվականի դրությամբ), 23%-ը` առանց կրոնի, 17%-ը դավանում է ազգային կրոնի (ինչպիսին է սանտերիան) և մնացած 0,4%-ը դավանում է այլ կորնների[38]:

Կուբան պաշտոնապես աշխարհիկ պետություն է: Կրոնական ազատությունը հաստատվել է 1980-ական թվականներին[39], իսկ 1992 թվականի սահմանադրությամբ երկիրը բնորոշվում է որպես աթեիստական[40]:

Հռոմի Կաթոլիկ եկեղեցին ամենամեծ կրոնն է, որի հիմքերը գալիս են Իսպանիայի գաղութականացումից: Չնայած 2006 թվականին բնակչության կեսից քիչն է իրեն համարում կաթոլիկ, այն մնաում է երկրի առաջատար կրոնը[41]: Հովհաննես Պողոս II և Բենեդիկտոս XVI պապերը ժամանել են Կուբա համապատասխանաբար 1998 և 2011 թվականներին, Ֆրանցիսկոս պապը ժամանել է Կուբա 2015 թվականի սեպտեմբերին[42][43]: Ամեն պապի ժամանումից առաջ Կուբայի կառավարությունը ազատ էր արձակում որոշակի բանտարկյալների, որպես մարդասիրական հյուրընկալություն[44][45]:

1990-ականներին աղանդավորական շարժումների վերականգնումը պետության կողմից բերեց Հոգեգալստականների զարգացումը: Որոշ խմբեր ունեին ավելի քան 100.000 անդամ: Այնուամենայնիվ Ավետարանչական բողոքականները, որոնք գտնվում էին Կուբայի եկեղեցիական խորհրդի հովանու ներքո, մնացին շատ հզոր[46]:

Կուբայում կան նաև փոքր հրեական (500 հրեա 2012 թվականին), մուսուլմանական և Բահաի կրոնի համայնքներ[47]:

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի պաշտոնական լեզուն իսպաներենն է և Կուբացիների լայն մեծամասնությունը խոսում է այդ լեզվով: Իպսաներենը որպես խոսակցական Կուբայում հայտնի է կուբայական իսպաներեն և հանդիսանում է Կարիբյան իսպաներենի ճյուղ: Լուսումի լեզուն, որը Արևմտյան աֆրիկյան Յորուբա լեզվի ենթաճյուղն է, օգտագործվում է որպես եկեղեցական լեզու Սանտերիայի հետևորդների համար[48] և համարվում է միակ երկրորդ լեզուն[49]: Հայիթյան կրեոլյան լեզուն երկրորդ ամենաշատ խոսվող լեզուն է Կուբայում, որով խոսում են հայիթցի ներգաղթյալները և նրանց սերունդները[50]: Ներգաղթյալների մեծ հատված նաև խոսում է գալիսերեն և կորսիկերեն[51]:

Խոշորագույն քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանայում անվճար հանրային WiFi-ից օգտվողները

Մեդիան Կուբայում առկա է մի քանի տեսակով` հեռուստատեսություն, ռադիո, լրագիր և ինտերնետ: Կուբայում մեդիա դաշտը վերջին հինգ տասնամյակում խստորեն վերահսկվում է կառավարության կողմից: Կառավարությունը վերահսկում է նորությունները, տեղեկատվությունները և դրանց տարածումը: Լրագրողները պետք է գործեն ըստ օրենքի, որը արգելում է հակակառավարական քարոզչությունը և պաշտոնյաների վարկաբեկումը, խախտողները կարող են ազատազրկվել մինչև երեք տարի: Մասնավոր սեփականությամբ լրատվամիջոցները արգելված են, և կառավարությանն են պատկանում բոլոր տեսակի խոշոր լրատվամիջոցները[52]:

Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայում գործում են մի քանի տասնյակ առցանց տարածքային լրագրեր: Միակ ազգային օրաթերթը Granma-ն է, որը հանդիսանում է Կուբայի կոմունիստական կուսակցության օրաթերթը: Շաբաթական տարբերակը կոչվում է Granma International, հրատարակվում է անգլերենով, իսպաներենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, թուրքերենով և գերմաներենով, ունի առցանց տարբերակ:

Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբան ունի ամենացածր համացանցային շրջանառության գործակիցներից մեկը Արևմտյան կիսագնդում: Կուբայում համացանցը բնորոշվում է ցածր քանակությամբ օգտատերերով, սահմանափակ դիտողականությամբ և բարձր արժողությամբ: Համացանցը Կուբայում չի զարգացել 1996 թվականի հիմնադրումից ի վեր մի քանի պատճառով.

  • տնտեսական պատճառներով, քանի որ փլուզվել էր ԽՍՀՄ-ը
  • ԱՄՆ էմբարգոն թույլ չի տալիս օգտվել ավելի էժան սնուցման ճանապարհներից
  • կառավարությունը վախենում է, որ համացանցը կարող է միջոց հանդիսանալ հետագա հեղափոխությունների համար[53]:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասա դե լա Տրովա տեղական բուժկենտրոնը Սանտիագո դա Կուբայում:

Կուբայի մշակութը առաջացել է մի քանի մշակույթների միաձուլումից, որոնցից հիմնականներն են իսպանական և աֆրիկյան մշակույթները: 1959 թվականի հեղափոխությունից հետո կառավարությունը սկսեց ազգային կրթական համակարգի բարեփոխումները, համաձայն որի միջնակարգ կրթությունը դարձավ պարտադիր, բացի այդ հիմնադրվեցին բազմաթիվ մարզական, բալետի և երաժշտական կենտրոններ[54]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի երաժշտությունը շատ հարուստ է և կարևոր դեր է խաղում Կուբայի մշակույթում: Կուբայի երաժշտության հիմնական ձևը Սոն երաժշտությունն է, որը հիմք է հանդիսացել բազմաթիվ երաժշտական ոճերի, ինչպիսիք են մամբոն, չա-չա-չան և սալսան: Ռումբա («de cajón o de solar») երաժշտության հիմքերը գալիս են աֆրո-կուբական մշակույթից, որին խառնվել են իսպանական ոճային տարրեր[55]: Տրես երաժշտական գործիքը Կուբայում հայտնագործել են իսպանական լարային գործիքների հիման վերա (գործիքը պարունակում է իսպանական կիթառի և լյուտնյայի տարրեր): Կուբայի մյուս ավանդական երաժշտական գործիքներն ունեն աֆրիկյան, Տայնո ծագում կամ եկուղը միասին, ինչպիսիք են մարակասը, գուիրոն, մարիմբուլան և տարբեր փայտե գործիքներ ներառյալ մայոհուականը:

Կուբական փոփ երաժշտության բոլոր ոճերը լայնորեն ընդունված և ճանաչված են ամբողջ աշխարհում: Կուբական դասական երաժշտությունը, որը ունի ուժեղ աֆրիկյան և եվրոպական ազդեցություն, բնորոշվում է սիմֆոնիկ և սոլո ստեղծագործություններով և ստացել է համաշխարհային ճանաչում մեծամասամբ այնպիսի կոմպոզիտորների շնորհիվ ինչպիսիք է Էռնեստո Լեկուոնա: Հավանան եղել է ռեփի սիրտը 1990-ական թվականների սկզբին:

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական ուտեստ ռոպա Վիեխա (աղացած միս լոլիկի սոուսով), սև լոբի, դեղին բրինձ, բանաններ և եփած յուկա գարեջրով
Կուբական տամալե

Կուբական խոհանոցը իսպանական և կարիբյան խոհանոցների միաձուլումն է: Կուբայում օգտագործվում են իսպանական խոհանոցի մեթոդները և տեխնոլոգիաները ու որոշ կարիբյան համեմունքներ: Սննդի նորմավորումը, որը Կուբայում սովորական է դարձել վերջին չորս տասնամյակում ուղղակի ազդեցություն է ունեցել ուտեստների վրա[56]: Ավանդապես Կուբայում ուտեստները չեն մատուցվում առանձին-առանձին, այն մատուցում են միևնույն ժամանակ:

Կուբայի խոհանոցում օգտագործվում է մեծ քանակությամբ բանան, սև լոբի և բրինձ: Կուբայի ճանաչված ճաշատեսակներից են ռոպա վիեխան (աղացած տավարի միս), Կուբական հացը, խոզի միսը սոխով և արևադարձային մրգերը: Մսային շատ ուտեստներ եփվում են դանդաղ կրակի վրա: Սխտորը, խնկածաղիկը և դափնու տերևները մնում են հիմնական համեմունքները:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի գրականությունը վերելք ապրեց 19-րդ դարում: Գլխավոր թեմաներն էին անկախությունը և ազատությունը, որի առաջին օրինակները եղան Խոսե Մարտիի գործերում, ով Կուբայի գրականության Մոդերնիստ ուղղության հիմնադիրն էր: Նիկոլաս Գիլյենի և Խոսե Տալլետի նման գրողները գրականությամբ ուշադրությունը կոնտրոնացրեին հասարակական ընդվզման վրա: Շատ ազդեցիկ էին Դուլսե Մարիա Լոյնասի և Խոսե Լեսամա Լիմայի բանաստեղծություններն ու վեպերը: Ռոմանտիստ գրող Միգել Բարնետը, ով գրել է «Բոլորը երազում են Կուբայում», բացահայտեց մելանխոլիկ Կուբան[57]:

Ալեխո Կարպենտիերը շատ կարևոր դեր խաղաց մոգական ռեալիզմ շարժման մեջ: Writers such as Ռեյնալդո Արենասի, Գուիլերմո Կաբրերա Ինֆանտեի և ավելի ժամանակակից Դայնա Չավիանոյի, Պետրո Խուան Գուտիերեսի, Զոե Վալդեսի, Գուիլերմո Ռոսալեսի և Լեոնարդո Պեդուրայի նման գրողները լայն ճանաչում գտան Կուբայի սահմաններից դուրս հետհեղափոխական շրջանում, չնայած նրանցից շատերը շարունակեցին ստեղծագործել լինելով արտաքսված, քանի որ Կուբայի իշխանությունների կողմից ենթարկվում էին հալածանքների` խիստ գաղափարական վերահսկողությանը չդիմանալով:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբացի նախկին բռնցքամարտիկ Տեոֆիլո Ստիվենսոնը, ով շատերի կողմից համարվում է բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկներից մեկը:

ԱՄՆ-ի հետ պատմական կապերի շնորհիվ, Կուբայում հայտնի են շատ սպորտաձևեր, որոնք հայտնի են նաև Հյուսիսային Ամերիկայում, ավելի էիչ հայտնի են Լատինական Ամերիկայում ճանաչված սպորտաձևերը: Բեյսբոլը ավելի շատ ճանաչված է քան այլ սպրոտաձևերը` ներառյալ ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, կրիկետը և աթլետիկան: Կուբան համաշխարհային սպորտում առաջատար դեր ունի սիրողական բռնցքամարտում և մասնակցում է միջազգային բոլոր հեղինակավոր մրցաշարերին: Կուբան նաև մասնակցում է Օլիմպիական խաղերին[58]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանայի համալսարան, հիմնադրվել է 1728 թվականին

Հավանայի համալսարանը հիմնադրվել է 1728 թվականին, բացի այդ Կուբայում կան նաև մեծ քանակությամբ բարձր մակարդակի քոլեջներ և համալսարաններ: 1957 թվականին, հեղափոխությունից առաջ Կուբայում գրագիտության մակարդակը չորրորդն էր տարածաշրջանում և ըստ Միացյալ Ազգերի կազմում էր 80%, ինչը ավելի բարձր էր քան Իսպանիայում[59][60]: Կաստրոն ստեղծեց պետական վերահսկողությամբ համակարգ և արգելեց մասնավոր կրթական հիմնարկների գործունեությունը: Դպրոց երեխաները ընդունվում են վեց տարեկանում և թերի միջնակարգ կրթությունը ավարտում 15 տարեկանում: Բոլոր աշակերտները առանց հաշվի առնելու սեռը և տարիքը, պետք է կրեն դպրոցական համազգեստ: Նախնական կրթությունը տևում է վեց տարի, միջնակարգ կրթությունը բաժանված է երկու մասի, հինական և նախահամալսարանական կրթություն[61]: Կուբայում գրագիտությունը 99,8 տոկոս է[62][63], ինչի շնորհիվ Կուբան գրագիտության մակարդակով լավագույն տասնյակում է աշխարհում, հիմնականում Կուբայում դպրոցների անվճար լինելու շնորհիվ[64]: Կուբայում բարձրագույն դպրոց ընդունվելու մակարդակը 94 տոկոս է[65]:

Կուբայում բարձրագույն ուսումնական հաստատություններն են համալսարանները, ինստիտուտները, բժշկական ինստիտուտները և պոլիտեխնիկ ինստիտուտները: Կուբայի բարձրագույն կրթության նախարարը մշակել է մի սխեմա, որի համաձայն ուսումնական հաստատությունները գործում են կեսօրից հետո, անգամ երեկոյան գյուղատնտեսական աշխատողների համար: Կրթությունը Կուբայում ունի ուժեղ քաղաքական և գաղափարական ուղղվածություն[61]: Կուբան նաև կազմակերպում է օտարերկրյա սահմանափակ թվով ուսանողների ուսուցում Լատինամերիկյան բժշկական դպրոցում[66][67]:

Ըստ Webometrics Ranking of World Universities կազմակերպության երկրի լավագույն համալսարաններն են Հավանայի համալսարանը (1680-րդը աշխարհում), Խոսե Անտոնիո Էչեվերիայի անվան ինստիտուտը (2893-րդ) և Սանտիագո դա Կուբայի համալսարանը (3831-րդ).[68]

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայում կյանքի միջին տևողությունը 78,3 տարի է (76,2 տարի տղամարդկանց և 80,4 տարի կանանց համար)[62]: Այս ցուցանիշով Կուբան 55-երորդն է աշխարհում և 5-րդը Ամերիկաներում` հետ մնալով Կանադայից, Չիլիից, Կոստա Ռիկայից և ԱՄՆ-ից: 1000 մարդուն մահերի թիվը 1990-1995 թվականներին հասել է 10-ի, 1957 թվականի 32-ի փոխարեն[69], 2006 թվականին ցուցանիշը եղել է 6,1 և 5,13 2009 թվականին[62][63]: Պատմականորեն Կուբան ունեցել է բժշկական անձնակազմի բարձր վարկանիշ և մեծ ներդրում ունի համաշխարհային առողջապահական համակարգում 19-րդ դարից սկսած[59]: Ներկայումս Կուբան ունի ընդհանուր առողջապահական համակարգ և բացի դեղորայքներից մնացած բժշկական ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր քաղաքացի[70]: Բժշկական ծառայությունների որակը չի զիջում զարգացած երկրներին[70]:

Հիվանդությունները և սրտի կաթվածները Կուբայում աճեցին 1960-ական թվականներին հեղափոխությունից անմիջապես հետո, երբ 6.000 բժիշկ լքեց երկիրը[71] Recovery occurred by the 1980s,[72] և երկրի առողջապահական համակարգը զգալի անկում ապրեց[73]: Կոմունիստական կառավարությունը որոշեց, որ ընդհանուր առողջապահական համակարգը առաջնային է երկրի առողջապական համակարգի բարելավման համար[74]: Ինչպես Կուվայի տնտեսության մյուս հատվածները, առողջապահական համակարգը նույնպես սնվում էր ԽՍՀՄ կողմից տրամադրված սուբսիդիաներից, որոնք վերացան 1991 թվականին և վիճակը ավելի վատացավ ԱՄՆ կողմից կիրառված էմբարգոյից հետո[75]:

Հետևանքների մեջ էին բժիշկների ցածր աշխատավարձը[76], տեխնիկական թույլ հագեցվածությունը, դեղորայքների սակավությունը[77]: Կուբան ունի բժիշկ-հիվանդ ամենաբարձր հարաբերակցությունը աշխարհում և ավելի քան 40 երկիր է գործուղում հազարավոր բժիշկների[78]: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Կուբան ունի լայն հնարավորություններ կրթելու գերազանց բժիշկներ և քույրեր, որոնք կարող են ամբողջ աշխարհին օգտակար լինեն: 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Կուբայում վերապատրաստում անցած մոտ 50.000 առողջապահության մասնագետներ աշխատում են աշխարհի 66 երկրներում[79]: Կուբացի ֆիզիկոսները մեծ դեր ունեցան Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարագի դեմ պայքարում[80]:

Դեղանյութերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվում է Quimefa Pharmaceutical Business Group (FARMACUBA) կազմակերպությունը Հիմնական արդյունաբերության նախարարության կողմից: Այս կազմակերպությունը նաև իրականացնում է դեղորայքի տեխնիկական տեղեկատվության տրամադրմամբ[81]: Կապ չունենալով Արևմուտքի հետ ԱՄՆ էմբարգոյի պատճառով` Կուբայում հաջողությամբ զարգանում է քաղցկեղի կանխարգելման միջոցները, որը ներկայումս նաև հասանելի է ԱՄՆ հետազոտողների համար Կուբայի հետ կնքված վերջին շրջանի պայմանագրերի համաձայն: Այս միջոցները հասանելի են կուբացիներին անվճար 2011 թվականից[82]:

2015 թվականին Կուբան դարձավ առաջին երկիրը, որը կարողացավ բուժել մորից երեխուն անցած ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հարուցիչները[83], ինչը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որակեց հնարավոր լավագույն հանրային ձեռքբերումներից մեկը[84]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Nickel»։ United States Geological Survey։ Վերցված է November 9, 2013 
  2. Ivette E. Torres (1997)։ «The Mineral Industry of Cuba»։ U.S. Geological Survey։ Վերցված է September 6, 2009 
  3. Wayne S. Smith (November 1, 2006)։ «After 46 years of failure, we must change course on Cuba»։ The Guardian (London)։ Վերցված է September 6, 2009 
  4. Espino 2000 .
  5. Corbett 2002, էջ. 33 .
  6. Facio Elisa, Maura Toro-Morn, and Anne R. Roschelle (Spring 2004)։ «Tourism in Cuba During the Special Period»։ Transnational Law & Contemporary Problems (University of Iowa College of Law) 14: 119։ Արխիվացված է օրիգինալից August 22, 2006-ին 
  7. Crespo & Negrón Díaz 1997 .
  8. «Background Note: Cuba»։ U.S. Department of State։ December 2005։ Վերցված է July 9, 2006 
  9. «UNWTO Tourism Highlights, 2013 Edition»։ Tourism Trends and Marketing Strategies UNWTO։ Արխիվացված է օրիգինալից July 18, 2013-ին։ Վերցված է July 21, 2013 
  10. Tamayo Juan O. (October 16, 2013)։ «Cuba's Justice Minister says the government fights prostitution»։ Miami Herald։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2013-ին։ Վերցված է January 2, 2014 
  11. «Travel Advice and Advisories for Cuba: Sex tourism»։ Government of Canada։ Վերցված է January 4, 2014 
  12. 12,0 12,1 https://www.nytimes.com/2017/09/09/us/hurricane-irma-florida.html
  13. http://www.aljazeera.com/news/2017/09/hurricane-irma-landfall-cuba-category-5-170909040746649.html
  14. https://beta.theglobeandmail.com/news/world/hurricane-irma-rips-through-cuba-on-its-way-to-florida/article36221350/
  15. 15,0 15,1 http://www.cnn.com/2017/09/11/americas/irma-cuba/index.html
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ official 2012 Census անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. «ANUARIO DEMOGRAFICO DE CUBA 2010»։ Oficina Nacional de Estadisticas 
  18. «Population, birth rate falling in Cuba: Official»։ The Peninsula On-line։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2007-ին։ Վերցված է July 19, 2013 
  19. «Population Decrease Must be Reverted»։ Wayback.archive.org։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2009-ին։ Վերցված է July 19, 2013 
  20. «United Nations World Fertility Patterns 1997»։ United Nations։ 1997։ Վերցված է July 9, 2006 
  21. Stanley K. Henshaw, Susheela Singh, Taylor Haas։ «The Incidence of Abortion Worldwide»։ International Family Planning Perspectives, 1999, 25(Supplement):S30 – S38։ Վերցված է May 11, 2006 
  22. «A barrier for Cuba's blacks»։ Miami Herald։ Արխիվացված է օրիգինալից August 21, 2013-ին 
  23. «World Directory of Minorities and Indigenous Peoples – Cuba: Afro-Cubans» 
  24. Marcheco-Teruel Beatriz, Parra Esteban J., Fuentes-Smith Evelyn, Salas Antonio, Buttenschøn Henriette N., Demontis Ditte, Torres-Español María, Marín-Padrón Lilia C., Gómez-Cabezas Enrique J., Álvarez-Iglesias Vanesa, Mosquera-Miguel Ana, Martínez-Fuentes Antonio, Carracedo Ángel, Børglum Anders D., Mors Ole (2014)։ «Cuba: Exploring the History of Admixture and the Genetic Basis of Pigmentation Using Autosomal and Uniparental Markers»։ PLoS Genetics 10 (7): e1004488։ PMC 4109857։ PMID 25058410։ doi:10.1371/journal.pgen.1004488 
  25. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից November 30, 2016-ին։ Վերցված է November 29, 2016 
  26. Cuba: a Lonely Planet travel survival kit։ Lonely Planet։ 1997։ ISBN 9780864424037 
  27. Lisa Chiu։ «A Short History of the Chinese in Cuba»։ About.com News & Issues 
  28. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/cu.html> Archived December 24, 2016, at the Wayback Machine..
  29. http://sonentero.blogspot.be/2009/07/african-roots-of-cuban-culture.html
  30. «La inmigración entre 1902 y 1920»։ Tau.ac.il։ Արխիվացված է օրիգինալից June 6, 2009-ին։ Վերցված է November 7, 2010 
  31. «Etat des propriétés rurales appartenant à des Français dans l'île de Cuba»։ Cuban Genealogy Center։ July 10, 2007։ Վերցված է July 19, 2013 
  32. Powell John (2005)։ «Cuban immigration»։ Encyclopedia of North American Immigration։ Facts on File։ էջեր 68–71։ Վերցված է November 30, 2016 
  33. Pedraza 2007, էջ. ? .
  34. Falk 1988, էջ. 74
    "[A] tenth of the entire Caribbean population has . . . [emigrated to the U.S.] over the past 30 years".
  35. «US Census Press Releases»։ Wayback.archive.org։ Արխիվացված է օրիգինալից July 9, 2009-ին։ Վերցված է July 19, 2013 
  36. Pedraza 2007, էջ. 5
  37. «CUBA: U.S. Response to the 1994 Cuban Migration Crisis»։ U.S. General Accounting Office։ September 1995։ Վերցված է September 14, 2009 
  38. «Religious Composition by Country»։ Global Religious Landscape։ Pew Forum։ Վերցված է July 9, 2013 
  39. Smith 1996, էջ. 105
    "The expansion of religious liberty began more than a decade ago, for example, and Cuban citizens, by and large, are free to practice their faiths without fear of persecution."
  40. Domínguez 2003, էջ. 4 .
  41. David Einhorn (March 31, 2006)։ «Catholic church in Cuba strives to re-establish the faith»։ National Catholic Reporter։ Վերցված է September 7, 2009 
  42. Woolf Nicky, Am, Holpuch a, York Angela Bruno in New, Havana with Jonathan Watts in, Rome Stephanie Kirchgaessner in։ «Pope Francis in Cuba: pontiff arrives in Santiago – as it happened»։ the Guardian։ Վերցված է March 21, 2016 
  43. «Cuba to Free 3,500 Prisoners Ahead of Pope Visit»։ voanews.com։ Voice of America։ Վերցված է September 11, 2015 
  44. Miroff Nick (September 11, 2015)։ «Cuba pardons more than 3,500 prisoners ahead of Pope Francis visit»։ washingtonpost.com։ The Washington Post։ Վերցված է September 11, 2015 
  45. Alexander Harriett։ «Cuba pardons 3,522 prisoners ahead of Pope Francis visit»։ telegraph.co.uk։ The Telegraph։ Վերցված է September 11, 2015 
  46. Edmonds E.B., Gonzalez M.A. (2010)։ Caribbean Religious History: An Introduction։ NYU Press։ էջ 171։ ISBN 978-0-8147-2250-3 
  47. «Government officials visit Baha'i center»։ Baha'iWorldNewsService.com։ June 13, 2005 
  48. George Brandon (March 1, 1997)։ Santeria from Africa to the New World։ Indiana University Press։ էջ 56։ ISBN 978-0-253-21114-9 
  49. «Lucumi: A Language of Cuba (Ethnologue)»։ Վերցված է March 10, 2010 
  50. «Cuban Creole choir brings solace to Haiti's children»։ BBC News։ Վերցված է March 10, 2010 
  51. «Languages of Cuba»։ Վերցված է October 31, 2010 
  52. a. hudson, rex, division library of congress. federal research։ «Cuba : a country study»։ The Library of Congress (անգլերեն)։ Վերցված է 2017-04-23 
  53. «Reporters sans frontières - Internet - Cuba»։ archive.is։ 2011-07-27։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին։ Վերցված է 2017-04-24 
  54. «For Cuba, a Harsh Self-Assessment»։ NYTimes.com։ Վերցված է July 24, 2013 
  55. Moore Robin (1997)։ Nationalizing Blackness: Afrocubanismo and Artistic Revolution in Havana, 1920–1940։ University of Pittsburgh Press։ ISBN 0-8229-5645-4 
  56. Alvarez 2001 .
  57. Costa Rica – Journey into the Tropical Garden of Eden, Tobias Hauser.
  58. «Cuba | Comité Olímpico Cubano | National Olympic Committee»։ Olympic.org։ Վերցված է June 10, 2013 
  59. 59,0 59,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ asce անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  60. «Still Stuck on Castro – How the press handled a tyrant's farewell» Կաղապար:Unreliable source?
  61. 61,0 61,1 «The Cuban Education System: Lessons and Dilemmas. Human Development Network Education. World Bank» (PDF)։ Վերցված է November 7, 2010 
  62. 62,0 62,1 62,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ factbook անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  63. 63,0 63,1 «unstats | Millennium Indicators»։ Mdgs.un.org։ June 23, 2010։ Վերցված է November 7, 2010 
  64. «Latin lessons: What can we Learn from the World's most Ambitious Literacy Campaign?»։ The Independent։ November 7, 2010։ Վերցված է July 19, 2013 
  65. Getting a Reading on High Literacy in Cuba Archived April 8, 2016, at the Wayback Machine.. Teachers College, Columbia University. 22 December 2009.
  66. «Students graduate from Cuban school – Americas – MSNBC.com»։ MSNBC։ July 25, 2007։ Վերցված է November 7, 2010 
  67. «Cuba-trained US doctors graduate»։ BBC News։ July 25, 2007։ Վերցված է September 7, 2009 
  68. «Cuba»։ Ranking Web of Universities։ Վերցված է July 23, 2015 
  69. «World population Prospects: The 2006 Revision: Highlights» (PDF)։ United Nations.։ Վերցված է July 19, 2013 
  70. 70,0 70,1 Whiteford & Branch 2008, էջ. 2
  71. Cuba: A Different America, By Wilber A. Chaffee, Gary Prevost, Rowland and Littlefield, 1992, p. 106
  72. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ bethell անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  73. Feinsilver 1989, էջեր. 4–5
    "Its success has been acclaimed by Dr. Halfdan Mahler, the Director-General of the World Health Organization (WHO), and Dr. Carlysle Guerra de Macedo, Director-General of the Pan American Health Organization (PAHO), as well as by medical professionals from the United States and other capitalist countries who have observed the Cuban health system in action. Despite U.S. hostility toward Cuba, a U.S. government document stated in 1982 that the 'Cuban Revolution has managed social achievements, especially in education and health care, that are highly respected in the Third World ..., [including] a national health care program that is superior in the Third World and rivals that of numerous developed countries.'"
  74. Lundy, Karen Saucier. Community Health Nursing: Caring for the Public's Health. Jones and Bartlett: 2005, p. 377.
  75. Whiteford Linda M., Manderson Lenore, eds. (2000)։ Global Health Policy, Local Realities: The Fallacy of the Level Playing Field։ Boulder, Col.: Lynne Rienner Publishers։ էջ 69։ ISBN 1-55587-874-1։ Վերցված է September 14, 2009 
  76. Editorial (May 16, 2015)։ «Be more libre»։ economist.com։ Վերցված է May 20, 2015 
  77. The Committee Office, House of Commons (March 28, 2001)։ «Cuban Health Care Systems and its implications for the NHS Plan»։ Select Committee on Health։ Արխիվացված է օրիգինալից August 21, 2013-ին։ Վերցված է July 19, 2013 
  78. Mignonne Breier, Angelique Wildschut, Education, Science and Skills Development Research Programme (2007)։ Doctors in a Divided Society: The Profession and Education of Medical Practitioners in South Africa։ HSRC Press։ էջեր 16, 81։ ISBN 978-0-7969-2153-6 
  79. Cuban medical team heading for Sierra Leone Archived December 28, 2016, at the Wayback Machine.. World Health Organization. September 2014.
  80. Alexandra Sifferlin (5 November 2014). Why Cuba Is So Good at Fighting Ebola Archived October 10, 2016, at the Wayback Machine.. Time. Retrieved 28 April 2015.
  81. «Centro de Promoción del Comercio Exterior y la Inversión Extranjera de Cuba – CEPEC»։ Cepec.cu։ Արխիվացված է օրիգինալից June 20, 2012-ին։ Վերցված է June 10, 2013 
  82. Erin Schumaker (14 May 2015). Cuba's Had A Lung Cancer Vaccine For Years, And Now It's Coming To The U.S. Archived May 3, 2016, at the Wayback Machine. The Huffington Post. Retrieved 18 May 2015.
  83. «WHO validates elimination of mother-to-child transmission of HIV and syphilis in Cuba»։ WHO։ June 30, 2015։ Վերցված է August 30, 2015 
  84. O'Carroll Lisa (June 30, 2015)։ «Cuba first to eliminate mother-to-baby HIV transmission»։ theguardian.com։ Վերցված է July 1, 2015 
   Հարևան բնակավայրեր   
 Մեքսիկական ծոց   Ֆլորիդա Ֆլորիդա   Բահամյան Կղզիներ Բահամյան Կղզիներ 
 Մեքսիկական ծոց
Մեքսիկա Յուկատան (թերակղզի)
Կարիբյան ծով 
RoseVents.svg  Թյորքս և Կայկոս կղզիներ Թյորքս և Կայկոս կղզիներ 
 Կարիբյան ծով
Բելիզ ԲելիզՀոնդուրաս Հոնդուրաս 
 Կարիբյան ծով
Կայմանյան կղզիներ Կայմանյան կղզիներՃամայկա Ճամայկա 
 Հայիթի Հայիթի