Յոենսուու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Յոենսուու
ֆիններեն՝ Joensuun kaupunki
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1848 թ.
Մակերես2381,79 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[1]
Բնակչություն78 175 մարդ (փետրվարի 29, 2024)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ80100–80199 և 80200–80299
Պաշտոնական կայքjoensuu.fi(ֆին.)(անգլ.)(ռուս.)
Յոենսուու (Ֆինլանդիա)##
Յոենսուու (Ֆինլանդիա)

Յոենսուու կամ Յոենսու[3] (ֆիններեն՝ Joensuu՝ «գետաբերան»), քաղաք Ֆինլանդիայի արևելքում, գտնվում է Պիելիսիոկի գետի գետաբերանում և Պյուհասելկայա լճի ափին (ֆիններեն՝ Pyhäselkä)՝ Սայմա լճերի համակարգի ամենահյուսիսային լիճը, ինչպես նաև համանուն համայնքի։ Հյուսիսային Կարելիա նահանգի վարչական կենտրոնը 75 հազար բնակչությամբ (այդ ցուցանիշով Ֆինլանդիայի 12-րդ քաղաքը) (2015)[4], իսկ հարակից տարածքները հաշված 115 հազար[5]։ Քաղաքը հանդիսանում է բարձրագույն կրթության խոշոր կենտրոն (15 հազար ուսանող)[6] և առևտրատրանսպորտային հանգույց։ Փայտեղենի լաստառաքման լճային նավահանգիստը կապված է տարածքի համար ավանդական սղոցանյութերի և նրբատախտակ արտադրության (UPM) հետ, քաղաքում զարգացած է պլաստմասե և մետաղաձուլական արտադրությունները (Abloy), մեքենաշինությունը (John Deere), տպարանային ծառայությունները (Punamusta), սննդի արտադրությունը (Valio), էներգետիկան (Fortum) և տեղեկատվական ու օպտիկական տեխնոլոգիաների ոլորտներում մշակումները։ Հասարակության մեջ գլխավոր տպագրական կազմակերպությունը դա «Կարյալաինեն» թերթն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուուի բնակչությունը
ըստ տարիների
1850 284
1900 2 984
1910 4 789
1920 4 946
1930 5 196
1940 5 146
1950 7 845
1960 27 383
1970 36 281
1980 44 325
1990 47 215
2000 51 514
2004 52 659
2005 57 587
2006 57 650
2007 57 408
2008 58 087
2009 72 669
2013 74146
2015 75244

Քաղաքը հիմնադրվել է 1848 թվականին ռուս կայսր Նիկոլայ I-ի կողմից Պիելիսիոկի գետի գետաբերանին։ XIX դարում Յոենսուուն համարվում էր արդյունաբերական և առևտրային քաղաք։ 1860 թվականին քաղաքն առևտրով զբաղվելու իրավունք ստացավ, որի հետ կապված արդյունաբերական ձեռնարկությունների սահմանափակումները վերացվեց և տեղի փայտասղոցման գործարանները սկսեցին ծաղկել։ Ուտրա բնակավայրում հայտնվեց ապակու արդյունաբերություն, ընդ որում քաղաքի 11 % կազմում են օտարազգիները, բնակավայրում գտնվում է շվեդալեզու դպրոց։ 1856 թվականին կառուցվեց Սայմենյան ջրանցքը, որը էականապես բարելավեց բեռնափոխադրումների հնարավորությունը։ Ջրանցքի շնորհիվ ակտիվ զարգանում է Հյուսիսային Կարելիայի, Սանկտ Պետերբուրգի և Կենտրոնական Եվրոպայի միջև առևտուրը։

1870-ական թվականների վերջերին, ի շնորհիվ Պիելիսկիոկի գետի վրա ջրանցքների շինարարության, նավագնացության հնարավորությունները զգալիորեն մեծացավ։ Պիելիսիկոկի գետը, որը միացնում է ուրիշ խոշոր լճի՝ Պիելինեն, դարձել էր փայտեղենի լաստառաքման կարևոր ուղղություն և Ֆինլանդիայի փայտասղոցման գործարաններին և անտառտնտեսային արդյունաբերությանը մատակարարել է նյութեր։ XX դարի սկզբին Յոենսուուն դարձավ Ֆինլանդիայի ներքին խոշոր նավահանգիստներից մեկը։

Վերջին տասնամյակի ընթացքում ոչ այնքան մեծ, մեծ մասամբ գյուղատնտեսական և անտառարդյունբերական քաղաքը դարձավ Հյուսիսային Կարելիայի աշխույժ կենտրոնը։ 1954 թվականին Յոենսուուի բնակչությունը կազմում էր 24 հազար մարդ։ Սկսած 1960-ական թվականներից արագացավ Ֆինլանդիայի տնտեսական աճը։ Դրա հետ մեկտեղ սկսվեց ուրբանիզացիայի գործընթացը։ 1960-ական թվականներին քաղաքի բնակչությունը ավելացավ 28 %-ով և 1970 թվականին կազմեց 36 հազար մարդ։ 1960-ական թվականներին Հյուսիսային Կարելիային տրվեց անկախ վարչական տարածքի կարգավիճակ և Յոենսուու քաղաքը դարձավ նրա մայրաքաղաքը։ 1970-ական թվականներին քաղաքում կատարվել է զգալի բարելավումներ սոցիալական ապահովության ոլորտում[7]։

1969 թվականին Յոենսուում հիմնվեց համալսարան։ Համալսարանի գործունեությունը միչև հիմա մեծ դեր է խաղում քաղաքի կյանքում։ Ներկայումս համալսարանում կա ութ ֆակուլտետ և իննը ինքնուրույն ստորաբաժանում, իսկ ուսանողների քանակը կազմում է մոտավորապես 9 հազար մարդ։ Գիտության բնագավառում ակտիվ միջազգային համագործակցությունը, արդյունաբերությունը և առևտուրը օգուտ են բերում ամբողջ տարածաշրջանին։

Քաղաքի աճի հետևանքով Յոենսուուի կազմի մեծ մտան հարևան գյուղերը։ 1954 թվականին միացվեց Պիելիսենսուու համայնքը (ֆիններեն՝ Pielisensuu), իսկ 2005 թվականի հունվարի 1-ին քաղաքի կազմի մեջ մտան Կիիհտելյուսավաարա (ֆիններեն՝ Kiihtelysvaara) և Տուուպովաարա (ֆիններեն՝ Tuupovaara

2009 թվականի սկզբին Յոենսուուի կազմում ներառվեցին մոտակա երկու մունիցիպալիտետները՝ Էնո (ֆիններեն՝ Eno) և Պյուխյասելկայա (ֆիններեն՝ Pyhäselkä)։ Այդ միացման հետևանքով Յոենսուուի բնակչությունը հասավ մոտավոր 72 հազար մարդու։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուուն գտնվում է Ֆինլանդիայի արևելքում, Հյուսիսային Կարելիայի նահանգի կենտրոնում, որի ադմինիստրատիվ կենտրոնն է հանդիսանում։ Քաղաքը տեղակայված է Պյուհյասեկայա (ֆիններեն՝ Pyhäselkä) լճի հյուսիսային ափին, Պիելիսիոկի (ֆիններեն՝ Pielisjoki) գետի գետաբերանում։ Քաղաքի կոորդինատներն են 62°36′00″ հս․ լ. 29°45′50″ ավ. ե.HGЯO։

Քաղաքի ամբողջ մակերեսը կազմում է 312,1 կմ², որից՝

  • ցամաքի մակերոսը 1173,4 կմ²
  • ջրային օբյեկտների մակերեսը 138,7 կմ²

Զուտ քաղաքի մակերեսը 120 կմ²։

Գետը քաղաքը բաժանում է երկու մասի, արևմտյան մասում գտնվում է քաղաքի կենտրոնը, իսկ հարավարևելյան հատվածում երկաթուղին և ավտոկայարանը։ Քաղաքի կենտրոնի պլանավորումը կանոնավոր ուղղանկյունի է։ Հիմնական փողոցը համարվում է Սիլտակատուն (ֆիններեն՝ Siltakatu), որը դուրս է գալիս կամուրջ Պիելիսյոկիով, որը տանում է դեպի կայարաններ, և Կաուպպակատուն (ֆիններեն՝ Kauppakatu), որն անցնում է գետին զուգահեռ։

Յոենսուուի հասարակությունը սահմանակցում է Իլոմանտսի և Էնոի հասարակությունների հետ հյուսիսարևելքում, Կոնտիոլահտի հյուսիսում, Պյուհյասեկյա հարավում և Տոհմայարվի հարավ արևելքում։

Ֆինլանդիայի հիմնական բնակավայրերից հեռավորությունը՝

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուուն բաժանված է 30 շրջանի։ I-IV-րդ շրջանները կազմում են քաղաքի կենտրոնը։ Վերջին հինգ շրջաններն առաջացել են Յոենսուուի կազմում Կիիհտելյուսավաարայի (ֆիններեն՝ Kiihtelysvaara), Տուուպովաարայի (ֆիններեն՝ Tuupovaara), Էնոի (ֆիններեն՝ Eno) և Պյուխյասելկայայի (ֆիններեն՝ Pyhäselkä) մունիցիպալիտետների հայտնվելուց հետո։

  1. Շրջան I (ֆիններեն՝ I Kaupunginosa)
  2. Շրջան II (ֆիններեն՝ II Kaupunginosa)
  3. Շրջան III (ֆիններեն՝ III Kaupunginosa)
  4. Շրջան IV (ֆիններեն՝ IV Kaupunginosa)
  5. Նիինիվաարա (ֆիններեն՝ Niinivaara)
  6. Օտսոլա (ֆիններեն՝ Otsola)
  7. Կաներվալա (ֆիններեն՝ Kanervala)
  8. Կյապյուկանգաս (ֆիններեն՝ Käpykangas)
  1. Սիիխտալա (ֆիններեն՝ Siihtala)
  2. Մուտալա (ֆիններեն՝ Mutala)
  3. Ռանտակյուլյա (ֆիններեն՝ Rantakylä)
  4. Ուտրա (ֆիններեն՝ Utra)
  5. Սիրկկալա (ֆիններեն՝ Sirkkala)
  6. Կարսիկկո (ֆիններեն՝ Karsikko)
  7. Խուկանխաուտա (ֆիններեն՝ Hukanhauta)
  8. Պենտիլլյա (ֆիններեն՝ Penttilä)
  1. Լիննունալախտի (ֆիններեն՝ Linnunlahti)
  2. Նոլյակկա (ֆիններեն՝ Noljakka)
  3. Պօլկկո (ֆիններեն՝ Pilkko)
  4. Ռաատեկանգաս (ֆիններեն՝ Raatekangas)
  5. Մարյալա (ֆիններեն՝ Marjala)
  6. Իիկսենվաարա (ֆիններեն՝ Iiksenvaara)
  7. Կարխունմյակի (ֆիններեն՝ Karhunmäki)
  8. Կետունպեսյատ (ֆիններեն՝ Ketunpesät)
  1. ԻիկսենննիիտտյուИиксеннииттю (ֆիններեն՝ Iiksenniitty)
  2. Խեյնյավաարա (ֆիններեն՝ Heinävaara)
  3. Կիիհտելյուսավաարա (ֆիններեն՝ Kiihtelysvaara)
  4. Տուուպովաարա (ֆիններեն՝ Tuupovaara)
  5. Էնո (ֆիններեն՝ Eno)
  6. Պյուխյասելկայա (ֆիններեն՝ Pyhäselkä)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուու (1981-2010 Նորմա)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 6.7
(44.1)
7.8
(46)
12.8
(55)
23.5
(74.3)
28.7
(83.7)
32.0
(89.6)
37.2
(99)
31.4
(88.5)
25.8
(78.4)
16.6
(61.9)
10.5
(50.9)
8.3
(46.9)
37.2
(99)
Միջին բարձր °C (°F) −6.4
(20.5)
−6.2
(20.8)
−0.5
(31.1)
6.0
(42.8)
13.9
(57)
18.8
(65.8)
21.8
(71.2)
18.8
(65.8)
12.8
(55)
6.0
(42.8)
−0.5
(31.1)
−4.3
(24.3)
6.7
(44.1)
Միջին օրական °C (°F) −9.9
(14.2)
−10.0
(14)
−4.6
(23.7)
1.7
(35.1)
8.6
(47.5)
13.9
(57)
17.1
(62.8)
14.6
(58.3)
9.2
(48.6)
3.5
(38.3)
−2.8
(27)
−7.5
(18.5)
2.9
(37.2)
Միջին ցածր °C (°F) −13.4
(7.9)
−13.7
(7.3)
−8.6
(16.5)
−2.7
(27.1)
3.3
(37.9)
8.9
(48)
12.3
(54.1)
10.3
(50.5)
5.6
(42.1)
1.0
(33.8)
−5.2
(22.6)
−10.6
(12.9)
−1.0
(30.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −34.7
(−30.5)
−32.1
(−25.8)
−23.3
(−9.9)
−13.0
(8.6)
−4.6
(23.7)
2.9
(37.2)
7.4
(45.3)
5.6
(42.1)
−1.6
(29.1)
−11.6
(11.1)
−23.0
(−9.4)
−31.9
(−25.4)
−34.7
(−30.5)
Տեղումներ մմ (դյույմ) 51.8
(2.039)
37.1
(1.461)
41.7
(1.642)
39.1
(1.539)
42.4
(1.669)
68.7
(2.705)
80.7
(3.177)
80.7
(3.177)
65.3
(2.571)
64.2
(2.528)
59.9
(2.358)
58.7
(2.311)
690.2
(27.173)
Աղբյուր #1: Météo Climat[8]
Աղբյուր #2: Météo Climat[9]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Յոնսուու քաղաքի տնտեսության կարևոր ուղղությունը հանդիսանում է պլաստմասե և մետալուրգիական արդյունաբերությունը, փայտմշակման և փայտարդյունաբերական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները և հաղորդակցումը, ինչպես նաև միջսահմանյան համագործակցությունը։ Յոենսուու քաղաքի զարգացման «JOSEK Ltd» գործակալությունը մնացած շահագրգիռ կողմերի հետ զբաղվում է տարածաշրջանի տնտեսական գործունեության զարգացմամբ։

Քաղաքի խոշոր ձեռնարկությունները հանդիսանում են կողպեքների և Abloy-ի մուտքի համակարգեր արտադրող գործարանը ու ամերիկյան John Deere տրակտորների գործարանը։ Քաղաքում կա նաև շինարարական նյութերի և սնունդի պատրաստման (Valio) ձեռնարկություններ։

Յոնեսուուն համարվում է Եվրոպայի անտառատնտեսական մայրաքաղաքը, այստեղ անցկացվում են այդ բնագավառի գիտական հետազոտություններ՝ քաղաքում գտնվում է Անտառների եվրոպական ինստիտուտը, որը ունի այդ բնագավառում զգալի մշակումներ, որը տեղակայված է ամբողջությամբ փայտից կառուցված «METLA talo» եռհարկանի շենքում (բետոնյա է միայն վերելակի հորանը)։ Շենքը համարվում է քաղաքի ճարտարապետական հարստություններից մեկը։

2012-ից 2013 թվականներին քաղաքում կառուցվեց առաջին բիովառելիքի (նավթ) արտադրության գործարանը։ Fortum կազմակերպությունը ներդրել է գործարանի կառուցման համար 20 մլն եվրո, աշխատանքի և տնտեսական զարգացման նախարարությունը 8 մլն եվրո[10]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուու քաղաքում զարգացած է տեղի և միջքաղաքային ավտոբուսային կապը, փակ երկաթուղային կայարան, գետային և առևտրային նավահանգիստներ և օդանավակայան։ Ուղիղ ավտոբուսային երթուղիներով քաղաքը միացված է Հելսինկի, Իյոսալմի, Յուվյասկյուլյա, Կուպիո, Կուխմո, Նուրմես և Սավոնլինա քաղաքների հետ։ Դրանից բացի քաղաքով անցնում է համար 6 Հելսինկի-Կայանի ազգային մայրուղին։ 2013 թվականի օգոստոսի 2-ին բացվել է ուղիղ ավտոբուսային հաղորդակցություն Յոենսուուի և Պետրոզավոդսկի միջև (շաբաթական երեք անգամ՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ)[11]։ Կա նաև ավտոբուսային հաղորդակցություն Սանկտ Պետերբուրգի հետ (№995 երթուղի)։

Օդային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուուի օդանավակայանը (միջազգային գաղտնաբառը՝ ICAO-ում EFJO, IATA-ում JOE), որը գտնվում է քաղաքից 11 կմ հյուսիսարևմուտք, հանդիսանում է Ֆինլանդիայի 9-րդ օդանավակայանը ուղևորների քանակով (153 889 ուղևոր 2005 թվականին)։ Օդանավակայանը սպասարկում է «Finnair» ընկերությունը և կապում է Յոենսուուն Հելսինկիի (օրական 3-ից 6 չվերթ) և ուրիշ քաղաքների հետ[12]։

Երկաթուղային հաղորդակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուուից գնում են գնացքներ ուղիղ երթուղիով Իմատրու, Լապպենարանտու, Կոուվոլու, Լախտի՝ մինչև Յուվյասկյուլյա։ Յոենսուուից կանգառով կարելի է հասնել Տեմպերե, Տուրկու, Օուլու, Կայանի, Ռիիխիմյակի, Ռովանիեմի, Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա[13]։ Յոեմսուուից մինչև Հելսինկի ճանապարհը տևում է միջինը 4,5 ժամ։

Ծովային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուուի շլյուզը Կուուրնաի և Կալտիմոի շլյուզների հետ միացնում է Պիելինեն և Պյուխյասելկայա լճերը։ Յոենսուուի անմիջապես կենտրոնում գտնվում է գետային նավահագիստը, փոքրաչափս նավերի համար 50 կայանման տեղերով։ Յոենսուուիի առևտրային նավահանգիստը, տեղակայված է Ուկոննիեմի հրվանդանում և ունենալով հինգ նավակառանման վայր, իրականացնում է ծովային հաղորգակցություն Վոլգայով Կասպից և Սև ծովերի հետ։

Մշակույթ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն և թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոենսուուի քաղաքային նվագախումբ՝ նրա ռեպերտուարում կա սիմֆոնիկ և թեթև երաժշտության համերգներ, ինչպես նաև հատուկ ծրագրեր։ Նվագախումբը ելույթ է ունենում «Carelia sali» դահլիճում չորեքշաբթի օրերին։ Ներկա պահին նրա գեղարվեստական ղեկավարը հանդիսանում է Հաննու Կոիհուլան։ Դրանից բացի, փետրվարին Յոնեսուում իրականացվում է «Joensuun Musiikkitalvi» երաժշտական օրերը։
  • Յոնեսուուի քաղաքային թատրոն (ֆիններեն՝ Kaupunginteatteri, Rantakatu 20)՝ թատրոնը գտնվում է ռատուշաի շենքում։ Ներկայացումներ տալիս են երկու բեմերում։ Բոլոր ներկայացումները ֆիներենով են։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնեսուուն քաղաք է հարուստ կրթական հնարավորություններով։ Բացի հիմնական դպրոցներից և քոլեջներից, որոնց մեջ կան նաև պրոֆիլային դպրոցներ ուղղորդված ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցմանը, Յոնեսուում գործում է կիրառական գիտությունների համալսարան «Կարելիյա» (ֆիններեն՝ Karelia-ammattikorkeakoulu1969 թվականին հիմնված համալսարանը 2010 թվականին բարձրագույն կրթության համակարգի փոփոխության ժամանակ միավորվեց Կուոպիոի համալսարանի հետ Արևելյան Ֆինլանդիայի համալսարան անվանումով (ֆիններեն՝ Itä-Suomen Yliopisto)[14]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եկեղեցական փողոց (Կիրկկոկատու՝ ֆիններեն՝ Kirkkokatu), որն անցնում է Յոնեսուուի կենտրոնով քաղաքի երկու հիմնական եկեղեցիների միջև՝ հյուսիսում Սբ․ Նիկոլայի ուղղափառ եկեղեցին և հարավում ավետարանալյութերական։
  • «Բոտանիա» բուսաբանական այգի (ֆիններեն՝ Joensuun yliopiston kasvitieteellinen puutarha, Heinäpurontie 70), այգին պատկանում է Յոնեսուուի համալսարանին։ Հայտնի է հասարակածային և արևադարձային բույսերի մեծ հավաքածուով (ավելի քան 1000 տեսակ)։ Նրանց մեջ են բամբուկ, լիաններ, միջատակեր բույսեր և բույսեր, որոնք արձագանքում են հպումներին։ Դրանից բացի էքսպոզիցիայում կան նաև թիթեռների, բզեզների հավաքածու, թեմատիկ ցուցադրափեղկեր և խոսացող թիթեռներ[15]։
  • Արհեստավորական թաղամաս (ֆիններեն՝ Taitokortteli, Koskikatu 1)։ Այստեղ գտնվում է հուշանվերների և արհեստագործական խանութներ, ոչ մեծ պատկերասրահ, ինչպես նաև «առևտրային խորհրդականի մոտ» սրճարանը ու կիրառական գործի կենտրոնը։

Յոենսուուի եկեղեցիները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոնեսուուի ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Joensuun evankelis-luterilainen kirkko, Kirkkokatu-ի հարավային եզրը)։ Եկեղեցին 1903 թվականին Իոսեֆ Ստենբեկի նախագծով կառուցվել է նեոգոթիկան ոճով հյուսիսային մոդեռնի տարրերով։ Տարբերվում է գծերի յուրահատուկ նրբաճաշակությամբ և գլխավոր մուտքով կասկադային զբոսապուրակ տեսքով։ 2002 թվականին կատարվել է եկեղեցու ամբողջական վերակառուցում։ Գտնվում է պետության կողմից պահպանության տակ, որպես համազգային նշանակության ճարտարապետական հուշարձան[16]։
  • Սուրբ Նիկոլաի ուղղափառ եկեղեցի (ֆիններեն՝ Pyhän Nikolaoksen kirkko, Kirkkokatu հյուսիսային եզրին)՝ փայտե եկեղեցին կառուցվել է 1887 թվականին։ Նրա ամենաարժեքավոր հատվածը հանդիսանում է պատկերակալները, որոնք կառուցվել են Սանկտ Պետերբուրգում՝ Ալեկսանդրա Նևյան դափնիներից։
  • Իոհան Բոգոսլովի ուղղափառ եկեղեցի (ֆիններեն՝ Pyhän Johannes Teologin kirkko), ուղղափառ եկեղեցու թեմական դպրոցի կազմում (ֆիններեն՝ Ortodoksinen seminaari, Torikatu 41)։ Եկեղեցին կառուցվել է բյուզանդական եկեղեցական ճարտարապետության ավանդույթներով։
  • Պիելիսենսուուի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Pielisensuun kirkko), որը կառուցվել է 1960 թվականին Նիինիվաարա շրջանում ճարտարապետ Վեիյկկո Լարկասաի նախագծով։
  • Ռանտակյուլյա քահանաի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Rantakylän kirkko)՝ կառուցված 1981 թվականին։
  • Նոլյակկա քահանաի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Noljakan kirkko
  • Ուտրա քահանայի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Utran kirkko, Väisälänkatu 2), հին փայտյա եկեղեցի գոթական «ատաղծագործական ոճի»։ Կառուցվել է 1895 թվականին։ Գտնվում է պետության պահպանության տակ[16]։
  • Կիիհտելյուսվաարա ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Kiihtelysvaaran kirkko), կավարածածքից կտուրով եկեղեցին կառուցվել է 1770 թվականին Խյագերա ճարտարապետի նախագծով։
  • Ուղղափառ վանքեր Վալկեվաարայում և Պեինյավարարյում (Կիիհտելյուսվաարա)։
  • Տուուպովաարա ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Tuupovaaran puukirkko, Koulutie 5), կառուցվել է 1902 թվականին Մյակինենաա ճարտարապետի նախագծով։
  • Խոիլոլա ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Hoilolan rajaseutukirkko, Hoilolantie 133B), կառուցվել է 1950 թվականի ճարտարապետ Վոիկկո Լարկասայի նախագծով։
  • Խոիլոլի սուրբ Նիկոլայ ուղղափառ եկեղեցի (ֆիններեն՝ Hoilolan ortodoksinen kirkko, Tsiikontie 6A)՝ կառուղվել է 1957 թվականին։
  • Խոիլոլի սուրն Աննա մարգարեուհու ուղղափառ եկեղեցի (Kirkkotie 3)։
  • Պոգոստ Պյետսյամյե (ֆիններեն՝ Pörtsämön kalmistossa), ռունեչական երգիչ Պետրի Շեմեիկկայի գերեզմանը Յելլյելյայում։

Հետաքրքիր ճարտարապետական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի եկեղեցական ճարտարապետությունից Յոենսուում կարելի է գտնել մոդեռնի, հյուսիսային դասականության, ֆունկցիոնալիզմի և ժամանակակից քաղաքային ոճի մի քանի հետաքրքիր կառույցներ։

  • Ռատուշա (ֆիններեն՝ Kaupungintalo, Rantakatu 20)՝ շենք քաղաքի կենտրոնում գետափն, կառուցվել է 1914 թվականին «ժամանակակից մոդեռնի» ոճով, արդեկոի մասնիկներով ճարտարապետ Էլիելյա Սաարինենայի կողմից։ Ներկայումս շենքում գտնվում է քաղաքային թատրոնը։ Շենքը գտնվում է պետության պահպանության տակ, որպես ազգային արժեք ունեցող ճարտարապետական հուշարձան։
  • Քաղաքային խորհրդի տունը (ֆիններեն՝ Pörtsämön kalmistossa), քաղաքի ամենահին քարե շենքը կառուցվել է 1852 թվականին։
  • Հյուսիսային Կարելիի կենտրոնական հիվանդանոց (ֆիններեն՝ Pohjois-Karjalan keskussairaala), բազմահարկ շենք ֆինական ֆունկցիոնալիզմի ոճով, կառուցված 1953 թվականին Յուսսի Պաատտելայի և Օլլի Պկոկոիրկոի ճարտարապետական նախագծով։
  • Մետլա տալո (ֆիններեն՝ Metla-talo)՝ ինստիտուտի շենքը, որը կառուցվել է 2004 թվականին բացառապես սուզագերանի փայտերից (Ճարտարապետ Անտտի Մատտի Սիիկալա)։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարելիկում» Մշակույթա տուրիստական կենտրոն (ֆիններեն՝ Carelicum, Koskikatu 5), ընդարձակ շենք առևտրային հրապարակի մոտ, որտեղ տեղաբաշխված են թանգարաններ, ցուցադրության ներկայացված էքսպոնատներ և թատերական դրամարկղ։ Այստեղ է գտնվում քաղաքապետարանի սպասարկման, մշակույթի, սպորտի, երիտասարդության հետ աշխատանքների և քաղաքպետարանի ազգային կրթության բաժինները։ Կարելիկումում միշտ գործում է Հյուսիսկարելյան էքսպոզիցիայի թանգարանը (ֆիններեն՝ Pohjois-Karjalan museo) «Ամեն ինչ Կարելիայի մասին», որը պատմում է ռւսական և ֆինական Կարելիայի մշակույթի, պատմության և ավանդույթների մասին[17]։
  • Երկարաժամկետ կրակակետերի թանգարան (ֆիններեն՝ Bunkkerimuseo, Virranaus 7, Marjala), գտնվում է Մարյալա շրջանում, մոտավորապես 8 կմ քաղաքի կենտրոնից հեռու Կուոպիոի ուղղությամբ, թանգարանը իրենից ներկայացնում է Ֆինլանդիայի խոշոր պաշտպանական կառույցը՝ Սալպաի գիծը։ Թանգարանի տարածքում ներկայացված են երկու համալրված տաք բունկեր, նրանց կից խրամատներ կրակակետեր և հակատանկային եզրաքարեր[18]։
  • Կերպարվեստի թանգարան (ֆիններեն՝ Joensuun taidemuseo, Kirkkokatu 23)՝ թանգարանի մշտական էքսպոզիցիաներից են անտիկ արվեստը, Չինաստանի արվեստը, XIX դարի ֆինական գեղանկարչությունը ֆինական սրբապատկերները և Ռենեսանսի ժամանակաշրջանի տիրամայրը։ Թանգարանում անց են կացվում ժամանակակից ցուցահանդեսներ[19]։
  • «Taidekeskus Ahjo» ցուցասրահ (Kirkkokatu 23), հիմնադրվել է 1997 թվականին և իրենից ներկայացնում է բազմաոճ կենտրոն, որտեղ իրականացվում են պարային ներկայացումներ, թատերական բեմադրություններ, գրականության ընթերցանություն և ցուցահանդեսներ։
  • «Joensuun Taidetalo» պատկերասրահ (Kauppakatu 35)՝ ֆին նկարիչների մշտական ցուցահանդես վաճառք։
  • Էվի Սաուրիի ստեղծագործությունները (Nepenmäenkatu 2)՝ Էվի Սաուրրիոի խճանկարային աշխատանքների ցուցահանդես։
  • Տուրտիաինենի տնային արհեստանոց (Killintie 22)՝ ֆին հայտնի գեղանկարիչ Յորմի Տուրտիաինենի աշխատանքների և արհեստանոցի ցուցահանդես։
  • Տուուպովաարա գեղանկարչության սրահ (Virastotie 26)՝ XX դարի երկրորդ կեսի ֆին նկարիչների աշխատանքների ցուցահանդես, այնպիսին ինչպիսին Տապանի Ռաիտտիլա, Աիմո Կաներվա, Ուլլա Ռանտանեն, Նինի Տերնո և այլն։
  • Կիիղտելյուսվաարա գավառագիտական թանգարան՝ ստեղծվել է 1959 թվականին 1861-ին կառուցված ամբարի շենքում։ Մոտավորապես 1500 էքսպոնատ։
  • Կոսկեննիսկա թանգարան (Koskenniskantie 14)՝ 1870 թվականի իջևանատան ջրաղացի մոտի թանգարան։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական իրադարձությունը, որը շատ հայտնի էր ԽՍՀՄ-ում և Ռուսաստանին ֆին գրող Մաիյու Լասսիլայի «լուցկիների հետևից» ստեղծագործության իրադարձությունները կատարվում են հենց Յոնեսուում, որը գրքում անվանվում էր Յոկի։ Յոնեսուուից ոչ հեռու գտնվում է Լիպերի և Կիիխտելյուս (Կիիծտելյուսվվարա) համայնքները, որտեղ փախել է Յուսսի Վատանենի ձին և այնտեղից էր ծնունդով ոստիկան Տորվելաինենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024Statistics Finland.
  3. Топокарты Генштаба
  4. «Suomen asukasluvut kuukausittain — Kunnittain aakkosjärjestyksessä 31.8.2015. Väestörekisterikeskus. Viitattu 31.8.2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «City of Joensuu» (PDF). Welcoming Guide. North Karelia University of Applied Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «История Йоэнсуу на официальном сайте города». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «Liperi Joensuun Lentoasema 1981-2010 normals». Météo Climat. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  9. «Liperi Joensuun Lentoasema Extreme values». Météo Climat. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  10. Fortum построит единственный в своем роде завод биотоплива в Йоэнсуу // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 марта 2012.(Ստուգված է 8 Մարտի 2012)
  11. Открывается регулярное автобусное сообщение между Йоэнсуу и Петрозаводском // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 июля 2013.(Ստուգված է 31 Հուլիսի 2013)
  12. Сайт авиакомпании «Finnair»
  13. Внутренние рейсы железных дорог Финляндии
  14. «Общие сведения об университете на сайте Университета Йоэнсуу». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  15. Страница ботанического сайта «Botania»
  16. 16,0 16,1 «Объекты города Йоэнсуу, находящиеся под охраной (на фин. языке)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Страница Северо-Карельского музея». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  18. «Страница музея дотов». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  19. «Страница музея изобразительных искусств». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • , ISBN 5-98652-043-2։
  • Северная Карелия. Joensuu. — Йоэнсуу: KareliaExpert, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոենսուու» հոդվածին։