Տամպերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ֆիններեն՝ Tampere
շվեդերեն՝ Tammerfors
ռուս.՝ Таммерфорс
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1779[1] թ.
Մակերես687,9 կմ², 689,59 կմ², 524,89 կմ², 164,7 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[2]
Բնակչություն231 853 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[3][4]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքtampere.fi
Տամպերե (Ֆինլանդիա)##
Տամպերե (Ֆինլանդիա)

Տամպերե, Տամերֆորս (ֆիններեն՝ Tampere, շվեդերեն՝ Tammerfors), քաղաք Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում։ 166 հազար բնակչություն 1977։ Տրանսպորտային հանգույց է, լճային նավահանգիստ։ Զարգացած է մեքենաշինությունը, տեքստիլ, քիմ․, թաղանթանյութի-թղթի արդյունաբերությունը։ Ունի 2 համալսարան։ Առաջին անգամ հիշատակվում է 1405 թվականին, քաղաք է 1779 թվականից։ 19-րդ դարի կեսին տեքստիլ արդյունաբերության խոշոր կենտրոն էր։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 1405 թվականից։ Ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է ֆիններեն tammi ― «կաղնի» բառը։ Շվեդական տիրապետության շրջանում կոչվել է Տամմերֆորս (շվեդերեն՝ Tammerfors ― Fors «ջրվեժ»), որը քաղաքի պաշտոնական անվանումն է մինչև 1917 թվականը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 557