Ադոլֆ Հիտլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հիտլերից)
Jump to navigation Jump to search
Ադոլֆ Հիտլեր
գերմ.՝ Adolf Hitler
Hitler portrait crop.jpg
Ծնվել էապրիլի 20, 1889(1889-04-20)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11]
ԾննդավայրԲրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[1][12]
Մահացել էապրիլի 30, 1945(1945-04-30)[13][2][3][4][5][14][8][9][10][11] (56 տարեկանում)
Մահվան վայրՖյուրերբունկեր, Բեռլին, Նացիստական Գերմանիա[1]
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա[15]
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն[15]
չկա
Գերմանական Ավստրիա[15]
Առաջին Ավստրիական Հանրապետություն
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Ազգությունգերմանացի և Ավստրիացիներ
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնչդավանող կաթոլիկ և անհայտ
ԿրթությունLambach Abbey? և Realschule of Linz?
Ազդվել էPaul Devrient?[16], Georg Ritter von Schönerer?, Կարլ Լյուգեր և Karl Hermann Wolf?
ԵրկերԻմ պայքարը
Մասնագիտությունպետական գործիչ
ԱմուսինԵվա Բրաուն[17]
Ծնողներհայր՝ Ալոիս Հիտլեր[17], մայր՝ Կլարա Հիտլեր[17]
Զբաղեցրած պաշտոններՌայխսկանցլեր, Ռայխսշտատհալտեր, Ռայխսպրեզիդենտ, Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր և Գերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ
Քաղաքական կուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն և Գերմանիայի աշխատավորական կուսակցություն[18][19]
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ Պարգև վիրավորվելու համար Honorary citizen of Sankt Andreasberg?[20] honorary citizenship of Goslar?[20] Կարմիր նետերի կայսերական շքանշանի շղթա[21] Փղի շքանշան ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան 1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ Արյան շքանշան honorary citizen of Trier? և Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի
Երեխաներչկա
Ստորագրություն
Hitler signature.svg
Adolf Hitler Վիքիպահեստում

Ադոլֆ Հիտլեր (գերմ.՝ Adolf Hitler, ապրիլի 20, 1889(1889-04-20)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11], Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[1][12] - ապրիլի 30, 1945(1945-04-30)[13][2][3][4][5][14][8][9][10][11], Ֆյուրերբունկեր, Բեռլին, Նացիստական Գերմանիա[1]), գերմանացի քաղաքական գործիչ Նացիստական կուսականության (Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) առաջնորդը: Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թվականին և 1934 թվականին`ֆյուրեր: Իր դիկտատուրայի օրոք 1933-ից 1945 թվականներին նա նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում` ներխուժելով Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերին: Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները և եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը:

Հիտլերը ծնվել է Ավստրիայում, որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի մասն էր և մեծացել է Լինցի մոտակայքում: Նա տեղափոխվել է Գերմանիա 1913 թվականին և անդամագրվել Գերմանիայի բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: 1919 թվականին նա միացել է Գերմանական բանվորական կուսակցությանը, որը վերածվեց Նացիստական կուսակցության, և 1921 թվականին Հիտլերը դարձավ դրա առաջնորդը: 1923 թվականին նա փորձեց իշխանության հասնել Մյունխենում իրականացված հեղաշրջման փորձի միջոցով, սակայն ձախողվեց և բանտարկվեց: Բանտում նա հեղինակեց իր ինքնակենսագրության առաջին հատորը և «Իմ պայքարը» («Mein Kampf») գիրքը: 1924 թվականին ազատվելուց հետո, Հիտլերը մեծ ժողովրդականություն ձեռք բերեց քննադատելով Վերսալյան պայմանագիրը և քարոզելով պանգերմանիզմ, հակասեմականություն և հակակոմունիզմ: Նա հաճախ հայտարարում էր, որ միջազգային կապիտալիզմը և կոմունիզմը հրեական դավադրության գործիք են:

1932 թվականին Նացիստական կուսակցությունը դարձավ ամենամեծ ընտրված կուսակցությունը գերմանական Ռայխստագում, սակայն չուներ մեծամասնություն և ոչ մի կուսակցություն չկարողացավ ձեռք բերել մեծամասնություն կոալիցիայի միջոցով և սատարել կանցլերի թեկնածությունը: Նախկին կանցլեր Ֆրանց ֆոն Պապենը և այլ պահպանողական առաջնորդներ ճնշում գործադրեցին երկրի նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի վրա և ստիպեցին Հիտլերին նշանակել կանցլեր 1933 թվականի հունվարի 30-ին: Շատ ժամանակ չանցած Ռայստագը ընդունեց Հատուկ լիազորությունների մասին օրենքը, ինչից սկսվեց Վայմարյան հանրապետությունից Նացիստական Գերմանիայի վերափոխման գործընթացը, որը միակուսակցական դիկտատուրա էր, հիմնված նացիստական ամբողջատիրական և անձնիշխանական գաղափարախոսության վրա: Հիտլերը նպատակ ուներ ձերբազատվել Գերմանիայի հրեաներից և հիմնադրել նոր կարգ, որը կընդդիմանար այն անարդարություններին, որոնք տեղի ունեցան Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Նրա կառավարման առաջին վեց տարիներին Գերմանիայի տնտեսությունը արագորեն զարգացավ` հաղթահարելով Մեծ ճգնաժամը, հրաժարվելով ռազմատուգանքներից, որոնք Գերմանիան պետք է վճարեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո և բռնակցելով միլիոնավոր էթնիկ գերմանացիներով բնակեցված տարածքներ, ինչը նրան բերեց հանրային նշանակալի աջակցություն:

Հիտլերը ձեռնամուխ եղավ Lebensraum («ապրելու տարածություն») ստեղծման քաղաքականությանը Արևելյան Եվրոպայում և այս ագրեսիվ քաղաքականությունը դարձավ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր պատճառը: Նա մեծ տեմպերով իրականացրեց վերազինում և 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, ինչի արդյունքում Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային: 1941 թվականի հունիսին Հիտլերը հրամայեց ներխուժել ԽՍՀՄ: 1941 թվականի դեկտեմբերի դրությամբ գերմանական զորքերը և եվրոպական Առանցքի ուժերը օկուպացրել էին Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը: 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի կողմից Պերլ Հարբորի վրա հարձակումից շատ չանցած Հիտլերը պատերազմ հայտարարեց Միացյալ Նահանգներին` ներքաշելով ուղղակի ռազմական գործողությունների մեջ: Խորհրդային Միությանը արագ պարտության մատնելու պլանների ձախողման և ԱՄՆ կողմից պատերազմի ներքաշման արդյունքում պատերազմը բեկվեց Դաշնակիցների օգտին և Գերմանիան սկսեց պարտություններ կրել: Պատերազմի վերջին օրերին Բեռլինի ճակատամարտի ժամանակ Հիտլերը ամուսնացավ իր երկար տարիների սիրուհու` Եվա Բրաունի հետ: Ամուսնությունից երկու օր չանցած 1945 թվականի ապրիլի 30-ին զույգը ինքնասպանություն գործեց, որպեսզի խուսափի խորհրդային Կարմիր բանակի ձեռքը ընկնելուց. նրանց մարմիններն այրվեցին:

Հիտլերի իշխանության օրոք ռասիստական գաղափարախոսության ներքո Նացիստական ռեժիմը ձեռնամուխ եղավ մոտ 5,5 միլիոն հրեաների ցեղասպանության և միլիոնավոր այլ անմեղ մարդկանց սպանությանը: Հիտլերը և Նացիստական ռեժիմը նաև պատասխանատու են մոտ 19,3 միլիոն խաղաղ բնակչի և ռազմագերիների սպանության համար: Բացի այդ մոտ 28,7 միլիոն զինվոր և խաղաղ բնակիչ մահացել են Եվրոպական ճակատում ռազմական գործողությունների հետևանքով: Սպանությունների քանակով Երկրորդ համաշխարհային պատերազմը համարվում է ամենամահաբեր հակամարտությունը պատմության մեջ:

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերի հայր Ալոիս Հիտլերը (1837-1903) եղել է Մարիա Աննա Շիկլգրուբերի ապօրինի երեխան[22]: Բապտիստական գրանցամատյանում նրա հոր անունը նշված չէ, և Ալոիսը սկզբում օգտագործել է մոր ազգանունը`Շիկլգրուբեր: 1842 թվականին Ալոիսի մայրը ամուսնացավ Յոհան Գեորգ Հիեդլերի հետ: Ալոիսին դաստիարակել է Հիեդլերի եղբայրը` Յոհան Նեպոմուկ Հիեդլերը[23]: 1876 թվականին Ալոիսը օրինականացվեց և բապտիստական գրանցամատյանում գրանցվեց Յոհան Գեորգ Հիեդլերը որպես Ալոիսի հայր (գրանցվեց որպես «Գեորգ Հիտլեր»)[24][25]: Դրանից հետո Ալոիսը վերցրեց «Հիտլեր» ազգանունը[25], որը նաև գրվում էր Հիեդլեր, Հուտտլեր: Անվանման հիմքում հավանաբար ընկած է խրճիթ բառը (գերմաներեն Hütte նշանակում է «խրճիթ»)[26]:

Նացիստ պաշտոնյա Հանս Ֆրանկը կարծում էր, որ Ալոիսի մայրը աշխատել է հրեայի ընտանիքում սպասավոր Գրացում և հնարավոր է, որ Ալոիսի հայրը ընտանիքի 19-ամյա զավակ Լեոպոլդ Ֆրանկենբերգերն է[27]: Ոչ մի Ֆրանսկենբերգեր այդ ժամանակաշրջանում Գրացում գրանցված չի եղել և չի ապացուցվել Լեոպոլդ Ֆրանսկենբերգերի գոյության մասին[28], այսպիսով պատմաբանները մերժում են վարկածը, որ Ալոիսի հայրը հրեա է եղել[29][30]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերը մանուկ հասակում (մոտ 1889-90)

Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889 թվականի ապրիլի 20-ին Ավստրո-Հունգարիայի (ներկայիս Ավստրիա) Բրաունաու ամ Ին ավանում, որը գտնվում էր Գերմանական կայսրության սահմանին մոտ[31]: Նրան կնքել են որպես «Ադոլֆուս Հիտլեր»[32]: Նա Ալոիս Հիտլերի և նրա երրորդ կին Կլարա Հիտլերի վեց երեխաներից չորրորդն էր: Մյուս երեխաներից երեքը, Գուստավը, Իդան և Օտտոն մահացան մանուկ հասակում[33]: Նրանց հետ էր ապրում նաև Ալոիսի երեխաները երկրորդ ամուսնությունից` Ալոիս կրտսերը (ծնվ. 1882) և Անգելան (ծնվ. 1883)[34]: Երբ Հիտլերը երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Գերմանիայի Պասաու քաղաք[35]: Այստեղ նա ավելի լավ տիրապետեց բավարական բարբառին քան ավստրիական գերմաներենին, ինչը տեսանելի դարձավ նրա խոսքում ամբողջ կյանքի ընթացքում[36][37][38]: Նրա ընտանիքը վերադարձավ Ավստրիա և բնակություն հաստատեց Լեոնդինգում 1894 թվականին և 1895 թվականին Ալոիսը տեղափոխվեց Հաֆելդ, Լամբախի մոտ, որտեղ նա ֆերմա հիմնեց և պահում էր մեղուներ: Հիտլերը ընդունվեց Վոլքսքուլ (պետական միջնակարգ դպրոց) մոտակա Ֆիշլխամում[39][40]:

Նրա հոր տեղափոխումը համընկավ Ադոլֆի և Ալոիսի ներքին կոնֆլիկտների հետ, որոնց պատճառն էր Ադոլֆի հրաժարվելը ենթարկվել դպրոցի խիստ կանոններին[41]: Նրա հայրը ծեծել է նրան, չնայած մայրը փորձել է պաշտպանել[42]: Ալոիսի գյուղատնտեսական գործունեությունը Հաֆելդում ավարտվեց անհաջողությամբ և 1897 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Լամբախ: Ութնամյա Հիտլերը հաճախեց երգի դասերի, երգեց եկեղեցում և անգամ որոշել էր դառնալ հոգևորական[43]: 1898 թվականին նրա ընտանիքը վերադարձավ Լեոնդինգ: Հիտլերը խորապես ցնցված էր իր կրտսեր եղբոր` Էդմունդի մահից, ով մահացավ 1900 թվականին կարմրուկից: Հիտլերը վստահ, առաջադեմ, կագապահ աշակերտից վերափոխվեց ինքնամփոփ, մեկուսացած տղայի, ով շարունակաբար կռվում էր հոր և ուսուցիչների հետ[44]:

Ալոիսը հաջող կարիերա սկսեց մաքսային բյուրոյում և ցանկանում էր, որ որդին գնա նրա հետքերով[45]: Հիտլերը հետագայում պատմել է մի տեսարանի մասին, երբ այս ժամանակաշրջանում նրա հայրը տարել է նրան մաքսային գրասենյակ, որպեսզի հարթի իրենց միջև տարաձայնությունները[46][47][48]: Արհամարհելով Հիտլերի արվեստի դպրոց ընդունվելու և արվեստագետ դառնալու ցանկությունը, Ալոիսը նրան ուղարկեց Լինցի Տեալսքուլ 1900 թվականի սեպտեմբերին[49]: Հիտլերը ընդդիմացել է հոր այս որոշմանը և «Իմ պայքարը» գրքում գրել է, որ նա դպրոցում ցածր առաջադիմություն էր ցուցաբերում, որ հայրը տեսներ որ դա իրենը չէ և տեղափոխեր իր երազած ուսումին[50]:

Ինչպես Ավստրիայի շատ գերմանացիներ, Հիտլերի մոտ զարգացավ գերմանական ազգայնական գաղափարները վաղ տարիքից[51]: Նա ընդունում էր միայն Գերմանիան՝ ատելով Հաբսբուրգյան միապետություն և նրանց կառավարումը կայսրությունում[52][53]: Հիտլերը և իր ընկերները ողջունում էին «Հայլ»-ով և երգում էին «Գերմանացիների երգը» չնայած այն Ավստրիայի կայսրության հիմնն էր[54]:

Ալոիսի հանկարծակի մահից հետո 1903 թվականի հունվարի 3-ին, Հիտլերի առաջադիմությունը դպրոցում ավելի վատթարացավ և մայրը թույլատրեց նրան հեռանալ դպրոցից[55]: Նա ընդունվեց Շտայրի Ռեալսքուլը 1904 թվականի սեպտեմբերին, որտեղ նրա վարքը և առաջադիմությունը բարելավվեց[56]: 1905 թվականին նա հանձնեց ավարտական քննությունը: Հիտլերը թողեց դպրոցը առանց հետագա կրթության որևէ ցանկության[57]:

Պատանեկություն և վաղ հասունության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնդինգի տունը Ավստրիայում, որտեղ Հիտլերն անցկացրել է վաղ երիտասարդ տարիքը (լուսանկարվել է 2012 թվականի հուլիսին):

1907 թվականին Հիտլերը լքեց Լինցը, որպեսզի ապրի և ուսանի գեղարվեստ Վիեննայում` ֆինանսավորվելով ծնողազրկության նպաստով և մոր կողմից: Նա դիմեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, սակայն երկու անգամ մերժում ստացավ[58][59]: Ռեկտոր խորհուրդ տվեց Հիտլերին դիմել Ճարտարապետության դպրոց, սակայն նա չուներ դրա համար անհրաժեշտ վկայական, քանի որ չէր ավարտել միջնակարգ դպրոցը[60]:

1907 թվականի դեկտեմբերի 21-ին Հիտլերի մայրը մահացավ կրծքագեղձի քաղցկեղից 47 տարեկանում: 1909 թվականին ավարտվեցին Հիտլերի փողերը և նա ստիպված էր ապրել բոհեմացու կյանքով անտունների կացարաններում[61][62]: Նա գումար էր վաստակում պատահական աշխատանքներից և նկարելով և վաճառելով իր նկարները Վիեննայի տեսարժան վայրերի մասին[58]: Այս ընթացքում նա բարելավեց իր իմացությունները ճարտարապետությունում և երաժշտությունում` տասն անգամ հաճախելով իր սիրելի Վագների Լոհենգրին օպերան[63]:

Ալտեր Հոֆը Մյունխենում: Ադոլֆ Հիտլերի ջրաներկերից, 1914 թվական:

Վիեննայում էր, երբ Հիտլերն առաջին անգամ ոգեշնչվեց ռասիստական ելույթից[64]: Պոպուլիստներ, ինչպիսիք էր քաղաքապետ Կարլ Լյուգերը, իր ելույթներում սերմանում էր հակասեմականություն: Գերմանական ազգայնականությունը հատկապես լայնորեն տարածված էր Մարիահիլֆ թաղամասում, որտե ապրում էր Հիտլերը[65]: Գեորգ Ռիթեր ֆոն Շյոներերը Հիտլերի վրա մեծ ազդեցություն գործեց[66]: Նա նաև մեծ գործիչ էր համարում Մարտին Լյութերին[67]: Հիտլերը կարդում էր տեղի մամուլը, ինչպիսիք էին Deutsches Volksblatt-ը, որը սերում էր նախապաշարմունք, որ քրիստոնյաները կարող են վերանալ Արևմտյան Եվրոպայի հրեանի ձեռքով[68]: Նա թերթերում կարդում էր նաև փիլիսոփաների և աստվածաբանների մասին հոդվածներ, ինչպիսիք էին Հյուսթոն Ստյուարտ Չեմբեռլինը, Չարլզ Դարվինը, Ֆրիդրիխ Նիցշեն, Գուստավ Լե Բոնը և Արթուր Շոպենհաուերը[69]:

Հիտլերի մոտ հակասեմականության ծագումը մնում է վիճելի[70]: Նրա ընկեր Ավգուստ Կուբիչեկը գտնում էր, որ Հիտլերն արդեն հակասեմական էր Լինցը լքելուց առաջ[71]: Սակայն պատմաբան Բրիջիտ Համանը գտնում էր, որ Կուզբեկի մոտեցումը վիճելի է[72]: Հիտլերը իր Mein Kampf գրքում գրել է, որ նա հակասեմական է դարձել Վիեննայում[73], ինչի հետ համաձայն չէր Ռեյնոլդ Հանիշը, ով օգնել էր նրան վաճառել իր նկարները: Հիտլերը գործարքներ է կնքել հրեաների հետ Վիեննայում ապրելու ժամանակ[74][75][76]:

Հիտլերն ստացավ իր հոր կտակի վերջին մասը 1913 թվականի մայիսին և տեղափոխվեց Մյունխեն, Գերմանիա[77]: Երբ նրան զորակոչեցին Ավստրո-հունգարական բանակ[78], նա բուժզննում անցավ Զալցբուրգում 1914 թվականի փետրվարի 5-ին: Երբ նա համարվեց ծառայության համար ոչ պիտանի, վերադարձավ Մյունխեն[79]: Հետագայում նա նշեց, որ չէր ցանկանում ծառայել Հաբսբուրգների կայսրությանը, քանի որ դրա բանակում ծառայում էին տարբեր ռասաների ներկայացուցիչներ, ինչը նախադրյալ էր կայսրության փլուզման[80]:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերը (նստած աջ ծայրում) Բավարական հետևակայն դասակի իր համածառայակիցների հետ:

1914 թվականի օգոստոսին, երբ սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմը, Հիտլերը լքեց Մյունխենը և կամավորագրվեց Բավարական բանակում[81]: Ընստ 1924 թվականի բավարացի պաշտոնյաների զեկույցի, Հիտլերի լույլատրումը ծառայելու վարչական սխալ է եղել, քանի որ նա Ավստրիայի քաղաքացի էր և պետք է վերադառնար Ավստրիա[81]: Նա կցվեց Բավարական 16-րդ պահեստային զորամիավորմանը[82][81] որպես նամակներ տեղափոխող Արևմտյան ռազմաճակատում, Ֆրանսիայում և Բելգիայում[83]` անցկացնելով իր ժամանակի կեսը շտաբներում, ռազաճակատից շատ հեռու[84][85]: Նա ներկա էր Իպրեի առաջին ճակատամարտին, Սոմի ճակատամարտին, the Արրասի ճակատամարտին և Պաշենդեյլի ճակատամարտ ու վիրավորվել է Սոմում[86]: Նա պարգևատրվել է երկրորդ աստիճանի Երկաթյա խաչով 1914 թվականին[86]: Նրա հրեա վերադաս լեյտենան Հյուգո Գուտմանի նախաձեռնությամբ Հիտլերը ստացավ առաջին աստիճանի Երկաթյա խաչ 1918 թվականի օգոստոսի 4-ին[87][88]: Նա ստացավ վիրավոման համար կրծքանշան 1918 թվականի մայիսի 18-ին[89]:

Շտաբներում իր ծառայության ժամանակ Հիտլերը մուլտֆիլմեր էր և նկարներ էր նկարում բանակի թերթի համար: 1916 թվականի հոկտեմբերին Սոմի ճակատամարտի ժամանակ նա վիրավորվեց ձախ ազդրից[90]: Հիտլերը մոտ երկու ամիս անցկացրեց Բելիցի հիվանդանոցում` վերադառնալով ծառայության 1917 թվականի մարտի 5-ին[91]: 1918 թվականի հոկտեմբերի 15-ին նա ժամանակավորապես կուրացավ իպրիտի գրոհից և հոպիտալացվեց Պազևալկ:[92]: Մինչ նա այնտեղ էր, իմացավ Գերմանիայի պարտության մասին[93]:

Հիտլերը բնութագրեց պատերազմը որպես «մեծագույնը բոլոր փորձություններից» և խրախուսվեց իր հրամանատարների կողմից քաջության համար[94]: Պատերազմի ընթացքում մեծ էր նրա հայրենասիրական մղումները և շոկ ապրեց, երբ Գերմանիան անձնատուր եղավ 1918 թվականի նոյեմբերին[95]: Նրա վիրավորանքը պարտությունից մեծ ազդեցություն ունեցավ նրա գաղափարախոսության վրա[96]: Գերմանացի մյուս ազգայնականների նման նա հավատում էր Մեջքից դանակով հարվածի առասպելին, ըստ որի Գերմանական բանակը անպարտելի էր դաշտում և թիկունքից դանակի հարված ստացավ քաղաքացիական առաջնորդների, հրեաների, մարքսիստների և նրանց, ովքեր ստորագրեցին զինադադարը[97]:

Ըստ Վերսալյան պայմանագրի, Գերմանիան պետք է հրաժարվեր մի շարք իր տարածքներից և ապառազմականացներ Ռեյնլանդը: Պայմանագրով նաև տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին և բարձր ռազմատուգանք ստիպեցին վճարել, ինչը ծանր դրության մեջ դրեց երկիրը: Բոլոր գերմանացիները ընդունեցին պայմանագիրը, որպես Գերմանիայի կողմից պատերազմի մեղքի ընդունում[98]: Վերսալյան պայմանագիրը, տնտեսական, հասարակական և քաղաքական խնդիրները Գերմանիայում հող հանդիսացան Հիտլերի քաղաքական կարիերայի աճին[99]:

Մուտք քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերի Գերմանական բանվորական կուսակցության անդամության քարտը

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հիտլերը վերադարձավ Մյունխեն[100]: Չունենալով կրթություն և աշխատանքային փորձ` նա մնաց բանակում[101]: 1919 թվականի հուլիսին նա նշանակվեց Վերբինդունգսման (հետախուզական գործակալ) Ռայխսվեր հետախուզական միավորումում: Նա հրաման ստացավ մի քանի այլ զինվորների հետ մուտք գործել և հետախուզել Գերմանական բանվորական կուսակցությունը (ԳԲԿ): 1919 թվականի սեպտեմբերի 12-ի ԳԲԿ-ի ժողովին կուսակցության նախագահ Անտոն Դրեքսլերը տպավորված էր Հիտլերի հռետորական կարողություններով: Նա Հիտլերին նվիրեց իր Իմ քաղաքական զարթոնքը բուկլետը, որը պարունակում էր հակասեմական, ազգայնական, հակակապիտալիստական և հակամարքսիստական գաղափարներ[102]: Բանակի իր վերադասի հրամանով, Հիտլերը կուսակցության անդամ դառնալու հայտ ներկայացրեց[103] և մեկ շաբաթվա ընթացքում ընդունվեց որպես 555 համարի անդամ (կուսակցությունը սկսել էր համարակալումը 500-ից` տպավորություն ստեղծելով, որ այն շատ ավելի մեծ կուսակցություն է)[104][105]:

Մոտավոր այս ժամանակներում Հիտլերը իրականացրեց իր առաջին գրառումը հրեաների մասին նամակում (այժմ հայտնի է որպես Գեմլիխի նամակ) 1919 թվականի սեպտեմբերի 16-ին Ադոլֆ Գեմլիխին Հրեական հարցի վերաբերյալ: Նամակում Հիտլերը պնդում է, որ կառավարության առաջնային խնդիրն է հեռացնել բոլոր հրեաներին միասին[106]:

ԳԲԿ-ում Հիտլերը հանդիպեց Դիտրիխ Էկկարտին, ով կուսակցության հիմնադիրներից էր և օկուլտական Տուլեի ընկերության անդամ էր[107]: Էկկարտը դարձավ Հիտլերի ուսուցիչը` գաղափարներ փոխանակելով նրա հետ և ներկայացնելով նրան Մյունխենի լայն հասարակությանը[108]: Իր վերելքը մեծացնելու համար ԳԲԿ-ն փոխեց իր անվանումը Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei (Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն, ՆՍԳԲԿ)[109]: Հիտլերը ձևավորեց կուսակցության պատկերանիշ սվաստիկան որը սպիտակ ճառագայթներով պտույտ էր կարմիր ֆոնով[110]:

Հիտլերը զորացրվեց բանակից 1920 թվականի մարտի 31-ին և ամբողջությամբ սկսեց աշխատել ՆՍԳԲԿ-ի համար[111]: Կուսակցության գլխամասը գտնվում էր Մյունխենում, որտեղ զարգանում էին հակակառավարական գերմանացի ազգայնականները, որոնց նպատակն էր տապալել Մարքսիզմը և փլուզել Վայմարյան հանրապետությունը[112]: 1921 թվականի դրութմամբ կուսակցությունն ուներ արդեն ավելի քան 6000 համախոհ[113]: Որպեսզի իրազեկեն կուսակցության ժողովի մասին, կուսակցության երկու բեռնատար շրջեցին Մյունխենով` ծածանելով սվաստիկան և բաժանեցին թերթիկներ: Հիտլերը շուտով ճանաչում ձեռք բերեց իր համուզիչ ելույթների շնորհիվ ընդդեմ Վերսալյան պայմանագրի, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հատկապես ընդդեմ մարքսիստների և հրեաների[114]:

Հիտլերը դիրքավորվում է տեսախցիկի առջև, 1930 թվական:

1921 թվականի հունիսին, մինչ Հիտլերը և Էկկարտը միջոցների հավաքագման համար մեկնել էին Բեռլին, ՆՍԳԲԿ-ի ներսում Մյունխենում երկպառակտում տեղի ունեավ: Գործադիր կոմիտեի անդամները ցանկանում էին միավորվել հակառակորդ Գերմանիայի սոցիալիստական կուսակցությանը (ԳՍԿ)[115]: Հիտլերը վերադարձավ Մյունխեն հուլիսի 11-ին և զայրացած որոշեց հեռանալ կուսակցությունից: Կոմիտեի անդամները հասկացան, որ կուսակցության գլխավոր ճանաչված անձի և խոսնակի հեռանալը կնշանակի կուսակցության փլուզումը[116]: Հիտլերը հայտնեց, որ կվերադառնա կուսակցություն, եթե նա դառան կուսակցության նախագահը Դրեքսլերի փոխարեն և կուսակցության գլխամասը կմնա Մյունխենում[117]: Կոմիտեն համաձայվեց և Հիտլերը վերադարձավ կուսակցություն հուլիսի 26-ին որպես 3.680-րդ անդամ: Հիտլերը շարունակեց պայքարել կուսակցության ներսում ընդդիմադիրների դեմ, նրա ընդդիմադիրներից Հերման Էսսերը հեռացվեց կուսակցությունից, ով տպագրեց 3.000 օրինակ բուկլետներ, որով մեղադրում էր Հիտլերին կուսակցությունը վնաս հասցնելու համար[117][Ն 1]: Հաջորդ օրերին Հիտլերը խոսեց մի շարք դահլիճներում և պաշտպանեց իրեն և Էսսերին ու արժանացավ բազմաթիվ ծափահարությունների: Իր մարտավարությունը հաջող ելք ունեցավ և կուսակցության հուլիսի 29-ի ժողովում նրան շնորհվեց միանձնյա իշխանություն որպես կուսակցության նախագահ` փոխարինելով Դրեքսլերին 533 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:[118]

Գարեջրային տներում նրա ելույթները սկեցին ձեռք բերել կանոնավոր հանդիսատես: Որպես դեմոգոգ[119], նա սկսեց շոշափել հանրության հուզող հարցեր, ներառյալ քավության նոխազների, ում նա մեղադրում էր տնտեսական դժվարությունների համար[120][121][122]: Հիտլերը օգտագործում էր անձնական մագնիսականությունը և ստանում էր հոգեբանական առավելություն իր տպավորիչ ելույթների ժամանակ[123][124]:

Նրա վաղ հետևորդներից էին Ռուդոլֆ Հեսսը, նախկին ռազմական օդաչու Հերման Գյորինգը և բանակի կապիտան Էռնստ Ռյոմը: Ռյոմը դարձավ նացիստների կիսառազմականացված Sturmabteilung-ի (թարգմանաբար Գրոհային զորքեր) հրամանատարը, որոնք պաշտպանում էին ցույցերը և հարձակվում քաղաքական ընդդիմադիրների վրա: Այս ժամանակներում Հիտլերի գաղափարների վրա վճռորոշ ազդեցություն ունեցավ Aufbau Vereinigung[125], որը Սպիտակ ներգաղթյալների և Նացիոնալ սոցիալիստների համակված խումբ էր: Խումբը ֆինանսավորում էր ստանում հարուստ գործարարներից և ներդրում անում Հիտլերի հակասեմական գաղափարներում` կապ ունենալով Բոլշևիզմի ֆինանսավորման հետ[126]:

ՆՍԳԲԿ-ը, որն ավելի հայտնի էր «Նացիստական կուսակցություն» անվամբ, հիմնված էր 25-կետանոց ծրագրի վրա, որն հաստատվել էր 1920 թվականի փետրվարի 24-ին:

Գարեջրային հեղաշրջում և Լանդսբերգի բանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեջրային հեղաշրջման մասնակիցները: Ջախից աջ` Հեյնց Պերնետ, Ֆրիդրիխ Վեբեր, Վիլհելմ Ֆրիկ, Հերման Կրիբել, Էրիխ Լյուդենդորֆ, Հիտլեր, Վիլհելմ Բրյուկներ, Էռնստ Ռյոմ և Ռոբերտ Վագներ:

1923 թվականին Հիտլերը օգնության դիմեց Առաջին աշխարհամարտի գեներալ Էրիխ Լյուդենդորֆ, որպեսզի հեղաշրջում իրականացին, որը հայտնի դարձավ «Գարեջրային հեղաշրջում»: ՆՍԳԲԿ-ն օգտագործեց Իտալական ֆաշիզմի մոդելը իրենց ծրագրում և քաղաքականությունում: Հիտլերը ցանկանում էր կրկնել Բենիտո Մուսոլինիի 1922 թվականի «Արշավանք դեպի Հռոմ»-ը` իրականացնելով սեփական հեղաշրջումը Բավարիայում, որին կհաջորդեր իշխանության զավթումը Բեռլինում: Հիտլերը և Լյուդենդորֆը ստացան նահանգի կոմիսար Գուստավ ֆոն Կարի աջակցությունը, ով դե ֆակտո Բավարիայի կառավարիչն էր: Սակայն Կարը ոստիկանապետ Հանս Ռիթեր ֆո Սիսերի և բանակի գեներալ Օտտո ֆոն Լոսոյի հետ ցանկանում էին հասնել ազգայնական դիկտատուրայի առանց Հիտլերի[127]:

1923 թվականի նոյեմբերի 8-ին Հիտլերը և իր գրոհային խմբերը ներխուժեցին մյունխենի Բուրգերբրյուքելեր գարեջրատուն, որտեղ Հարը կազմակերպել էր 3.000 մասնակից ունեցող հանդիպում: Ընդհատելով Կարի ելույթը` Հիտլերը հայտարարեց, որ ազգային հեղափոխությունը սկսված է և հայտարարեց Լյուդենդորֆի հետ նոր կառավարության ձևավորման մասին[128]: Անցնելով հետևի սենյակ, Հիտլերը ատրճանակի սպառնալիքով պահանջեց և ստացավ Կարի, Սիսերի և Լոսոյի աջակցությունը[128]: Հիտլերի ուժերը ունեցան նախնական հաջողություն` գրավելով տեղի Ռայխսվերի և ոստիկանության գրասենյակները, սակայն Կարը և նրա աջակիցները արագորեն հրաժարվեցին իրենց աջակցությունից: Ոչ բանակը և ոչ մարզի ոստիկանությունը չմիացան Հիտլերին[129]: Մյուս օրը Հիտլերն իր աջակիցների հետ գարեջրատնից շարժվեց դեպի Պատերազմի նախարարություն, որպեսզի տապալի Բավարիայի կառավարությունը, սակայն ոստիկանությունը կանգնեցրեց նրանց[130]: ՆՍԳԲԿ-ի 16 անդամներ և չորս ոստիկան սպանվեցին հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում[131]:

Իմ պայքարը գրքի շապիկը (1926–28 հրատարակություն)

Հիտլերը փախավ Էռնստ Հանֆշենգլի տուն և որոշ վարկածներով փորձեց ինքնասպան լինել[132]: Նա դեպրեսիայի մեջ էր, սակայն հանգիստ էր, երբ նրան ձերբակալեցին 1923 թվականի նոյմեբերի 11-ին` մեղադրելով պետական դավաճանության մեջ[133]: Նրա դատավարությունը Մյունխենի ժողովրդական դատարանում սկսվեց 1924 թվականի փետրվարին[134] և Ալֆրեդ Ռոսենբերգը դարձավ ՆՍԳԲԿ-ի ժամանակավոր առաջնորդը: Ապրիլի 1-ին Հիտլերը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման Լանդսբերգի բանտում[135]: Այստեղ նրան ընկերական ընդունեց բանտի աշխատակազմը և թույլատրվեց նամակներ ստանալ աջակիցներից և կանոնավոր այցելություններ կուսակցության գործընկերներից: Ներում ստանալով Բավարիայի վճռաբեկ դատարանից` նա ազատվեց բանտարկությունից 1924 թվականի դեկտեմբերի 20-ին, չնայած մարզային դատախազության ընդդիմությանը[136]: Ընդհանուր առմամբ Հիտլերը բանտում անցկացրեց մեկ տարուց մի փոքր ավելի[137]:

Լանդսբերգի բանտում Հիտլերը գրեց Իմ պայքարը գրքի առաջին հատորի մեծ մասը, որն առաջինը կարդաց իր վարորդ Էմիլ Մորիստ, որից հետո նրա տեղակալ Ռուդոլֆ Հեսսը[137][138]: Գիրքը նվիրված էր Տուլեի ընկերության անդամ Դիտրիխ Էկկարտին և ինքնակենսարգրություն էր ու իր գաղափարախոսության տարածում: Գրքում Հիտլերը պատմում էր, որ ցանկանում է վերափոխել գերմանական հասարակությունը ռասայական հիմքով: Գրքում հրեաները հավասարեցվում էին «միկրոբների» և ներկայացվում էին որպես միջազգային հասարակության «թունավորողներ»: Համաձայն Հիտլերի գաղափարախոսության, միակ ելքը նրանց վտարումն էր:

Հրատարակվելով երկու հատորով 1925 և 1926 թվականներին` Իմ պայքարը վաճառվեց 228.000 օրինակով 1925-ից 1932 թվականների ընթացքում: Մեկ միլիոն օրինակ վաճառվեց Հիտլերի պաշտոնավարման առաջին տարում` 1933 թվականին[139]:

Մինչ Հիտլերի վաղաժամ ազատումը, Բավարիայի կառավարությունը փորձեց նրան արտաքսել Ավստրիա[140]: Ավստրիայի դաշնային կանցլերը չընդունեց առաջարկը` նշելով որ նա լինելով Ավստրիայի քաղաքացի ծառայել է Գերմանական բանակում[141]: Արդյունքում Հիտլերին պաշտոնապես զրկեցին Ավստրիայի քաղաքացիությունից 1925 թվականի ապրիլի 7-ին[141]:

Նացիստական կուսակցության վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Հիտլերն ազատվեց բանտից, քաղաքական դաշտը Գերմանիայում ավելի խաղաղ էր և տնտեսությունը վերականգնված էր` սահմանափակելով Հիտլերի քաղաքական գործիքները: Չստացված Գարեջրային հեղարջման արդյունքում Նացիստական կուսակցությունը և հարակից կազմակերպություններն արգելվեցին Բավարիայում: Բավարիայի վարչապետ Հայնրիխ Հելդի հետ հանդիպելիս 1925 թվականի հունվարի 4-ին, Հիտլերը համաձայնվեց հարգել նահանգի իշխանություններին և խոստացավ, որ քաղաքական արդյունքի համար կընտրի միայն ժողովրդավարական ուղին: Համաձայնվեցին, որ Նացիստական կուսակցության արգելքը կհանվի փետրվարի 16-ին[142]: Այնուամենայնիվ Հիտլերի ոչ փետրվարի 27ի ոչ կառուցողական ելույթից հետո Բավարիայի իշխանությունը որոշեց որ արգելանքը կմնա մինչև 1927 թվականը[143][144]: Արգելանքը շրջանցելու համար Հիտլերը նշանակեց Գրեգոր Շտրասսերին, Օտտո Շտրասսերին և Յոզեֆ Գեբելսին իրականացնել կուսակցության տարածումը և գործունեությունը հյուսիսային Գերմանիայում: Գրեգոր Շտրասսերը որդեգրեց ավելի անկախ քաղաքական ուղի` ներմուծելով սոցիալիստական տարրեր կուսակցության ծրագրում[145]:

ԱՄՆ-ի ֆոնդային բորսայում ճգնաժամ սկսվեց 1929 թվականի հոկտեմբերի 24-ին: Հետևանքը Գերմանիայի համար աղետալի էր. միլիոնավոր գործազուրկներ, մի քանի խոշորագույն բանկեր սննկացան: Հիտլերը և Նացիստական կուսակցությունը որոշեցին օգտվել առիթից և առավելություն ստանալ իրենց կուսակցության համար: Նրանք խոստացան հրաժարվել Վերսալյան պայմանագրից, վերականգնել տնտեսությունը և աշխատատեղեր բացել[146]:

Վերելք դեպի իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՍԳԲԿ-ի ընտրությունների արդյունքները[147]
Ընտրություն Ընդհանուր քվե % քվե Ռայխտագում նստատեղ Նշումներ
1924 մայիս 1 918 300 6,5 32 Հիտլերը բանտում
1924 դեկտեմբեր 907 300 3,0 14 Հիտլերն ազատվեց բանտից
1928 մայիս 810 100 2,6 12  
1930 սեպտեմբեր 6 409 600 18,3 107 Ֆինանսական ճգնաժամից հետո
1932 հուլիս 13 745 000 37,3 230 Հիտլերը նախագահի թեկնածու
1932 նոյեմբեր 11 737 000 33,1 196  
1933 մարտ 17 277 180 43,9 288 Միայն մասնակի ազատ Հիտլերի կանցլերության ժամանակ

Բրյոնինգի ադմինիստրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ճգնաժամը լավ հնարավորություն էր Հիտլերի համար քաղաքական առաջընթաց ձևավորելու հարցում: Գերմանացիները երկակի տրամադրվածություն ունեին խորհրդարանական հանրապետության հանդեպ, որն առերեսվում էր ծայրահեղ աջակողմյան և ձախակողմյան ուժերի հետ: Կուսակցությունների ձևափոխումը չբերեց ծայրահեղության կրճատմանը և 1929 թվականի Գերմանիայի հանրաքվեն օգնեց զարգացնել նացիստական գաղափարախոսությունը[148]: 1930 թվականի ընտրությունների արդյունքով վերջ դրվեց մեծ կոալիցիային և ներդրվեց փոքրամասնությունների կաբինետ: Դրա ղեկավարն էր Կենտրոն կուսակցության առաջնորդ Հայնրիխ Բրյոնինգը, ով սկսեց կառավարել համաձայն նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի արտակարգ դեկրետի: Դեկրետի հիման վրա կանցլերի նշանակումը դարձավ նոր ձևաչափ և ճանապարհ բացեց կառավարման ավտորիտար ձևին[149]: ՆՍԳԲԿ-ն 1930 թվականի ընտրություններում հավաքեց 18,3 տոկոս ձայն և ստանալով 107 նստատեղ, դարձավ խորհրդարանի երկրորդ խոշոր խմբակցությունը[150]:

Հիտլերը հուզիչ ելույթ ունեցավ Ռայխսվերի երկու սպաների դատավարության ժամանակ 1930 թվականի վերջում: Երկուսն էլ մեղադրվում էին Նացիստական կուսակցությանը անդամագրվելու մեջ, ինչը անօրինական էր Ռայխսվերի անձնակազմի համար այդ ժամանակ[151]: Մեղադրող կողմը պնդում էր, որ ՆՍԳԲԿ-ն ծայրահեղական կուսակցություն էր, և պաշտպանող կողմը կանչեց Հիտլերին վկայություն տալու[152]: 1930 թվականի սեպտեմբերի 25-ին Հիտլերը դատարանում իր խոսքում պնդեց, որ կուսակցությունը հասնելու է իշխանության միայն ժողովրդավարական ճանապարհով[153], ինչը մեծացրեց նրա աջակիցների թիվը սպայական կազմում[154]:

Բրյոնինգի տնտեսական քաղաքականությունը լուրջ հաջողություններ չունեցան և նա դարձավ ծայրահեղ ոչ ժողովրդական[155]: Հիտլերն օգտվեց դրանից և իր ելույթներում թիրախավորեց նրան, ովքեր ամենաշատն էին տուժել դեպրեսիայից, այդ թվում ֆերմերներին, պատերազմի վետերաններին ու միջին խավին[156]:

Չնայած Հիտլերը հրաժարվեց Ավստրիայի քաղաքացիությունից 1925 թվականին, նրան ևս յոթ տարի չտրվեց Գերմանիայի քաղաքացիույթուն: Սա նշանակում էր, որ նա չուներ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք և դեռ վտանգ կար, որ նրան կվտարեն[157]: 1932 թվականի փետրվարի 25-ին Բրաունսվիքի ներքին գործերի նախարար Դիտրիխ Կլագեսը, ով ՆՍԳԲԿ-ի անդամ էր, Հիտլերին նշանակեց Ռայխստրատի պատվիրակության անդամ` դարձնելով նրան Բրաունսվիքի քաղաքացի[158] և այդիպսով նաև Գերմանիայի քաղաքացի[159]:

Հիտլերը իր թեկնածությունն առաջադրեց 1932 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ Հինդենբուրգի: 1932 թվականի հունվարի 27-ի նրա ելույթը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում բերեց Գերմանիայի ամենահզոր արդյունաբերողների աջակցությունը[160]: Հինդենբուրգին աջակցում էին տարբեր ազգայնականներ, մոնարխիստներ, կաթոլիկներ և հանրապետականներ: Հիտլերի ընտրարշավի կարգախոսն էր «Hitler über Deutschland» («Հիտլեր ամբողջ Գերմանիայում»), և ընտրարշավը իրականացնում էր օդանավով[161]: Նա առաջին քաղաքական գործիչներից էր, ով ընտրարշավը կազմակերպում էր օդանավով և այն օգտագործեց արդյունավետ[162][163]: Հիտլերն ընտրությունների արդյունքով զբաղեցրեց երկորդ տեղը` երկրորդ փուլում հավաքելով ձայների ավելի քան 35 տոկոսը: Չնայած նա պարտվեց Հինդենբուրգին, այս ընտրությունները հաստատեցին Հիտլերին որպես հզոր ուժ Գերմանիայի քաղաքականությունում[164]:

Նշանակում որպես կանցլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերը Ռայկոնցելարիայի պատուհանի մոտ ստանում է շնորհավորանքներ իր կանցլեր դառնալու երդմնակալության օրը, 30 հունվար 1933 թվական:

Չունենալով արդյունավետ կառավարություն, երկու ազդեցիկ քաղաքական գործչներ Ֆրանց ֆոն Պապենը և Ալֆրեդ Հուգենբերգը, մի շարք արդյունաբերողների և գործարարների հետ միասին նամակ գրեցին Հինդենբուրգին: Ստրոգրողները համոզում էին Հինդենբուրգին, որպեսզի Հիտլերին նշանակի կառավարության ղեկավար, ով կարող է իրականացնել փոփոխություն, որը «սպասում են միլիոնավոր մարդիկ»[165][166]:

Հինդենբուրգն իր կամքին հակառակ նշանակեց Հիտլերին կանցլեր երկու խորհրդարանական ընտրություններից հետո 1932 թվականի հուլիսին և նոյեմբերին, որոնց արդյունքում կառավարության մեծամասնություն չձևավորվեց: Հիտլերը գլխավորեց երկար կյանք չունեցած կառավարության կոալիցիան, որը ձևավորել էր ՆՍԳԲԿ-ն (ուներ ամենաշատ նստատեղը Ռայխստագում) և Հուգենբերգի կուսակցությունը` Գերմանիայի ազգային ժողովրդական կուսակցություն (ԳԱԺԿ): 1933 թվականին նոր կառավարությունը երդվեց Հինդենբուրգի նստավայրում տեղի ունեցած հանդիսության ժամանակ: ՆՍԳԲԿ-ին անցան երեք պաշտոններ, Հիտլերը որպես կանցրել, Վիլհելմ Ֆրիկը` ներքին գործերի նախարար և Հերման Գյորինգը` Պրուսիայի ներքին գործերի նախարար[167]: Հիտլերն ընտրեց այս պորֆելները, որպեսզի վերահսկողության տակ առնի Գերմանիայի մեծ մասի ոստիկանությունը[168]:

Ռայխտագի հրդեհ և մարտի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանցլեր, Հիտլերը պայքարեց ՆՍԳԲԿ-ի ընդդիմադիրների դեմ, որպեսզի չկառուցեն մեծամասնական կառավարություն: Քաղաքական փակուղու պատճառով նա խնդրեց Հինդենբուրգին ցրել Ռայխստաֆը և նոր ընտրությունները նշանակվեցին մարտի սկզբին: 1933 թվականի փետրվարի 27-ին Ռայխստագի շենքը հրդեհվեց: Գյորինգը մեղադրեց կոմունիստներին, քանի որ հոլանդացի կոմունիստ Մարինուս վան դեր Լուբբեն չպարզված հանգամանքներում բռնվեց հրդեհված կառույցի ներսում[169]: Համաձայն Կերշոուի, գրեթե բոլոր պատմաբանները համաձայն են, որ Վան դեր Լուբբեն է հրդեհել շինությունը[170]: Որոշ պատմաբաններ, ներառյալ Վիլյամ Շիրերը և Ալան Բուլոկը կարծում են, որ ՆՍԳԲԿ-ն է մեղավոր հրդեհի մեջ[171][172]: Հիտլերի առաջարկով փետրվարի 28-ին Հինդենբուրգը թողարկեց Ռայխստագի հրդեհի դեկրետը, որով խախտվեցին հիմնարար իրավունքները և թույլատրվեց պատժի ներկայացնել առանց դատավճռի: Դեկրետն ընդունվեց համաձայն Վայմարյան հանրապետության սահմանադրության 48 հոդվածի, որը նախագահին տալիս էր իշխանություն արտակարգ իրավիճակներում պաշտպանել հանրության անվտանգությունը[173]: Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) ակտիվները բռնագրավվեցին և կուսակցության 4.000 անդամներ ձերբակալվեցին[174]:

Բացի քաղաքական արշավից ՆՍԳԲԿ-ն ձեռնարկեց հակակոմունիստական արշավ ընտրություններից օրեր առաջ: 1933 թվականի մարտի 6-ի ընտրություններում ՆՍԳԲԿ-ն ստացավ 43,9 տոկոս ձայն և ստացավ ամենաշատ նստատեղը Ռայխստագում: Հիտլերը չստացավ բացարձակ մեծամասնություն և ստիպված էր նորից կոալիցիա կազմել ԳԱԺԿ-ի հետ[175]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118551655 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Adolf Hitler
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Nationalencyklopedin — 1999.
  6. 6,0 6,1 https://www.ushmm.org/wlc/en/article.php?ModuleId=10007430
  7. 7,0 7,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Munzinger-Archiv — 1913.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Brockhaus Enzyklopädie
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Brockhaus Enzyklopädie
  12. 12,0 12,1 12,2 Konder A. Adolf Hitler’s Family Tree: The Untold Story of the Hitler Family — 1 — Salt Lake City: 2000. — P. 29 f.
  13. 13,0 13,1 13,2 Гитлер Адольф // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  14. 14,0 14,1 14,2 Time / N. GibbsNew York City: Time Inc., 1923. — ISSN 0040-781X
  15. 15,0 15,1 15,2 https://www.biography.com/people/adolf-hitler-9340144
  16. https://www.spiegel.de/spiegel/print/d-41561080.html
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 https://starschanges.com/adolf-hitler-family/
  18. The Routledge Companion to Nazi Germany — 2007. — ISBN 978-0-415-30860-1
  19. Hitler: A Biography — 2008. — ISBN 978-0-393-06757-6
  20. 20,0 20,1 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ — 2005.
  21. Decreto núm. 376.- Concediendo el título de Gran Caballero y el Collar de la "Gran Orden Imperial de las Flechas Rojas" al Fuhrer Canciller de la Nación Alemana, Adolfo Hitler // BOEGobierno de España, 1937. — Iss. 349. — P. 3666–3667. — ISSN 0212-033X
  22. Bullock, 1999, էջ 24
  23. Maser, 1973, էջ 4
  24. Maser, 1973, էջ 15
  25. 25,0 25,1 Kershaw, 1999, էջ 5
  26. Jetzinger, 1976, էջ 32
  27. Rosenbaum, 1999, էջ 21
  28. Hamann, 2010, էջ 50
  29. Toland, 1992, էջեր 246–247
  30. Kershaw, 1999, էջեր 8–9
  31. House of Responsibility
  32. Giblin, 2002, էջ 4
  33. Kershaw, 2008, էջ 4
  34. Toland, 1976, էջ 6
  35. Rosmus, 2004, էջ 33
  36. Keller, 2010, էջ 15
  37. Hamann, 2010, էջեր 7–8
  38. Kubizek, 2006, էջ 37
  39. Kubizek, 2006, էջ 92
  40. Hitler, 1999, էջ 6
  41. Fromm, 1977, էջեր 493–498
  42. Diver, 2005
  43. Shirer, 1960, էջեր 10–11
  44. Payne, 1990, էջ 22
  45. Kershaw, 2008, էջ 9
  46. Hitler, 1999, էջ 8
  47. Keller, 2010, էջեր 33–34
  48. Fest, 1977, էջ 32
  49. Kershaw, 2008, էջ 8
  50. Hitler, 1999, էջ 10
  51. Evans, 2003, էջեր 163–164
  52. Bendersky, 2000, էջ 26
  53. Ryschka, 2008, էջ 35
  54. Hamann, 2010, էջ 13
  55. Kershaw, 2008, էջ 10
  56. Kershaw, 1999, էջ 19
  57. Kershaw, 1999, էջ 20
  58. 58,0 58,1 Hitler, 1999, էջ 20
  59. Bullock, 1962, էջեր 30–31
  60. Bullock, 1962, էջ 31
  61. Bullock, 1999, էջեր 30–33
  62. Hamann, 2010, էջ 157
  63. Kershaw, 1999, էջեր 41, 42
  64. Shirer, 1960, էջ 26
  65. Hamann, 2010, էջեր 243–246
  66. Nicholls, 2000, էջեր 236, 237, 274
  67. Hamann, 2010, էջ 250
  68. Hamann, 2010, էջեր 341–345
  69. Hamann, 2010, էջ 233
  70. Kershaw, 1999, էջեր 60–67
  71. Shirer, 1960, էջ 25
  72. Hamann, 2010, էջ 58
  73. Hitler, 1999, էջ 52
  74. Toland, 1992, էջ 45
  75. Kershaw, 1999, էջեր 55, 63
  76. Hamann, 2010, էջ 174
  77. Shirer, 1960, էջ 27
  78. Weber, 2010, էջ 13
  79. Kershaw, 1999, էջ 86
  80. Kershaw, 1999, էջ 49
  81. 81,0 81,1 81,2 Kershaw, 1999, էջ 90
  82. Weber, 2010, էջեր 12–13
  83. Kershaw, 2008, էջ 53
  84. Kershaw, 2008, էջ 54
  85. Weber, 2010, էջ 100
  86. 86,0 86,1 Shirer, 1960, էջ 30
  87. Kershaw, 2008, էջ 59
  88. Weber, 2010a
  89. Steiner, 1976, էջ 392
  90. Kershaw, 2008, էջ 57
  91. Kershaw, 2008, էջ 58
  92. Kershaw, 2008, էջեր 59, 60
  93. Kershaw, 1999, էջեր 97, 102
  94. Keegan, 1987, էջեր 238–240
  95. Bullock, 1962, էջ 60
  96. Kershaw, 2008, էջեր 61, 62
  97. Kershaw, 2008, էջեր 61–63
  98. Kershaw, 2008, էջ 96
  99. Kershaw, 2008, էջեր 80, 90, 92
  100. Bullock, 1999, էջ 61
  101. Kershaw, 1999, էջ 109
  102. Kershaw, 2008, էջ 82
  103. Evans, 2003, էջ 170
  104. Kershaw, 2008, էջեր 75, 76
  105. Mitcham, 1996, էջ 67
  106. Kershaw, 1999, էջեր 125–126
  107. Fest, 1970, էջ 21
  108. Kershaw, 2008, էջեր 94, 95, 100
  109. Kershaw, 2008, էջ 87
  110. Kershaw, 2008, էջ 88
  111. Kershaw, 2008, էջ 93
  112. Kershaw, 2008, էջ 81
  113. Kershaw, 2008, էջ 89
  114. Kershaw, 2008, էջեր 89–92
  115. Kershaw, 2008, էջեր 100, 101
  116. Kershaw, 2008, էջ 102
  117. 117,0 117,1 Kershaw, 2008, էջ 103
  118. Kershaw, 2008, էջեր 83, 103
  119. Kershaw, 2000b, էջ xv
  120. Bullock, 1999, էջ 376
  121. Frauenfeld, 1937
  122. Goebbels, 1936
  123. Kershaw, 2008, էջեր 105–106
  124. Bullock, 1999, էջ 377
  125. Kellogg, 2005, էջ 275
  126. Kellogg, 2005, էջ 203
  127. Kershaw, 2008, էջ 126
  128. 128,0 128,1 Kershaw, 2008, էջ 128
  129. Kershaw, 2008, էջ 129
  130. Kershaw, 2008, էջեր 130–131
  131. Shirer, 1960, էջեր 73–74
  132. Kershaw, 2008, էջ 132
  133. Kershaw, 2008, էջ 131
  134. Munich Court, 1924
  135. Fulda, 2009, էջեր 68–69
  136. Kershaw, 1999, էջ 239
  137. 137,0 137,1 Bullock, 1962, էջ 121
  138. Kershaw, 2008
  139. Shirer, 1960, էջեր 80–81
  140. Kershaw, 1999, էջ 237
  141. 141,0 141,1 Kershaw, 1999, էջ 238
  142. Kershaw, 2008, էջեր 158, 161, 162
  143. Kershaw, 2008, էջեր 162, 166
  144. Shirer, 1960, էջ 129
  145. Kershaw, 2008, էջեր 166, 167
  146. Shirer, 1960, էջեր 136–137
  147. Kolb, 2005, էջեր 224–225
  148. Kolb, 1988, էջ 105
  149. Halperin, 1965, էջ 403 et. seq
  150. Halperin, 1965, էջեր 434–446 et. seq
  151. Wheeler-Bennett, 1967, էջ 218
  152. Wheeler-Bennett, 1967, էջ 216
  153. Wheeler-Bennett, 1967, էջեր 218–219
  154. Wheeler-Bennett, 1967, էջ 222
  155. Halperin, 1965, էջ 449 et. seq
  156. Halperin, 1965, էջեր 434–436, 471
  157. Shirer, 1960, էջ 130
  158. Hinrichs, 2007
  159. Halperin, 1965, էջ 476
  160. Halperin, 1965, էջեր 468–471
  161. Bullock, 1962, էջ 201
  162. Hoffman, 1989
  163. Kershaw, 2008, էջ 227
  164. Halperin, 1965, էջեր 477–479
  165. Letter to Hindenburg, 1932
  166. Fox News, 2003
  167. Shirer, 1960, էջ 184
  168. Evans, 2003, էջ 307
  169. Bullock, 1962, էջ 262
  170. Kershaw, 1999, էջեր 456–458, 731–732
  171. Shirer, 1960, էջ 192
  172. Bullock, 1999, էջ 262
  173. Shirer, 1960, էջեր 194, 274
  174. Shirer, 1960, էջ 194
  175. Bullock, 1962, էջ 265
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ադոլֆ Հիտլեր հոդվածին


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found, or a closing </ref> is missing