Կոկոլա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
շվեդերեն՝ Gamlakarleby շվեդերեն՝ Karleby ֆիններեն՝ Kokkola | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1620 թ. | ||||
Մակերես | 2730,81 կմ² | ||||
ԲԾՄ | 6 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1] և շվեդերեն[1] | ||||
Բնակչություն | ▼47 723 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Պաշտոնական կայք | kokkola.fi | ||||
| |||||
Կոկոլա (ֆիններեն՝ Kokkola), քաղաք Ֆինլանդիայի արևմուտքում։ Գտնվում է Բոտնիկի ծոցի ափին, համարվում է Ֆինլանդիայի նավահանգստային խոշորագույն կենտրոններից մեկը։ Բնակչությունը՝ ▼47 723 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկոլան հիմնադրվել է 1620 թվականին շվեդների Գուստավ Ադոլֆ 2-րդ արքայի կողմից։
1765 թվականին օտար շուկաների հետ առևտրի իրավունք է ստացել։
18-19-րդ դարերում ձյութի արտադրության և նավաշինության խոշոր կենտրոն է եղել։
1854 թվականին Ղրիմի պատերազմի ժամանակ ենթարկվել է բրիտանական ռազմական նավերի հարձակմանը։ Տեղի բնակիչները հետ են մղել հարձակումը` խորտակելով նավերից մեկը։ Գրոհի ընթացքում զոհվել է բրիտանացի 9 զինվոր, որոնք թաղվել են Կոկոլայի Մարինյան գերեզմանոցում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների` քաղաքի բնակչությունը կազմում է 45 766 մարդ[3]։ Նրանցից 18,8%-ը 14 տարեկանից ցածր են, 65%-ը` 15-64 տարեկան և 16,2%-ը` 65 և ավելի մեծ։ Բնակչության խտությունը 31,69 մարդ/կմ2 է։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկոլայում տարեկան միջին ջերմաստիճանը 3 °C է։ Առավել ցուրտ ամիսներն են հունվարը, փետրվարը և մարտը։ Ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ջերմաստիճանը կազմում է 13 °C: Ջեմաստիճանի տարեկան բացարձակ նվազագույնը −32 °C է, իսկ բացարձակ առավելագույնը` +31 °C: Տեղումների տարեկան միջին քանակը 540 մմ է։
Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկոլան երաժշտական ավանդույթներով քաղաք է և հանդիսանում է կամերային նվագախմբի հայրենիքը։ Քաղաքի կենտրոնը կրում է Ներիստան անվանումը և իրենից ներկայացնում է ընդարձակ թաղամաս` փայտե տներով։ Դրանից ոչ հեռու գտնվում են Կ. Ռենլունդի նկարչական պատկերասրահը, Պատմության թանգարանը և Բնագիտության թանգարանը` բնական քարերի հավաքածուով։ Քաղաքում է գտնվում քաղաքապետարանը, որի ճակատային հատվածում ճարտարապետ Կառլ Լյուդվիգ Էնֆելի ստորագրությունն է։ Կոկոլայում ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի երիտասարդների առաջնություն, իսկ օգոստոսի վերջին օրերին անցկացվում է վենետիկյան տոնակատարություն` նվիրված ամռան հրաժեշտին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկոլան հանդիսանում է Ֆինլանդիայի նավաշինության և քիմիական արդյունաբերության ամենախոշոր կենտրոններից մեկը։ Շինարարական այլ արդյունաբերություններից են մետաղամշակումը, տեքստիլ արտադրությունը, պլասմասային արտադրությունը, ծառամշակման արտադրությունները և սննդի արդյունաբերությունը։ Այժմ Կոկոլան հանդիսանում է Բոտնիկի ծոցի ամենամեծ նավահանգիստներից, որ կատարում է արևելքի և արևմուտքի կապող օղակի դեր[4]։
Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դոններ Անդերս (1854—1938) - ֆինն աստղագետ
- Հեյնյալուոմա Էերո (ծնվ. 1955)- քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ
- Նինա Օստրյոմ - ֆինն երգչուհի
- Միկա Մյուլյուլյա (1969-2011) - ֆինն դահուկորդ, 1998 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն
- Անդերս Չյուդենիուս (1729—1803)- շվեդ փիլիսոփա և քաղաքական գործիչ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ 2,0 2,1 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ «Population by municipality as of 31 March 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-02-ին։ Վերցված է 2016-08-08
- ↑ «Port of Kokkola — История»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2016-08-08
|