Աստղագետ (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աստղագետը աստղագիտության ոլորտի գիտնական է, որի նպատակը երկիր մոլորակի սահմաններից դուրս գտնվող որոշակի հարցի կամ ոլորտի ուսումնասիրությունն է։ Աստղագետները ուսումնասիրում են աստղագիտական մարմինները, ինչպիսիք են աստղերը, մոլորակները, լուսինները, գիսաստղերը և գալակտիկաները՝ դիտողական (անալիզի ենթարկելով տվյալները) կամ տեսական աստղագիտության մեջ։ Աստղագետների ուսումնասիրած թեմաների կամ ոլորտների օրինակներ են՝ մոլորակային գիտությունները, արեգակնային աստղագիտությունը, աստղերի ծագումը կամ զարգացումը, գալակտիկաների ձևավորումը և կապակցված, բայց տարբեր առարկաներ, ինչպիս օրինակ տիեզերագիտությունը, որը ուսումնասիրում է ամբողջ տիեզերքը։

Աստղագետները սովորաբար բաժանվում են երկու տեսակի՝ դիտողական և տեսական։ Դիտողական աստղագետները կատարում են երկնային մարմինների դիտարկումներ և վերլուծում են դրանց տվյալները։ Ի տարբերություն դրա, տեսական աստղագետները ստեղծում և ուսումնասիրում են այնպիսի առարկաների նմուշներ, որոնց հնարավոր չէ դիտարկել։ Քանի որ պահանջվում են միլիոնավոր և միլիարդավոր տարիներ, որպեսզի աստղային համակարգերը կամ գալակտիկաները ավարտեն իրենց կյանքի շրջանը, աստղագետները դիտարկում են տարբեր համակարգերի լուսանկարներ՝ դրանց զարգացման եզակի կետերում, որպեսզի պարզեն թե ինչպես են դրանք ձևավորվում, զարգանում և ոչնչանում։ Նրանք օգտագործում են այս տվյալները՝ նմուշներ կամ սիմուլացիաներ ստեղծելու համար,որպեսզի հասկանան, թե ինչպես են տարբեր երկնային մարմիններ գործում։

Աստղագիտության այս երկու հիմնական ճյուղերի ենթակարգերի մեջ են մտնում՝ մոլորակային աստղագիտությունը, գալակտիկական աստղագիտությունը և ֆիզիկական տիեզերագիտությունը։

Ակադեմիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիլեոն համարվում է ժամանակակից աստղագիտության հայրը:

Հնում աստղագիտությունը հիմնականում զբաղվում էր երկնքում երևույթների դասակարգմամբ և նկարագրությամբ, մինչ աստղաֆիզիկոսները փորձում էին բացատրել այդ երևույթները և դրանց միջև եղած տարբերությունները՝ օգտագործելով ֆիզիկական օրենքներ։ Այսօր այդ տարանջատումը հիմնականում վերացել է, և «աստղագետ» և «աստղաֆիզիկոս» հասկացությունները դարձել են փոխարինելի։ Պրոֆեսիոնալ աստղագետները բարձր կրթություն ստացած անհատներ են, որոնք սովորաբար ունեն ֆիզիկայի կամ աստղագիտության գիտությունների դոկտորի գիտական աստիճան և աշխատում են հետազոտական հաստատություններում կամ համալսարաններում[1]։ Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են հետազոտությունների վրա աշխատելով, չնայած նրանք ունեն այլ պարտականություններ, ինչպիսիք են ուսուցումը, գործիքներ կառուցելը կամ աստղադիտարանի շահագործմանը օժանդակելը։

Իրականում, պրոֆեսիոնալ աստղագետների թիվն ԱՄՆ-ում բավականին փոքր է։ Ամերիկյան աստղագիտական ընկերությունը, որը Հյուսիսային Ամերիկայի պրոֆեսիոնալ աստղագետների գլխավոր կազմակերպությունն է, ունի մոտ 7000 անդամ։ Այս թվի մեջ են մտնում այլ ոլորտների՝ ֆիզիկայի, երկրաբանության և ճարտարագիտության գիտնականներ, որոնց հետազոտական հետաքրքրությունները սերտորեն կապված են աստղագիտության հետ[2]։ Միջազգային աստղագիտական միությունը բաղկացած է 70 տարբեր երկրներից եկած գրեթե 10,145 անդամից, որոնք մասնակցում են աստղագիտական հետազոտություններին՝ թեկնածուական գիտությունների մակարդակով և դրանից դուրս[3]։

Ֆլամանդացի աստղագետ Ֆերդինանտ Վերբիստ։Չինական կայսրության մաթեմատիկական խորհրդի և աստղադիտարանի ղեկավար,1669։

Հակառակ այն դասական պատկերին, որտեղ ծեր աստղագետը աստղադիտակով նայում է երկնքին, աստղագետները հիմնականում օգտագործում են լիցքավորված զուգակցված սարքի (CCD) տեսախցիկներ՝ երկար և խորը ազդեցությունը գրանցելու և ավելի զգայուն պատկեր ստեղծելու համար, քանի որ լույսը ժամանակի ընթացքում ավելանում է։ Նախքան լիցքավորված զուգակցված սարքերը, դիտարկման հիմնական մեթոդ էին համարվում լուսանկարչական թիթեղները։ Ժամանակակից աստղագետները համեմատաբար քիչ են օգտագործում աստղադիտակներ՝ սովորաբար տարեկան ընդամենը մի քանի շաբաթ։ Դիտարկվող երևույթների վերլուծությունը, դրանց դիտարկման պատճառների վերաբերյալ կանխատեսումներ կատարելուն զուգահեռ, աստղադիտակները խլում են դիտողական աստղագետների ժամանակի մեծ մասը։

Դասավանդող աստղագետները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են բակալավրիատի և ասպիրանտուրայի դասարանների հետ։ Շատ համալսարաններում կան իրազեկման ծրագրեր՝ ներառյալ հանրային աստղադիտակի ժամանակը և երբեմն պլանետարիումը՝ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար։

Ավագ դպրոցում ապագա աստղագետները սովորաբար ունեն մաթեմատիկայի, գիտությունների և հաշվարկելու լայն փորձ։ Կարևոր է նաև անցնել այն դասընթացները, որոնք սովորեցնում են թե ինչպես ուսումնասիրել, գրել և ներկայացնել հոդվածներ։ Քոլեջում/ համալսարանում աստղագետների մեծ մասը ստանում է աստղագիտության կամ ֆիզիկայի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Սիրողական աստղագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ աստղագետների քանակը համեմատաբար քիչ է, սակայն ոլորտը տարածված է սիրողական շրջանում։ Քաղաքների մեծ մասում կան աստղագիտական սիրողական ակումբներ, որոնք կանոնավոր կերպով հանդիպում են և հաճախ կազմակերպում աստղային երեկույթներ։ Խաղաղ օվկիանոսի աստղագիտական ընկերությունը աշխարհի ամենամեծ աստղագիտական խումբն է, որը բաղկացած է ինչպես պրոֆեսիոնալ և սիրողական աստղագետներից, այնպես էլ 70 տարբեր երկրներից եկած մանկավարժներից[4]։ Ինչպես ցանկացած նախասիրություն, սիրողական աստղագետները ամսական մի քանի ժամ անցկացնում են նայելով աստղերին և ուսումնասիրելով հետազոտությունների վերջին զարգացումները։ Այնուամենայնիվ, սիրողական աստղագետները կարող են լինել այսպես կոչված «նստակյաց աստղագետներ» կամ մեծ ձգտում ունեցող մարդիկ, ովքեր ունեն գիտական աստիճանի աստղադիտակներ և գործիքներ, որոնցով նրանք ունակ են կատարել իրենց սեփական հայտնագործությունները և օգնել պրոֆեսիոնալ աստղագետներին՝ իրենց հետազոտություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Frequently Asked Questions About Becoming an Astronomer»։ NOAO։ Արխիվացված է օրիգինալից 3 April 2009-ին։ Վերցված է 29 March 2009 
  2. «American Astronomical Society Home»։ AAS։ Արխիվացված է օրիգինալից 2 August 2009-ին։ Վերցված է 14 August 2009 
  3. «About IAU»։ IAU։ Վերցված է 14 August 2009 
  4. «About Us»։ Astronomical Society of the Pacific։ Արխիվացված է օրիգինալից 25 February 2009-ին։ Վերցված է 29 March 2009 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]