Jump to content

Նացիոնալ-սոցիալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նացիզմից)

Նացիոնալ սոցիալիզմ կամ ազգային սոցիալիզմ (գերմ.՝ Nationalsozialismus), ավելի շատ տարածված է Նացիզմ անվանումը, գաղափարախոսություն, որը կապում են 20-րդ դարի գերմանական Նացիստական կուսակցության և Նացիստական Գերմանիայի հետ, ինչպես նաև անջատողական աջ քաղաքական ուժերի հետ։ Հաճախ բնութագրվում է որպես ֆաշիզմի ճյուղ և կապվում է գիտական ռասիզմի և Հակասեմականության հետ։ Նացիզմը զարգացել է Պանգերմանիզմի հիմքի վրա, Գերմանիայի ազգային յույուն, բոլորշարժումների և հակակոմունիստական Ֆրայկորների կողմից Վայմարյան Հանրապետությունում Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո։

Ազգային սոցիալիզմը հիմնված է ռասիստական և Սոցիալական Դարվինիզմի թեորայի վրա, համաձայն որոնց գերմանացիներին նացիստները համարում էին Արիական կամ Նորդիկ հիմնական ռասա։ Դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է լինեին բոլոր ազգերի մեջ առաջնայինը։ Գաղափարախոսության հիմքերը դրված են Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (1925-1926), Ալֆրեդ Ռոզենբերգի «Քսաներորդ դարի առասպելը» (1930) և այլ գրքերում։

Նացիոնալ-սոցիալիզմի նպատակն էր ստեղծել և հաստատել «արիական ռասայի» «ռասայականորեն մաքուր» պետություն՝ բավականին ընդարձակ տարածքում, որն ունի այն ամենը, ինչը անհրաժեշտ է անորոշ երկար ժամանակով բարգավաճ գոյության համար («հազարամյա Ռեյխ»

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիոնալ-սոցիալիզմը կոչվում է նեոնացիզմ և իրենից ներկայացնում է շարժում, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող ծայրահեղական, ազգայնական կազմակերպություններին, որոնք իրենց ծրագրային շրջանակներում մոտ են գերմանական նացիոնալ-սոցիալիզմին կամ իրենց համարում են Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության հետևորդներ[1]։

Նացիստական վարչակարգի հաստատումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոլֆ Հիտլեր

Նացիստական վարչակարգի հաս­տատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպո­լիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղա­քական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտե­սական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պա­ռակտված էին, քանզի սուր պայքար էր գնում կոմունիստների և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություն­ներ։ Դեռ 1919 թվականի փետրվարին Վայմար քաղաքում հռչակվել էր, այսպես կոչ­ված, «Վայմարյան հանրապետու­թյունը» (1919–1933 թվականներ)։ Վերսալյան պայմանագիրը ստորագրած Վայմար­յան հանրապետության դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ ժողովրդավարությունը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նա­ցիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համա­խմբելու կարողությունը։ 1929 թվականին ծայ­րահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառ­նալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գոր­ծադրումը նույնպես որոշիչ նշանա­կություն ունեցան։ Նացիստական պետության հիմ­քում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանու­թյունը, ռասայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահ­մանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենա­բարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»։ Բանն այն է, որ Ռայխս­տագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատ­գամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը։

Ուժի պաշտամունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ 1934 թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշ­տամունքը։ Նացիստական կուսակ­ցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մա­մուլում տպագրել Հիտլերի լուսա­նկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռա­սայական տեսությունն էր։ Նացիստ­ների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներ­կայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասա­ները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմա­նիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ 1935 թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական մի­ջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատ­կանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։

Կենսական տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայ­քարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշ­տամունքը միահյուսվում էր «կենսա­կան տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսա­կան տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձ­վում քարոզչությանն ու գրաքննու­թյանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գեր­մանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտա­յին այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում ար­գելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական բժշկությունը։ Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույ­նիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մահապատժի որոշումն ի կատար կածվի»։ Նացիստների քարոզչու­թյունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթա­կան և գիտական հաստատությունների «արիականացումը»։ Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիա­յից, շատերը ստիպված գնացին վար­չակարգի հետ գործարքի։ 1936 թվականին Հիտ­լերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու Նոբելյան մրցանակը։ Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակու­թյանը։ Երեխաները և երիտասար­դությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտ­լերյուգենդի մեջ։ 1939 թվականին այդ շարժ­ման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման հա­մակարգը ստացավ բրգաձև կառուց­վածք։ Հիտլերի մերձավոր համախոհ­ները՝ Բորմանը, Գյորինգը, Հիմլերը և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակ­տիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրե­րում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։

[2]

Նացիստական խորհրդանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ ռայխի դրոշը

Նացիստների գլխավոր խորհրդանիշը սվաստիկայով դրոշն էր։ Այն ուներ սև-սպիտակ-կարմիր գունային սխեմա, որը հիմնաված էր Գերմանական կայսրության դրոշի գույների վրա։ Բացի այդ, գույները հակադրվում էին Վայմարյան Հանրապետության[3] սև-կարմիր-դեղին դրոշին։ Իմ պայքարը գրքում Ադոլֆ Հիտլերը հերթականապես բացատրել է սվաստիկայով դրոշի սիմվոլիզմը. կարմիր գույնը համարվում է նացիստական շարժման սոցիալական գաղափարը, սպիտակ շրջանը խորհրդանշում էր նացիոնալական գաղափարախոսությունը, սև սվաստիկան, որը օգտագործվել է «արիական» մշակույթում հազարամյակներ շարունակ, իրենից ներկայացնում է «արիական ռասան ներկայացնող մարդու և արվեստի հաղթանակի առաքելությունը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «НЕОНАЦИЗМ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք
  3. Hilmar Hoffmann, John Broadwin, Volker R. Berghahn. The Triumph of Propaganda: Film and National Socialism, 1933—1945. Berghahn Books, 1997. Pp. 16.
  4. http://gutenberg.net.au/ebooks02/0200601.txt
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նացիոնալ-սոցիալիզմ» հոդվածին։