Հերման Վիլհելմ Գյորինգ (գերմ.՝ Hermann Wilhelm Göring) (հունվարի 12, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2][3][4][5], Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1] - հոկտեմբերի 15, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:15|2|0}})[6][2][3][4], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, American Occupation Zone[6]), ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից, պատերազմական հանցագործ։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, եղել է օդաչու։ 1922 թվականից՝ նացիոնալ-սոցիալիստական (նացիստական) կուսակցության անդամ և ԽԱ-ի (գրոհային ջոկատների) պարագլուխ։ Որպես Հիտլերի քաղաքական լիազոր (1930 թվականից) և Ռայխսթագի նախագահ (1932 թվականի օգոստոսից) ակտիվ դեր է խաղացել 1933 թվականին ֆաշիստական դիկտատուրայի հաստատման գործում, որից հետո դարձել է ավիացիայի կայսերական մինիստր և Պրուսիայի կառավարության ղեկավար։ Եղել է ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար (1935 թվականից), «Գյորինգ» արդյունաբերական խոշորագույն կոնցեռնի տնօրեն (1937 թվականից)։ Գյորինգը Գերմանիայի նվաճած տերիտորիաներում նացիստական տեռորի կազմակերպիչներից էր։ 1940 թվականից՝ ռայխսմարշալ։ Նյուրնբերգյան դատավարությունում դատապարտվել է մահապատժի, սակայն պատժից առաջ ինքնասպանություն է գործել (հոկտեմբերի 15-ին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 113)։