Միկկելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկկելի
Տեսակքաղաք, municipality of Finland? և երկրորդ մակարդակի վարչական միավոր
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՀարավային Սավո
ԲԾՄ75 մետր
Մակերես2124,6 կմ², 3229,58 կմ² (հունվարի 1, 2023)[1], 2548,35 կմ² (հունվարի 1, 2023)[1] և 681,23 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Ջրլիցի ափինՍայմա, Puula? և Kyyvesi?
Ձևավորում1838
Առաջին հիշատակում1323
Անվանված էՄիքայել Հրեշտակապետ
Քարտեզ
Քարտեզ

Միկկելի, շվեդերեն և նախահեղափոխական ռուսերեն անվանում՝ Սանկտ Միխել (ֆիններեն՝ Mikkeli, շվեդ.՝ Sankt Michel), քաղաք Ֆինդլանդիայում, Արևելյան Ֆինլանդիա (ֆիններեն՝ Itä-Suomi) նախկին լյանի վարչական կենտրոնը, Հարավային Սավո նահանգի (ֆիններեն՝ Etelä-Savo) մայրաքաղաքը։

Միկկելին անվանվել է այս վայրերի հովանավոր Միքայել Հրեշտակապետի պատվին[2]։

Միկկելիի հեռավորությունը Հելսինկիից 228 կմ է, Սանկտ Պետերբուրգից՝ 304 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1270 թվականին Միկկելին դարձել է Նովգորոդի ավան։

Միկկելի գյուղի մասին 1323 թվականի ամենահին հիշատակումը պահպանվել է Նեթեբորգի հաշտության պայմանագրում, ըստ որի՝ Սավոլաքսի մարզն անցել է Շվեդիայի թագավորությանը։

Սանտ Միխել վայրը հիշատակվում է որպես 1808 թվականի փետրվարի 20-ին (մարտի 3) ռուսական զորքերի գրաված վայր[3]։

Միկկելին առաջացել է 1809 թվականի ռուս-շվեդական պատերազմի ավարտից և Ֆինլանդիայի՝ որպես Ֆինլանդիայի մեծ իշխանություն Ռուսաստանին միանալուց հետո։ Այն հիմնադրվել է 1838 թվականի մարտի 7-ին կայսր Նիկոլայ I-ի հրամանով։ Ռուսական կայսրությունում քաղաքը եղել է Սանկտ Միխելի նահանգի կենտրոնը։ Այն, ինչպես և նախահեղափոխական Ֆինլանդիայի մյուս նահանգները, գոյատևել է մինչև 1917 թվականը, երբ մտել է Արևելյան Ֆինլանդիա նահանգի կազմի մեջ։

1918 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ Միկկելիի «Seurahuone» հյուրանոցում ստեղծվել է Սպիտակ բանակի շտաբ[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միկկելիի միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված էր Ֆինլանդիայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Կարլ Մաներհայմի հրամանատարությամբ։ Այդ պատճառով քաղաքը ուժեղ ռմբակոծվում էր, բայց արագ վերականգնել են, քանի որ այդ ժամանակ բարձրահարկ շենքեր չկային։

2011 թվականի ապրիլի 1-ին քաղաքը զարդարել են փողոցների ռուսերեն ցուցանակներով[5]։

Վեց մունիցիպալիտետների նախաձեռնությունը՝ Թոխմայարվի, Իմատրա, Լապենրանտա, Պուումալա, Միկկելի և Սավոնլիննա, որոնք դիմել էին 5-ամյա նախագծին, որի շրջանակներում այդ մունիցիպալիտետների դպրոցներում հնարավոր լինի շվեդերենի ուսուցումը փոխարինել ռուսաց լեզվի ուսումնասիրությամբ՝ սկսած 7-րդ դասարանից, կառավարությունում լիարժեք հավանություն չի գտել[6]։

2011 թվականից՝ ամռանը, Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի դասախոսները քաղաքում անցկացնում են բալետային վարպետության միջազգային դասընթացներ[7]։

2013 թվականի հունվարի 1-ին քաղաքի կազմի մեջ է մտել Ռիստիինա գյուղը, որը մինչ այդ անկախ վարչական միավոր էր[8]։

2014 թվականին քաղաքում սկսվել են նոր հանգույցների շինարարությունը և վերանորոգման աշխատանքները՝ կապված քաղաքի մինչև 2017 թվականի բարելավման ծրագրի հետ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 54 520 մարդ է (2013 թվականի 31 հունվարին), որից 34 հազարը ապրում է քաղաքում։

Ֆիզկուլտուրա և սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկկելիում գործում է փակ մինի ջրաշխարհ, ամառային ջրաշխարհ և երկու լողավազան։ Կենտրոնում ֆուտբոլի դաշտ է, որտեղ ձմռանը անվճար սահադաշտ է լինում։ Վերջերս քաղաքի սպորտային տեսարժան վայրերից մեկը գնդակով հոկեյի «Կամպարիտ» թիմն է, որը 2012[9] և 2015[10] թվականներին դարձել է Ֆինլանդիայի չեմպիոն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկկելիի մայր տաճար՝ կառուցվել է 1896-1897 թվականներին նեոգոթական ոճով։
  • Միկկելի գյուղական ծխական եկեղեցի՝ Ֆինլանդիայի մեծությամբ երրորդ փայտե եկեղեցին է՝ 2000 նստատեղով։
  • Կենկյավերո՝ ծխական քահանայի թանգարան-կալվածք։
  • Հետևակի թանգարան և Մաներհայմի խաղադրույքի բունկեր թանգարան։
  • Վիսուլահտի՝ քեմփինգի մեծ զբոսայգի, որի տարածքում է գտնվում մոմե կերպարների ամենամեծ թանգարանը Ֆինլանդիայում։
  • «Naisvuori» աշտարակ[11]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա Բեկեշչաբա Հունգարիա[12]
Շվեդիա Բուրոս Շվեդիա
Դանիա Վայլե Դանիա
Ռուսաստան Լուգա Ռուսաստան[13]
Նորվեգիա Մոլդե Նորվեգիա[14]
Ռուսաստան Օլոնեց Ռուսաստան
Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ Ռուսաստան 1996

Լուգայի ամենաերիտասարդ փողոցներից մեկն անվանակոչվել է նրա քույր քաղաքի՝ Միկելիի անունով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.)MML.
  2. «Миккели»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2012-05-27 
  3. «Занятие Сант-Михеля»։ Արխիվացված է օրիգինալից 2023-04-09-ին։ Վերցված է 2023-04-09 
  4. Upton Anthony F. (1980)։ The Finnish Revolution: 1917-1918 (անգլերեն)։ University of Minnesota Press։ էջ 489։ ISBN 978-1-4529-1239-4 
  5. «Финские студенты пошутили, переведя названия улиц на русский язык.»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-03-04 
  6. Karjalainen: Заменить шведский язык на русский в школах вряд ли разрешат // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 15 августа 2012.(Ստուգված է 15 Օգոստոսի 2012)
  7. Курсы русской академии балета пользуются популярностью в Миккели. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 июля 2015.(Ստուգված է 12 Հուլիսի 2015)
  8. «Информация на сайте Ристины»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին։ Վերցված է 2015-04-30 
  9. итоги чемпионата Финляндии 2011/2012
  10. итоги чемпионата Финляндии 2014/2015
  11. «Naisvuori Café and observation tower»։ www.naisvuorenkahvila.fi։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-03-ին։ Վերցված է 2019-06-03 
  12. «Ystävyyskaupungit ja -kunnat»։ mikkeli.fi։ Արխիվացված է օրիգինալից April 29, 2014-ին։ Վերցված է 28 April 2014 
  13. Upton Anthony F. (1980)։ The Finnish Revolution: 1917-1918 (անգլերեն)։ University of Minnesota Press։ էջ 489։ ISBN 978-1-4529-1239-4 
  14. «Vennskapsbyer»։ kommune.no։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է 26 April 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]