Ֆինլանդիա

Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomi, շվեդերեն՝ Finland, պաշտոնապես Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆիններեն՝ Suomen tasavalta, շվեդերեն՝ Republiken Finland), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Սկսած 1956 թվականից Հյուսիսային Խորհրդի, 1995 թվականից՝ Եվրոպական Միության և 1996 թվականից Շենգենյան համաձայնության անդամ է։
Արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Շվեդիային, հյուսիսում՝ Նորվեգիային։ Ողողվում է Բալթիկ ծովի, Ֆիննական ու Բոտնիկ ծոցերի ջրերով։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները։ Տարածությունը 338 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի՝ 305,5 հզ. կմ²), բնակչությունը՝ 5,5 մլն. (2015)[7], մայրաքաղաքը՝ Հելսինկի։ Վարչականորեն բաժանված է 12 լյանի (նահանգի)։
Անկախ պետություն է 1917 թվականից։
2010 թվականին Ֆինլանդիան[8] Newsweek ամսագրի կողմից գրավել է առաջին տեղը «Աշխարհի լավագույն պետություններ» ցանկում (անգլերեն՝ The world's best countries)[9], իսկ 2012 թվականին դարձավ «Ամենակայուն երկիրն աշխարհում» ամերիկյան «Fund for Peace» ֆոնդի գնահատմամբ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան։ Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է Ճահիճների ու լճերի երկիր։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայի Հանրապետության վարչական բաժանման համակարգը հետևյալն է՝
- 19 շրջանների (կամ տարածաշրջանների) (ֆիններեն՝ maakunta, շվեդերեն՝ landskap)
- շրջանները բաժանվում են 72 մարզերի (ֆիններեն՝ seutukunta, շվեդերեն՝ ekonomisk region)
- մարզերը բաժանվում են 342 համայնքների (ֆիններեն՝ kunta, շվեդերեն՝ kommun)
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինլանդիան գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Ափագծի երկարությունը (առանց ոլորանների) 1100 կմ է։ Ափերը ցածրադիր են, արևմուտքում՝ կտրտված շխերներով։ Ռելիեֆում տիրապետում են մորենաթմբային հարթավայրերը (տարածքի 2/3-ից ավելին ցածր է 200 մետրից)։
Ժայռային ապարների ելքերով, լճային գոգավորություններով և բարձրադիր բլուրներով (Մաանսելկյա, Սուոմենսելկյա, Սալպաուսելկյա)։ Ծայր հյուսիս-արևմուտքում Սկանդինավյան լեռների վերջավորություններն են մինչև 1365 մ բարձրությամբ (Հալտիատոնտուրի լեռ)։ Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել չորրորդական ծածկույթային սառցապատումը։
Ֆինլանդիայի տարածքում, որը տեղադրված է Բալթիական վահանի սահմաններում, գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրիի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Ֆինլանդիան հարուստ է քրոմիտի, վանադիումի, կոբալտի (1-ին տեղը Արմ․ Եվրոպայում), տիտանի, նիկելի (2-րդ տեղը), պղնձի և ծծմբահրաքարի (3-րդ տեղը), կադմիումի, ոսկու, բազմամետաղների, ապատիտի երկաթի, մագնեզիումի, գրաֆիտի պաշարներով։
Կլիման բարեխառն է, հարավ-արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքայինի, հյուսիս արևմուտքում՝ ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը —3 °C-ից մինչև - 14 °C է, հուլիսինը՝ 14° - 17 °C, տարեկան տեղումները՝ 400 մմ-ից (հյուսիսում) մինչև 700 մմ (հարավ-արևմուտքում)։ Ձմեռը աչքի է ընկնում կայուն ձնածածկույթով։
Լճերը (մոտ 6 հզ․ լիճ) գրավում են երկրի տարածքի 8 %-ը և կազմում են խոշոր ջրային համակարգեր (Սեյմա և այլն)։ Գետերը ջրառատ են, սահանքավոր և հարուստ ջրային ռեսուրսներով։ Լանդշաֆտում տիրապետում են պոդզոլային հողերը։ Անտառները, գլխավորապես, տայգային են և գրավում են երկրի տարածքի 61 %-ը։ Ֆինլանդիանի ծայր հյուսիսում լեռնային տունդրա է։ Ազգային պարկերից նշանավոր են Պալլաս-Օունաստունտուրին, Լեմենյոկին, Օռլանկան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 17 // Suomen perustuslaki, Finlands grundlag — 1999.
- ↑ Suomen historian pikkujättiläinen (фин.) — 1987 — Helsinki, Porvoo, Juva: Werner Söderström Osakeyhtiö. — P. 388. — ISBN 978-951-0-14253-0
- ↑ Suomen Tasavallan Presidentti
- ↑ https://valtioneuvosto.fi/tietoa/historiaa/hallitukset-ja-ministerit/raportti/-/r/m1/77
- ↑ Statistics Finland — 1865.
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ [1]
- ↑ «Աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ Ֆինլանդիա, որտեղ ջրային պաշարի 80%-ը պիտանի է խմելու համար»։ Bavnews․am (hy-AM)։ 2018-11-23։ Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4
- ↑ «Interactive Infographic of the World’s Best Countries — Newsweek»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին։ Վերցված է 2012-10-23
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆինլանդիա կատեգորիայում։ |
![]() |
Ընթերցե՛ք «Ֆինլանդիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|
|
|