Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն
| Ազգային-Սոցիալիստական Գերմանական Աշխատավորական Կուսակցություն գերմ.՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Կարլ Հարրեր (1919—1920) Անտոն Դրեքսլեր (1920—1921) Ադոլֆ Հիտլեր (1921—1945) Մարտին Բորման (1945 ապրիլ — մայիս) |
| Կարգախոս | Deutschland erwache! |
| Հիմնադիր | Անտոն Դրեքսլեր և Karl Harrer? |
| Հիմնադրված | 1919 թ. (ինչպես Գերմանական աշխատավորական կուսակցություն) 1920 թ. (ինչպես ԱՍԳԱԿ) |
| Լուծարված | հոկտեմբերի 10, 1945 |
| Գաղափարախոսություն | ազգային սոցիալիզմ |
| Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր |
| Շտաբ | Մյունխեն, Բրիեներ շտրասսե, 45 |
| Թերթ | Völkischer Beobachter |
| Նախորդ | Գերմանիայի աշխատավորական կուսակցություն, Գերմանական ազգային ժողովրդական կուսակցություն և Sudeten German Party? |
| Հաջորդ | Նեոնացիզմ, Socialist Reich Party? և Black Front? |
Ազգային-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցություն (գերմ.՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei), Գերմանիայի ծայրահեղ աջական կուսակցություն 1920—1945 թվականներին։
Հիմնվել է Մյունխենում (կուսակցության անվան առաջին բառի կարճ՝ «նացի» ձևից են առաջացել «նացիզմ» և «նացիստներ» տերմինները)։ 1921 թվականից կուսակցության ֆյուրեր (առաջնորդ) է դարձել Ադոլֆ Հիտլերը (ղեկավարության մեջ էին նաև Հերման Գյորինգը, Յոզեֆ Գեբելսը, Ռուդոլֆ Հեսսը և ուրիշներ)։
Ազգային-սոցիալիստական կուսակցությանը բնորոշ էին հակադեմոկրատիզմը, ծայրահեղ հակակոմունիզմը, շովինիզմը և նացիոնալիզմը, անզուսպ ամբոխավարությունը։ Տիրող խավերին հաջողվեց իշխանության գլուխ դնել ֆաշիստներին, և 1933 թվականին հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա, որի համակարգում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը դարձավ գլխավոր օղակը, Հիտլերը նշանակվեց ռայխսկանցլեր։1939—1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի ջախջախումից հետո նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը վերացվեց։