Սավոնլինա
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մասն է | Southeast Finland? | ||
Կարգավիճակ | municipality of Finland? և քաղաք | ||
Մտնում է | Հարավային Սավո | ||
Օրենսդրական մարմին | Savonlinna City Council? | ||
Պաշտոնական լեզուներ | ֆիններեն[1] | ||
Բնակչություն | ▼34 664 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2] | ||
Տարածք | 3597 կմ² | ||
Հիմնադրված է | 1639 թ. | ||
Սահմանակցում է | Enonkoski?[3], Heinävesi?[3], Կիտեե[3], Liperi?[3], Parikkala?[3], Rantasalmi?[3], Ruokolahti?[3], Rääkkylä?[3], Sulkava?[3] և Varkaus?[3] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Նախորդ | Savonranta?[2], Kerimäki?[2], Պուէնկահարյու[2] և Sääminki? | ||
savonlinna.fi |
Սավոնլինա (շվեդերեն՝ Nyslott), քաղաք և ինքնավար քաղաք-շրջան՝ 35․504 բնակչությամբ (2016 թվականի մարտի 31-ի տվյալներով)[4], որը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևելքում, Սայմա լճի տարածաշրջանի սրտում։ Ֆիններեն քաղաքի անունը նշանակում է «Սավոնիայի ամրոց», իսկ շվեդերեն՝ «Նոր ամրոց»։
Բնակչությունը՝ ▼34 664 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 1639 թվականին, Օլավինլինա ամրոցի վրա։ Ամրոցը հիմնադրվել է Էրիկ Աքսելսոն Տոտտիի կողմից 1475 թվականին, ջանալով պաշտպանել Սավոնիան և վերահսկելու Շվեդիայի Թագավորության անկայուն սահմանը և իր ռուս հակառակորդին։ Ռուս-շվեդական պատերազմի ընթացքում (1741–1743) ամրոցը գրավվեց Մարշալ Պյոտր Լասսիի կողմից ։ 1743 թվականից մինչև 1812 թվականը այն գտնվում էր Ռուսաստանի ենթակայության տակ, և ետ վերադարձվեց Ֆինլանդիային, որպես «Հին Ֆինլանդիայի» մի մաս։ 1973 թվականին Սեյմինկի ինքնավար շրջանը միավորվեց Սավոնլինային։ 2009 թվականի սկզբներին Սավոնրանտա ինքնավար շրջանը և Էնոնկոսկի ինքնավար շրջանի 31․24 կմ² հողատարածք, որը գտնվում էր Սավոնլինայի և Սավոնրանտայի միջև, միավորվում են Սավոնլինային։
Փոխադրամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից 335 կիլոմետր հեռավորության վրա (գնացքով չորս ժամվա ճանապարհ)։ Քաղաքում կա օդանավակայան, և դեպի Հելսինկի ինքնաթիռը հասնում է 40-60 րոպեում։ Օդանավակայանը կառուցված է կղզիների մի շղթայի վրա, որոնք գտնվում են մի շարք խոշոր լճերի տարածքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանը ունի համալիր Սավոնլինայում ՝ հիմնականում ուսուցիչների կրթության համար։
Ատրակցիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում տեղի է ունենում ամենամյա հայտնի Միջազգային Օպերայի փառատոնը։ Օպերաները ներկայացվում են ամրոցի ներսում կառուցված բեմի վրա։ Քաղաքում է անցկացվում նաև Բջջային հեռախոսների նետման առաջնությունը, որը սպորտաձև է համարվում։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2000 թվականին և անցկացվում է ամեն տարի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 https://www.stat.fi/org/avoindata/paikkatietoaineistot/kuntapohjaiset_tilastointialueet.html
- ↑ "Ennakkoväkiluku sukupuolen mukaan alueittain, maaliskuu.2016" (in Finnish). Statistics Finland. Retrieved 31 March 2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Town of Savonlinna – Official site
- Visit Savonlinna official tourism site
Սավոնլինա travel guide from Wikivoyage
- World66 – Open source travel guide
- Map of Savonlinna
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սավոնլինա կատեգորիայում։ |
|