Տեքստիլ արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեքստիլ արդյունաբերություն (լատ․` textile - գործվածք, կտոր), թեթև արդյունաբերության հնագույն ու առավել խոշոր ճյուղերից, որը բուսական, կենդան, ու քիմիական (արհեստական և սինթետիկ) մանրաթելերի տարբեր տեսակներից պատրաստում է տեքստիլ գործվածք, տրիկոտաժ և այլ իրեր։ Ներառնում է տեքստիլ հումքի նախնական մշակման, բամբակի, վուշի, բրդի, մետաքսի, ոչ-գործվածքային, կանեփաթելի-ջուտի, ցանցահյուսության, տեքստիլ-գալանտերեայի, տրիկոտաժի, թաղեգործության ճյուղերը։ Տեքստիլ արդյունաբերության արտադրանքն օգտագործվում է հագուստի, կոշիկի, կահույքի արտադրության, մեքենաշինության մեջ և այլն։ Տեքստիլ իրերի արտադրությունն սկսվել է շատ վաղուց։ Բամբակենու մշակությունը և մանվածքաթելի ու գործվածքի պատրաստումը մեր թվականությունից դեռ շատ դարեր առաջ հայտնի էր Հնդկաստանում, Չինաստանում ու Եգիպտոսում։

Տեքստիլ արդյունաբերությունը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում տեքստիլ արդյունանաբերության մշակող արդյունաբերության հիմնական ճյուղերից էր։ 1913-ին այն թողարկում էր արդյունաբերության ամբողջ արտադրանքի 20,5% և սպառման առարկաների մոտ 32%֊ը։ Սակայն առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին արտադրության ծավալը մեծապես կրճատվեց։ Հին ձեռնարկությունների գործարկումը և նորերի կառուցումն սկսվեց սովետական կարգերի հաստատումից հետո։ 1926-1927 թվականներին շարք մտան Լուկաշինի անվան, «Պիոներ» (Վլադիմիրի մարզ), Ֆ․ է․ Ձերժինսկու անվան գործվածքային ֆաբրիկաները Լենինգրադում, «Կրասնայա տալկա» մանածագործականը՝ Իվանովոյում։ 1-ին հնգամյակի տարիներին շահագործման հանձնվեցին բամբակագործական 13, վուշի 3, բրդի 4 և մի քանի այլ ձեռնարկություններ, 2-րդ հնգամյակում՝ Տաշքենդի ու Բառնաուլի բամբակագործական, Դուշանբեի տեքստիլ, Սմոլենսկի, Օրշայի վուշի կոմբինատների առաջին հերթերը ևն։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին տեքստիլ արտադրության ստեղծվեց Միջին Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետություններում, առաջացավ նոր ենթաճյուղ՝ գործվածքի տիպի ոչ-գործվածքային կտորեղենի արտադրություն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ ժամանակավոր օկուպացված տարածքում տեքստիլ արդյունաբերույան մեծ վնասներ կրեց, շատ ձեռնարկություններ ավերվեցին։ Արդեն 4-րդ հնգամյակի տարիներին տեքստիլ արդյունաբերությունը լրիվ վերականգնվեց և արտադրանքի թողարկմամբ գերազանցեց մինչպատերազմյան մակարդակը, բոլոր ճյուղերը զարգացան բարձր տեմպերով։ Կառուցվել են բամբակյա (Կամիշինում, Էնգելսում, Խերսոնում ևն), բրդյա (Մինսկում, Բրյանսկոլմ, Իվանովոյում և այլն), մետաքսյա (Կրասնոյարսկում, Նարո-Ֆոմինսկում, Կալինինում և այլն), վուշե գործվածքների (ժիտոմիրում, Ռովնոյում, Բրեժնևում, Պանևեժիսում), տրիկոտաժի (Չեբոկսարիում, Ուֆայում, Պինսկում ևն) արդյունաբերության նոր ձեռնարկություններ։ Ճյուղում ներդրվում են մանողկծկող, բարձրարտադրողական գզող ու պնևմատիկ, մեխանիկական մանող մեքենաներ, գործող անմաքոք հաստոցներ։ Տեքստիլ արդյունաբերությունը արագ է զարգանում նաև սոցիալիստական մյուս երկրներում։

Տեքստիլ արդյունաբերությունը ԳԴՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ԳԴՀ-ում արտադրվել է բամբակյա գործվածք՝ 0,5 միլիարդ մ2, բրդյա՝ 10,7 միլիոն մ2, մետաքսյա՝ 120 միլիոն մ2, Լեհաստանում՝ համապատասխանաբար 0,8, 160 և 161, Ռումինիայում՝ 0,7, 95 և 112, Չեխոսլովակիայում՝ 0,693 և 101։ Կապիտալիստական երկրներից տեքստիլ արդյունաբերությունը առավել բարձր մակարդակ ունի ԱՄՆ-ում, Ճապոնայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում և Իտալիայում։ Նախահեղափոխական Հայաստանում հագուստի արտադրությունը կրում էր տնայնագործական բնույթ։ Հատուկ տեղ էր գրավում գորգագործությունը։ Հայաստանը հայտնի էր ձեռագործ բարձրորակ գորգերով, որոնք մեծ պահանջարկ ունեին տեղական ու միջազգային շուկաներում։ 1912 թվականին Երևանի նահանգի 574 գյուղերում տնային գորգագործությամբ զբաղվում էին մոտ 7 հազար մարդ։ Կար նաև մետաքսաթելի տնայնագործական մոտ 25, թաղեգործական 17 ձեռնարկություն, բամբակազտիչ 330 մանր «գործարան», 35 ներկատուն։ 1917-1920 թբվականներին տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները գրեթե լրիվ քայքայվեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 690 CC-BY-SA-icon-80x15.png