Ֆիննական գրականության ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիննական գրականության ընկերություն
Finnish Literature Society, Helsinki.jpg
Տեսակգիտական ընկերություն, գրահրատարակչություն և կազմակերպություն
ԵրկիրFlag of Finland.svg Ֆինլանդիա
Հիմնադրված1831
Գլխադասային գրասենյակKruununhaka, Հելսինկի
Պաշտ. լեզու(ներ)ֆիններեն
Կայքfinlit.fi
Ֆիննական գրականության ընկերության գլխավոր շենքը. Ֆինլանդիա, Հելսինկի, Հալլիտուսկատու (Hallituskatu), 1 շենք

Ֆիննական գրականության ընկերություն[1] (ֆիններեն՝ Suomalaisen Kirjallisuuden Seura, կրճատ` SKS), կազմակերպություն է Ֆինլանդիայում, որը զբաղվում է գիտական, մշակութային, կրթական աշխատանքներով, ինչպես նաև` գրքերի հրատարակչությամբ:

Նպատակներ և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական գրականության ընկերության կողմից սահմանած հիմնական նպատակներն են` ֆիննական մշակույթի զարգացումը, ֆիննական մշակութային ժառանգության պահպանումը, հատկապես` ֆիններենի, ֆինն գրականության, ավանդույթների բնագավառներում, ինչպես նաև` այս ժառանգության ուսումնասիրության արդյունքների տարածումը:

«Ֆիննական գրականության ընկերությունն» ունի գրական արխիվ, բանահյուսության արխիվ, ժողովրդական ստեղծագործությունների արխիվ Յոենսուուում, գրադարան, հրատարակչությունների բաժին, ինչպես նաև` Ֆիննական գրականության կենտրոն (ֆիններեն՝ Suomen kirjallisuuden tiedotuskeskus), որն ավելի հայտնի է իր անգլերեն FILI հապավումով (անգլ.՝ Finnish Literature Exchange): Ընկերության գլխավոր շենքը գտնվում է Հելսինկի քաղաքի Կրուունունխակի շրջանում, հասցեն` Հալլիտուսկատու, տուն 1-ին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական գրականության ընկերությունը հիմնադրվել է 1831 թվականին, Հելսինկիի համալսարանի հետ կապ ունեցող անձանց կողմից, որոնք հետաքրքրվում էին ֆիններենով և համարում, որ ֆիններենի զարգացման միջոցով կարելի է արթնացնել ֆիննական ազգային ինքնագիտակցությունը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1831 թվականի փետրվարի 16-ին, ֆիններենի ուսուցիչ Կառլ Կեկմանի տանը:

19-րդ դարում ընկերության առաջնորդների թվում կարելի էր նշել ֆիննական մշակույթի այնպիսի նշանավոր գործիչների, ինչպիսիք են` Էլիաս Լյոնրոտը, Յոհան Սնելմանը և Գևորգ Զախարիսը: Հետաքրքիր է, որ kirjallisuus (գրականություն) բառը, որն առկա է ընկերության անվանման մեջ, հորինվել է հենց Էլիաս Լյոնորտի կողմից:

Առավել նշանակալից հրապարակումները իրականացվել են ընկերության գործունեության առաջին տասնամյակում: Դրանց կարելի է դասել Կալեվալա էպոսի առաջին և երկրորդ հրապարակությունները (1835 և 1849), «Կանտելետար կամ Ֆինլանդիայի ժողովրդի հին երգեր» ռուների հավաքածուն (1840), ինչպես նաև` Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրներ» վեպը (1870):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Название «Общество финской литературы» используется самим Обществом в следующем своём издании: Сто замечательных финнов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]