Բոտնիկի ծոց
Jump to navigation
Jump to search



Բոտնիկ ծոց
Բոտնիկ ծոց, Բալթիկ ծով
Բոտնիկի ծոց (ֆին.՝ Pohjanlahti, շվեդ.՝ Bottniska viken), ծոց Բալթիկ ծովի հյուսիսային մասում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև։ Ծովի բաց մասին է միանում Սյոդրա Քվարկեն նեղուցով՝ Ալանդյան կղզիների և Շվեդիայի ափերի միջև։ Մակերեսը 117 հազար կմ² է, երկարությունը՝ 668 կմ, լայնությունը մինչև 240 կմ։
Հյուսիսային մասում առավելագույն խորությունը 112 մ է, հարավային մասում՝ 290։ Գլխավոր նավահանգիստներն են Վասան, Օուլուն, Պորին (Ֆինլանդիա), Լուլեո, Ումեո (Շվեդիա)։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ծագել է Շվեդիայի Բոտնիա պատմական նահանգի անունից, որն առաջացել է շվեդերեն Botten «հատակ, հող» բառից[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
|