Պետրոզավոդսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
վեպս.՝ Petroskoi
Դրոշ Զինանշան
Flag of Petrozavodsk (Karelia).svg Petrozavodsk Greater Coat of Arms.svg

Petrozavodsk Collage 2020.png
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1703[1] թ.
Մակերես135 կմ²
ԲԾՄ60 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն279 190 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8142
Փոստային դասիչ185000–185036
Պաշտոնական կայքпетрозаводск.рф
##Պետրոզավոդսկ (Ռուսաստան)
Red pog.png

Պետրոզավոդսկ (ռուս.՝ Петрозаводск, կարել.՝ Petroskoin linnupiiri, ֆիններեն՝ Petroskoin kaupunkipiiri)[3], հանրապետական նշանակության քաղաք Ռուսաստանի Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում, Օնեգա լճի ափին (լճափով ձգվում է 27 կիլոմետր)։ Կարելիայի Հանրապետության մայրաքաղաքն է[4][5] [6], Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[7]։ 2015 թվականի ապրիլի 6-ին բնակավայրին շնորհվել է «Մարտական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[8]։

Ծովի մակերևույթից բարձրությունը 50-60 մետր է[9]։ Զբաղեցնում է 113,26 կմ² տարածք[10][11][12] [13]: Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 280.170: Բնակիչների մեծ մասը ռուսներ են, կարելներ, ֆիններ։ Ազգային փոքրամասնություններից են բելառուսները, ուկրաինացիները, վեպսերը[14]։

Բնակավայրի ռուսական նախկին անվանումներն են Շույսկի Զավոդ (1703–1704) և Պետրովսկայա Սլոբոդա (1704–1777): Շվեդական հին անվանումը եղել է Օնեգաբորգ, որը նշված է հոլանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսի՝ 1592 թվականին կազմած քարտեզում[15]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոզավոդսկի եկեղեցին 1912 թ.

Հնագիտական գտածոները վկայում են, որ Պետրոզավոդսկի ներկայիս տարածքում բնակավայր է եղել դեռևս յոթ հազար տարի առաջ։ Միջին դարերում Օնեգա լճի ափերին գոյություն են ունեցել մի քանի գյուղ։ 16-րդ դարի սկզբներին հիշատակվել է Սոլոմեննոյե շրջանը, որը ներառել է ներկայիս քաղաքի տարածքը։ Հոլանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսի՝ 1592 թվականին կազմած քարտեզում նշված է Օնեգաբորգ բնակավայրը։

1703 թվականին իշխան Մենշիկովը Պետրոս Մեծի հանձնարարությամբ հիմնադրել է Պետրովսկայա Սլոբոդա բնակավայրը՝ այնտեղ բալթիական նավատորմի համար թնդանոթների ու խարիսխների արտադրություն կազմակերպելու նպատակով (Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակներն էին)։ Սկզբում գործարանն անվանվել է Շույսկի Զավոդ, մեկ տասնամյակ անց վերանվանվել Պետրովսկի Զավոդ՝ Պետրոս Մեծի պատվին[3]։ Դրանից էլ առաջացել է քաղաքի Պետրոզավոդսկ անվանումը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերօրյա Պետրոզավոդսկում զարգացած են մեքենաշինությունը, մետաղների, փայտանյութի, քարերի մշակությունը, թեթև, սննդի և պոլիգրաֆիական արտադրությունը։ Հիմնական արտադրատեսակներն են ատոմային էլեկտրակայանների ռեակտորների սարվածքները, օգտագործված միջուկային վառելիքի թափոնների պահպանման ու տեղափոխման համար գերամուր թուջե տարաները, քիմիական ու նավթագազային ձեռնարկությունների սարքավորումներ, փայտամշակման և քարամշակման հաստոցները, մարզական գույքը, կարի ու տրիկոտաժե արտադրանքը, կոշկեղենը, երշիկեղենը։ Քաղաքն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 85 տոկոսն ստանում է իր տարածքում գործող ջերմաէլեկտրակայանից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոզավոդսկ (1991–2020 normals, extremes 1816–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 5.5
(41.9)
7.3
(45.1)
15.5
(59.9)
24.2
(75.6)
33.0
(91.4)
34.3
(93.7)
33.9
(93)
32.4
(90.3)
28.5
(83.3)
21.3
(70.3)
11.1
(52)
9.4
(48.9)
33.9
(93)
Միջին բարձր °C (°F) −5.7
(21.7)
−5.2
(22.6)
0.0
(32)
6.7
(44.1)
13.8
(56.8)
18.8
(65.8)
21.5
(70.7)
19.3
(66.7)
13.6
(56.5)
6.4
(43.5)
0.2
(32.4)
−3.3
(26.1)
7.2
(45)
Միջին օրական °C (°F) −8.4
(16.9)
−8.2
(17.2)
−3.5
(25.7)
2.5
(36.5)
8.9
(48)
14.1
(57.4)
17.1
(62.8)
15.0
(59)
10.0
(50)
3.8
(38.8)
−1.9
(28.6)
−5.6
(21.9)
3.7
(38.7)
Միջին ցածր °C (°F) −11.4
(11.5)
−11.4
(11.5)
−6.9
(19.6)
−1.3
(29.7)
4.1
(39.4)
9.4
(48.9)
12.7
(54.9)
11.1
(52)
6.8
(44.2)
1.5
(34.7)
−4.1
(24.6)
−8.1
(17.4)
0.2
(32.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −41.6
(−42.9)
−39.3
(−38.7)
−30.0
(−22)
−19.3
(−2.7)
−9.8
(14.4)
−2.6
(27.3)
−0.1
(31.8)
−1.7
(28.9)
−5.0
(23)
−13.4
(7.9)
−27.5
(−17.5)
−36.8
(−34.2)
−41.6
(−42.9)
Տեղումներ մմ (դյույմ) 38
(1.5)
29
(1.14)
31
(1.22)
32
(1.26)
48
(1.89)
61
(2.4)
82
(3.23)
81
(3.19)
59
(2.32)
56
(2.2)
51
(2.01)
44
(1.73)
612
(24.09)
Միջ. անձրևոտ օրեր 4 3 6 11 16 18 18 18 20 19 11 6 150
Միջ. ձնառատ օրեր 26 24 20 10 4 0.3 0 0 1 8 20 27 140
% խոնավություն 87 85 80 70 66 71 75 80 84 86 89 89 80
Միջին ամսական արևային ժամ 28 70 118 178 265 282 287 218 126 65 25 11 1673
Աղբյուր #1: Погода и Климат[16]
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[17]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առագաստանավերի մրցումներ
Երաժշտական թատրոնի շենքը
Երաժշտական փառատոն Պետրոզավոդսկում

Պետրոզավոդսկը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[18]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://xn--80aegbkvxddlre.xn--p1ai/petrozavodsk_new/city/history/view.htm?id=10539436@cmsArticle
  2. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  3. 3,0 3,1 «Petrozavodsk – Slovar sovremennih geografitšeskih nazvanii 2008»։ Geografitšeskaja entsiklopedija (ռուսերեն)։ Վերցված է 2021-09-09 
  4. «Конституция Республики Карелия (Глава 1. Статья 15)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին։ Վերցված է 2015-07-14 
  5. «Петрозаводск обрел статус столицы Карелии | КарелИнформ» (ռուսերեն)։ karelinform.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-28-ին։ Վերցված է 2019-05-06 
  6. «Устав Петрозаводского городского округа»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-11-ին։ Վերցված է 2020-11-16 
  7. «Закон «О наделении городских поселений статусом городского округа»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-16-ին։ Վերցված է 2020-11-16 
  8. Указы о присвоении звания «Город воинской славы»
  9. «Петрозаводск. Официальный сайт» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին։ Վերցված է 2009-08-03 
  10. «Генеральный план г. Петрозаводска.doc»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-27-ին։ Վերցված է 2021-12-17 
  11. Регионы России. Основные социально-экономические показатели городов. 2018: Стат. сб. / Росстат. − М., 2018. − 443 с. ISBN 978-5-89476-464-1(չաշխատող հղում)
  12. «База данных показателей муниципальных образований по Республике Карелия»։ www.gks.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-15-ին։ Վերցված է 2020-08-10 
  13. Петрозаводск. Официальный сайт (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2011-ին։ Վերցված է June 27, 2014 
  14. «Справка «Об исторических, культурных, демографических и национальных особенностях районов Республики Карелия»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-09-ին։ Վերցված է 2011-08-10 
  15. «Петрозаводск - это... Что такое Петрозаводск?»։ Словари и энциклопедии на Академике։ Վերցված է May 18, 2021 
  16. «Climate Petrozavodsk»։ Pogoda.ru.net։ Վերցված է 13 November 2021 
  17. «PETROZAVODSK 1961–1990»։ NOAA։ Վերցված է 13 November 2021 
  18. «Города-побратимы»։ petrozavodsk-mo.ru (ռուսերեն)։ Petrozavodsk։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-03-ին։ Վերցված է 2020-02-03 
  19. Побратимские отношения установлены в августе 1965 года, договор заключён 13 августа 1975 года.
  20. Побратимские отношения установлены в 1969 году, договор заключён в 1983 году.
  21. Договор заключён 6 ноября 1973 года.
  22. Договор заключён 5 августа 1976 года.
  23. Договор заключён в 1987 году.
  24. Договор заключён 9 октября 1989 года.
  25. Договор заключён в июне 1992 года.
  26. Договор заключён в 1994 году.
  27. Договор заключён 13 января 1999 года.
  28. Договор заключён 25 июня 2000 года
  29. Договор заключён 10 апреля 2002 года.
  30. Договор заключён в сентябре 2003 года.
  31. Побратимские отношения установлены в 2005 году при участия Кировского района Санкт-Петербурга (договор не заключён).
  32. Договор о намерениях сотрудничества заключён 6 октября 2016 года.
  33. Договор о намерениях сотрудничества заключён 25 ноября 2016 года.
  34. Договор о сотрудничестве подписан в 2004 году.
  35. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին։ Վերցված է 2019-09-01 
  36. Official Website of the Municipality of Ejmiatsin
  37. Официальный интернет-портал Республики Карелия

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]